http://a1plus.am/amu/
[11:44] 19 Փետրվարի, 2008
՚Աբովյանի 28/06 եւ մնացած գրեթե բոլոր ընտրատեղամասերում Լրոն Տեր-Պետրոսյանի վստահված անձանց, հանձնաժողովի անդամներին եւ դիտորդներին ծեծի են ենթարկում եւ բռնի ուժով դուրս են հանում ընտրատեղամասերից, ոստիկանությունը ընդհանրապես չի միջամտումՙ,- այդ մասին հաղորդում են ՍԴՀԿ-ից: Այս պահին մեր նկարահանող խումբը մեկնել է դեպի վայր:
[11:34] 19 Փետրվարի, 2008
10 րոպե առաջ Զավարյան 6 հասցեում փորձել են կոտրել ՚Ա1+ՙ-ի տեսախցիկը: Մի խումբ սեւազգեստ, սեւ գլխարկներով հաստավիզ խմած երիտասարդներ մոտեցել են մեր օպերատորին, հենց նա դուրս է եկել մեքենայից: Նրանք ծեծել են օպերատորին, խլել են տեսաերիզը, կոտրել, հետո փորձել են կոտրել տեսախցիկը, որը նրանց չի հաջողվել:
Այդ ժամանակ երիտասարդներից մեկը, տեսնելով մեքենայում նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանի բուկլետը, սկսել է հայհոյել: Նա հայհոյանքներ է տեղացել նաեւ ՚Ա1+ՙ-ի օպերատորի եւ մեքենայում գտնվող ՚Ժամանակ- Երեւանՙ թերթի լրագրողի հասցեին:
Ի դեպ, երբ դեպքի առթիվ զանգահարել են ԵԱՀԿ/ ԺՀՄԻԳ գրասենյակ, ասել են, թե ազատ դիտորդ չունեն:
[10:41] 19 Փետրվարի, 2008
Տավուշի մարզի այն ընտրատարածքներում, որտեղ զինվորականներ են քվեարկում, որպես դիտորդ գրանցված են զինվորական հրամանատարներ ` քաղաքացիական հագուստով:Մասնավորապես, Լուսաձոր գյուղի տեղամասում զինվորական սպա Փաշայան Արմենը գրանցված է ՚Ազատ Հասարակությունՙ ինստիտուտի կողմից որպես դիտորդ: Իսկ Ակնաղբյուր գյուղի 40/35 տեղամասում սպա Մայիլյան Արկադին է գրանցված որպես դիտորդ: Այստեղ քվեաքցիկը դրված է հակառակ կերպ`քվեարկողները թիկունքով կանգնում են դեպի հանձնաժողովը, սպա Մայիլյան Արկադին կանգնած է քվեախցիկի կողքը, եւ հետեւում է զինվորականները ինչպես են քվեարկում:Իսկ մեկ բեռնատար մեքենա, զինվորներով լիքը, քվեարկելով Լուսաձոր գյուղում, այնուհետեւ շարժվեցին դեպի Ակնաղբյուր գյուղի 40/35 ընտրատարածք, եւ նույն զինվորները այժմ քվեարկում են այս գյուղում: Այս ամենին ականատես է Նիկոլ Փաշինյանը, որը դեպքի վայրում է :