Перейти к публикации
  • Обсуждение также на телеграм канале

    @OpenarmeniaChannel

Հայկական մենթալիտետը՝ չաթում


arthur

Рекомендованные сообщения

Հայկական մենթալիտետը՝ չաթում

http://www.aravot.am/2006/aravot_arm/August/24/u06.htm

Ինչպես կյանքում, այնպես էլ չաթում, հայերը քաղաքականացված են ու մասնատված, եւ ոչ միայն:

Նման եզրակացության բերեցին մեր փոքրիկ ուսումնասիրության արդյունքները: Օրինակ, mail.ru-ի «Հայաստանը ընկերների համար» չաթի այցելուներն իրենց համար բազմազան մականուններ (nick) են ընտրում` սկսած «Ռոբերտ Քոչարյանից» ու «Բեն Լադենից», ավարտած «Տիգրան Կարապետյանով», «Նախարարով», «Չեչենով», «Լիցո կավկազսկոյ նացիոնալնոստիով» եւ այլն: Նրանց զրույցներն էլ պակաս քաղաքականացված չեն, երբեմն ավարտվում են հայհոյանքով ու մոդերատորի կողմից դուրս վռնդվելով: Պատահում է, որ ոմանք չաթ են մտնում քրիստոնեամերժ ու հայամերժ «նիկերով», թուրք կամ ադրբեջանցի ձեւանում՝ իբր փորձարկելու համար չաթային «հայրենասիրությունը»: Հաճախ հայերը «նիկ» ընտրում են ըստ ծննդավայրի ու բնակության վայրի՝ «Ղարաբաղցի», «Վանաձորցի», «Խելառ ախալքալաքցի», «Երեւանցի», «Մասիվցի» եւ այլն: Ընդ որում, չաթ մտնող թբիլիսցին անպայման հետաքրքրվում է՝ «Թիֆլիսից աղջիկ կա՞»: Նույնկերպ են վարվում երեւանցին, ղարաբաղցին, կապանցին ու մյուսները:

Անչափ տարածված են ինքնահաճոյախոսությամբ «նիկերը»՝ «Արմենջան», «Քաղցրիկ», «Կոնֆետկա», «Շոկոլադկա», «Արեւելքի աստղ», «Ռումբ», «Կրասավչիկ», «Սեքսուալ տղամարդ», «Միսս Ղարաբաղ», «Սուպեր-տղամարդ»: Շատերը նախընտրում են հայազգի եւ արտերկրի կինոաստղերի, երգիչ-երգչուհիների, գրողների անուններ՝ «Շեքսպիր», «Շպրոտ», «Անչոկ» «Թուփակ», «Ժասմին», «Ալ Պաչինո», «Հայք», «Հայ տղեք»: Քիչ չեն նաեւ նորաձեւության աշխարհում հայտնի բրենդներով ներկայացողները՝ «Գուչի», «Ջիվենշի», «Շանել» եւ իրենց տրամադրությունն ու հոգեվիճակը «նիկի» միջոցով արտահայտողները՝ «Տխուր քուրիկ», «Ստարի բոշմակ», «Ուզում եմ սիրել», «Աստղի արցունքը» եւ այլն:

Կյանքում գուցե համեստ, ամաչկոտ անձինք չաթում երբեմն որոշում են մի քիչ ազատ երեւալ՝ աչքի զարնող մականուններ են ընտրում, օրինակ՝ «Ալեքս-ինտիմֆոտո», «Պարազիտ», «Ֆանտոմասուհի», «Վատ տղա», «Վարդերով՝ հետույքին», «Մորֆին», «Քիլլեր» եւ այլն: Շատերի ինտելեկտուալության մասին խոսելն ավելորդ է, խոսակցությունները պտտվում են միայն ավտոմեքենայի, բջջային հեռախոսի ու սեքսի շուրջ: Գրական հայերենի մասին եւս չարժե խոսել: «Արա, փող հավքի քեզ խփել տուր», «Նատուռի քեզ կորցրու» եւ այլ արտահայտություններով են համեմված չաթային «բանավեճերը»: Բայց ճշմարտության դեմ չմեղանչելու համար նշենք, որ երբեմն պատահում են նաեւ այցելուներ, ովքեր փորձում են «հեղափոխություն» անել: Օրինակ՝ մեկը սովորեցնում էր՝ ինչպես հայերեն տառերով հաղորդագրություն ուղարկել չաթում, կոչ անելով՝ «մի զարկ էլ տվեք օտարամոլությանը», մյուսը հետաքրքիր աֆորիզմեր էր «շաղ տալիս» ընդհանուր չաթում կամ լեզվամարզանք անում բոլորի հետ:

Ի դեպ, միայն պատանիներն ու աղջնակները չեն չաթերի հիմնական «քաղաքացիները»: Ինտերնետ ակումբների աշխատակիցներից բացի, չաթերից օգտվում են հատկապես ծրագրավորողները, գերատեսչությունների, բանկերի, բուքմեյքերական գրասենյակների աշխատակիցները եւ ուրիշներ, ովքեր վաղուց հատել են դեռահասության սահմանը:

Ըստ հոգեբան Խաչատուր Գասպարյանի, մարդիկ չաթում հանդես են գալիս իրենց իդեալ-եսի տեսանկյունից, այսինքն՝ այնպես, ինչպես չեն կարող լինել նորմալ, անմիջական շփման ժամանակ: Մասնագետը գտնում է, որ մի կողմից չաթը ունի թերապեւտիկ նշանակություն, մյուս կողմից՝ անչափ վտանգավոր է. «թմրանյութի նման կարող է կախյալություն ստեղծել»: Մեր հարցին՝ ինչո՞վ բացատրել չաթում քաղաքական գործիչների, շոու-բիզնեսի ներկայացուցիչների, հանցագործների ու ահաբեկիչների անուններով ոմանց հանդես գալը, պրն Գասպարյանը պատասխանեց. «Այդ պարագայում նկատելի է Հերոստրատի սինդրոմը: Ոմանք ցանկանում են նույնքան կարեւոր նշանակություն ունենալ, ինչպես ձեր նշած անձինք: Եվ իրենց համար էական չէ, օրինակ, Բեն Լադենը ահաբեկի՞չ է, թե՞ ոչ»:

Գ. ՀԱԿՈԲՅԱՆ

Ссылка на комментарий
Поделиться на других сайтах

  • Ответы 15
  • Создано
  • Последний ответ

մարդիկ չաթում հանդես են գալիս իրենց իդեալ-եսի տեսանկյունից

Ахавни??? эс инчерен грум ко масин ? ))))))))))))))))))

Ссылка на комментарий
Поделиться на других сайтах

մարդիկ չաթում հանդես են գալիս իրենց իդեալ-եսի տեսանկյունից

Ахавни??? эс инчерен грум ко масин ? ))))))))))))))))))

Ссылка на комментарий
Поделиться на других сайтах

Անչափ տարածված են ինքնահաճոյախոսությամբ «նիկերը»՝ «Արմենջան», «Քաղցրիկ», «Կոնֆետկա», «Շոկոլադկա»
Ссылка на комментарий
Поделиться на других сайтах

короче успела ты намусорить в интернете за свою не очень-то и длинную жизнь

Ссылка на комментарий
Поделиться на других сайтах

Архивировано

Эта тема находится в архиве и закрыта для дальнейших сообщений.


  • Наш выбор

    • Наверно многие заметили, что в популярных темах, одна из них "Межнациональные браки", дискуссии вокруг армянских традиций в значительной мере далеки от обсуждаемого предмета. Поэтому решил посвятить эту тему к вопросам связанные с армянами и Арменией с помощью вопросов и ответов. Правила - кто отвечает на вопрос или отгадает загадку первым, предлагает свой вопрос или загадку. Они могут быть простыми, сложными, занимательными, важно что были связаны с Арменией и армянами.
      С вашего позволения предлагаю первую загадку. Будьте внимательны, вопрос легкий, из армянских традиций, забитая в последние десятилетия, хотя кое где на юге востоке Армении сохранилась до сих пор.
      Когда режутся первые зубы у ребенка, - у армян это называется атамнаhатик, атам в переводе на русский зуб, а hатик - зерно, - то во время атамнаhатика родные устраивают праздник с угощениями, варят коркот из зерен пшеницы, перемешивают с кишмишом, фасолью, горохом, орехом, мелко колотым сахаром и посыпают этой смесью голову ребенка. Потом кладут перед ребенком предметы и загадывают. Вопрос: какие предметы кладут перед ребенком и что загадывают?    
      • 295 ответов
  • Сейчас в сети   1 пользователь, 0 анонимных, 1 гость (Полный список)

  • День рождения сегодня

    Нет пользователей для отображения

  • Сейчас в сети

    1 гость
    Левон Казарян
  • Сейчас на странице

    Нет пользователей, просматривающих эту страницу.

  • Сейчас на странице

    • Нет пользователей, просматривающих эту страницу.


×
×
  • Создать...