Հարձակում երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի առանձնատան վրա
ՀՀ ոստիկանությունը ահազանգ է ստացել այն մասին, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի առանձնատան վրա հարձակում է տեղի ունեցել, նռնակ են նետել: Այս մասին 1in.am-ը տեղեկացավ Ոստիկանության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:
Ոստիկանության օպերատիվ քննչական խումբը դեպքի վայրում է: Հանգամանքները պարզվում են: