Сергей, инч ксес?
Միասին կասեցնենք թիվ 666 «ՑՈՐԵՆԻ ԱԼՅՈՒՐԻ ՀԱՐՍՏԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ» օրենքի ընդունումը
Aram AvetisyanVanadzor, АрменияՀՀ կառավարութունը 2014թ. նոյեմբերի 13-ին հավանություն տվեց «ՑՈՐԵՆԻ ԱԼՅՈՒՐԻ ՀԱՐՍՏԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ» կոդ 666 ՀՀ օրենքի նախագծինhttp://parliament.am/drafts.php?sel=showdraft&DraftID=36016, ըստ որի ՀՀ տարածքում oրական 30 տոննա և ավելի հզորություն ունեցող հոսքագծերով արտադրվող բարձր և առաջին կարգի ցորենի ալյուրը պարտադիր պետք է «հարստացվի» պրեմիքսներով (ըստ Առողջապահության Միջազգային Կազմակերպության տվյալների՝ երկաթով, ֆոլաթթվով, ցինկով, A, B վիտամիններով), իսկ այդ պահանջը չկատարող տնտեսվարողները պետք է տուգանվեն 1,5-2 մլն դրամով: Այս օրենքի ուժով պարտադիր հարստացման ենթակա ալյուրը կազմում է շուկայում իրացվող ալյուրի 80-85%-ը: Այսինքն` օրենքը չի տարածվելու հիմնականում գյուղական վայրերում գործող փոքր հզորության ալրաղացների վրա:
Նախագիծն իբր միտված է ՀՀ ազգաբնակչության առողջական խնդիրների լուծմանը:<br style="box-sizing: border-box;">Իրականում սա թաքնված վտանգ է իրենից ներկայացնում՝ քանի որ կան հետազոտություններ, որոնք փաստում են քաղցկեղի գրանցված դեպքերի կտրուկ աճն այդ հավելումերի կիրառման արդյունքում:
Ստորագրահավաքի նպատակն է
1. Չընդունել բնակչության առողջությանը սպառնացող «ՑՈՐԵՆԻ ԱԼՅՈՒՐԻ ՀԱՐՍՏԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ օրենքի նախագիծը (18.11.2014-ԱՄ-010/0, թիվ Կ-666):
2. Ընդունել օրենք ցորենի գերակշիռ մասը չթեփահանված աղալու պարտադրանքի մասին, որով կլուծվեն ոչ միայն այս նախագծի թիրախային խումբ հանդիսացող հղի կանանց, այլ նաև ողջ բնակչության շատ առողջական խնդիրներ:
հասցեն ՖԲ-ում https://www.facebook.com/groups/1553376288243165/