Перейти к публикации
  • Обсуждение также на телеграм канале

    @OpenarmeniaChannel

վարչապետի մահը


Рекомендованные сообщения

Ժամացույցի սլաքը մեկ ժամ առաջ

Չիգիտեմ ինչ զուգադիպությամբ վարչապետի մահը համընկավ ժամացույցների սլաքները մեկ ժամ առաջ փոփոխման ու նաեւ նորալուսնի օրվա, պահքի 6-րդ` Գալստյան կիրակիի եւ “Սկսել”-ա երիտասարդական նախաձեռնության հերթական ակցիայի հետ, որի մասնակիցներիը տխուր լուրին դեռեւս անտեղյակ քայլում էին Երեւանի փողոցներով “սկսել”-ա վանկարկումներով։ Համենայն դեպս քաղաքական ժամանակն էլ ակնհայտ մեկ ժամ առաջ փոխվեց այդ օրվանից հետո ու ինչ որ բան իրոք “սկսել”-ա։ Այս առումով հետաքրքիր է նաեւ ծանոթներիցս մեկի նկատառումը այն լուրերի մասին, ըստ որոնց վարչապետի մահվան հաջորդ օրը խոսում էին Շարլ Ազնավուրի մահվան մասին։ Համաձայն այդ նկատառման` մարդիկ ենթագիտակցորեն սպասում են ինչ որ աղետի կամ պատժի, այն ուղու համար, որով այսօր ընթանում է երկիրը։ Մարգարյանի մահը արթացրեց ենթագիտակցական խողովակները, որոնք նպաստեցին այլ հայտնի հայերի մահվան մասին լուրերի տարածմանը։

Ինչեւէ, Հայաստանում բազմաթիվ բարձրաստիճան պաշտոնյաներ կան, որոնց մահը լավագույն դեպքում անտարբերության կարժանանա բնակչության մեծամասնության կողմից, ու վարչապետը ակնհայտորեն այն քիչ բացառություններից էր, որի մահը իրոք տխրեցնում է մարդկային առումով եւ մտահոգեցնում քաղաքական առումով։ Այդ պատճառով նախ եւ առաջ անկեղծ ցավակցում եմ Անդրանիկ Մարգարյանի բոլոր հարազատներին ու իսկական ընկերներին։

Ու թերեւս նաեւ ակնհայտ է, որ Անդրանիկ Մարգարյանը այսօրվա վարչակարգի բարձր օղակներում պահպանված վերջին մարդն էր, որը հարուցում էր եւ մարդկային դրական զգացմունքներ եւ որոշ քաղաքական հույսեր։ Այդ առումով իրոք նոր ժամանակներ են “սկսում”։ Հատկանշական է, որ նաեւ իր քաղաքական կենսագրությամբ վարչապետը տարբերվում էր այսօրվա վարչակարգի ներկայացուցիչների մեծամասնությունից` եթե նա ուներ այլախոհի ու նակախականի անցյալ, ապա վերջինները կոմսոմոլոկան-պարտիական (կեղծ կոմունիստական)-չեկիստական-հակաանկախական։ Այժմ կարող են առավել ազատություն ստանալ այն դիվաժպիտ ստվերները, որոնք պատկանում են վարչապետի հակառակորդներին իշխող վերնախավի ներսում եւ որոնք ինչ որ չափով մինչեւ հիմա զսպվել են։

Հանրապետականին կարծես թե հետապնդում են նման անժամանակ մահերը` լուսահոգի Աշոտ Նավասարդյանը, Վազգեն Սարգսյանը եւ այժմ էլ Անդրանիկ Մարգարյանը բոլորը տարբեր պատճառներով, բայց բոլորն էլ անսպասելի հեռացան երկրավոր կյանքից։ Ու ամեն անգամ դա տեղի է ունենում շրջադարձային պահերին։ Ու ամեն անգամ կուսակցությունը կանգնում է իր գաղափարական միջուկի կորուստի առջեւ։

Անդրանիկ Մարգարյանի մահվանից հետո, թերեւս Հանրապետականի որպես գաղափարական ու քաղաքական միավորի ճգնաժամը առավել մոտիկ է քան երբեւիցե։ Գաղտնիկ չէ իհարկե, որ Հանրապետականի ապաքաղաքականացումը նոր չի սկսվել ու նոր չի ստացել կուսակցության համար թիվ մեկ մարտահրավերի բնույթ։ Գաղտնիկ չէ նաեւ, որ մինչեւ վերջերս էլ կուսակցության ներսում շարունակում էր գոյատեւել այսպես կոչված “գաղափարական թեւը” դրա գոյությունը ի հեճուկս Հանրապետականի շարքերը հեղեղած ամեն տեսակ պատահական անձանց, կարիերիստների ու բոլոր իշխանությունների ժամանակ ուժեղի կողմից հանդես եկող տականքի պահպանվում էր նաեւ շնորհիվ Անդրանիկ Մարգարյանի։ Իհարկե, կարելի է առարկել, որ նման վիճակը միեւնույնն է անհեռանկարային էր ու գաղափարական հանրապետականների պարտությունը ինչ որ տեղ կանխորոշված էր, բայց այժմ դրա մասին չի խոսքը։

Ինչեւէ Հանրապետականը իրոք, թերեւս լրջագույն վտանգի առջեւ է իր ողջ պատմության մեջ եւ խնդիրը նրանում է, որ այս վտանգը ոչ թե միայն Հանրապետականի գաղափարական տղերքի խմբային պրոբլեմն է, այլ բոլորինը, ով մտահոգված է Հայաստանի քաղաքական ապագայով։ Հանրապետականը Երրորդ Հանրապետության կարեւորագույն քաղաքական եւ գաղափարական նախագծերից էր։ Դրա հիմքում ընկած էր մի իրական հայաստանակենտրոն պետականամետ ազգայնականության հնարավորությունը, որը պետք է ազատագրված լիներ 20 դարի ազատագրական պայքարի բազմաթիվ կարծրատիպերից։ Մի ազգայնականություն, որն ի տարբերություն այն ավանդական պատկերացումների, որոնց մեզանում սովորաբար հասկանում են “ազգայինի” անվան տակ, պետք է ծառայեր Հայաստանի ինքիշխանության շահերին, այլ ոչ թե պայմանավորված լիներ օտար` ռուսական եւ արեւմտյան պահանջարկով ու գործակալական ազդեցությամբ։ Կուսակցության գաղափարախոսության հիմքում ընկած Նժդեհի կերպարը լավագույնս համապատասխանում էր այդ տիպի քաղաքական գաղափարին։ Նժդեհը հայ գործիչների մեջ եզակիներից է, որն իր օրինակով ցույց է տվել վճռական մենակի, իրական անկախականի դիրքերից հաղթական պայքար մղելու հնարավորությունը այն դեպքում, երբ բազմաթիվ այլ գործիչներ պարտության են մատնվել ապավինելով ամենազոր թվացող օտար ուժերին։ Եվ այս առումով պատահական չի, որ գրեթե իր ստեղծման պահից Հանրապետականը ենթարկվեց “գործակալական” ամենաուժեղ հարձակումների եւ հաճախ ողբերգալի եղավ կուսակցության պատմությունը։ Նժդեհին մահվան հասցրած “ֆիրման” չէր կարող չպայքարել վճռական մենակի փրկարար գաղափարի արմատացման դեմ նաեւ հետխորհդային Հայաստանում։

Ասածը պետք է չէ ընկալել որպես ներկայիս Հանրապետականի գովք։ Խոսքը ցավոք միայն հնարավորության մասին է, որը մեր կարծիքով այդպես էլ իրականություն չդարձավ։ Այսօրվա Հանրապետականը բնակչության մեծ մասի մոտ ասոցիացվում է միանգամայն այլ հարթության հետ, որը կապ չունի գաղափարական նշված ուղության հետ։ Եվ դա, իհարկե, բնակչության մեղքը չի, այլ հենց Հանրապետականի։ Սակայն դա չի նշանակում, որ Հանրապետականի գաղափարական ներուժը պետք է միանշանակ կործանված համարել։ Գոնե մինչեւ վերջին իրադարձությունները դրա հույսը դեռ կար։ Բայց խոսքը նրա մասին է, որ Հանրապետականը այն քաղաքական ուժերից է, որի հիվանդության առիթով պետք է ոչ թե չարախնդալ, այլ միայն ցավալ։ Միեւնույն ժամանակ այդ ցավակցությունը ոչ մի բանով չի կարող օգնել, քանի որ ինքնափրկումը կարող է գալ միայն ներսից։ Ցանկություն չունեմ անկոչ խորհրդատուի դերում հանդես գամ մանավանդ վարչապետի գաղափարակիցների համար այս ծանր օրերին, բայց անկեղծորեն ցանկանում եմ որպեսզի նրանք գտնեն լավագույն եւ սառը հաշվարկված ելքը այս իրավիճակից։

Իհարկե Անդրանիկ Մարգարյանի մահը նախ եւ առաջ մարդկային ողբերգություն է, հետո արդեն քաղաքական։ Գուցե վաղաժամ է դրա մասին խոսալ, բայց ուշ թե շուտ անհրաժեշտ է նաեւ հետեւություններ անել մարդկային այն փորձից, որի օրինակն էր վաղամեռիկ վարչապետը։ Քիչ թե շատ ակնհայտ է, որ Անդրանիկ Մարգարյանը գտնվելով իշխանության վերին օղակներում, փորձում էր որոշակի գաղափարական գիծ վարել միանգամայն ապագաղափարականացված ու ապաբարոյականացված համակարգի ներսում։ Նա գրեթե միակն էր վերին շերթում, ում դեռ կարելի էր համարել անկախական գծի կրող։ Բայց պետք է պատկերացնել, թե հոգեբանորեն ինչպիսի դժվարություն է ներկայացնում, երբ ինքդ տականք չլինելով ստիպված ես ամենօրյա շփման մեջ գտնվել “ցեղի տականքի” հետ` գիտակցելով դա։ Այդ առաքելությունը սեփական ուսերի վրա վերցնելը գուցե եւ մեծագույն զոհողություն է պահանջում, բայց ի վերջո այդքան էլ պարզ չի դրա արդյունավետությունը։ Իսկ հոգեբանական տեսանկյունից դա մարդուն պետք է որ շատ մաշի, ինչը իր անդրադարձն է ունենում նաեւ ֆիզիկականի վրա։ Արդյունքում ստանում ենք եւ մարդկային ողբերգությունը եւ քաղաքական արդյունավետության հարցական բնույթը։ Եվ, ուրեմն, պետք է գտնել այն ուզին, որով Հայաստանի վերնախավում անկախական թեւը այլեւս չհայտնվի միայնակի դերում։

Այսօր Հանրապետականը որպես գաղափար շատ մոտ է անդունդի եզրին։ Ցանկանանք այդ կուսակցության անկեղծ նվիրյալներին վերջին ճիգով փրկել կուսակցությունը։ Բայց մենք մեր հերթին մտածենք նաեւ մեր մասին։ Այս պայմաններում, երբ պարզ չի Հանրապետականի ճակատագիրը, ինչքան էլ տարրօրինակ չհնչի ընդդիմադիր հրապարակախոսի շուրթերից` մենք բոլորս պետք է դառնանք Հանրապետական, պետք է վերածվենք Անկախության բանակի։ Պետք է դառնանք Հանրապետական այն իմաստով, որ վերականգնենք Հայաստանի Հանրապետությունը, այսինքն հանրության իշխանությունը երկրի ներսում, որը թիվ մեկ գրավականն է երկրի արտաքին անկախության։ Պետք է դառնանք Անկախության բանակ, որպեսզի վերականգնենք մեր ինքիշխանությունը` ներքին եւ արտաքին։ …..

….“Ես` Դաւիթբէգեան ուխտին հաւատարիմ, շարունակում եմ մնալ քո լեռներում, ամպերի տակ, մենակ, վիրաւոր, ու աւելի հպարտ, քան էի”։

Հրանտ Տէր-Աբրահամեան

Ссылка на комментарий
Поделиться на других сайтах

  • Ответы 0
  • Создано
  • Последний ответ

Архивировано

Эта тема находится в архиве и закрыта для дальнейших сообщений.


  • Наш выбор

    • Наверно многие заметили, что в популярных темах, одна из них "Межнациональные браки", дискуссии вокруг армянских традиций в значительной мере далеки от обсуждаемого предмета. Поэтому решил посвятить эту тему к вопросам связанные с армянами и Арменией с помощью вопросов и ответов. Правила - кто отвечает на вопрос или отгадает загадку первым, предлагает свой вопрос или загадку. Они могут быть простыми, сложными, занимательными, важно что были связаны с Арменией и армянами.
      С вашего позволения предлагаю первую загадку. Будьте внимательны, вопрос легкий, из армянских традиций, забитая в последние десятилетия, хотя кое где на юге востоке Армении сохранилась до сих пор.
      Когда режутся первые зубы у ребенка, - у армян это называется атамнаhатик, атам в переводе на русский зуб, а hатик - зерно, - то во время атамнаhатика родные устраивают праздник с угощениями, варят коркот из зерен пшеницы, перемешивают с кишмишом, фасолью, горохом, орехом, мелко колотым сахаром и посыпают этой смесью голову ребенка. Потом кладут перед ребенком предметы и загадывают. Вопрос: какие предметы кладут перед ребенком и что загадывают?    
        • Like
      • 295 ответов
  • Сейчас в сети   2 пользователя, 0 анонимных, 10 гостей (Полный список)

  • День рождения сегодня

    Нет пользователей для отображения

  • Сейчас в сети

    10 гостей
    Колючка Анчара Artmonton
  • Сейчас на странице

    Нет пользователей, просматривающих эту страницу.

  • Сейчас на странице

    • Нет пользователей, просматривающих эту страницу.


×
×
  • Создать...