Перейти к публикации
  • Обсуждение также на телеграм канале

    @OpenarmeniaChannel

Ն. Ադոնց, ԱՐՏԱՎԱՆ ԱՐՇԱԿՈՒՆԻ


Robbit

Рекомендованные сообщения

Ն. Ադոնց

ԱՐՏԱՎԱՆ ԱՐՇԱԿՈՒՆԻ

Հուստինիանոսի ինքնակալաթյան տասնևիններորդ տարին էր, 545 թիվը։

Հեռավոր Լիբիայից մայրաքաղաք էր վերադառնում Արտավան հայ իշխանը, որ օրվան հերոսն էր, մի հաղթական զորավար, որ գալիս էր ստանալու գեղանի Պրիեկտայի՝ կայսեր քրոջ դստեր ձեռքը, որպես հատուցում իր քաջարի գործի համար։ Պատրաստ էր, հակառակ դեպքում, ծառանալ նույնիսկ մեծազոր ինքնակալի դեմ։

Արտավանը Արշակունյաց տոհմի վերջին շառավիղներից էր։ Հայ արքայական տունը մեռնում էր, հանգչում էր ընդմիշտ հնադարյան ճրագը, շաղ տալով իր վերջին ճառագայթները կայսրության հեռավոր հորիզոնների վրա։ Խորհրդավոր երևույթ։ Արտավանի կյանքը կարծես մի մանրանկար էր, մի նշանակալից ուրվագիծ, այն առաքելության, որ պիտի կատարեր հայությունը Բյուգանդական տերության մեջ գալոց դարերում։

Արշակունի իշխանը նոր էր հեռացել հայրենիքից և հեռացել էր, թողնելով այնտեղ բարի անուն, մեծ գործերի հիշատակ։ Տարիներով մաքառել էր կայսերական իշխանության դեմ, պաշտպանելով իր հայրենիքի շահերը։ Այժմ իրերի քմահաճ բերումով ծառայում էր նույն իշխանության պատերազմի դաշտերում։

Հուստինիանոսի գահակալության առաջին տասնամյակը խռովությունների շրջան էր Հայաստանում։ Բյուգանդական իշխանությունը հետամուտ էր ոտնձգելու երկրի ավանդական ինքնահատուկ կարգերը։ Ուզում էր ներմուծել պետական վարչաձևը, նպատակ ունենալով հայ հողամասերը սերտորեն շաղկապելու պետության հետ։

Բյուգանդական Հայաստանը անջատվում էր Պարսկականից Կարին– Նփրկերտ (Մուֆարղին) գծով և բաժանվում էր երկու մասի իրավական դրության տեսակետից։ Հյուսիսային մասը, որ կոչվում էր Մեծ կամ Ներքին Հայք, կենտրոն ունենալով Կարինը, գտնվում էր կայսերական կուսակալի կառավարության ներքո։ Հարավային մասը բաղկացած էր հինգ անկախ և ինքնավար իշխանություններից, նման Ղարաբաղի Խամսա (որ արաբերեն նշանակում է հինգ) մելիքությանց։ Սրանք էին՝ Հանձիթ, այժմյան Խարբեր– դի շրջանը, Բալահովիտ, այժմյան Բալա, Հաշտյանք, արդի Ճապաղջուր և Գենջ, Անգեղտուն, Արղանայի շրջանը, և Ծոփք, որ ընդարձակ երկիր էր Տիգրիսի ձախ և աջ ափերին, Նփրկերւոից մինչև Բնաբեղ և Փիւոար հին ե ցայժմ կանգուն գյուղերը։

Փոքր Հայքը վաղուց մտած էր պետության վարչական կազմի մեջ և բաժանված էր երկուսի՝ Առաջին և Երկրորդ Հայք, կենտրոն ունենալով Սեբաստիա և Մելիտինե քաղաքները:

536 թվին ելավ կայսերական հրամանագիրը, որով բոլոր հիշածս հողամասերր ենթարկվում էին նոր տրոհումի, բաժանվելով չորս մեծ շրջանների, Ա, Բ, Գ և Դ Հայք անուններով։ Հին Ներքին Հայքը, կոչվելու էր այսուհետև Առաջին Հայք, մեջն ունենալով նաև Տրապիզոն քաղաքը ծովափնյա հողերով։ Նախկին Երկրորդ Հայքը, այսինքն՝ Սեբաստիայի շրջանը, կոչվելու էր Երկրորդ Հայք, և նախկին Երրորդ Հայքը, Մելիտինեն` Երրորդ Հայք, և վերջապես Չորրորդ Հայք անվան տակ միացվում էին հինգ ինքնավար իշխանությունները։ Միաժամանակ ջնջվում էին տեղական առանձնահատկությունները, տեղի տալով ընդհանուր վարչական կարգերի:

Այս նորոգությունը հարվածում էր ամենից առաջ նախարարական արտոնությունները և փոխում էր երկրի հասարակական հինավուրց պատկերը:

Վարչական վերակազմության նախորդել էր արդեն զինվորականը։ Հայ հողամասերից կազմված էր մի քանի տարի առաջ զինվորական մի մեծ շրջան միահեծան սպարապետի հրամանատարության տակ։ Նախարարական այրուձին, այսինքն հեծյալ գնդերը, առել էին պետական զորամասերի մեջ։ Զինվորական առաջավոր կայաններն էին սահմանագլխի վրա Կարին, Կիթառիճ և Նփրկերտ, մշտական բերդապահ գնդերով և մեծ մասամբ հայ իշխանների ձեռքի տակ։

Այս արմատական փոփոխությունները պետք է բնականորեն հուզեին երկիրը, մանավանդ ազնվականությունը, որի իրավունքներն էին խոցվում։ Մի պատեհ առիթ էր հարկավոր, որ զսպված դժգոհությունը ժայթքեր։ Առիթը տվին երկրի պաշտոնակալները։

Բյուզանդական-պարսկական պատերազմները վերջացել էին խաղաղության դաշինքներով 532 թվին։ Պատերազմի ընթացքին Սպերի շրջանում գտնվող ոսկեհանքի տերր, ոմն Սիմեոն հայ իշխան, անցնում է կայսեր կողմը։ Կայսրը չի պահանջում ոսկեհանքից այն բաժինը, որ Սիմեոնը տալիս էր առաջ պարսից թագավորին։ Սիմեոնն, օգտվելով կայսերական հովանավորությունից, բռնի տիրանում է մի քանի գյուղերի, որ պատկանում էին Պերոզ իշխանին, հավանորեն Արշակունյաց ժառանգներից։ Սրա երկու որդիները սպանում են Սիմեոնին և փախչում Պարսկական Հայաստան։ Կայսրը վիճելի գյուղերը շնորհում է Սիմեոնի ազգականին՝ Համազասպին, նշանակելով նրան միաժամանակ երկրի կառավարիչ։

Պալատական պաշտոնյա մի հայ Ակակիոս անունով զրպարտում է կայսեր առաջ, որպես թե Համազասպ հավատարիմ չէ և ուզում է նորից պարսից կողմն անցնել։ Կայսրի հավանությամբ ամբաստանիչը հաջողում է սպանել Համազասպին և երկրի ղեկն իր ձեռքն առնել։

Ակակիոսը չարաբարո անձն էր։ Հայ լինելով հանղերձ թշնամական վերաբերում ուներ դեպի իր ցեղակիցները։ Որպես կառավարիչ ատելի էր ամենին։ Նոր հարկեր դրեց երկրի վրա, բավականին ծանր։ Զայրույթը ընդհանուր էր։ Հայերը դավադրություն կազմեցին և վերջ դրին Ակակիոսի կյանքին։ Դավադրության հեղինակը և Ակակիոսի սպանիչը Արտավան Արշակունին էր իր եղբոր Հովհաննեսի հետ։ Հովհաննես Արշակունու որդիքն էին։

Խռովությունները ծայր տվին։ Մայրաքաղաքից եկավ Սիտտաս կամ Ցիտտաս նշանավոր զորականը։ Նա երկրի պայմաններին և գործիչներին ծանոթ անձ էր։ Նորակազմ զինվորակսւն շրջանի պետն էր եղած և պարսկական պատերազմների ժամանակ զորքերի հրամանատար։ Սիտտաս ետևե եղավ մեղմ միջոցներով վրդոված խաղաղաթյունր վերականգնելու, ընդառաջելով հայերի ցանկության և վերացնելով ամենից առաջ Ակակիոսի սահմանած արտակարգ հարկերը։

Սակայն Ակակիոսի որդին՝ Ադոլիոս, որ արքունիքում պաշտոնյա էր, հոր սպանության ոխր սրտում՝ կարողացավ տրտունջ հարուցանել Սիտտասի դեմ, որ, իբրև թե, դանդաղկոտ է հայերի հանդեպ և անփույթ՝ չարագործներին պատժելու հրահանգում։ Կայսերական սաստը մղեց զորապետին ավելի վճռական միջոցների։ Սիտտաս բանակցության մեջ մտավ Ասպետյան, այսինքն՝ Բագրատունի տան հետ, «որ ամենից հեղինակավորն և մեծ տոհմն էր», նկատում է հույն պատմիչը։ Հաշտությունը կնքելու վրա էր, երբ Սիտտասի զորքերը հանկարծակի ընկան հայ բանակի վրա, որ կանգնած էր Բասենի Ավնիկ քաղաքի մոտ՝ ակնդետ բանակցության ելքին։ Առաջ եկավ խռնումն։ Սիտտասն արատավորեց իր անունը, կոտորել տալով քարանձավում ապաստանած հայ կանանց և երեխաներին։ Հայերը զայրացած թշնամու նենգ և վատահոգի վարմունքից, խոյացան նրա վրա։ Արտավան Արշակունին մի անգամ ևս փայլեց իր քաջությամբ, տապալելով նիզակի շեշտակի հարվածով Սիտտասին։

Այսպես ընկավ կայսեր մեծագույն զորավարը, որ Վելիսարիոսի հավասար ուժ էր համարվում պետության մեջ։ Նրա տեղ եկավ մի ուրիշ զորավար, Բազ(ես) կամ, նոր արտասանությամբ, Վուզ։ Սա ևս խաղաղ միջոցների կողմնակից էր, կամ այդպես էր, գոնե ձևանում։ Բազես առաջուց մոտիկ ծանոթ էր և անձնական բարեկամ Արտավանի հոր Հովհաննես Արշակունի իշխանին։ Իր մոտ կանչեց Հովհաննեսին, հուսալով նրա միջոցով խռովությանց վերջ տալ։ Հովհաննես գնաց իր վաղեմի բարեկամի մոտ, առնելով հետը Վասակ Մամիկոնյանին, որ իր փեսան էր։ Մամիկոնյան իշխանր իր տոհմին հատուկ հոտառությամբ զգաց, որ ճանապարհը բարի չէ և խորհուրղ տվավ իր աներոջ խոհեմությամբ հետ դառնալ։ Հովհաննեսը չանսաց, շարունակեց միայնակ իր ուղին և զոհ գնաց այն վստահության, որ ուներ դեպի իր բարեկամը։ Հոռոմ գռրավարը նենգեց և տմարդորեն սպանել տվեց Հովհաննես իշխանին։

Թշնամությունը սաստկացավ։ Ապստամբներն անուժ էին երկարելու դիմադրությունը։ Կամ պետք է զենքը վայր դնեին և կամ դիմեին արտաքին օգնության։ Հարևան խոշոր պետությունների հակամարտությունից երբեմն օգտվում էին հայ նախարարները մեծ հաջողությամբ։ Խորհեցին պղտորել պարսից թագավորի և Հուստինիանոսի հարաբերությունը՝ գրգռելով Խոսրովին նրա դեմ։

Դեսպանության գլուխն անցավ վասակ Մամիկոնյանը։ Արտավանը անմասն չէր գործին, նա, որ ապստամբության ոգին էր։ Կրկնակի ոճիր գործելուց հետո կայսրության դեմ, անխոհեմություն կլիներ նրա կողմից գանգատավորի դերն ստանձնել։ Նրա փեսա Վասակն է, որ խոսում է Խոսրով թագավորի առաջ։ Հույն պատմագիրը հետևյալ ճառն է դնում Վասակի բերանը. «Տեր արքա, մեզնից շատերը ծագումով Արշակունի են, այն Արշակի շառավիղները, որ արենակից էր պարթև թագավորներին, Պարսկաստանի նախկին տերերին։ Նա ոչնչով պակաս չէր իր ժամանակվան թագակալներից և ոչ մեկից։ Այն, ինչ ներկայումս մենք կանգնած ենք ձեր առաջ որպես ստրուկներ և փախստականներ, կանգնած ենք ոչ մեր հոժար կամքով, այլ բռնությամբ։ Եվ բռնացողը թվամ է թե Հոռոմ զորությունն է, ով մեծ արքա, բայց ոչ։ Այն մարդը, որի անփութության շնորհիվ կատարվում է բռնությանը, նա է իսկական պատասխանատուն գործած անարդարության համար։ Թող սկսենք մեր պատմելիքը քիչ հեռվից, որպեսզի հասկանալի լինենք։ Արշակը, մեր նախնիքներից վերջին թագավորը, զիջավ իր տերությունը Թեոդոսիոս կայսրին ինքնաբերաբար մի պայմանով միայն, որ նրա մերձավորներր բոլորն ապրեն մշտապես ազատ և չենթարկվեն որևէ հարկատվության (1)։ Այս համաձայնությանը ուժի մեջ էր մինչև վերջին տխրահռչակ դաշինքը, որ կնքեցիք և որը կարելի է անվանել, առանց սխալվելու, համաշխարհային չարիք (2)։ Այդ օրից է, որ անտեսելով բարեկամ, թե թշնամի, ամեն ինչ խառնում և խառնակում է նա, որ միայն անվամբ է քեզ Բարեկամ, ով թագավոր, իսկ իրականին անսուտ թշնամիդ է։ Շատով կհամոզվես ինքդ, հենց որ հաջողությամբ վերջացնե արևմտյան ազգերի նվաճումը։ Արդարև, ի՛նչեր չի արել այս մարդը, որ օրենքի հակառակ չլիներ»։ Խոսքը Հուստինիանոս կայսրի մասին է։ Հայ բողոքականները այնուհետև թվում են մի առ մի, թե ինչպես կայսրը խափանեց հարևան ծաների և Լազերի ազատությունը, ձեռք կարկառեց դեպի հոների մի կողմից և դեպի

եթովպացիք մյուս կողմից։ Աղետաբեր եղավ Լիբիայում, Իտալհայում, խորտակեց վանդալներին, գոթերին, մավրուսներին և վերջապես փորձեց գայթակղեցնել արաբ ցեղապետին՝ Ալամունդարոսին, որ պարսից հպատակ էր։ Բոլոր այս ազգերին ընկճելուց հետո Հուստինիանոսին մնում է միայն նվաճել Պարսից պետությունր։ Վասակն ուզում է ապացուցանել, որ կայսրը անհավատարիմ է գտնվել 532 թվին կնքված դաշինքին։ «Հոատինիանոսը ինքն է ավերել դաշինքը, - շարունակում է հայ ճառախոսը, - որովհետև խաղաղությունը վրդովում է ոչ թե նա, որ առաջինն է զենք առնում, այլով որ խաղաղության օրերում չարիք է նյութում իր հարևաններին։ Ով խորհում է ոճիր, նա արդեն գործած է համարվում, եթե անգամ չհաջողի ոճիրն իրագործել։ Ինչո՞վ են վերջանում պատերազմները, հայտնի է։ Հաղթում են սովորաբար նրանք, որ առիթ չեն տվել կռվի, այլ որ պաշտպանվում են ընդդեմ կռվարարի»։

Հայերը շեշտում են, որ Հոատինիանոսի դրությունը բարեհաջող չէ։ Զորքերի մեծ մասը ցրված է արևմտյան հեռավոր ծայրագավառներում։ Երկու նշանավոր զորապետներից մեկը՝ Սիտտաս, սպանված է իրենց հայերի ձեռքով, մյուսը՝ Վելիսարիոսը, կորած է ընդմիշտ Հոատինիանոսի համար։ «Արդ, ելնելով թշնամու դեմ,– եզրափակում է իր խոսքը Վասակը,– դիմադրության չես պատահի, իսկ հանձին մեր կգտնես հավատարիմ և երկրին քաջածանոթ առաջնորդներ զորքերիդ համար»։

Հայերի առաջարկը ընդունելի էր պարսից արքայի համար և մանավանդ հաճելի նրանց զինակցությունը։

Նույն առաքելությամբ Խոսրովի մոտ եկավ մի ուրիշ դեսպանություն Գոթաց թագավորի կողմից։ Նա ևս տրտնջում էր Հուստինիանոսի աշխարհակալական քաղաքականությունից և հորդորում էր պարսից թագավորին պատերազմ սկսել։

Քիչ հետո լազերը դիմեցին Խոսրովին, ուժ տալով նախորդ խնդիրքներին։ Սրանց ճառերր ևս նույն ոճով են հորինված ինչ որ հայերինը։ Հարկավ, ճառերը շինծու են, և պատկանում են իրեն՝ պատմագրին, և ոչ թե ճառախոսներին։ Սակայն այս հանգամանքը չի նսեմացնում նրանց պատմական արժեքը։Հին պատմագրության մեջ ընտանեցած ձև է, որի միջոցով և մեր հեղինակը պարզում է Հոատինիանոսի թշնամիների դիրքը նրա հետևած քաղաքականության հանդեպ։ Ընկճված մանր ազգերը քաջածանոթ էին մեծ պետության ամենակուլ ախորժակին և անտեղյակ չէին բնավ, թե ի՜նչ է անցնում պետության զանազան անկյուններում։

Պարսից դուռը ուզեց օգտվել կայսրության ներքին. խլրտումներից ու դժգոհություններից և հայտարարեց պատերազմ։ Հույս ուներ մի քանի հարվածով տիրանալ Բյուգանդական հողերին մինչև Եփրատ։

Ссылка на комментарий
Поделиться на других сайтах

  • Ответы 15
  • Создано
  • Последний ответ

Հայերը ներկայացան 539 թվի աշնան։ Ձմեռը պատրաստության մեջ անցավ և հաջորդ գարնան սկսվեցին պատերազմական գործողությունները։ Առաջի երեք տարին ռազմական դաշտն էր Միջագետք և Լազիկե, այսինքն՝ Հայաստանի հարավային և հյուսիսային կողմերը։ Միայն 543 թվին հակառակորդ բանակները ճակատեցին Հայաստանի հողի վրա։ Կայսերական զորքերը երեք առաջով վերև հիշված կայաններից դիմեցին դեպի Դվին։ Բախումը տեղի ունեցավ Անգղ գյուղի մոտ և պարսիկները չարաչար պարտվեցին։

Ապստամբ հայերը Վասակի և Արտավանի գլխավորությամբ մասնակցում էին պարսկական շարժումներին։ Սակայն նախքան պարսկական զորքերի Հայաստան անցնելը, նրանք լքեցին պարսիկներին և հաշտվելով կայսեր հետ, քաշվեցին մայրաքաղաք և մտան պետական ծառայության մեջ։ Արտավանի առաջ բացվում էր նոր և լայն ասպարեզ։

Արտավանը մենակ չէր։ Նրա հետ էին իր եղբայր Հովհաննեսը և մի գունդ հայ քաջեր։

Բյուգանդական Աֆրիկայի նվաճումը և խաղաղեցումը տակավին վերջացած չէր։ Սերձ 545 թվականին կայսրը ուղարկեց Լիբիա Արիոբինդոս ծերակուտականին, որ իր քրոջ աղջկա՝ Պրիեկտայի, ամուսինն էր։ Նրա բանակի մեջ էին ի միջի այլոց և Արտավան ու Հովհաննես Աբշակունի եղբայրներն իրենց կտրիճներով։ Հասնելով Կարթագեն, Արիոբինդոս իմացավ, որ մավրուսների (մավրեր) պետերը՝ Սւոոցաս և Անտալ(աս) իրենց ուժերով կանգնած են երեք ավուր հեռավորության վրա։ Բախումը անխուսափելի էր։ Հարևան Նումիդրայից կայսերական զորքերը օգնության չեկան հակառակ Արիոբինդոսի հրամանին։ Տեղի ունեցավ արյունահեղ ճակատ։ Բյուգանդական գունդը մեծ չէր և նրա զորավարն էր Հովհաննես Արշակունի, որ կռվեց հերոսաբար և ընկավ պատերազմի դաշտում։ Նրա կորուստը մեծ կսկիծ պատճառեց կայսեր։

Շուտով պարզվեց, որ Նումրդիայի զորքերը դիտավորյալ չէին եկել օգնության։ Նրանց պետը՝ Գոնթարիս հանդուգն և փառատենչ անձն էր և չար ծը– րագիրներ էր որոճում՝ հափշտակել Աֆրիկայի իշխանությունը և իրեն թագավոր հռչակել։ Պետք էր նախապես կործանել Արիոբինդոսին, աստի գաղտնի հարաբերության մեջ մտավ մավրուսների հետ և նրանց դրդեց արշավել Կարթագեն ընդդեմ Արիոբինդոսի։ Մավրուսների գլխավոր Անտալասին խոստացել էր հաջալության դեպքում նրան զիջսւնել Կարթագենի նահանգը՝ Բիզակը։

Անտալասի հետ էր և արշավին մասնակից մավրոաների մի ուրիշ պետը, Կուցինաս, որ թագավորում էր Նումիդիայում։ Արիոբինւտսը կարողացել էր սրան իր կողմը քաշել և համաձայնության գալ, որ կռվի ժամանակ դավաճանե ընկերոջը և անցնի Բյուգանդական բանակը։

Արիոբինդոս, որ անտեղյակ էր Գոնթարիսի դավերին, հայտնեց նրան իր և Կուցինասի գաղտնիքը։ Իսկ Գոնթարիս շտապեց նախազգուշացնել Անտալասին։

Այսպես երկու մավրուս իշխանները արշավեցին Կարթագենի վրա ընդդեմ Արիոբինդոսի, մեկը՝ պատրաստ դավաճանելու իր ընկերոջ և անցնելու Արիոբինդոսի կողմը, մյուսը՝ կուսակից Գոնթարիսին, որ պիտի դավաճաներ իր զորավարին՝ Արիոբինդոսին։

Գոնթարիս, կամենալով կռվի ընթացքին վերացնել մեջտեղից Արիոբինդոսին, համոզեց նրան անցնել զորքի գլուխը և անձամբ հարդարել ճակատը մավրուս ների դեմ։

Արիոբինւտսը, որ զինվորական արհեստին անփորձ էր բոլորովին, երբեք զենք ու զրահ չէր առած ձեռքը, վարանում էր պատերազմի ելնել և իր անձը անխոհեմաբար փորձանքի ենթարկել։ Այս դանդաղկոտությունը կարծել տվեց Գոնթարիսին, որ Արիոբինւտսը գլխի է ընկել և ուրեմն իր դավադրությունը բացվել է։ Գոնթարիս շտապեց դիմակը հանել, մտավ Կարթագեն, զորքը գրգռեց Արիոբինդոսի դեմ, ամբաստանելով նրան, որպես մի վեհերոտ անձն, որ խուսափում է կռվել թշնամու դեմ և պատրաստվում է փախչել, հետը տանելով այն գանձը, որ նշանակված է զորքերի համար։ Գոնթարիս առաջարկեց գրգռված զորականներին ձերբակալել Արիոբինդոսին և տիրանալ նրա գանձին։

Զորքը հռչակեց Գոնթարիսին սպարապետ Արիոբինդոսի տեղ։ Այս կացության հանդեպ Արիոբինւտսը ուզում էր փախչել դեպի մայրաքաղաք։ Ահա այստեղ է, որ Արտավան առաջ նետվեց, խորհուրդ տվեց գնալ ապստամբ Գոնթարիսի դեմ և խեղդել խռովությունը իր սաղմի մեջ՝. Արշակունի իշխանը հավաքեց իսկույն հայ կտրիճներին, առավ և մի քանի այլ զինվորներ, որ մնացել էին հավատարիմ, և նետվեց Գոնթարիսի վրա։ Արտավանը քաջության հրաշքներ գործեց կոտորելով բազմաթիվ թշնամիներ։ Սակայն Արիոբինւտսը, որ երբեք արյուն չէր տեսած, սարսափելով սոսկալի կոտորածից, խույս տվավ և թաքնվեց ծովափնյա մի եկեղեցու մեջ, ուր պահված էին նրա կինը և ընտանիքը։ Գունդը հետևեց Արիոբինդոսին։ Արտավան չկարողացավ փախուստի առաջն առնել, մնաց մենակ և ստիպվեց ինքը ևս թողնել կռվի դաշտը։

Գոնթարիս տիրացավ Արիոբինդոսի տան և գանձերին։ Քաղաքի եպիսկոպոսին միջնորդ ուղարկեց նրա մոտ, որ գա իրեն ներկայանալու, խոստանալով նրան ապահովություն։ ժամանակի սովորության համաձայն բռնակալը երդում կերավ մկրտության ավազանի վրա, որ չարիք չի հասցնի Արիոբինդոսին։ Սա հավատաց և գնաց ընկավ հաղթողի ոտքերր։ Գոնթարիս խոսք տվավ արձակել նրան և ուղարկել մայրաքաղաք կնոջ հետ միասին, այլև դարձնել գրաված գանձերը։ Այնուհետև ընթրիքի կանչեց և առաջարկեց վերջին գիշերը անցնել իր նախկին բնակարանում և առավոտյան ուղևորվել մայրաքաղաք։ Սակայն այս լոկ թակարդ էր։ Գոնթարիս դրժեց իր խոստման և գիշերը խողխողել տվավ միամիտ հյուրին։

Սպանվածի կինը և քույրը ընկան Գոնթարիսի ձեռքը, որոնց սակայն պատվով պահեց և կնոջը՝ Պրիեկտային, ստիպեց գրել կայսրին, որ Գոնթարիսը միանգամայն անպարտ է իր ամուսնու՝ Արիոբինդոսի, կորստյան համար և որ ինքը գոհ է նրա վերաբերմունքից։ Գոնթարիս հույս ուներ այս կերպով թագավորին հաճոյանալ և նրա հավանությունը առնել ամուսնանալու Պրիեկտայի հետ հարուստ օժիտով։

Արիոբինդոսի հետ Արտավանը ևս հնազանդվել էր Գոնթարիսին։ Զորավարի սպանությունը և նրա ընտանիքի գերությունը դեպքեր էին, որ չէին կարող չազդել դյուրազգաց հայ իշխանի վրա։ Պատժել չարագործին իր կրկնակի ոճիրի, բռնության և սպանության, համար Արտավանը համարում է մի սրբազան պարտք։ Նա խորհում է սպանել Գոնթարիսին։

Արտավանի մտերիմներն էին իր ազգական Գրիգորը, որ թվում է, թե իր քեռորդին էր, Վասակ Մամիկոնյանի որդին, և իր նիզակակիրը՝ Արտաշիրը, հավանորեն, նույնպես Արշակունյաց տոհմից։ Արտավանը իր գաղտնիքը մերկացավ այս երկու անձերին։

Մամիկոնյան զավակը իսկույն բորբոքվեց իր ցեղին հատուկ արկածախնդրական ոգով և սկսեց ավելի ևս գրգռել իր քեռուն, վառել նրա մեջ փառասիրական տենչերը։

Ահա ինչպես էր խոսում Գրիգորը. «Արտավան, այժմ քեզնից է կախված միայն օգտվել քեզ վիճակված առիթից և պսակել գլուխդ փառքով, որպես Վելիսարիոսը, և անգամ մեծապես գերազանցել նրան։ Արդարև, Վելիսարիոսը եկավ այստեղ մեծաքանակ զորքով, խոշոր դրամական միջոցներով, ընկերակցությամբ բազմաթիվ աշխատակիցների և զորականների։ Թողնենք ուժեղ նավատորմը, որ այժմ մեզ անմատչելի է։ Նա ուներ իր ձեռքի տակ զորավոր հեծելագունդ, շատ և շատ գործիքներ և ամեն տեսակ պատրաստություն, վայել հռովմեական պետության արժանապատվության։ Այսպիսի պայմաններում Վելիսարիոսը նվաճեց Լիբիան և այն մեծ դժվարությամբ։

Սակայն նրա ջանքերն ի զուր անցան։ Այժմ այնպիսի դրության մեջ է պետությունը, կարծես ոչինչ չէ կատարվել, բացի այն, որ Վելիսարիոսի հաղթությունները թանկ նստան անհամար մարդկանց կորուստով և պետական միջոցների վատնումով ու ստեղծեցին մի վիճակ, որ պետությունն անկարող է այլևս պաշտպանել իր շահերը։ ճար անել այս կացության, բարվոքել կայսրի գործերը կարող ես միմիայն ղու։ Ամեն ինչ կախված է քո տրամադրությունից։ Պետք չէ մոռնաս մանավանդ, որ դու Արշակունյաց տոհմիցն ես։ Խորհիր, մարդիկ, որ ազնվական ծագում ունեն, պարտավոր են ամեն տեղ և ամեն ժամանակ փայլել արիությամբ։ Դու արդեն մեծ և քաջ գործեր ես կատարել ազատության համար։ Տակավին երիտասարդ, դու սպանեցիր Ակակիոսին, Հայաստանի կառավարչին, և Սիտտասին, հռովմեական սպարապետին։ Անցար Խոսրով թագավորի կողմր և մասնակցեցիր նրա արշավանքներին ընդդեմ կայսրի։

Արդ, քանի որ այդպես կտրիճ ես եղել, քո պարտքդ է՝ թույլ չտալ, որ արբած շունը իշխե Հռովմեական կայսրության։ Ցույց տուր այժմ, ո՛վ քաջ, որ բոլոր նախկին սխրագործություններդ կատարել ես միմիայն հոգուդ ազնվությունից և արիությունից։ Ինչ վերաբերում է ինձ և Արտաշիրին, մենք քո ձեռքին ենք և կ՛օժանդակենք քեզ մեր բոլոր ուժերով»։

Պատմագրի հերյուրած ճառը ամեն պարագայի բնորոշում է հայերի լարված դրությունը Գոնթարիսի բանակում։ Գոնթարիս գժտվել էր իր դավադրության մասնակից Անտալաս մավրոա իշխանի հետ։ Հակառակ պայմանի նա բաժին չէր հանել Անտալասին հաղթված թշնամու գույքից և զինվորներից։ Գոնթարիս բավականացել էր միայն Արիոբինդոսի գլուխը ղրկելով Անտալասին որպես նվեր։ Մավրոա իշխանը զայրացած լքել էր արդեն իր երբեմնի զինակցին և միացել կայսերական զորքերի մնացորդներին Բիզակում։ Գոնթարիս պատվիրեց Արտավանին գնալ Անտալասի վրա և ջարդել նրա ուժերը։ Արտավան արդարև հաղթեց Անտալասին և ի փախուստ դարձրեց նրա զորքը։ Սակայն փոխանակ հետապնդելու, Արտավան հրամայեց յուրայիններին հետ դառնալ։ Գոնթարիսի զինակիրներից մեկին, Ուլիթեոս անունով, այս բանը կասկածելի թվաց։ Ուզում էր ամբաստանել Արտավանին որպես դավաճանի։ Արշակունի իշխանը հարկավոր բացատրությամբ ցրեց ամեն մի կասկած և միևնույն ժամանակ խորհուրդ տվեց Գոնթարիսին ելնել ավելի մեծ զորքով ընդդեմ վտանգավոր թշնամու և ջախջախել ընդմիշտ նրա ուժերը։

Գոնթարիս վճռեց հետևել Արտավանի խորհրդին։ Արշավանքի նախօրյակին նա մեծ խնջույք սարքեց և հրավրրեց բոլոր զորականներին, նրանց թվում էր և Արտավանը իր մերձավորներով։

Սեղանը հարդարված էր մեծ դահլիճում, ուր հնուց կային երեք բազմոց՛. Առաջնի վրա բազմեց ինքը՝ Գոնթարիս իր համախոհներով, Արտավանը և Պետրոս անունով մի թրակացի, որ զինակիր էր եղած Սողոմոնի՝ Լիբիայի նախկին կառավարչի։ Մյուս երկու բազմոցները բռնեցին վանդալ զորագնդի առաջնորդները։ Բարեհաջող առիթ էր սպանելու բռնակալին։ Այս միտքն էր, որ խռովում էր Արտավանին, վաղուց ծրագրած լինելով սպանությունը։ Գրիգորին և Արտաշիրին, ինչպես և իր մյուս զինակիր հայերին նա հայտնեց իր մտադրությունը, և պատվիրեց, որ նրանք ճաշի ժամանակ, ինչպես ընդունված էր, կանգնեն իր ետևը, սրերը ձեռքին։

Դավադրության ծրագիրը մշակված է պարագայորեն։ Նախահարձակր պիտի լիներ Արտաշիրը։ Գրիգորը պատվեր ուներ րնտրել հայ տղաներից ամենաքաջերին և տանել արքունիք ու թողնել նախասրահում, Գոնթարիսի պահապանների կողքին։ Կարիք չկար նրանց հայտնելու գործի էությունը։ Նրանց ասելու էր, որ կասկած կա թե միգուցե Արտավանին ճաշկերույթի են հրավիրել՝ նրա կյանքի դեմ դավ սարքելու դիտավորությամբ։ Ուստի նախազգուշության համար պետք է, որ Գոնթարիսի պահակի մոտ կանգնած սպասեին։ Այլև ձևանալու էին, իբրև թե կատակ են անում, վահանները ձեռքերին խաղացնելով, վեր ու վայր ձգելով, պտտեցնելով, և հենց որ խառնաշփոթի ա– ղաղակներ լսվեին ներսից, պետք է վահանները հագած՝ օգնության վազեին։

Բուն սպանության գործը հանձնված էր Արտաշիրին, որ Գրիգորի հետ որպես թիկնապահ կանգնելու էր Արտավանի ետևր, սեղանի շուրջը։ Այս դիրքում թիկնապահներր իրավունք չունեին վահան կրելու։ Ուստի Արտաշիր պաշտպանության մի այլ միջոց խորհեց։ Սլաքի կոթերր կոտրտելով շարեց ձախ արմուկի վրա, փաթաթեց կաշիով և սքողեց վերարկուի թեզանիքով։ Կռվի ժամանակ այդ ձեռքը կարող էր վահանի տեղ ծառայել հակառակորդի հարվածի դեմ։

Այս պատրաստությունից հետո Արտաշիր դարձավ Արտավանին հետևյալ խնդրով. «Ահա այս սրովս կհարվածեմ Գոնթարիսին, իսկ թե հետևանքր ի՞նչ կլինի, չգիտեմ։ Արդյոք Աստված, բարկանալով բռնակալի վրա, կօգնե՞ րնձ այս խիզախ գործում, թե ուզենալով ինձ պատժել որևէ մեղքիս համար կխանգարե ձեռնարկս։ Իսկ դու, եթե տեսնես, որ հարվածս մահացու չէ, մի կասիր իսկույն խողխողել ինձ նույն սրով։ Ապա թե ոչ կարող են ինձ կտտել և բերանիցս խոսք հանել, որ ոճիրը կատարել եմ քո խորհուրդով և այսպես կկորչեմ ես նշավակության մահով և կկործանեմ քեզ ակամա մատնությամբ»։

Արտաշիր, Գրիգոր և մի ուրիշ նիզակակիր մտան սրահը և կանգնեցին Արտավանի ետևը։ Հացկերույթը սկսվեց։ Արտաշիրը մտահոգ սպասում էր հարմար վայրկյանին։ Ահա արդեն ձեռքր տանում էր դեպի սուրը։ Սակայն Գրիգորը չթողեց և ասաց հայերեն լեզվով, թե Գոնթարիսը դեռ զգաստ է, բավական չափով գինի չէ խմել։

Ссылка на комментарий
Поделиться на других сайтах

Արտաշիր հառաչ քաշեց և ասաց. «Լսիր, ինձ խանգարեցիր այն պահուն, երբ ես սիրտ էի առել հարվածելու, լավ չարիր»։ Խրախճանքը շարունակվում էր, Գոնթարիսն արդեն զվարթացել էր գինուց և առատաձեռնորեն սեղանից բաժին էր հանում զինակիրներին։ Ով որ ստանում էր, հեռանում էր դուրս սրահը, այնտեղ ճաշւսկելու։ Բոլորը քաշվեցին, մնացին երեք հոգի, որոնցից մեկն էր վերև հիշած Ողիթեոսը։

Արտաշիր ևս դուրս էր եկել իր ընկերների հետ։ Հանկարծ միտքը եկավ, որ եթե սուրը պատյանից հաներ, ոչ ոք նրան չէր կարող արգելել։ Անմիջապես սուրը հանեց, պատյանը մի կողմ նետելով, թևի տակ ծածկեց վերարկուով և մտավ դահլիճը։ Մոտեցավ Գոնթարիսին, որպես թե գաղտմիք ուներ հայտնելու։

Արտավանը նկատեց և սկսեց հուզվել։ Ներքին կռիվր փոթորկում էր նրա հոգեկան անդորրությունը։ Գլուխը թափահարում էր, գունատվում և թվում էր, թե միևնույն ժամանակ ոգևորված էր գործի փառահեղությամբ։

Թրակացի Պետրոսը գփփ ընկավ, բայց ոչինչ չասաց, որովհետև ի ներքուստ համակրում էր գործին։

Երբ որ Արտաշիրը մոտեցավ Գոնթարիսին, սպասավորներից մեկը հրեց նրան, Արտաշիրը թեքվեց այնպես, որ սպասավորի աչքին ընկավ մերկացած սուրը. «Այդ ի՞նչ է, բարեկամ»,– գոռաց նա։ Գոնթարիս ձեռքը աջ ականջին դրած՝ դարձավ դեպի Արտաշիրը։ ճիշտ այդ պահին իջավ սուրը նրա գփփն, և կտրեց գանկի կեսը մատերի հետ։

Պետրոսը բարձրաձայն խրախուսում էր փշրել մեծագույն չարագործին։

Գոնթարիս ցատկեց տեղից։ Արտավանը, որ նստած էր ոչ հեռու, հանեց երկսայրի սուրը և մխեց նրա աջ կողքը մինչև կոթը և թողեց ցցված։ Գոնթարիսը ի զուր փորձեց վեր կենալ։ Հարվածը մահացու էր և նա թավալեց տեղնուտեղը։

Ուփթեոս շարժեց սուրր, որ զարկե Արտաշիրին։ Սակայն վերջինս դեմ դրավ սլաքի կտորներով զրահավորված ձեռքը, հարվածը հետ մղեց և ինքը հարձակվելով սպանեց Ռւլիթեոսին առանց դժվարության։

Արտավանը և Պետրոսը վերցրին մեկը՝ Գոնթարիսի և մյուսը՝ Ուլիթեոսի սուրր և սկսեցին կոտորել մնացած նիզակակիրներին։ Բարձրացավ, բնականորեն, մեծ ժխոր։ Այն հայերը, որ կանգնած էին դուրսը Գոնթարիսի մարդկանց կողքին, հենց որ լսեցին աղմուկը, սուրացին ներս, ինչպես որ հրամայված էր, և ջարդեցին Գոնթարիսի կողմնակից վանդալ իշխաններին առանց լուրջ դիմադրության։

Գոնթարիսի պահակը, կատարված եղելության առաջ, ստիպված էր հարել հաղթական հայերին։

Այսպիսի եղերական վախճանով կործանվեց ապստամբ Գոնթարիսը, թագավորելով միմիայն երեսուն յոթն օր։ Հուստինիանոսի տասնիններորդ տարին էր, այսինքն՝ 545 թիվը։

Արտավան այս գործով մեծ անուն հանեց ամբողջ կայսրության մեջ։ Արիոբինդոսի կինը՝ Պրիեկտան, պարգևեց նրան մեծ գանձ, իսկ կայսրը նշանակեց Լիբիայի ընդհանուր սպարապետ։

Շատ չանցավ, և Արտավանը խնդրեց կայսեր թույլատրել վերադառնալ մայրաքաղաք։ Կայսրը կատարեց խնդիրր և նրա տեղը նշանակեց Լիբիա մի ուրիշ անձն, որ կոչվում է Հովհաննես, եղբայր Պապի։ Կարծիք կա, որ սա ևս հայ էր։ Բայց հարցը մեր ներկա խնդրից դուրս է։

Մայրաքաղաքում սկսվում է Արտավանի կյանքի մի նոր արարը։

Ссылка на комментарий
Поделиться на других сайтах

Արտավանր, Արշակունյաց վտարանդի զավակը, գեղեցիկ էր և բարեկազմ, կեցվածքը՝ ազնվական, շարժումները՝ վեհ, խոսքը՝ չափած։ Լիբիայի արկածից հետո ժողովրդական պաշտելի հերոս դարձավ։ Պերճ մայրաքաղաքը խոնարհվել էր նրա առաջ։

Անտարբեր չէր դեպի քաջարի Արտավանը մանավանդ Պրիեկտա Արիոբինդոսի կինը, որին փրկել էր հայ կտրիճը Գոնթարիսի անհաճո գրկից։ Արտավանը սիրահարված էր։ Տակավին Լիբիայում իրար խոսք էին տվել։ Երբ Պրիեկտան վերադարձավ իր գերությունից մայրաքաղաք, Արտավանը քիչ հետո հետևեց նրան։ Թողեց Լիբիայում այն բարձր պաշտոնր, որ արդար գինն էր իր մեծագործության։ Այժմ Արտավանը համարվում էր արդեն Պրիեկտայի նշանածը և ցանկանում էր ամուսնանալ։

Բոլոր նշաններից երևում է, որ Արտավանի տարփանքն է իսկապես խմորել Գոնթարիսի սպանության դավադրությունը։ Պրիեկտայի սերն է, որ մղել է նրան դեպի եղեռնը։ ժամանակակից պատմագիրը ոչ մի բանավոր հիմք չէ հիշում Արտավանի գործի համար։ Ի՞նչ էր սպանության իրական շարժառիթը, մնում է մութ։ Պետք է ասել, որ Պրոկոպիոս պատմագիրը մի տեսակ հեգնանքով է պատմում Լիբիայի արկածը։ Հեգնանք, որ երբեմն ծաղրի է փոխվում։ Ինքը հայտնի Վելիսարիոս զորավարի քարտուղարն է եղել, մեծ պաշտամունք ունի դեպի իր տերը և նախանձով է վերաբերում դեպի ամեն մի անձ, որ կարող էր նսեմացնել Վելհսարիոսի անունը որևէ սխրագործությամբ։ Այս է պատճառը, որ պատմագրի հեգնությունը միշտ միևնույն աստառն ունի, որ Արտավանը կամ Արտաշիրը ուրիշ մղում չունեին իրենց դավադրության, քան աշխարհք զարմացնել, Վելիսարիոսին նմանել։ Պատմագիրն այս դեպքում հանդես է գալիս, անտարակույս, որպես մի հետևակ հոգեբան, քան անաչառ դիտող։ Նա տրամադիր չէ արժեք տալու Արտավանի և Պրիեկտայի սիրային մտերմության, այլ ընդհակառակը, աշխատում է վարկաբեկել նրանց սերը։ Արտավան որպես թե հարել էր Պրրեկտային, հուսալով, որ այնուհետև հեշտ է ձեռք մեկնել կայսերական թագին։ Հիշենք, որ Պրիեկտան Հոատինիանոսի քրոջ աղջիկն էր, ուրեմն կայսերական տանից էր։ Իսկ Պրիեկտայի մասին ասում է, որ ոչ թե իսկական սերն էր, այլ ավելի երախտագիտության զգացումը, որ տանում էր նրան դեպի Արտավանը, իր ազատարարը։ Նա էր, որ Պրիեկտայի ամուսնու վրեժն էր լուծել, նա էր, որ ազատել էր իրեն՝ Պրիեկտային, Գոնթարիսի ճիրաններից։ Թե հիրավի սիրային կիրքը կարող էր ներշնչած լինել Լիբիայի դռամը, երևում է նրանից, որ նույն կիրքը ընդունակ եղավ գրգռելու Արտավանին դեպի անհամեմատ ավելի խիզախ և ավելի մեծ գործ։ Այդ էր դավադրություն Հոատինիանոսի դեմ իր մայրաքաղաքի մեջ։

Պատմագիրը սկսում է Արտավանի հանդուգն ծրագրի պատմությանը մի բարոյական խորհրդածությամբ։ Երբ մարդ բարձրանում է անսպասելի կերպով բախտի թևերի վրա, նա չի կարողանում կանգ առնել ստացած երջանկության վրա. նայում է առաջ, ձգվում է ավելի հեռուները, մինչև որ կորցնում է ամեն ինչ տարապարտուց։ Արտավանը հասել էր փառքի բարձունքին։ Կայսրը զարդարեց նրան մեծամեծ պատիվներով։ Լիբիայի զորապետությունը թողնելուց հետո նա նշանակվեց մայրաքաղաքի ուժերի գլխավոր։ Կայսրը պարգևեց հյուպատոսության պատիվ։ Բախտը ժպտում էր նրան ամեն կողմից։ Մնում էր միայն Պրիեկտայի սերը վայելել, և այդ չհաջողեց։

Արտավանը ամուսնացած էր երիտասարդ հասակում։ Կինը հայ էր և մինչև իսկ Արշականյաց ցեղից։ Արտավանը թողել էր նրան իր հայրենիքում։ Կինը հլու տարել էր անջատման ծանրությունը։ Բայց երբ լսեց, որ Արտավանը շնորհիվ իր քաջագործության, հանգամանքների հաջող բերումով, հռչակվել էր ամբողջ կայսրության մեջ, չդիմացավ այլևս իր անփառունակ վիճակին և ճանապարհ ընկավ դեպի Բյուզանդիա։ Նա ներկայացավ կայսրուհուն և խնդրեց նրան դարձնել իրեն իր ամուսնուն։ Կայսրուհին, որ ամեն կերպ հովանավորում էր անբախտ և լքված կանանց, ստիպեց Արտավանին հաշտվել կնոջ հետ և առնել նրան իր մոտ։

Պրիեկտան անցավ ուրիշի ձեռքը։ Սիրելի կնոջ կորուստը դառն կսկիծ թողեց Արտավանի սրտում։ Խոր խոցված էր հայ իշխանը։ Զայրացած հաճախ լսելի էր անում իր տրտունջը, որ այնքան ծառայությունների փոխարեն, որ մատուցել էր կայսրության, թույլ չտվին անգամ առնել սիրած կնոջ և բռնադատեցին ապրել մեկի հետ, որ ատելի է և թշնամի իրեն։

Արտավանը տանջվում էր ներքուստ։ Անկարող էր ամոքել իր ցավը։ Հպարտ իշխանը վիրավորված էր, խայթված։ Ատում էր զրկանքի հեղինակներին։ Հազիվ սանձում էր իր բորբոքված կրքերը, որ սպառնում էին պայթելու։

Կար մի ուրիշ անձ, որ նույնպես դժգոհ էր և լի անհուն ատելությամբ դեպի կայսրը։ Դա իշխան Արշակն էր, որ նույնպես հայ էր և անգամ ազգակից Արտավանի, այսինքն՝ Արշակունյաց տոհմից էր։

Արշակը ևս նոր էր հեռացել հայրենիքից և թվամ է, թե Արտավանի հետ միաժամանակ և միևնույն պայմաններում։ Ասում էին, որ Արշակը մեղանչել էր Հուստինիանոսի դեմ։ Իբրև թե միաբանելով պարսից Խոսրով թագավորի հետ, փորձել էր պետական հեղաշրջում առաջ բերել կայսրության մեջ։ Երևի ակնարկը վերաբերում է կայսրի դեմ լարված որևէ որոգայթի։ Ինչևէ, կայսրը ներողամիտ էր գտնվել Արշակի նկատմամբ, ոչ գույքն էր հափշտակել և ոչ էլ բանտ էր ձգել։ Սակայն ծանր վիրավորանք էր հասցրել նրան։ Հրամայել էր ծեծել մտրակով, և հետո աղտի վրա դրած ման ածել քաղաքը։

Արշակը խորապես առնված էր կայսեր վարմունքից և հնար էր որոնում խարդավանել նրա և պետության դեմ։ Բնական է, որ կարեկցություն գտավ նախ և առաջ իր հայրենակցի՝ Արտավանի, կողմից։

Արշակը սկսեց այնուհետև գրգռել Արտավանին, խայթելով նրա ինքնասիրությունը, շարժել, ոտի հանել նրան Հոատինիանոսի դեմ։ Նախատում էր Արտավանին նույնիսկ այն բանի համար, որ նրա փառք ու պարծանքն էր նկատվում։ «Տղամարդությունը, որ ցույց տվիր, - ասում էր Արշակը, - բնավ անդեպ էր և վայել միմիայն կնոջ։ Հերոսի անուն վաստակեցիր ուրիշների թշվառության գնով հռչակ ստացար որպես տապալիչ ապօրինի իշխանության, մինչ հոժարեցիր սպանել ի զուր տեղը Գոնթարիսին, որ բարեկամդ էր և հյուրասիրողդ։ Իսկ այժմ արիությունդ կորցրած՝ նստել ես այստեղ վեհերոտ, այնինչ մեր հայրենի երկիրը, բռնված ամենուրեք պահնորդ զօրքերով, հեծում է անլուր հարկերի ծանրության տակ։ Հորդ սպանեցին բանակցության և հաշտության հրապուրով, ցեղակիցներիդ ստրկացրին գլխովին, և այժմս ցրում են նրանց շարունակ կայսրության բոլոր ոլորտները։ Այսպիսի պայմաններում ահա, դու Արտավան, կարծում ես, որ մեծ բան է, որ հռովմեական զորավար ես և կամ կրում ես հյուպատոսի տիտղոս։ Դու նույնիսկ կարեկցության չես ցույց տալիս ինձ, որ ազգականդ եմ, այն դառնագին անարգանքի համար, որ ես կրեցի։ Ինչ վերաբերում է ինձ, ես ցավում եմ, ո՛վ բարեկամ, որ այնպես անբախտ եղար կանանց խնդրում, մինչ մեկից զրկվեցիր անարժանապես, իսկ մյուսի հետ ապրել հարկադրվեցիր հակառակ կամքիդ։ Այս բոլորից հետո ի՞նչ կասկած, որ ամեն ոք, որ դայզն ինչ ինքնասիրության ունի, չի սասանի, որքան էլ անվճռական լինի կամ երկչոտ, ձեռք բարձրացնել Հոատինիանոսի վրա, որը նստած իր սենյակում առանց թիկնապահների, օրնիբուն մինչև խոր գիշերը ծերունի եպիսկոպոսների հետ ծամծմում է եռանդով քրիստոնեական դավանանքները»։

Այսպիսի ճառերով Արշակը գլխից հանեց Արտավանին։ Երբ տեսավ, որ մեծ զորավարը կակղել է, դիմեց մի արիշ հայի, որ Պարսկական Հայաստանիցն էր, և որի անունն էր Քանարանգես, և ջանաց նրան ևս խառնել գործին։ Քանարանգեսը երիտասարդ տղա էր, շատ գեղեցիկ, բայց ոչ խելահաս և բնավորությունր բավականին երեխայական էր։ Դժվար չէր նրան համոզել։

Արշակր երկու հայրենակիցների հավանությունր երաշխավորելուց հետո, փորձեց թեքել իր կողմր նաև Գերմանոսին, որ կայսեր եղբորորդին էր և դրան ազդեցիկ անձերից մեկը։

Արտավանի հետ խոսելիս Արշակը ակնարկել էր, որ Հուստինիանոսր մեն մենակ էր, ազգականների հետ գժտված և ուրեմն օգնություն հուսալ նրանցից չէ կարող։ Ակնարկր վերաբերում է իսկապես Գերմանոսին։ Սրա եղբայրր մեռնելիս՝ թողել էր իր ժառանգությունը Գերմանոսին պայմանով, որ իր կինր և աղջիկը ստանան իրենց օրինական բաժինը։ Հոատինիանոսը միջամտել էր, հովանավոր ձևանալով հանգուցյալի կնոջ և դստեր շահերի։ Այս առթիվ Գերմանոսի հարաբերությունները կայսրի հետ լարվել էին և անգամ դարձել թշնամական։

Գերմանոսը երկու որդի ուներ, երկուսն էլ տակավին երիտասարդ, տաքարյուն և գրգռված կայսեր դեմ։ Արշակր հույս ուներ, ինչպես հավատացնում էր Արտավանին, որ այս երկու եղբայրները ոչ միայն կմիանային դավադրության, այլև նախաձեռնությունը իրենց վրա կառնեին։ Ավագ եղբայրը, Հոատինոսը, տղա էր, մորուսը հազիվ բողբոջած, բայց հայտնի էր ձեռնարկու և ներհուն ոգվով։ Հյուպատոսության տիտղոսի էր արժանացել։

Սրան դիմեց Արշակը և խնդրեց ժամադրություն գաղտնի և կարևոր խոսակցության համար։ Հանդիպումը տեղի ունեցավ եկեղեցու մեջ։

Արշակը նախ երդում տվավ Հուստինոսին, որ խոսակցությունը իրենց մեջ կմնա և ոչ ոքի չի հայտնի, բացի թերևս իր հորից։ Այնուհետև սկսեց պարսավել, երեսովը տալ, որ այնպես անտարբեր է դեպի քաղաքական կյանքը։ Կայսեր մոտ ազգական լինելով, ներելի է համարում, որ պետական բարձր պաշտոնները վարեն աննշան և ստորին ծագումով անձեր։ Ինքը պարապ նստած գոհանում է հանդիսատեսի ամուլ դերով։ Կայսրը պարզապես քամահրում է, բանի տեղ չէ դնում ոչ միայն իրեն Հոատինոսին, այլ անգամ հորը, որ անպայման վաստակավոր ոք է, և կրտսեր եղբորը, որին վիճակված է մնալ ամբողջ իր կյանքում մասնավոր մարդու համեստ դերի մեջ։ Շարունակելով իր խոսքը, Արշակր հիշեցնում է Հոատինոսին, ինչպես իր ապիկարության պատճառով չկարողացավ անգամ ստանալ իր հորեղբոր ժառանգությունը, որ կտակով իրեն էր թողած և որի մեծ մասը ձեռքիցը ընկավ շնորհիվ կայսեր անարդար միջամտության։ Արշակի կարծիքով, Հոատինոսի և յուրայինների վիճակը ավելի ևս պիտի վատթարանա, երբ Իտալիայից վերադառնա Վելիսարիոսը, որ արդեն, լուրերի նայելով, ճանապարհին է և հասել է Իլլրրիա։

Այսպիսի գրգռիչ ճառերով Հուստինոսի միտքը պղտորելուց հետո Արշակը առաջարկեց նրան ծառանալ Հոատինիանոսի դեմ, միանալով ծրագրված դավադրության։ Պարզեց գործի էությունը, չծածկեց նաև ինչ որ խոսել էր Արտավանի և Քանարանգեսի հետ։

Հուստինոսը լսելով այս բոլորը, շփոթվեց, այլայլվեց, և հայտնեց պարզ և պարզ, որ ոչ ինքը և ոչ հայրը չեն կարող այդպիսի առաջարկ րնդունել։

Արշակը պատմեց ամեն ինչ Արտավանին, իսկ Հուստինոսը լուրր տարավ իր հորը։ Վերջինս հաղորդեց որդու խոսակցությունը պալատական զորքերի պետին՝ Մարկելլոս անունով անձին։ Գերմանոս և Մարկելլոս խորհուրդ արին և որոշեցին, որ վաղաժամ է և իրենց համար թերևս վտանգավոր այս մասին զեկուցում տալ կայսեր։

Մարկելլոսը լրջմիտ, ծանր բնավորության տեր մարդ էր. սիրում էր գործել լռելյայն։ Անշահասերի համբավ ուներ իր պաշտոնեության մեջ, թեթևամիտ ճառերի և գործերի կողմնակից չէր։ Մասնավոր կյանքում ևս բավականին խստակյաց էր, հեռու զվարճություններից և խրախճանքներից։ Նախանձախնդիր էր մանավանդ արդարության և ճշմարտության։ Ահա այս մարդն էր, որ չթողեց, որ գործը հասնի կայսեր։ «Ի՞նչ օգուտ քեզ, ասաց նա Գերմանոսին, մատնություն անել այս գործում։ Եթե փորձես խոսել կայսեր հետ ծածուկ, Արտավանի կուսակիցներր իսկույն ևեթ պետք է կասկածեն, որ մատնիչը դու ես։ Եվ եթե Արշակը փախչի, ամբաստանությունը կմնա անապացույց։ Գալով ինձ, ես սովոր չեմ հավատ ընծայել մի բանի, որ ինքս անձամբ չեմ ստուգել, ևս առավել տեղեկացնել կայսեր։ Կցանկայի ականջովս լսել այղ մարդու խոսակցությունը, կամ սարքելու է այնպես, որ լսի իմ վստահելի և հավատարիմ անձերից մեկը»։

Գերմանոսը պատվիրեց իր որդուն, Հուստինոսին, կատարել Մարկելլոսի ցանկությունը։ Սակայն Հոատինոսն այլևս չէր կարող հուսալ տեսակցել Արշակի հետ, քանի որ բացեիբաց մերժել էր նրա առաջարկը։ Խորհեց դիմել Քանարանգեսին և նրան հարցնել, արդյոք Արտավանի գիտությա՞մբ էր Արշակը եկել իր մոտ։

«Այսպիսի գործերում,–դարձավ նա Քանարանգեսին,–իմ կողմից մեծ անզգուշություն կլիներ վստահանալ Արշակի նման մի մարդու։ Այլ է, եթե դու հաճես բերանդ բանալ, այն ատեն, թերևս, միասին ընդհանուր ուժերով գործը գլուխ բերենք»։

Քանարանգես նախապես Արտավանի հաճությունն առավ և ապա կրկնեց Հուստինոսին ինչ որ իրեն Արշակն էր ասել։ Հուստինոսը ձևացավ, որպես թե հավանեց ծրագիրը և խոստացավ համոզել իր հորը ևս։

Հայրր՝ Գերմանոսր, ցանկացավ անձամբ բանակցել Քանարանգեսի հետ։ Նշանակեցին տեսակցության օրը։ Գերմանոսն իմաց տվավ Սարկելոսին և խնդրեց, որ մի վստահելի մարդ ղրկե լսելու Քանարանգեսին իր ականջով։

Ссылка на комментарий
Поделиться на других сайтах

Մարկելլոսը գործը հանձնեց Ղևոնդիոս անունով մի անձի, որ հայտնի էր արդարասիրությամբ և ճշմարտախոսությամբ։ Գերմանոսը սրան թաքցրեց իր տանը վարագույրի ետև և հնարավորություն տվավ նրան հետևելու Քանարանգեսի խոսակցության։ Անգետ, որ ծուղակի մեջ է, Քանարանգեսը պատմեց ինչ որ խորհել են Արտավանը, Արշակը և ինքը։ Հիշեց, որ վտանգավոր են համարել գործը սկսել Վելիսարիոսի բացակայության, երկյուղ կրելով, որ սա քաղաք հասնելով կարող է իրենց դեմ ելնել և վնասել։ Մինչև անգամ եթե հաջողեն տապալել Հուստինիանոսին նախքան Վելիսարիոսի գալը, դարձյալ վստահ չեն, որ Վելիսարիոսը անգործ մնա։ Հավանական է, որ մեծ զորք կհավաքե Թրակիայում և կհարձակվի մեզ վրա։ Ահա ինչու ավելի նպատակահարմար են նկատել դավադիրները սպասել Վելիսարիոսի գալստյան։ Այն ատեն միայն նշանակված օրը սուսերամերկ և հանկարծակի խուժել դեպի արքունիք, երեկոյան դեմ, երբ մութը կկոխի, և խողխողել կայսրին, Մարկելլոսին և Վելիսարիոսին միաժամանակ։ Այսպիսով ամեն մի վտանգ փարատված կլինի և հաղթական դավադիրները տեր կդառնան գահին և տերության։

Թաքնված Ղևոնդիոսը լսեց այս բոլորը և հավատարմությամբ տեղ հասցրեց։ Սակայն Մարկելլոսը պատշաճ չգտավ անմիջապես զեկուցանել կայսրին։ Հապճեպ վճռականությամբ կարող էր վնասել Արտավանին տարապարտուց։ Մարկելլոսը արդարասեր էր։ Գերմանոսը տեսնելով, որ Մարկելլոսր ձգձգում է գործը և վախենալով, որ ինքն էլ կասկածի տակ կընկնի, շտապեց բանալ գաղտնիքը Կոստանդին և Բուզես անձերին։

Գերմանոսի երկյուղն արդարացավ։ Մի քանի օրից հետո լուր եկավ, որ Վելիսարիոսը մոտ է քաղաքին։ Մարկելլոսը, որ հավանորեն նրա գալուն էր սպասում, պատմեց կայսեր գործի էությունը։ Արտավանի մարդիկը իսկույն ևեթ կալանավորվեցին։ Նշանակվեց քննություն։ Երբ հարցուփորձը վերջացավ և արդյունքը արձանագրությամբ ներկայացրին կայսրին, սա նշանակեց իր պալատում հատուկ ատյան ծերակուտականներից։ Ատյանը մեղապարտ հռչակեց Գերմանոսին և իր որդուն, Հուստինոսին։ Պատմագիրը, որ ամեն կերպ աշխատում է սպիտակացնել այս երկու անձերին, ստիպված է խոստովանել, որ բարձր ատյանը ամբաստանեց նրանց։ Սակայն երբ Կոստանդինը և Բուզեսը վկայեցին, որ Գերմանոսն իրենց իրազեկ էր արել սկզբից ևեթ, դատարանը անպարտ հռչակեց ամբաստանվածներին։ Հանդես եկավ նաև Մարկելլոսը, թեև ուշ, և խոստովանեց, որ ինքն է պատասխանատուն, որ չհրապարակեց ոճիրը իր ժամանակին, այլ քաշքշեց միմիայն նրա համար, որ մոտեն ծանոթանա գործի բոլոր հանգամանքներին։ Հավատացրեց, որ Գերմանոսն ու Հուստինոսը իրեն իմաց էին տվել վաղօրոք առանց բան թաքցնելու։

Մարկելլոսը այսպիսով փրկեց Գերմանոսին և Հոատինոսին։ Ծանրությունը մնաց Արտավանի վրա։ Կայսրը խլեց նրանից բոլոր պաշտոնները և պատիվները, բայց ուրիշ անախորժություն չպատճառեց ո՛չ նրան և ո՛չ ընկերներին։ Անգամ սովորական բանտ չձգեց նրանց, այլ պահեց ի դիպահոջ իր մոտ պալատում։

Տարին չլրացած կայսրը ներումն շնորհեց Արտավանին։

Թվում է, որ դավադրության պատմությունը մեղանչում է ճշմարտության դեմ։ Պատմիչը Արտավանի համակիրներից չէ և ճշմարտությունը զոհել է ինչ-ինչ նկատումների։ Արդարև, կայսրը նշանակում է քննիչ մասնաժողով, որ ուսումնասիրե գործը և կազմում է մանրամասն արձանագրություն։ Բարձրագույն ատյանը քննության հիման վրա ճանաչում է հանցավոր Գերմանոսին և Հոատինոսին։ Եվ հանկարծ հրապարակ են գալիս վկաներ՝ Բուզեսը և Մարկելլոս, մարդիկ որ ամենից հառաջ պիտի հարցաքննվեին, մնում են լուռ և հանգիստ և խոսում են, երբ արդեն վճիռն արձակված է։ Ավելի քան կասկածեփ դատավարություն է։ Անշուշտ, հույն պատմիչը մի բան ծածկել է ուզում, ուստի և ստիպված է հեղհեղել դատավարությունը։

Գերմանոսն ու Հուստինոսը փոխադարձաբար ատելի էին կայսեր և կայսրուհուն։ Գերմանոսի փեսան, Հովհաննեսը, նույն զգացումն ուներ և լի էր ոխակալությամբ ընդդեմ Հուստինիանոսի, որ նենգորեն սպանել էր նրա հորեղբայր Վիտալիանոսին։ Բուզեսը ևս ոչ մի հիմ չուներ սիրելու մանավանդ կայսրուհուն։ Դավադրությունից հինգ տարի առաջ, ուրեմն 543 թվին, կայսրը ծանր հիվանդացել էր գրեթե մահամերձ։ Բուզեսը և Վելիսարիոսը անզգույշ խոսքեր էին ասել, խրոխտացել էին, որ Հուստինիանոսի հաջորդի բախտը կախված է իրենցից: Լուրը հասել էր կայսրուհուն։ Մի օր սա կանչում է Բուզեսին արքունիք և հանկարծ հրամայում է ձգել նրան գետնափոր մի նկուղ, խավար և անելք, ուր փակում էին մահապարտներին։ Թշվառ Բուզեսը մնում է այս վիրապում երկու տարի և չորս ամիս։ Դիպվածով լույս աշխարհ է տեսնում, որպես թե մեռելությունից կենդանանում։ Հասկանալի է, որ այս անձը չէր կարող քնքույշ սեր և հավատարմություն ունենալ դեպի կայսերական տունը։

Արդ, երբ այսպիսի կասկածեփ անձեր հիշվում են դավադրական ձեռնարկի մեջ, դժվար է երաշխավորել, որ նրանք անմեղ զոհեր լինեին։ Հակառակ ենթադրությունը ավելի հիմնավոր կլիներ, ինչպես և ցույց տվավ բարձրագույն ատյանը։

Հիշված անձերը հավանորեն մասնակից են եղել դավադրության։ Հետո ինչ-ինչ պատճառներով, երկյուղից, թե մի այլ նկատումով, հրաժարվել են։ Արշակի մի ակնարկից կարելի է եզրափակել, որ Գերմանոսը հուսադրված է եղել, որ գահի թեկնածուն ինքը պիտի լիներ։ Թերևս հետագայում համոզվելով, որ դժվար է մրցել Արտահանի հետ, աննպատակ է համարել նրան գործակցել և ի զուր տեղը փորձանքի ենթարկել իր կյանքը։

Ամեն պարագային Արտավանի շնորհազրկությունը երկար չտևեց։ Վելիսարիոսի հեռանալուց հետո Իտալիան րնկավ նորից գոթերի ձեռքը։ Այստեղից արշավեցին Սիկիլիա։ Կայսերական նավատորմը ճանապարհ ընկավ նրանց դեմ Լիբերիոսի գլխավորությամբ։ Սակայն կայսրը շուտով զգաց, որ սխալ էր գործել։ Լիբերիոսը զառամ հասակի մեջ էր և անվարժ զինվորական արվեստի։ Ահա այդ ատեն էր, որ ներումն շնորհեց Արտավանին, դարձնելով նախկին պաշտոնները և պատիվները, և նշանակեց Թրակիայի ընդհանուր սպարապետ։

Լիբերիոսին անմիջապես հետ կանչեց և նրա տեղ առաքեց Արտավանին։ Նավատորմը հասել էր արդեն Սիրակուզա, երբ Արտավանը մեկնեց մայրաքաղաքից։ Ուղևորությունը աղետալի վախճան պիտի ունենար։ Ծովը հուզված էր և սոսկալի ալեկոծությունը պիտի կլաներ հռչակավոր զորավարին, եթե մի հրաշքով կատաղի ալիքները չնետեին նրան Մելիտե՝ արդի Մալտա, կղզին։

Այստեղից Արտավանը գնաց Սիկիլիափ վրա, մաքրեց կղզին գոթերից և վերահաստատեց օրինական իշխանությունը։

Վերջին անգամ հիշատակվում է Արտավան Իտալիայի Կրոտոն քաղաքի պաշարման առթիվ, եոբ քաղաքացիք մարդ են ուղարկում Արտավանին և աղերսում օգնության հասնել իրենց։

Հետագա կյանքի մասին ոչինչ հայտնի չէ։

Դավադրությունը եղավ 548 թվին։ Հաջորդ 549 թվին Արտավանը ստացավ ներում, իսկ 559 թվին Սիկիլիա էր։ Այնուհետև լռում է պատմությունը։

Արտավան իշխանի կյանքը նման է վեպի։ Այդպես են իսկապես բոլոր այն կյանքերը, որոնք ծավալվում են նոր ուղիների վրա։ Նորություն ասածդ ինքնին այլ բան չէ, քան մի տեսակ պատահականություն։ Բնական է, որ նոր ճանապարհների վրա հրաշագործող կյանքերն էլ հյուսված են հաճախ դիպվածական, ասենք արկածավոր թելերից։

Սակայն Արտավանի ուղին արկածախնդրական չէր. այն մի պատվանդան էր ապագա մեծ արձանի, որ կանգնելու էին հայերը Բյուգանդական պատմության մեջ։

Հուստինհանոսի օրից և նրա քաղաքականության հետևանքով կայսրության դռները լայն բացվեցին հայության առաջ, առավելապես տիրող դասի, ազնվականության։ Իրար ետևից քաշվեցին արևմուտք մանավանդ Արշակունի և Կամսարական տան ներկայացուցիչներդ Արտավան և Հովհաննես Արշակունիք, Ներսեհ, Հրահատ և Իսահակ Կամսարական երեք եղբայրներ, Գդակ, Արտավազդ, Վարազ, մի ուրիշ Հովհաննես, այլև Արշակ, Արտաշիր և Քանարանգես - ահա հայ ասպետության այն շարանը, որ իրենց այրուձիով Բյուգանդական զորքի զարդն էին կազմում Հուստինիանոսի օրով։ Եվ հռչակավոր Ներսեսր, որ Հուս տինիանոսի տերության իսկական սյունն էր (3)։

Հայ անունն արդեն դուրս էր եկել իր նեղ ձորերից ու կիրճերից և թնդում էր մեծ պետության ծավալուն տարածության մեջ։

Հայությունը մի գետ է, որի ջրերը ոռոգում են ոչ միայն իր հարազատ հողն ու անդաստանր, այլև թավալում են հուժկու ալիքներ դեպի ընդհանուր քաղաքակրթության օվկիանոսը։

Արտավան, Ներսես և նրանց շուրջը գործող իշխանների պարը, առաջին մեծ ալիքներն էին, որ զարկեցին Բյուգանդական արքունիքի պատերին։

Հայաստանի լեռների այդ վայրի ծաղիկները պատվավոր տեղ գրավեցին Բյուգանդական շքեղության մեջ։

Արտավանի առանձնահատուկ արժանիքն այն է, որ առաջին հայն էր, որ ձեռք կարկառեց կայսերական թագին։

Արշակունի զավակը մի ոստյունով ուզեց թառել Կոստանդին Մեծի գահի վրա։ Համարձակություն էր, բայց ոչ երազական թռիչք։ Այս համարձակությունը եղավ պատվանդան Հայոց մեծ և հոյակապ վերելքի Բյուզանդիայում։

Ссылка на комментарий
Поделиться на других сайтах

Շնորհակալություն հրաշալի հոդվածի համար: Ադոնցը կարողանում է բարդ բաների մասին հանրամատչելի գրել:

Ընդհանրապես, Բյուզանդիան հավանաբար կարելի է մասամբ դասել հայկական պետությունների շարքում: Նրա բնակչության մեծամասնությունը հայեր չէին, իհարկե: Բայց Կիլիկիան էլ երբեք հայկական բացարձակ մեծամասնություն չի ունեցել…

Ссылка на комментарий
Поделиться на других сайтах

Շնորհակալություն հրաշալի հոդվածի համար: Ադոնցը կարողանում է բարդ բաների մասին հանրամատչելի գրել:

Ընդհանրապես, Բյուզանդիան հավանաբար կարելի է մասամբ դասել հայկական պետությունների շարքում: Նրա բնակչության մեծամասնությունը հայեր չէին, իհարկե: Բայց Կիլիկիան էլ երբեք հայկական բացարձակ մեծամասնություն չի ունեցել…

Ссылка на комментарий
Поделиться на других сайтах

Robbit ջան, այո, կարեւոր արգումենտներ են: Բայց ես Բյուզանդիայի վերաբերյալ օգտագործել էի “մասամբ դասել” բառերը…

Դրանից բացի, այն փաստը, որ տվյալ պետական կառույցը պայքարել է հայկական ավանդական ազգային համակարգի դեմ, չի նշանակում, որ այն (մասամբ) հայկական չի կարող կոչվել: Օրինակ` Հայկական ԽՍՀ-ն էլ պայքար էր մղում Հայ Եկեղեցու, ազնվականության դեմ, բայց այն անկասկած զգալիօրեն հայկական պետական կառույց էր: Նմանապես, Ռուսական կայսրությունն էլ մասամբ ուկրաինական պետական կառույց էր. այն մի կողմից ուկրաինական շատ աղգային արժեքներ չէր քաջալերում, բայց մյուս կողմից ուկրաինացեիներին (ռուսաց լեղվով) առաջ գնալու հնարավորություն էր ստեղծում, մեծացնում էր Ուկրաինան ի հաշիվ Լեհատանի, Ռումինիայի, Սլովակիայի եւ այլն…

Ссылка на комментарий
Поделиться на других сайтах

Robbit ջան, այո, կարեւոր արգումենտներ են: Բայց ես Բյուզանդիայի վերաբերյալ օգտագործել էի “մասամբ դասել” բառերը…

Դրանից բացի, այն փաստը, որ տվյալ պետական կառույցը պայքարել է հայկական ավանդական ազգային համակարգի դեմ, չի նշանակում, որ այն (մասամբ) հայկական չի կարող կոչվել: Օրինակ` Հայկական ԽՍՀ-ն էլ պայքար էր մղում Հայ Եկեղեցու, ազնվականության դեմ, բայց այն անկասկած զգալիօրեն հայկական պետական կառույց էր: Նմանապես, Ռուսական կայսրությունն էլ մասամբ ուկրաինական պետական կառույց էր. այն մի կողմից ուկրաինական շատ աղգային արժեքներ չէր քաջալերում, բայց մյուս կողմից ուկրաինացեիներին (ռուսաց լեղվով) առաջ գնալու հնարավորություն էր ստեղծում, մեծացնում էր Ուկրաինան ի հաշիվ Լեհատանի, Ռումինիայի, Սլովակիայի եւ այլն…

Ссылка на комментарий
Поделиться на других сайтах

Robbit ջան, իրոք որ շատ հետաքրքիր փաստարկներ էս բերում: Այո, Խորհրդային Միությունը ոչնչացնելով Հայ հոգեվորականությունը եւ բուրժուազիային, տեղը ստեղծում էր սովետահայ ադմինիստրատիվ-մշակութային նոմենկլատուրան, որով Խորհրդային Միությունը հանդես էր գալիս ոչ թէ որպես ուղղակի ոչնչացնող, այլ որպես մի սիստեմը մյուսով փոխարինող: Բայց դա Հայաստանում էր այդպես, քանի որ բնակչությունը բացառապես հայկական էր, եւ որոշ կրթական պոտենցիալով օժտված:

Իսկ այ Կիրգիզիայում նույն Խորհրդային Միությունը ռուսներ ներմուծելով կրիգիզների տոկոսը իջեցրել էր մինչեւ մոտ 25%... Էլ չեմ հիշատակում այն ազգերին, որոն ուղղակի ռուսացան-ձուլվեցին-կորան Վոլգայի կամ հարավային Սիբիրի տարածքներում:

Բյուզանդիայի վերաբերմունքն էլ առ Հայաստան (ավելի ճիշտ` առ Հայություն) նույնն է եղել: Հայերը որպես էթնոս թշնամի տարր չեն համարվել (ինչպես Օսմանյան կայսրությունում էր հետագայում), ավելին, Բյուզանդիան դեմ չէր պատմական Հայաստանի սահմաններից դուրս գտնվող տարածքներն էլ Առաջին Հայքի, Երկրորդ Հայքի, Երրորդ Հայքի կամ Չորրորդ Հայքի սահմանների մեջ մտցնելուն, դեմ չէր հայերին կարեւոր պաշտոններ տալուն… միայն թէ… միայն թէ այդ հայերը իրենց “հայրենի պետություն” համարեին Բյուզանդիան, եւ անկախության չձգտեին: Բյուզանդիան թուրքերի նման չէր ձգտում Հայաստանը լցնել քրդերով (չնայած այդ շները այն ժամանակ էլ կային, եւ կարող էին օգտագործվել նույն նպատակով): Բյուզանդիան հայ իշհանների նկատամբ նույն քաղաքականությունն էր վարում, ինչ Ռուսական կայսրությունը Ուկրաինայի հետմանների…

Ссылка на комментарий
Поделиться на других сайтах

Բյուզանդիայի վերաբերմունքն էլ առ Հայաստան (ավելի ճիշտ` առ Հայություն) նույնն է եղել: Հայերը որպես էթնոս թշնամի տարր չեն համարվել (ինչպես Օսմանյան կայսրությունում էր հետագայում),
Ссылка на комментарий
Поделиться на других сайтах

Robbit ջան, Ձեր հարցադրումները իրոք որ ինձ երկար մտածելու առիթ տվին…

Ահա էսպիսի մի հարց Ձեզ. եթե Բյուզանդիայի հիմնական նպատակն էր մեզ ասիմիլացնելը, ապա… ապա վրացիները (առնվազն արեւմտյան վրացիները!) այսօր վաղուց արդեն հույներ դառած պիտի լինեին, քանի որ իրենք Բյուզանդիային դիմադրելու շատ ավելի քիչ պոտենցիալ ունեին… Ինչո՞ւ դա տեղի չի ունեցել:

***

Այն, որ Բյուզանդիայի դերը մեր հանդեպ հաճախ պարզապես ստոր է եղել, չեմ առարկում:

Ссылка на комментарий
Поделиться на других сайтах

Robbit ջան, Ձեր հարցադրումները իրոք որ ինձ երկար մտածելու առիթ տվին…

Ահա էսպիսի մի հարց Ձեզ. եթե Բյուզանդիայի հիմնական նպատակն էր մեզ ասիմիլացնելը, ապա… ապա վրացիները (առնվազն արեւմտյան վրացիները!) այսօր վաղուց արդեն հույներ դառած պիտի լինեին, քանի որ իրենք Բյուզանդիային դիմադրելու շատ ավելի քիչ պոտենցիալ ունեին… Ինչո՞ւ դա տեղի չի ունեցել:

Ссылка на комментарий
Поделиться на других сайтах

Robbit ջան, այո, կարեւոր փաստարկ նշեցիք. այն, որ Վրաստանը ի վերջո ամբողջովին է անցել ուղղափառության, նպաստել է, որ ասիմիլացիա չլինի: Սակայն այստեղ էլ ամեն ինչ հարթ չէ` Արեւմտյան Վրաստանը գրեթե միշտ էլ եղել է Բյուզանդիայի կազմում եւ եղել է ուղղափառ: Արեւելյան Վրաստանը ուղղափառության է հարել միայն Հայոց հետ ուխտի խզումից հետո: Ավելին, վրացաբնակ շատ շրջաններ էլ եղել են Պոնտոսի (Տրապեզունդի) հունական պետության սահմաններում: Այնինչ վրացիների հելենացման մասին պատմության մեջ ՁԵՆ-ՁՈՒՆ չկա…

Հավանաբար պետք է հաշվի առնել, որ Հայոց Պատմությունը գրվել է հայ եղեղեցականների կողմից, որոնք Հայ-Բյուզանդական ԿՐՈՆԱԿԱՆ սուր հակասությունը պետք եղածից մի քիչ ավելի են տարածել մնացած բոլոր ոլորտների վրա…

Բայց կարեւերը սա չէ… Եթե մենք կամովին հրաժարվենք Բյուզանդիոնը ՄԱՍԱՄԲ հայկական պետություն համարելուց, ապա կզրկվենք բավականին պատվաբեր ու օգտակար մի ժառանգությունից: Մի՞թե միայն հույներն են Բյուզանդիայի ժառանգությունից բարբառողները: Հելեն ազնվաշուք ազգի հանդեպ իմ ողջ ակնածանքով հանդերձ` նրանց էդպիսի նվեր չեմ ուզում անել… :lol:

Այն դարերում, երբ մենք Մեծ Հայքի տարածքում պետություն չենք ունեցել, ունեցել ենք բյուզանդական “Հայքեր”, բնակեցված հայերով, ղեկավարվող հայերով, ապրող Հայ Առաքելական Եկեղեցով, արարող հայ եկեղեցիներ եւ մատյաններ: Այս ամենը արժե՞ թերագնահատել, եւ միայն առանձին եկեղեցիների կամ մատյանների վրա մեր ուշադրությունը կենտրոնացնելով` դրանց ծնող ՍԻՍՏԵՄԸ անտեսել… Նարեկացին, օրինակ, հենց այդպիսի “բյուզանդական” Հաաստանի պրոդուկտ է: Իսկ Դավիթ Բեկը, ընդհակառակը, հանուն անկախության մաքառող Հայաստանի պրոդուկտն է: Երկուսն էլ մերն են: Ոչ մեկի ոգուց էլ չենք կարող հեռանալ…

Ссылка на комментарий
Поделиться на других сайтах

Javakhk ջան,

կետ առ կետ փորձեմ պատասխանել Ձեր փաստարկներին.

Արեւմտյան Վրաստանը գրեթե միշտ էլ եղել է Բյուզանդիայի կազմում եւ եղել է ուղղափառ: Արեւելյան Վրաստանը ուղղափառության է հարել միայն Հայոց հետ ուխտի խզումից հետո: Ավելին, վրացաբնակ շատ շրջաններ էլ եղել են Պոնտոսի (Տրապեզունդի) հունական պետության սահմաններում: Այնինչ վրացիների հելենացման մասին պատմության մեջ ՁԵՆ-ՁՈՒՆ չկա…
Ссылка на комментарий
Поделиться на других сайтах

Архивировано

Эта тема находится в архиве и закрыта для дальнейших сообщений.


  • Наш выбор

    • Наверно многие заметили, что в популярных темах, одна из них "Межнациональные браки", дискуссии вокруг армянских традиций в значительной мере далеки от обсуждаемого предмета. Поэтому решил посвятить эту тему к вопросам связанные с армянами и Арменией с помощью вопросов и ответов. Правила - кто отвечает на вопрос или отгадает загадку первым, предлагает свой вопрос или загадку. Они могут быть простыми, сложными, занимательными, важно что были связаны с Арменией и армянами.
      С вашего позволения предлагаю первую загадку. Будьте внимательны, вопрос легкий, из армянских традиций, забитая в последние десятилетия, хотя кое где на юге востоке Армении сохранилась до сих пор.
      Когда режутся первые зубы у ребенка, - у армян это называется атамнаhатик, атам в переводе на русский зуб, а hатик - зерно, - то во время атамнаhатика родные устраивают праздник с угощениями, варят коркот из зерен пшеницы, перемешивают с кишмишом, фасолью, горохом, орехом, мелко колотым сахаром и посыпают этой смесью голову ребенка. Потом кладут перед ребенком предметы и загадывают. Вопрос: какие предметы кладут перед ребенком и что загадывают?    
      • 295 ответов
  • Сейчас в сети   1 пользователь, 0 анонимных, 1 гость (Полный список)

  • День рождения сегодня

  • Сейчас в сети

    1 гость
    Левон Казарян
  • Сейчас на странице

    Нет пользователей, просматривающих эту страницу.

  • Сейчас на странице

    • Нет пользователей, просматривающих эту страницу.


×
×
  • Создать...