Перейти к публикации
  • Обсуждение также на телеграм канале

    @OpenarmeniaChannel

Дело Левона Гуляна


Рекомендованные сообщения

Посланы результаты экспертизы? Письменный отчет? Когда послали, куда послали, как послали, что послали?

Ссылка на комментарий
Поделиться на других сайтах

  • Ответы 152
  • Создано
  • Последний ответ

Три дня назад об этом заявили адвокты- письменно отчет послан в ЕРеван. Пока не дошел- об остальном не говорят

Ссылка на комментарий
Поделиться на других сайтах

Так ведь они могут проверить статус отправки, состояние. Им ведь дали явно тракинг намбер? СТранно.

Ссылка на комментарий
Поделиться на других сайтах

  • 2 недели спустя...

Экспертиза приехала- переводится

Լեւոն Գուլյանի հարազատների խնդրանքով Դանիայից եւ Գերմանիայից Հայաստան ժամանած անկախ փորձագետները մեկ ամիս ուշացումով երեկ վերջապես ուղարկել են իրենց եզրակացությունը: Շուրջ 17 էջից կազմված փորձագիտական եզրակացությունը ստացել են Լեւոն Գուլյանի հարազատները, փաստաբանները, ԵԱՀԿ գրասենյակը եւ դատախազությունը:

Բովանդակությանը հարազատները դեռեւս ծանոթ չեն, վերջիններս դրա վերաբերյալ կիմանան միայն այն թարգմանելուց հետո: ՚Թարգամության համար ժամանակ է հարկավոր: Գուցե մի քանի օր տեւի: Անգլերեն իմացող դատաբժիշկ կթարգմանիՙ,- ՚Ա1+ՙ-ին հաղորդեց Լեւոն Գուլյանի քույր Լիլիթ Գուլյանը:

Հիշեցնենք, որ ՚Պանդոկՙ ռեստորանի տնօրեն Լեւոն Գուլյանը մայիսի 12-ին ՀՀ ոստիկանության քննչական վարչության շենքի երկրորդ հարկից վայր էր ընկել եւ մահացել: Ըստ ոստիկանության տեղեկատվության` մեկ այլ քրեական գործի շրջանակներում ոստիկանություն հրավիրված Գուլյանը ՚ոստիկանության աշխատասենյակներից մեկում հարցազրույցի ընթացքում վարչության աշխատակցից ջուր է խնդրել եւ օգտվելով վերջինիս բացակայությունից` փորձել է պատուհանից դիմել փախուստի, սակայն սայթաքելով վայր է ընկել 2-րդ հարկից եւ ստացած վնասվածքներից` տեղում մահացելՙ: Սակայն նրա հարազատները համաձայն չեն այս վարկածի հետ եւ մեղադրում են ՀՀ քրեական հետախուզության վարչության պետի տեղակալ Հովիկ Թամամյանին:

Ссылка на комментарий
Поделиться на других сайтах

  • 3 месяца спустя...

Вчера смотрела news channel из России. Там то ли в Твери то ли в Томске. Менты избили до смерти во время допроса местного бизнесмена у которого был золотодобывающий бизнес ,а потом из окна выкинули.

Посмотрела Я эту новость и о Левоне подумала. Армения как зеркальное отражение России в таких вопросах.

Ссылка на комментарий
Поделиться на других сайтах

  • 2 месяца спустя...

Լեւոն Գուլյանի գործը սառեցվել է՞

Արամ Զաքարյան, վերլուծաբան

Մեկ ամիս էլ չի անցել այն օրից, ինչ համաձայն «Հատուկ քննչական ծառայության մասին» օրենքի, ձեւավորվեց Հատուկ քննչական ծառայությունը, կառույցի ղեկավար նշանակվեց ՀՀ գլխավոր դատախազության քննչական վարչության պետ Անդրանիկ Միրզոյանը: Հատուկ քննչական ծառայությունում աշխատում են դատախազության քննիչներ: Հատուկ քննչական ծառայությաննստավայրը ՀՀ գլխավոր դատախազության շենքն է: Օրեր առաջ, ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը հատուկ քննչական ծառայության վարույթ ուղարկեց «Պանդոկ» ռեստորանի սեփականատեր Լեւոն Գուլյանի մահվան փաստի առթիվ հարուցված քրեական գործը: Իսկ գործը նախքան սա հենց դատախազության վարույթում էր եւ առանձնապես առաջ չէր գնացել: Լեւոն Գուլյանի մահը առեղծվածային է եւ իրավ հատուկ ուշադրության կարիք ունի:

Հիշեցնենք, որ Լեւոն Գուլյանը ոստիկանություն է հրավիրվել իր ռեստորանի մոտ տեղի ունեցած մի սպանության գործով` որպես վկա: Մայիսի 9-ին «Պանդոկի» մոտ սպանվել է Ստեփան Վարդանյանը: Լեւոն Գուլյանը ոստիկանություն է հրավիրվել մայիսի 12-ին: Մեկ օրվա ընթացքում, ոստիկանության Շենգավիթի բաժնի աշխատակիցները նրան երկու անգամ հրաժեշտ են տվել ու բաց թողել եւ նորից հետ կանչել: Վերջին անգամ Լեւոնին տեղափոխել են ՀՀ ոստիկանության շենք` քրեական հետախուզության գլխավոր վարչության պետի տեղակալ Հովիկ Թամամյանի մոտ, որից հետո Լեւոն Գուլյանի հարազատներին հայտնել են, որ Լեւոնը փախուստի փորձ կատարելու պահին վայր է ընկել երկրորդ հարկից ու մահացել:

Լեւոն Գուլյանի հարազատներն ու բարեկամները չեն հավատում այս վարկածին: Նրանք համոզված են, որ Լեւոն Գուլյանին դաժանաբար ծեծել են: Հարազատների այս վարկածի հիմքում «Պանդոկ» ռեստորանի աշխատակից, Լեւոն Գուլյանի նման որպես վկա ոստիկանություն հրավիրված Հայկ Մելքումյանի պատմածն է: Հայկը պատմել է, որ իրեն ոստիկանությունում դաժանորեն ծեծել են: Սրանից բացի, Լեւոն Գուլյանի հարազատները Լեւոնի մարմնի վրա կապտուկներ են տեսել: «Լեւոնը անչափ սիրում էր իր ընտանիքը, երեխաներին, իր գործը: Նա կենսուրախ, պետության առաջընթացով մտահոգ երիտասարդ էր եւ չէր կարող ակնթարթորեն կյանքից հեռանալու որոշում կայացնել: Եթե նա օրենքից փախուստ տալու մտադրություն կամ հիմք ունենար, դա կաներ իրեն հասու այլ մեթոդներով եւ քանիցս կամովին չէր ներկայանա հարցաքննության», հայտարարել է Լեւոն Գուլյանի կինը` Ջեմմա Գուլյանը:

Ոստիկանությունը սակայն, չի հաստատում այս վարկածը: Ըստ տեղացի փորձագետների եզրակացության, Լեւոնի մարմնի վրայի բոլոր վնասվածքները երկրորդ հարկից ընկնելու հետեւանք են: Այս փորձաքննությունների արդյունքները Լեւոն Գուլյանի հարազատներին եւ իրավապաշտպաններին հասու չեն: Դատախազությունը առանց որեւէ հիմնավորման, հրաժարվում է դրանք հրապարակել: Հելսինկյան ընկերակցության անդամ Ռուբեն Մարտիրոսյանը, հենվելով այդ փորձաքննությունների արդյունքների վրա հայտարարել է, որ ոստիկանությունում Լեւոն Գուլյանին նախ ծեծել են ու խոշտանգել եւ ապա խոշտանգված Լեւոն Գուլյանին կամ կենդանի կամ մահամերձ վիճակում ոստիկանության աշխատակիցներն են ցած նետել պատուհանից` իրենց վայրագությունների հետքերը թաքցնելու համար: Ռուբեն Մարտիրոսյանը հայտարարել է, որ Լեւոն Գուլյանի մարմնի վրա «սաղ տեղ չկար, կոտրված էին գլուխը, կողոսկրերը, ողնաշարը»:

Լեւոն Գուլյանի հարազատների նախաձեռնությամբ, հրավիրվել են օտարերկրյա փորձագետներ` Դանիայից եւ Գերմանիայից: Ու սկսվել է այս խճճված գործի հերթական խճճված փուլը: Օտարերկրյա փորձագետների ուսումնասիրության արդյունքները համառորեն Հայաստան չեն հասնում. մեկ փոստում են ուշանում, մեկ չգիտես ինչ է լինում: Ի վերջո եզրակացությունը հասնում է Երեւան: Սակայն էլի խճճվածություն է մնում: Լեւոն Գուլյանի կնոջ` Ջեմմայի խոսքով, եզրակացությունը պատճեն էր, որի վրա ոչ ստորագրություն կար, ոչ կնիք: Ծրարի վրա նշված էր` TNT: Սակայն TNT փոստային ծառայությունը պաշտոնապես հայտարարում է, որ նման ծրարներ չունի եւ չի օգտագործում: Լեւոն Գուլյանի հարազատներին հայտնի է, որ օտարերկրյա փորձագետները եզրակացրել են, որ Լեւոն Գուլյանի մարմնի վրա կան այնպիսի վնասվածքներ, որ չեն կարող լինել երկրորդ հարկից ընկնելու հետեւանք: Ջեմմա Գուլյանը մեզ հետ զրույցում ասաց, նաեւ, որ Լեւոն Գուլյանի գործով վերջին անգամ քննչական գործողություն է անցկացվել դեպքից մոտ մեկ ամիս անց` 2007-ի հունիսի կեսերին` վեց ամիս առաջ: Լեւոն Գուլյանի հարազատները հասկանում են, որ Լեւոնին հետ չեն բերի, բայց նաեւ հասկանում են, որ «եթե այս գործը չբացահայտվի, ամեն վայրկյան կարող են ձեր եղբորը տանել եւ տալ աճյունը»:

Տեղեկանք

Լեւոն Գուլյանի հանելուկային սպանության դեպքը հասարական հնչեղություն ստացավ եւ տարբեր աղբյուրներից հայտնի դարձան նման մի շարք դեպքեր:

1993 թվականի հունվարի 21-ին բնակարանային գողության կասկածանքով ոստիկանություն է տարվել 22-ամյա Ռուդիկ Վարդանյանը եւ նույն օրը ծնողներին է հանձնվել բռնության ակնհայտ հետքերով նրա դիակը: Երկու ոստիկան դատապարտվել են իշխանազանցության եւ անկարգության համար:

1995 թվականին Ազգային անվտանգության ծառայության մեկուսարանում անհայտ հանգամանքներում մահացել է «Դրոյի» գործով կասկածյալ Արտավազդ Մանուկյանը: Ոչ ոք չի պատժվել:

1997 թվականի ապրիլին ոստիկանություն տարված 17-ամյա Սամվել Վիրաբյանի ծնողներին օրեր անց հանձնել են որդու բռնության ակնհայտ հետքերով դիակը: Ոչ ոք չի պատժվել:

1997 թվականին Գյումրիում ոստիկանություն տարված 23-ամյա Գալուստ Դիլանյանը մեկ օր անց մահացել է` ինքնասպան է եղել: Հարազատները այս վարկածին չեն հավատացել եւ նրանց համառության արդյունքում 4 ոստիկան պատժվել է` 2-5 տարվա պայմանական ազատազրկում:

1998 թվականին Աբովյանում, ըստ ոստիկանության վարկածի փախուստի փորձի ժամանակ երրորդ հարկից ընկել եւ մահացել է Էդուարդ Վարդանյանը: Ոչ ոք չի պատժվել:

1998 թվականի ապրիլի 2-ին, ըստ փորձագիտական եզրակացության, ոստիկանությունում ծեծի են ենթարկել Ստեփան Գեւորգյանին եւ Օլեգ Արիշինին: Ստեփան Գեւորգյանը մահացել է ապրիլի 15-ին, Օլեգ Արիշինը` ապրիլի 27-ին: Ոչ ոք չի պատժվել:

1999 թվականի հուլիսի 23-ին ոստիկանությունում ծեծել են Արսեն Ստեփանյանին, ով տուն վերադառնալուց երկու ժամ անց մահացել է ինֆարկտից: Մարմնի վրա եղել են բռնության դեպքեր: Ոչ ոք չի պատժվել:

2000 թվականին հունիսի 30-ին Արտաշատի ոստիկանություն են տարել Բաբկեն Սողոմոնյանին եւ մեկ շաբաթ անց հորը ասել, թե որդին ինքնասպան է եղել: Ոչ ոք չի պատժվել:

http://hra.am/arm/?page=issue&id=17428

Ссылка на комментарий
Поделиться на других сайтах

  • 4 месяца спустя...

Քանի ամիս ազատազրկվեցին Գյումրու կենտրոնի հրաձգության մասնակիցները?4-5??

Կեցցե աշխարհի ամենաարդար դատարանը !!!

ՍԷՖԻԼՅԱՆՆ ՈՒ ՄԱԼԽԱՍՅԱՆԸ ՚ԴԵՌ ՉԵՆ ՈՒՂՂՎԵԼՙ

[11:45] 02 Մայիսի, 2008

՚Վարդաշենՙ քրեակատարողական հիմնարկի վարչակազմի` դատապարտյալներին պայմնական-վաղաժամկետ ազատման ներկայացնող հանձնաժողովը, օրերս քննելով նաեւ Ժիրայր Սէֆիլյանի եւ Վարդան Մալխասյանի գործերը, որոշել է, որ նրանք ՚դեռ չեն ուղղվելՙ եւ հետաձգել է նրանց գործերի քննությունը:

Մինչդեռ Ժիրայր Սէֆիլյանի եւ Վարդան Մալխասյանի զորակցության կոմիտեի հաղորդագրության համաձայն ՚նույն նիստով հիմնարկի ղեկավարությունը ընթացք է տվել տարբեր ծանրության հանցանքներ կատարած մոտ 3 տասնյակ դատապարտյալների գործերինՙ:

Կոմիտեն հիշեցնում է, որ ՚Երեւան-Կենտրոնՙ ՔԿՀ-ից ՚Վարդաշենՙ տեղափոխվելիս, անհեթեթ առիթով, ապօրինի նկատողություն էր հայտարարվել Ժիրայր Սէֆիլյանին, ինչը նրան 6 ամսով զրկել էր պայմանական վաղաժամկետ ազատման իրավունքից. ՚Հիմա այդ ժամկետը լրացել է եւ ըստ կարգի ՚նկատողությունըՙ պետք է մարվեր եւ Սեֆիլյանին գոնե ձեւականորեն պետք է ներկայացնեին պայմանական վաղաժամկետ ազատման: Ինչո՞ւ ձեւականորեն: Որովհետեւ, եթե անգամ նրա հարցով դրական որոշում կայացվեր, ապա այն կիրագործվեր նրա բանտարկության վերջնաժամկետից ընդամենը 2 շաբաթ առաջ: Բայց հավանաբար վարչախմբի համար այդ 2 շաբաթն էլ շատ կարեւոր է:

Իսկ ահա Վարդան Մալխասյանին նկատողություն տալու նպատակով նրա բանտախցում 6 ամիս առաջ անցկացված խուզարկությունը որեւէ արդյունք չէր տվել, նրան մինչ օրես նկատողություն չեն հայտարարել ու այս բոլոր ամիսներին զրկել են պայմանական վաղաժամկետ ազատման իրավունքից տարբեր անօրինական հիմնավորումներով, ինչպես օրինակ` ՚ժամանակ է պետք Մալխասյանի վարքը ուսումնասիրելու համարՙ, այն դեպքում, երբ նա արդեն կրել է իր երկամյա պատժի երկու երրորդը, ինչը բավարար ժամանակ էր որեւէ մարդու վարքը ուսումնասիրելու համարՙ:

ժիրայր Սէֆիլյանին պայմանական վաղաժամկետ ազատելու հարցը այլեւս չի քննվի, որովհետեւ նրա բանտարկության ժամկետը լրանում է հունիսի 9-ին: Իսկ Վարդան Մալխասյանի վերաբերյալ քրեակատարողական մարմինների հանձնաժողովները, կոմիտեի անդամների կանխատեսմամաբ, ՚ դեռ 7 ամիս ստիպված են լինելու անհեթեթ որոշումներ կայացնել` հաստատելով, որ ՚Հայաստանում քաղբանտարկյալներ չկանՙ:

http://www.a1plus.am:81/amu/?page=issue&iid=60129

Ссылка на комментарий
Поделиться на других сайтах

Может не совсем в тему но ...

ՆՈՐ ՀԱՃԸՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏՆ ԱԶԱՏ Է ԱՐՁԱԿՎԵԼ

[19:03] 02 Մայիսի, 2008

Արդեն մի քանի օր է` ազատության մեջ է Նոր Հաճընի նախկին քաղաքապետ Արմեն Քեշիշյանը (մականունը` Ուզբո): Այս տեղեկատվությունը հաստատեց ՀՀ Արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության պետի մամուլի քարտուղար Արսեն Բաբայանը` ՚Ա1+ՙ-ին հայտնելով, որ նա ազատ է արձակվել, քանի որ լրացել է նրա պատժաժամկետը:

Պաշտոնավարման ժամանակ Արմեն Քեշիշյանը 2005թ. սեպտեմբերի 24-ին ատրճանակով սպանել էր ՚Էլեկտրական ցանցերՙ ընկերության Արզնիի մասնաճյուղի տնօրեն Աշոտ Մխիթարյանի վրա: Արմեն Քեշիշյանը ազատազրկվել էր 3 տարի 6 ամիս ժամկետով:

Ի դեպ, ոստիկանության հաղորդագրության համաձայն` ապրիլի 29-ին, Արմեն Քեշիշյանը կամավոր հանձնել է 9 մմ տրամաչափի ՚Վիկինգՙ տիպի ատրճանակի 99 փամփուշտ եւ 1 պահունակ` հայտնելով, որ դրանք իրեն պատկանող զենքինն են, որն առգրավվել էր 2005 թ. սեպտեմբերի 24-ին:

2005 թ. սեպտեմբերի 24-ին Նոր Հաճընի քաղաքապետ Արմեն Քեշիշյանն հենց այդ ` իր մոտ եղած ՚Վիկինգ ՄՌ 466ՙ տիպի 9 մմ տրամաչափի ատրճանակից էր կրակել եւ սպանել էր Աշոտ Մխիթարյանին:

Այդ զենքը նրան նվիրել էր վաղամեռիկ վարչապետ Անդրանիկ Մարգարյանը:

http://www.a1plus.am:81/amu/?page=issue&iid=60148

Ссылка на комментарий
Поделиться на других сайтах

Архивировано

Эта тема находится в архиве и закрыта для дальнейших сообщений.


  • Наш выбор

    • Наверно многие заметили, что в популярных темах, одна из них "Межнациональные браки", дискуссии вокруг армянских традиций в значительной мере далеки от обсуждаемого предмета. Поэтому решил посвятить эту тему к вопросам связанные с армянами и Арменией с помощью вопросов и ответов. Правила - кто отвечает на вопрос или отгадает загадку первым, предлагает свой вопрос или загадку. Они могут быть простыми, сложными, занимательными, важно что были связаны с Арменией и армянами.
      С вашего позволения предлагаю первую загадку. Будьте внимательны, вопрос легкий, из армянских традиций, забитая в последние десятилетия, хотя кое где на юге востоке Армении сохранилась до сих пор.
      Когда режутся первые зубы у ребенка, - у армян это называется атамнаhатик, атам в переводе на русский зуб, а hатик - зерно, - то во время атамнаhатика родные устраивают праздник с угощениями, варят коркот из зерен пшеницы, перемешивают с кишмишом, фасолью, горохом, орехом, мелко колотым сахаром и посыпают этой смесью голову ребенка. Потом кладут перед ребенком предметы и загадывают. Вопрос: какие предметы кладут перед ребенком и что загадывают?    
      • 295 ответов
  • Сейчас в сети   0 пользователей, 0 анонимных, 1 гость (Полный список)

    • Нет пользователей в сети в данный момент.
  • День рождения сегодня

    Нет пользователей для отображения

  • Сейчас в сети

    1 гость

    Нет пользователей в сети в данный момент.

  • Сейчас на странице

    Нет пользователей, просматривающих эту страницу.

  • Сейчас на странице

    • Нет пользователей, просматривающих эту страницу.


×
×
  • Создать...