Перейти к публикации
  • Обсуждение также на телеграм канале

    @OpenarmeniaChannel

Հաղթանակների վնասի մասին


Рекомендованные сообщения

Հաղթանակների վնասի մասին

Մեզ՝ հայերիս, հաղթանակները հակացուցված են։ Մենք ամեն մի փոքր հաղթանակ ընկալում ենք որպես վերջնական եւ անդարձելի։ Միանգամից մոռանում ենք, որ ցանկացած հաղթանակ նշանակում է նաեւ պարտվածի ատելություն դեպի հաղթողը ու վրեժի ծարավ, ինչից եւ բխում է նոր պատերազմի անխուսափելիությունը։ «Վա՜յ, ի՞նչ պատերազմ, այ ախպեր, ջարդել ենք, պետք ըլնի նորից կջարդենք, բա ոնց։ Մի վնուշկվի։» — մոտավորապես այսպես կարելի է նկարագրել մեր վերաբերմունքը ռազմավարական պլանավորմանը։

Օտարները եւ իրենց կապկող հայազգի օտարամոլները շատ են սիրում հեգնել, թե իբր ամեն հարցում կառչում ենք պատմությունից, ապրում ենք միայն անցյալով։ Սուտ է։ Անցյալով չենք ապրում, պատմությունն էլ չգիտենք. չենք էլ ուզում իմանալ։ Ապրում ենք միայն այս օրով, վաղվա մասին մտածում միայն մեր բնակարանի, կրպակի, լավագույն դեպքում խանութի մակարդակով։ Առեւտրական հանրապետություն ենք, ուր ցածրաստիճան պաշտոնյայից մինչեւ նախարարներ ու գեներալներ բոլորը առեւտրական են։ «Թուրքիան սպառնալի՞ք է։ Այ ցավդ տանեմ, ամենամեծ սպառնալիքը հարկայինն ա, մեկ էլ դոլարի կուրսը։ Թուրքերը լավ էլ ղայդին մարդիկ են, հենա էրկու անգամ Թուրքիա առեւտրի եմ գնացել։ Ատ դուշի թասիբով ժողովուրդ ա։»

Ամեն օր կրկնում ենք վաղ ու մոտ անցյալի սխալները. կրկնում, հաջորդ օրը մոռանում... ու նորից կրկնում։ Սխալները կուտակվում են, կուտակվում, այնուհետեւ կարծես թե հերթական աննշան զիջումից-կորուստից հետո մեզ համար լրիվ անսպասելիորեն հայտնվում ենք անդարձելիության կետի (точка невозврата) մոտ։ Խուճապահար զարթնում ենք ու մայկա-տռուսիկով բռնվում կենաց-մահու կռվի. հսկայական կորուստներով պոկում ենք եւս մի տաս-քսան-երեսուն-քառասուն տարի գոյատեւելու իրավունք։ Ու միանգամից՝ արխայնանում։

Սակայն այս բոլորաշրջաններից (циклы) եւ ամեն մեկում ունենում ենք անվերադարձ կորուստներ, որոնք երբեք ի վիճակի չենք լինում վերականգնել։ Հայությանը վերջին մի քանի դարերի ընթացքում երեւի թե ընդամենը երկու անգամ է հաջողվել խախտել այս տաղկալի սցենարը. Ա. 1829–30 թթ. Արեւելյան Հայաստանը վերաբնակեցումով (ցավոք, նաեւ ի հաշիվ Արեւմտյան Հայաստանի ամայացման), Բ. 1950-1970-ականներին ՀԽՍՀ-ում մարդկային ու մասնավորապես մտավորական/մշակութային պաշարի վերականգնումով։

Եւ վերջ։ Կուզենայի նաեւ գրել «Գ. 1991 թ. անկախության վերականգնումով ու Արցախյան հաղթանակով», բայց համառորեն մտքիս է գալիս հետեւյալ հոռետեսական համեմատությունների շարանը.

Սարդարաբադ -> Արցախյան պատերազմ

Կարսի հանձնում/Առաջին հանրապետության կործանում -> ???

Մեզ՝ հայերիս, հաղթանակները հակացուցված են։ Հաղթանակին հետեւող կեղծ ապահովության զգացմունքն է մեր տունը քանդում։ Ոսոխին երկու ապտակ տալով համարում ենք գործը ավարտված, խնդիրը՝ մեկընդմիշտ լուծված։ Անավարտ գոյամարտը անվանում ենք հաղթանակով պսակված ազատամարտ, իսկ քանի որ հաղթել ենք ազատամարտում, ապա ազատ ենք, ուրեմն կարող ենք ցրվել տներով։

Գրում է Կոմանդոսը (Արկադի Տեր-Թադեւոսյանը).

Июнь– Июль 1992

После взятия Шуши и открытия Лачинского коридора в Арцахе наступила эйфория от одержанных побед, на фоне которой резко обострилось политическое противоборство между АОД-овским руководством РА, их сторонниками в Арцахе и партией Дашнакцутюн. Руководство Армении решило предпринять все возможные меры для усиления давления на своего политического оппонента для скорейшей передачи власти в Арцахе своим сторонникам.

Противостояние достигло своего апогея на очередной сессии Верховного Совета НКР в первых числах июня 1992 года, во время которой депутаты намеревались избрать нового председателя Верховного Совета, должность которой оставалась вакантной после смерти Артура Мкртчяна. Основным претендентом на этот пост был один из видных арцахских деятелей партии “Дашнакцутюн” Шаген Мегрян. Однако по итогам голосования ему не хватило для избрания всего нескольких голосов, а новый председатель Верховного Совета НКР так и не был избран.

...

Народу и даже части командного состава казалось, что война окончена, и многие отряды из Армении возвращались домой без разрешения командования. Участились факты кражи оружия, скудные боеприпасы к стрелковому оружию расстреливались бесцельной пальбой в воздух.

Ссылка на комментарий
Поделиться на других сайтах

  • Ответы 27
  • Создано
  • Последний ответ
ՀՀ պարբերական մամուլը հեղեղված էր թուրքերի ու նրանց արևելյան ցեղակիցների հետ բարիդրացիության և նույնիսկ բարեկամության մասին հրապարակումներով՝ բթացնելով թշնամու ճանաչման ժողովրդական զանգվածների և զինվորների ընկալումը
Ссылка на комментарий
Поделиться на других сайтах

Մի բան էլ հավելեմ: Միայն բիրտ ուժի դիրքերից խոսալը հերիք չի: Նաև պետք է «պռապուսկատ» բռնացնել որպեսզի ուժի կիրառումը հասարակության առջև արդարացված լինի: Եվս մի բան: Երբեք չպետք է ներել այդ տեսակի «հայերին»: Ներումը նրանք նույնպես թուլություն են ընկալում ու սկսում են նորից իրենց մանր մունր խարդավաքները ու բարբաջանքները:

Վոոբշեմ կան հայեր ու կան «հայեր»: Հայերի հետ պետք է շփվել հայավարի, իսկ «հայերի» հետ թուրքավարի:

Ссылка на комментарий
Поделиться на других сайтах

Ապե, ինչ էս ծխում?)

Մի քիչ վերև՝ "Թուրքական վերաբերմունկ" բացատրեցիր, եթե կարելի է, բացատրի խնդրում եմ, թե ինչ էս ուզում ասել "Հայկական վերաբերմունք" ասելով:

Ссылка на комментарий
Поделиться на других сайтах

Միգուցե շատերին դուր չգան իմ արտահայտած մտքերը բայց ասելու եմ:

Ոչ մի պատահականություն չկա որ Թուրք երևույթը հիմնավորվեց ու կազմավորվեց հենց մեր շրջապատում: Դա հենց մեր մեջի «հայերի» խորքային ենթագիտակցականության խորքերից եկող ցանկություն էր, որ նրանց վրա հաստատվի Թուրքական իշխանություն... և այսօր էլ մեր մեջ կա այդ տեսակը որ ուզում է, որ մեր վրա հաստատվի Թուրքական ոճի իշխանություն, որովհետև դա է նրան հասկանալի, ուրիշ բան ինքը չի հասկանում:

Ու ոնց որ 11-րդ դարում էին հանձնում քաղաք քաղաքի հետևից թուրքին այսօր էլ կամաց կամաց նրանք ուզում են հանձնվել, տարալուծվել թուրք-ազերական ծովի մեջ...

Այդ տիպի մարդկանց համար թուրքերի պատժիչ գործողությունները հայերի նկատմամբ ՀԱՆՑԱՆՔ չեն: Դրանք նորմալ երևույթ են ու լիովին արդարացված թուրքական տեսանկյունից, դա է պահանջում թուրքական շահը ուրեմն պետք է արվի, իսկ պատժվողը պետք է հնազանդվի ու ների իրեն պատժողին:

Դրա համար են նրանք անընդհատ քարոզում ներում թուրքերի նկատմամբ: Իրենց մտածողության տեսակետից ներումը պատժողի ու իշխողի նկատմամբ բնական երևույթ է, որովհետև հանցանք չկա ՄԵՂԱՎՈՐԻՆ պատժելու մեջ:

Ссылка на комментарий
Поделиться на других сайтах

Ապե, ինչ էս ծխում?)

Մի քիչ վերև՝ "Թուրքական վերաբերմունկ" բացատրեցիր, եթե կարելի է, բացատրի խնդրում եմ, թե ինչ էս ուզում ասել "Հայկական վերաբերմունք" ասելով:

Ссылка на комментарий
Поделиться на других сайтах

Ապե ես ընդանրապես կյանքումս չեմ ծխել եթե քեզ հետաքրքիր է:

Եթե հազար տարի թուրքերի հետ ապրելով դեռ հարցեր են մնում թե ինչ է նշանակում թուրքական վերաբերմունք ապա չեմ կարծում որ ես մի հատ պոստինգով կկարողանամ քեզ դա բացատրել

Ссылка на комментарий
Поделиться на других сайтах

Հայկական Վերաբերմունքը այն է, երբ մարդուն նստում հատ հատ բացատրում ես իրա ճիշտն ու սխալը, լավություն ես անում երբ որ պետք է, ներում ես երբ տեսնում ես որ սխալը անգիտակցված է ու չիմանալու արդյունք, ու նաև կա զղջում ու սխալ չանելու ցանկություն: Հայկական վերաբերմունքը այն է, երբ գնահատում ես մարդու արածը, ճիշտն ես ասում, չես ստում, հարգում ես դիմացինին ու նույնիսկ անծանոթին սկզբից վերբերվում ես որպես հավասարի

Ссылка на комментарий
Поделиться на других сайтах

Ուղղակի հայկական վերաբերմունքով էս կյանքում երկար չես դիմանա, որովհետև միշտ կգտնվեն պարազիտներ որոնք կուզենան օգտվել քո հայությունից ու դեռ մի բան էլ կծաղրեն քո հայությունը:

Դրա համար Հայերի համար հույժ հրատապ է, հստակ իմունիտետային մեխանիզմի մշակումը սեփական անձի ու ընտանիքի պաշտպանության համար: Այլապես պարազիտները մեզ Հայերիս կքամեն, մեր էներգիան կծծեն ու վերջում էլ մեզ սխալ կհանեն ու կասեն որ դուք «տվող» էիք դրա համար էլ ձեզ «արեցինք»

Ссылка на комментарий
Поделиться на других сайтах

Մոնո, փաստորեն մի առանձին թեմա բացեցիր, ընդ որում շատ ավելի խորը։ Ինձ համար դժվար է հավատալ, որ հայերի մեջ թրքությունը այդքան ուժեղ է նստած։ Բայց մի գուցե եւ ճիշտ ես, չգիտեմ։

Ссылка на комментарий
Поделиться на других сайтах

Մոնո, փաստորեն մի առանձին թեմա բացեցիր, ընդ որում շատ ավելի խորը։ Ինձ համար դժվար է հավատալ, որ հայերի մեջ թրքությունը այդքան ուժեղ է նստած։ Բայց մի գուցե եւ ճիշտ ես, չգիտեմ։
Ссылка на комментарий
Поделиться на других сайтах

Հայկական Վերաբերմունքը այն է, երբ մարդուն նստում հատ հատ բացատրում ես իրա ճիշտն ու սխալը, լավություն ես անում երբ որ պետք է, ներում ես երբ տեսնում ես որ սխալը անգիտակցված է ու չիմանալու արդյունք, ու նաև կա զղջում ու սխալ չանելու ցանկություն: Հայկական վերաբերմունքը այն է, երբ գնահատում ես մարդու արածը, ճիշտն ես ասում, չես ստում, հարգում ես դիմացինին ու նույնիսկ անծանոթին սկզբից վերբերվում ես որպես հավասարի
Ссылка на комментарий
Поделиться на других сайтах

Ասում ես "պարզից էլ պարզ է", բայց ես երևի չհասկակցա)

ՈՒրեմս՝ եթե ֆրանսիացին վերաբերվում է մի ուրիշ ֆրանսիացու հետ մարդկային եվ ասենք շատ բարի նկատարումներով, դուրս է գալիս վոր նա ցուցադրում է իր հայրենակիցի նկատմամբ 'հայկական վերաբերմունք"?

Ես ճիշտ հասկացա?)

Ссылка на комментарий
Поделиться на других сайтах

ԴԵ եթե իսկական մարդկային վերաբերմունք է, ուրեմն կարելի է անվանել հայկական

B)

Նոյը Հայաստան է իջել, դե ուրեմն բոլոր մյուս ազգերի նախնիները Հայաստանից են գնացել... հիմա ինչի ենք այդքան հուշտ լինում երբ ասում ենք որ նորմալ մարդկային վերաբերմունքը հայկական է՞:

Թե արդեն Նոյինք չենք հավատու՞մ

Ссылка на комментарий
Поделиться на других сайтах

Архивировано

Эта тема находится в архиве и закрыта для дальнейших сообщений.


  • Наш выбор

    • Наверно многие заметили, что в популярных темах, одна из них "Межнациональные браки", дискуссии вокруг армянских традиций в значительной мере далеки от обсуждаемого предмета. Поэтому решил посвятить эту тему к вопросам связанные с армянами и Арменией с помощью вопросов и ответов. Правила - кто отвечает на вопрос или отгадает загадку первым, предлагает свой вопрос или загадку. Они могут быть простыми, сложными, занимательными, важно что были связаны с Арменией и армянами.
      С вашего позволения предлагаю первую загадку. Будьте внимательны, вопрос легкий, из армянских традиций, забитая в последние десятилетия, хотя кое где на юге востоке Армении сохранилась до сих пор.
      Когда режутся первые зубы у ребенка, - у армян это называется атамнаhатик, атам в переводе на русский зуб, а hатик - зерно, - то во время атамнаhатика родные устраивают праздник с угощениями, варят коркот из зерен пшеницы, перемешивают с кишмишом, фасолью, горохом, орехом, мелко колотым сахаром и посыпают этой смесью голову ребенка. Потом кладут перед ребенком предметы и загадывают. Вопрос: какие предметы кладут перед ребенком и что загадывают?    
        • Like
      • 295 ответов
  • Сейчас в сети   1 пользователь, 0 анонимных, 1 гость (Полный список)

  • День рождения сегодня

    Нет пользователей для отображения

  • Сейчас в сети

    1 гость
    Artmonton
  • Сейчас на странице

    Нет пользователей, просматривающих эту страницу.

  • Сейчас на странице

    • Нет пользователей, просматривающих эту страницу.


×
×
  • Создать...