Перейти к публикации

shmidt

Advanced
  • Публикаций

    6 893
  • Зарегистрирован

  • Посещение

Сообщения, опубликованные пользователем shmidt

  1. Եղեռնագործություն գրքի հանդեպ

    Խոսքիս այսօրինակ վերնագրումը, հարկավ, անցանկալի ու մեղադրական է: Թող ընթերցողը հավատացած լինի, որ ամենաշատը ես կուզենայի այսպիսի ծանր վերնագրով չսկսել ասելիքս: Ավա՜ղ... փաստերը հաստատում ու վերահաստատում են ընտրածս վերնագրի ոչ միայն բարոյական, այլեւ իրավական հիմնավորումը:

    Ի՞նչն է այսպիսի դատապարտող եզրակացության հիմքը, կհարցնի ընթերցողը... Մի՞թե նախիջեւանյան հուշարձանների ադրբեջանական եղեռնագործությանը մասնակցություն են ունեցել նաեւ հայերը, նպաստել ու ծրագրել կամ էլ աջակցել են այդ նողկալի ոճրի իրականացմանը: Ո՛չ, ոչ, շտապում եմ հանգստացնել ընթերցողին: Պարզապես Նախիջեւանում ֆիզիկապես ոչնչացնում-կործանում են հայոց հուշարձանները, իսկ Երեւանում էլ գիր ու գրականություն ստեղծող որոշ անձինք էլ, նույն ժամանակ, բառիս անփոխարինելի իմաստով, կարծեք պատահմամբ թե համագործակցությամբ, ոչնչացնում-վերացնում են դրանց վերաբերյալ բազմամիլիոն ծախսերով տպագրված գրքի բազմահազար տպաքանակը:

    Մի՞թե, թերեւս տարակուսանքով հարցնի ընթերցողը: Այո՛, այո, մի զարմացեք ու զայրացեք... Որպեսզի ամեն ինչը հուզականությունից զերծ ու հասկանալի, փաստական լինի, պետք է խնդիրը ներկայացնեմ միայն ու միայն փաստերով: Ուստի անհրաժեշտ է մի փոքր անդրադառնալ խնդրի հիմնարար պատմությանը, որը մեզ տանում է 1985-1992 թթ.:

    Եվ այսպես ի մտի առնենք. Հայաստանի Հանրապետության նախարարների խորհրդին առընթեր հուշարձանների պահպանության եւ օգտագործման գլխավոր վարչությունը (այժմ՝ մշակույթի նախարարության ենթակայության գործակալություն) կատարելով Հայաստանի կոմկուսի կենտկոմի քարտուղարության 1985 թ. փետրվարի եւ հանրապետության Հրատպետկոմի 1985 թ. մարտի 27-ի կոլեգիայի որոշումները, իր 1985 թ. նոյեմբերի 28-ի, թիվ 02/8/1224 գրությամբ հայտ-միջնորդություն էր ներկայացրել «Խորհրդային գրող» (այժմ՝ «Նաիրի») հրատարակչությանը, վերջինիս 1988 թ. պլանով հրատարակելու իմ «Նախիջեւանի ԻԽՍՀ քարակերտ հուշարձանները» գիրքը: Այն եռալեզու (հայերեն, անգլերեն, ռուսերեն), գունավոր եւ բազմաքանակ պատկերազարդմամբ պատկերագիրք է, որի վերնագիրը հետագայում ինքս վերափոխեցի՝ «Նախիջեւան. գիրք հուշարձանաց»:

    Այս հատորի հրատարակումը «Խորհրդային գրողի» 1988 թ. պլանից այնուհետեւ տեղափոխվեց 1989 թ., ապա 1990 թ.: Գիրքն ի վերջո 1990 թ. սկզբներին արդեն արտադրությունում էր, երբ «Խորհրդային գրողի» արվեստի բաժնի հիմքի վրա ստեղծվեց այժմ գործող «Անահիտ» հրատարակչությունը: Այս պատճառով էլ նորաստեղծ հրատարակչությանն անցավ իմ գրքի հրատարակման թե՛ իրավունքը եւ թե՛ պայմանագրային մյուս պարտականությունները: Այսպիսով «Անահիտը» (տնօրեն Արտակ Ոսկանյան) 1990 թ. սկզբներից դառնալով իրավաբանական անձ եւ իրավահաջորդ՝ շարունակեց (այստեղ փակագծեմ՝ ոչ բարով տեր դառնար ու շարունակեր) կատարել «Խորհրդային գրողից» իրեն անցած իմ գրքի հրատարակման աշխատանքները, որն այդ ժամանակ գտնվում էր Երեւանի գունավոր տպագրության տպարանում (տնօրեն Մ. Գեւորգյան):

    Բոլորիս հայտնի պատճառներով՝ այդ տարիներին հանրապետությունում ստեղծված ծանր տնտեսական կացության հետեւանքով, 1990 թ. տիտղոսաթերթով եւ ելքային տվյալներով տպագրված գիրքը, փաստորեն, կազմվեց եւ առաքման պատրաստ եղավ միայն 1991 թ. նոյեմբերին եւ պահեստավորվեց գունավոր տպագրության պահեստում: Եվ այդ ժամանակից էլ, ինչպես տեղին է նշել, սկսվեց «Անահիտ» հրատարակչության կողմից գրքի տպաքանակի ստացման ու տարածման, մեղմ ասած, ոչ պատշաճ կատարման, պայմանագրով ստանձնած իր պարտականությունների ոտնահարման ու չկատարման պատմությունը:

    Հատորի ծավալի ու ծախսերի վերաբերյալ մոտավոր կամ ամբողջական պատկերացում կազմելու համար նկատենք, որ այն 21X26 սմ չափսի, 39 պայմանական-տպագրական մամուլ ծավալով (368 մեծադիր էջ) ունեցող գիրք է: Ունի կոշտ (N7) կազմ եւ սուպերշապիկ: Հատորում տպագրված է Նախիջեւանի պատմական գավառների հուշարձաններից (վանքեր, եկեղեցիներ, կամուրջներ, խաչքարեր, բերդեր, տապանաքարեր, ժայռապատկերներ, որմնանկարներ, հնագիտական իրեր) 65-ի հատակագիծ-չափագրությունները եւ 400 լուսանկարներ, որոնցից 250-ը` գունավոր տպագրությամբ: Նկատենք նաեւ, որ այդչափ պատկերազարդող եւ գունավոր տպագրությամբ մինչ այդ ոչ միայն Նախիջեւանի վերաբերյալ, այլեւ առհասարակ Հայաստանում տպագրված այդօրինակ գրքերի թվում հատորը եզակիներից մեկն է, որի 30.000 տպաքանակի համար օգտագործվել է ավելի քան 35 կավճապատ (120 գր.) թուղթ, մի քանի ստվարաթուղթ, մոտ 8000 մ քաթանատիպ լիդերին: Այնպես որ, այդ ծախսաշատ հատորը լույս աշխարհ բերելու համար պետական միջոցներից օգտագործվել էր բազմամիլիոն դրամական ու նյութական միջոցներ: Իսկ այս ամենը, ինչպես տեղին է ասել, ոչնչացվել է առանց խղճի խայթի ու պատասխանատվության: Նշենք, որ «Անահիտ» հրատարակչությունը սկզբնական շրջանում տնտեսական պայմաններից ելնելով, չկարողացավ տպարանին փոխանցել գրքի տպագրական մասի ծախսերը: Հետագայում էլ, ինչպես պարզվում է, չի կարեւորել կամ էլ դիտավորությամբ ու միտումնավոր չի զբաղվել գրքի տպաքանակը տպարանից տեղափոխելու եւ այն սահմանված կարգով (պայմանագրային պարտավորությամբ) տարածելու եւ ընթերցողին հասցնելու խնդիրներով:

    Արձանագրեմ նաեւ, որ գրքի հրատարակումից հետո էլ «Անահիտի» տնօրենությունը ժամանակին նույնիսկ հրաժարվում էր ինձ հասանելիք հեղինակային վարձատրության վճարումից: Այս խնդրի կարգավորման համար ստիպված եմ եղել նույնիսկ հայցադիմումով դիմել Երեւանի Մյասնիկյանի շրջանի ժողդատարանին, որի 1992 թ. փետրվարի 5-ի որոշմամբ՝ իմ համաձայնությամբ, հրատարակչությունից հոնորարի դիմաց գրքեր ստանալու պայմանով, 1992 թ. փետրվարի 6-ին «Անահիտի» հետ կնքել եմ լրացուցիչ պայմանագիր, որն ուժի մեջ էր կնքման պահից: Սակայն այսքանից հետո էլ «Անահիտ» հրատարակչության անբարեխղճության հետեւանքով 4 ամիս անց միայն՝ 1992 թ. հունիսի 4-ին, կարողացա ինձ հասանելիք հոնորարի դիմաց հրատարակչությունից ստանալ գրքի 30.000 տպաքանակից 3190 օրինակները: Իսկ գրքի մնացած տպաքանակի (հրատարակչության տրամադրության տակ եղած երեւի 600-700 օրինակներից բացի)՝ շուրջ 26.000 օրինակները մնացին տպարանում:

    Վերջերս էլ ինձ տեղեկություններ են հասնում այն մասին, որ տպարանում գտնված վերոնշյալ տպաքանակը ինչ-ինչ հանգամանքներով ոչնչացվել է: Ս. թ. մարտի 24-ին տպարանի նոր տնօրեն Էդիկ Ստեփանյանի հետ իմ ունեցած հեռախոսազրույցից պարզվեց, որ գրքի տպաքանակի ոչնչացման պատճառների, հիմքերի, պետական ակտի եւ առհասարակ այդ ուղղությամբ փաստաթղթային հիմք ու հիմնավորումներ չկան: Հեգնանք է, իհարկե սա, որն, անշուշտ, պարզաբանման կարիք ունի: Ակամա մտաբերում ես հայտնի ասացվածքներից մեկը՝ ոչ տեսել եմ, ոչ էլ լսել: Իսկ եւ իսկը Ադրբեջանի սրտով է: Նրանք աշխարհով մեկ պնդում-տարածում են, որ Նախիջեւանում հայկական հուշարձաններ չեն եղել, իսկ մենք էլ՝ դրանց վերաբերյալ տպագրված հատորն ենք ոչնչացնում-վերացնում:

    Հայ ժողովրդի բազմադարյան պատմությունից դպրոցականին էլ հայտնի է, որ հայոց ձեռագիր մատյանները, գիրն ու գրականությունը հրդեհում ու ոչնչացնում էին մեր հողը ներխուժած թաթար, մոնղոլ, թուրք հրոսակները, այլ ժողովուրդների պատմության մեջ՝ ճիզվիտներն ու ֆաշիստները, կոմունիստները... Հայ մարդը, կինը, երեխան դարեր շարունակ իր կյանքից առավել է համարել հայոց գրի ու մտքի մատյանները փրկելու, պահելու եւ դարերին ավանդելու գործն ու պարտականությունը... Արդ, հարգարժան ընթերցող, ում հետ համեմատեմ գիր ու գրականություն ստեղծող «Անահիտի» եւ Երեւանի գունավոր տպագրության տպարանի տնօրենությունների այս արարքը: Ասացեք խնդրեմ: Հավատացած եմ, որ դժվարանում եք: Քանզի, իրոք որ աներեւակայելի է պատկերացնել այսպիսի սառնասիրտ ոճրի գործադրումը սեփական իսկ աշխատանքով ստեղծված արժեքի նկատմամբ: Եթե մի քիչ չափազանցություն չհամարենք, դա սեփական նորածին երեխային խանձարուրում սեփական ձեռքերով ոչնչացնել է, հայագիտության, հայոց պատմության ու մշակույթի ստեղծման նկատմամբ դավադրական ու դավաճանական արարքին հավասարազոր քայլ:

    Ստիպված եմ ընտրել նման ոճ, քանզի այդ իրավունքի թե՛ բարոյական եւ թե՛ իրավական արտոնությունը հենց տվել են «Անահիտ» հրատարակչությունն ու գունավոր տպարանի տնօրենությունը: Քանզի, եթե հրատարակչությունը ուզենար, դե դրա համար ազգային մտահոգություն ու մակարդակ է պետք, կգործեր այնպես, որ հրատպետկոմի, կառավարության աջակցությամբ տպարանին վճարվելիք ծախսերը զեղչվեին: Բացի այդ՝ տպաքանակը մաս առ մաս հրատարակչությունը կարող էր վաճառքի հանել եւ տպարանի պարտքերը մարել: Կարելի էր նաեւ հովանավորներ փնտրել: Ի վերջո, տպարանը եւս, եթե հատորի տպաքանակը որպես սեփականություն ձեւակերպել է հրատարակչության պարտքի դիմաց, գիրքը կարող էր վաճառքի հանել (եթե միայն դրամահոգությամբ չտարվեր) եւ առաջացած գումարով վերականգնել իր ծախսերը: Մանավանդ որ գիրքը եռալեզու է եւ Հայաստանից բացի այն կարելի էր վաճառել նաեւ արտասահմանյան երկրներում: Վերջապես կարելի էր բարեգործություն կատարել եւ տպաքանակի մի զգալի մասը տրամադրել հանրապետության գրադարաններին, բուհերին, դպրոցներին, գիտական հիմնարկներին, որի կարիքը, առանց չափազանցելու, խիստ զգացվում է:

    Սակայն մեր հրատարակիչ-տպագրիչները գիրքը բանտելով պահեստներում՝ խեղդամահ են արել եւ, ինչպես ջանում եւ ջանալու են ներկայացնել, այն ոչնչացրել են: Իսկ տպաքանակի որոշակի հանգամանքներում ոչնչացվելը, իմ կարծիքով, մտացածին երեւակայության բնագավառից է: Իրականում, ենթադրում եմ, որ դրա տակ թաքնված է քրեորեն դատապարտելի ինչ-որ արարք, որի իսկության պարզաբանման համար պետք է զբաղվեն դատաքննչական պատկան մարմինները: Քանզի բազմամիլիոն վնաս է հասցվել նախեւառաջ պետությանը եւ ապա ոտնահարվել է իմ հեղինակային իրավունքը՝ իմ տպագրված ստեղծագործությունը, փաստորեն, հոնորարիս դիմաց դատական կարգով հրատարակչությունից մի կերպ ձեռք բերած օրինակներից բացի, ընթերցողին չի հասել:

    Ավելորդ է ասել, որ սեփական ստեղծագործությունը լայն հասարակայնության շրջանում տարածելը, նրանց հայտնի դարձնելը յուրաքանչյուր հեղինակի գլխավոր նպատակն է: Այնպես որ՝ «Նախիջեւան. գիրք հուշարձանաց» գրքիս շուրջ 26.000 տպաքանակը, Երեւանի գունավոր տպագրության տպարանի պահեստներում բանտվելը եւ ապա խորհրդավոր պայմաններում ոչնչացված լինելը թե՛ քրեորեն եւ թե՛ բարոյապես դատապարտելի ու ստոր արարքներ են: Եվ այս ամենը այն ժամանակ, երբ Ադրբեջանը 1997-98 թվականներից ծրագրված կործանում-ոչնչացնում է նախիջեւանյան ողջ հայկական հուշարձաններն ու պատմական վկայախոսները: Այն ժամանակ, երբ հենց այդ կործանված հուշարձանների բազմահազար փաստավավերագրական լուսանկարներով հագեցված մեկ տասնյակ հատորների տպագրման, «Բանտված հայաշխարհ» տեսաֆիլմաշարի համար Հայաստանով եւ աշխարհով մեկ (մամուլով, ռադիոյով, հեռուստատեսությամբ) մեկենասներ ու հովանավորներ եմ փնտրում, դիմում եմ հազարավոր մարդկանց, ջանում կոպեկ-կոպեկ գումարներ հավաքել, որպեսզի նաեւ այսօրինակ վայ հրատարակիչ-տպագրիչներին գոնե գրի ու գրականության միջոցով հասանելի դարձնեմ մեր ժողովրդի ստեղծած պատմամշակութային արժեքները: Ասելիքս վերջակետելուց առաջ ուզում եմ հարցնել ընթերցողին, արդյոք խի՞ստ էր ընտրածս վերնագիրը, թե՞...

    ԱՐԳԱՄ ԱՅՎԱԶՅԱՆ

    http://culture.azg.am/?lang=AR&num=2006042904

  2. [

    Даймонд,отец мне давно рассказывал,что в районе республиканского стадиона была большая мечеть с высокими рядом минаретами,но она была разрушена ещё до войны,равно как и русская церковь на месте кинотеатра Москва,также как и армянские церкви.

    А что в этом районе ,до падения последнего коммуняки в Армении, была ещё мечеть,я не помню,а может быть и не знаю.Возможно среди множества старых одноэтажек ,что то и была,но может она неприметная была?

    Завтра спрошу у знакомого,который постарше меня,может он что знает.

  3. Мне больше всего прикалывает с какой легкостью люди которые в массе своей далеки от музыки, по ходу любой музыки, навешивают турецкий ярлык, хотя не имеют понятия ни о турецокй музыке ни о армянской, каждый кто тут написал что песня оттдает туреччиной писал, что сам он (она) далек(а) от музыки (т.е. не является проффесионалом) Уже вот эти выссказывания и я вляются несерьезными.
  4. . Вот когда Татарстан признает Геноцид армян осуществленный младотурками, тогда и поговорим..

    . а так, против татарского народа ничего не имеем, развивайтесь себе на здоровье


×
×
  • Создать...