Перейти к публикации
  • Обсуждение также на телеграм канале

    @OpenarmeniaChannel

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ - Ջավախք


Рекомендованные сообщения

http://www.haybachdban.org/Armenie-Occiden...hk-11.10.06.pdf

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

«Միասնական Ջավախք» ժողովրդավարական դաշինքը հայտնում է, որ հոկտեմբերի 10-ի ուշ

երեկոյան Երևանի մատույցներում բազմանդամ հանցագործ խմբի կողմից դարանակալ

հարձակման են ենթարկվել Դաշինքի նախագահության անդամ Վահագն Չախալյանը, ընտանիքի

անդամների և գործընկերոջ` Գուրգեն Շիրինյանի հետ միասին:

Հանցագործ խումբը, նախապես տեղեկացված լինելով Վահագն Չախալյանի և նրա

ուղեկիցների ժամանման մասին, դիմավորել է նրանց մայրուղու Աշտարակ-Երևան հատվածում և,

հինգ մեքենաներով հետապնդելով, արգելափակել է Երևանի մուտքին: Հանցագործներն

անմիջապես թիկունքից մետաղյա ամրանով հարվածել են մեքենայից դուրս եկած Վահագն

Չախալյանի գլխին, իսկ նրան պաշտպանել փորձած հորը և ընկերոջը` դանակահարել: Վերջինս`

Գուրգեն Շիրինյանը հիվանդանոց է տեղափոխվել կյանքին սպառնացող վնասվածքով և

վիրահատվել:

Բռնարարքը հաջորդել է Ջավախքում զանգվածային խախտումներով անցկացված ՏԻՄ

ընտրություններին և դրանց կեղծված արդյունքների վերանայմանն ուղղված ժողովրդական

գործողություններին: Ուշագրավ է, որ վերջին օրերին երևանյան մամուլում և հեռուստաեթերում

հաճախակի են դարձել «Միասնական Ջավախքի» գործունեությունը վարկաբեկող ստահոդ

հրապարակումները: Նշված հանգամանքը հիմք է տալիս ենթադրելու, որ Ջավախքը հայթափելու

քաղաքականությունն իրականացնող Վրաստանի իշխանությունների կամակատար ուժերը ձգտում

են նենգափոխել երկրամասում ընթացող քաղաքական զարգացումների իրական պատկերը և

ապակողմնորոշել հայ հանրությանը:

«Միասնական Ջավախք» ժողովրդավարական դաշինքը խստագույնս դատապարտում է

հանցագործ բռնարարքների միջոցով ջավախահայության ներքին խնդիրները լուծելու

անարդյունավետ և անհեռանկար վարքագիծը: Դաշինքը դարձյալ միասնության կոչ է հղում

Ջավախքի կայունությամբ, բարօրությամբ և հայեցի դիմագծի պահպանմամբ շահագրգռված

քաղաքական և հասարակական բոլոր ուժերին և անհատ գործիչներին:

«Միասնական Ջավախք»

ժողովրդավարական դաշինք

11 հոկտեմբերի 2006թ.

Արեւմտեան Հայաստանի Հայերուն Ազգային Խորհուրը

Ссылка на комментарий
Поделиться на других сайтах

  • Ответы 0
  • Создано
  • Последний ответ

Архивировано

Эта тема находится в архиве и закрыта для дальнейших сообщений.


  • Наш выбор

    • Наверно многие заметили, что в популярных темах, одна из них "Межнациональные браки", дискуссии вокруг армянских традиций в значительной мере далеки от обсуждаемого предмета. Поэтому решил посвятить эту тему к вопросам связанные с армянами и Арменией с помощью вопросов и ответов. Правила - кто отвечает на вопрос или отгадает загадку первым, предлагает свой вопрос или загадку. Они могут быть простыми, сложными, занимательными, важно что были связаны с Арменией и армянами.
      С вашего позволения предлагаю первую загадку. Будьте внимательны, вопрос легкий, из армянских традиций, забитая в последние десятилетия, хотя кое где на юге востоке Армении сохранилась до сих пор.
      Когда режутся первые зубы у ребенка, - у армян это называется атамнаhатик, атам в переводе на русский зуб, а hатик - зерно, - то во время атамнаhатика родные устраивают праздник с угощениями, варят коркот из зерен пшеницы, перемешивают с кишмишом, фасолью, горохом, орехом, мелко колотым сахаром и посыпают этой смесью голову ребенка. Потом кладут перед ребенком предметы и загадывают. Вопрос: какие предметы кладут перед ребенком и что загадывают?    
      • 295 ответов
  • Сейчас в сети   1 пользователь, 0 анонимных, 1 гость (Полный список)

  • День рождения сегодня

    Нет пользователей для отображения

  • Сейчас в сети

    1 гость
    Левон Казарян
  • Сейчас на странице

    Нет пользователей, просматривающих эту страницу.

  • Сейчас на странице

    • Нет пользователей, просматривающих эту страницу.


×
×
  • Создать...