Перейти к публикации

cartesius

Advanced
  • Публикаций

    32 812
  • Зарегистрирован

  • Посещение

  • Дней в лидерах

    38

Все публикации пользователя cartesius

  1. Թե զինվոր տեսնեմ, մահ եմ սպասում, Թե պատգամաբեր՝ արհավիրքի բոթ, Եթե գրագիր՝ կորստյան մուրհակ, Թե օրհնապահ՝ անեծք ու նզովք, Եթե քարոզոչ՝ ոտքերի փոշու թոթափում միայն, Եթե անզգամ կսկիծ ու մորմոք: Թե ջրով փորձվեմ, պիտի խորտակվեմ, Թե դեղ ընդունեմ, պիտի մահանամ, Եթե տեսնում եմ ինձ հասնող բարիք, Փախուստ եմ տալիս՝ չար կասկածներով, Թե բարձրացած ձեռք՝ կորանում նկուն, Թե մի խրտվիլակ՝ սարսուն ահաբեկ, Ընդոստում՝ ամեն թեթև թնդյունից Դողում, երբ հանկարծ հրավիրվում եմ խրախճանության: Իսկ եթե մեծիդ ես ներկայանամ, պիտի սարսափեմ, Պիտի կարկամեմ, եթե կանչվելու լինեմ հարցումի, Եթե իրավամբ քննվելու լինեմ, պիտի համրանամ: Արդ, իրար վրա կուտակված այսքան Ամենաթշվառ ու ողորմագին վիշտ-տագնապներս, Որ զգայության խորքերում սրտիս գոյատևելով՝ Անբժշկելի ցավերով ներքուստ Խոցոտում թ այն նետերով անտես, Ըրոնք մշտակիր, անարտաքսելի, Հանապազամուխ ու հարամնաց խրված հոգուս մեջ, Ամբողջությամբ այն լցրած շարավով Ու պատճառելով կրկնակի հարված՝ Չարաչար մահս են կանխագուշակում: Գաղտնի, ծածկապես ներսս մթերված՝ Երկաթը պատող թարախը անվերջ տագնապում է ինձ. Շնչառությանս միջոցին ներքուստ Անբուժելի ու խորը վերքերի ցավեր ազդելով, Որից նվաղած ձայնիս խարախար աղաղակները, Արտասվախառն ու կողկողագին Թախիծով հոգուս, իղձաղերսներով, Այլև ինձ համար՝ ինձ հետ աղոթող՝ Երկրաստեղծ բոլոր նահատակների Ամենանվեր ողր ու հեծությամբ՝ Այս ստորային վայրերից դեպի Ամենահնար բարեգործիդ եմ երկինք առաքում: Շնորհի'ր, ո~վ տեր. անդորրություն ու հանգստավետ կյանք՝ Զուր աշխատությամբ խեղճ հոգնաբեկիս, Դո'ւ, որ համայն ես ամեն ինչի մեջ Եվ ամեն ինչով միշտ փառաբանված: *** Կտրվեց լարը ապրելու հույսի, Ու ճարակվեցի ես ամբողջովին գարշ բորոտությամբ. Երևաց չնչին պալարն սպիտակ փայլուն ու տգեղ, Երկդիմի կերպով նախնական ախտի հետքերը կրող, Իբրև կրկնակի անմաքրության նիշ. Ապականությամբ լափված՝մարմինս իսպառ քայքայվեց, Մահացավ,մեռավ Ատստծու համար. Պարծանքի նշույլն անհետ չքացավ. Փրկության հույսը մատնվեց փորձության. բարին խավարեց. Կյանքի դուռն ընդմիշտ փակվեց իմ առաջ. Ծերացավ ամեն մխիթարություն. Մոտեցավ ատյանը դատաստանի. Մեջս արծարվեց թույնը մահաբեր. Խպանվան այնտեղ հարություն առավ. Նավահանգիստը խցվեց քարերով. Հույսի շավիղը փակվեց, կուրացավ. Շնորհի ծածկույթն հանվեց ինձանից. Ծայելչությունը փառքի՝ խավարեց. Խափանվեց հանճարն առաջնորդական. Բազմացավ փուշը կշտամբանքների. Ծաղկեցին որթերն անօրինության. Մեջս բորբոքվեց բոցը գեհենի. Տաժանքի լուծը ծանրացավ վրաս. Եվ ստրկության կապանքը պրկվեց. Ընկավ նեցուկը հարկիս շինության. Կործանվեց մույթը բարձրակառույցիս. Միաբանությունն ընտանի՝ քանդվեց. Ու տրտմեց սաստիկ սրբություն սիրող Աստծու հոգին: *** Կյանքս այս աշխարհում նման է սաստիկ ալեծուփ ծովի, Ուր կոհակների անդուլ, անընդմեջ դիմախուժումեվ Տարուբերվում է, ցնցվում է հոգիս Մարմնիս շինվածքով, ինչպես նավակում: Եսային ևս այսպես պատկերեց Երուսաղեմի ու Սամարայի Անսպասելի ավերածությունն Ու կործանումը պարսիկ հեներից, Որն համեմատել սխալ չի լինի Նաև հոգևոր իմ խորտակման հետ: Քանզի մինդեռ ես անհոգ, աներկբա Մի վստահությամբ արշավում էի, Ճորձության միայն չնչին կասկածներ Մտանցելով այն փոքր միջոցի պատճառով, որ դեռ Բաժանում էր ինձ իմ հանգրվանից, Կարծելով արդեն հասնում եմ ափին, Ձմեռը հանկարծ, ամառ ժամանակ, Բքաբեր հողմով վրա հասնելով՝ Իր եռալեկոծ դիմահարությամբ Իսկույն վրդովեց հանդարտությունը: Եվ ալիքների վայրագ բախումից նավը խորտակվեց: Քայքայվեց սարքը թիավարության. Ժոկվեց իր տեղից կայմը բարձրաբերձ. Առագաստն ամբողջ իր թռչարանով Պատառոտվելով՝ դարձավ ծվեններ անկարկատելի. Զարդերից զրկվեց շինվածքը շքեղ. Առասանները ձգման՝ խզվեցին. Ցած թեքվեց գլխի դիտարանը պերճ. Կտրվեց պարանն ապավանդակի. Խարսխակալը քարուքանդ եղավ. Բաժանվեցին զույգ իրար կցորդված լուծ-գերանները. Սամիներն ուղղիչ ետ գալարվեցին. Սուզվեց հիմնալաստ նեցուկը նավի. Ղեկն իր կազմվածքով ջրակուր եղավ. Նավարկությունը զրկվեց իր բոլոր հարմարանքներից. Ողնափայտն ամուր իսկույն կոտրվեց. Զիստն ամրապնդքղ կապարանները ջարդուձշոջր եղան. Ավերակ դարձավ նավագոգը ողջ. Նավախելը իր եզրաշրթերով խախտվելով՝ թռավ. Շքեղ բազմոցներն ընկան սուզվեցին. Վայելչակառույց վանդակապատը հիմքից կործանվեց. Հանգստարանի գահավորակը քարուքանդ եղավ. Տախտակամածը իսպառ քայքայվեց. Պնդիչ գամերը դուրս թռան տեղից: Արդյունքը դրա մնաց ինձ համար Որպես ողբերիս հիշատակարան: Իսկ նավարարը նավի դեմուդեմ Ձեռքը ծնոտին դեգերում է, դառն Արտասուքների գետեր թափելով Եվ նշմարելով խորտակված նավի խեղճ բեկորները, Որոնք խողխողված բանականի պես Տարուբերվում են ալեկոծ ծովի ծփանքի վրա, Հեծում է անվերջ ցավագին թախծով: Ճշմարտությունից վրիպում չէ այն, Որ հիմա բարի նավապետը իր երկնավոր զորքով՝ Աշխարհի ծովում բանական գոլիս Խորտակված նավն է ցավագին ողբում: Քանզի, արդարև, բարեգութ տերը, Որպես օրինակ մարկության, լացեց Նաև իր թաղված ազգակցի համար, Լացեց մոլորյալ Երուսաղեմի Այլև մոլեգնած Հուդայի վրա, Որոնցից վերջին երկուսը կորցրին հույսը փրկության՝ Ծովում կործանված այս նավակի պես, Sակայն մյուսը, անդնդի հատակ հասնելուց հետո, Հույսի պարանը իր ձեռքում պահած, Փրկչի զորությամբ հանգիստ, ապահով դուրս ելավ նորից:
  2. Ինչպե~ս համարեմ ես ինքս ինձ մարդ, Երբ կարգն եմ դասված տմարդների. Կամ ինչպես պիտի բանական կոչվեմ, Երբ հիմարությամբ իմ՝ անբանների կցորդն եմ միայն. Ինչպես կարող եմ անվանել տեսնող Ես, որ իմ ներքին լույսերն եմ մարել. Եվ ինչու պիտի ունենամ համբավ զգայականի, երբ իմացության դռներս են փակված. Ինչով կարող եմ ցույց տալ ինձ որպես անեղծի տիպար, երբ անձնասպան եմ եղել հոգեպես: Նույնիսկ շարժուն ու շնչավորական Իրավունք չունեմ ինքս ինձ կոչելու, Թող թե հոգևոր և կամ բանական. Անոթների մեջ անպետքագույնն եմ, Անարգագույնն եմ որմնաքարերից, Արհամարված եմ կանչվածների մեջ, Վատթարագույնը՝ հրավիրյալներից: Սուրբ Երեմիայի ասածի նման՝ Բռնված ցավերով ու տանջանքներով Երուսաղեմի՝ Ահաբեկվել ոջ սմքել եմ մահվան արհավիրքներով, Բոլորից լքված ու անմխիթար. խամրեցին օրերս հեծեծանքներից Ու տարիներիս ընթացքը անվերջ հառաչանքներից, Ըստ սաղմոսողի նվագերգության. Զերթ ասվին՝ցեցից և փայտը՝ որդից, Ըստ իմաստունի, Ես էլ հալվեցի խիթերից սրտիս. Ինչպես սարդոստյան իսպառ մաշվեցի, Ըստ սաղմոսողի, ու դարձա խոտան. Ըստ մարգարեի, ինչպես փութանցիկ Առավոտվա ամպ ու վաղորդյան ցող անհետ ցնդեցի: *** Ահա կամովին ինքս իմ հանդեպ Եղա անձնամարտ ու մարմնակործման, Ընդմիշտ մտախաբ ու հոգեկորույս, Խաստիկ կամակոր, սրտաբեկ ու խենթ, Անզգա, անմիտ ու խելացնոր, Հայրատահայաց ու եղեռնալուր: Բոլոր կողմորից համակ մահաբեր երկունքով լափված՝ Պիտանի ծեմ ես, տեր իմ, ոչնչով ընտիր գործերիդ: Ողբում եմ հիմա այն որովայնը, որ ծնել է ինձ, Այն ստինքները, որ ինձ սնեցին. Ինչու կաթի տեղ ես չծծեցի մակառդված լեղի, մաղցրի թոխարեն ինչպես չստացա դառը կերակուր: Եթե ես ինքս եմ կանգնել իմ հանդեպ Այսքան խոսքերով դժնի դատախազ, Եվ բարկությանս սուրն է տակավին անխոնարհելի, Երկրածիններից ով, ո~վ, կարող է ինձ ողոքել: Պիտի ծանակեմ,ինչ կա իմ մեջ, Պիտ պատժապարտեմ էությունս ողջ Ոջ Քանայկոծեմ այս վնասակար գնդերը բոլոր, Պիտի ընդվզեմ անձս խոցոտող բանակների դեմ, Զգայությանս գլխավորների պիտի կշտամբեմ: Մեղանչեցի ես ամեմ ինչի մեջ Եվ ամեն ինչով, ողորմիր, գթած. Նոր չէ, որ գտար իմ մեջ մառախուղն հանցապարտության, Այն նույնն եմ հավետ, մեղապարտության նույն արատներով. Այն կարկատելի ձորձերով ահա նույն հանցավորն եմ, կանգնած քո առաջ: Եվ դո’ւ, միայն դո’ւ, իսկապես գթած, օրհնյալ, մարդասեր, Անայլայլելի քո ներողությամբ Շտապեցիր ինձ փրկելու համար աջ կողմս կանգնել: *** Տե’ր, ողորմությամբ նայիր դառնավիշտ ՈՒ բազմավտանգ ախտ ու կրքերով տանջված պատկերիս, Որ տարածում եմ ահա քո առաջ. Կարեկի’ց եղիր ինձ որպես բժիշկ Եվ ո’չ թե կանչիր դատաքննության իբրև դատավոր: Արդարև, մեծ է ցավն ու վտանգը Վարանումների ու տագնապների, Երբ որ մարմինդ մեղքով է լափված, Իսկ ինքդ դարձյալ դժնի գործերից մեկուսացված չես. Պարավանդված է կամքդ մոլեկան ցանկություններով. Բաղադրությունն ամբողջ զանգվածիդ Շաղարխված է լոք կրքով մահաբեր. Խրտիդ խորքերով զգու եմ միայն խայթերը խոցոտող. Անհետացել է ակնկալությունն ամեն բարիքի. Երբ որ բանական լինելով հանդերձ՝ Դասված են կարգը անասունների. Ողջ գոյությանդ շարամանված է գազիր գարշություն. Արտաքուստ ՝ առողջ, վիրավորված եմ սակայն ներքնապես: Հուսահատված ես հավիտենաբար Ծանր հանցանքներիդ հիշատակներով. Տագնապախռով ու տարակուսված՝ նախագործածից. Աղերսանքներիդ հստակությունն է իսպառ պղտորվել Ու ճենճերված ես միշտ չարակասկած տվայտանքներով. Երբ ձեռքդ մաճին՝ հետքում թողածն ես դարձյալ որոնում. Հայացքդ թեև ուղղված է առաջ, Ոտքերով սակայն ընկրկում ես ետ: Էականներին լինելով հասու՝ Անէներից ես խաբված շարունակ. Մտամարտության ժամին պարտված ես չքոտիներից: Սրտիդ թառանչից հագագիդ ելքն է լափված հրդեհով. Խոնավությունն է ցամաքել քիմքիդ բոլոր մասերում. Բոլոր կողմերից պարփակված ես լոկ միգով անարև, Ու սեղմվել է քեզ ընդհուպ հորիզոնն ակնկալության: Երբ անտանելի տառապանքներն են աչքերիս առաջ. Թշվառ կորուստն ես միշտ մտաբերում. Դատակնիքն է դաժան հատուցման Մտքիդ մատյանում արձանագրված: Երբ բարերարի աչքն է երևում միշտ ցասումնալից. Հողազանգվածիս դեմ զայրագնած է լույս բնությամբ. Ահեղությունն է էի ընդհարվել Մարդկային փոքրիկ բնությանս հետ. Բարկությամբ է միշտ որոտում ընդդեմ մոխրիս բանական Եվ կոշկոճում է իր արդարության Քարերով մահվան արժանավորիս: Երբ ու տաղանդս եմ կորցրել այստեղ անկառությամբ. Պատվական ձիրքս իբրև անարգ բան թաղել եմ հողում. Կքնություններիս արգասիքը ողջ Ծածկել եմ թանձր մութով ծուլության, Որն իբրև հեռու տարված, չքացած Մի ճրագի լույս էլ չի երևում: Իրավազրկված լեզուս է դարձել համր ու կարկամ. Պապանձ են արդար դատապարտությամբ շուրթերս անհամբույր: Հուզումնածվատ մտքերս են ցնդել. Եվ հիմարացած՝ ո'չ հասկանում եմ օգուտը կյանքիս, Ո'չ էլ հասու եմ բարու ընտրության: Ընթացքիս ելքնն է չարից խափանվել, Եվ վառարանը յուղիս լցված է հնոցի մոխրով: Անունս է ջնջված կյանքի մատյանից, Ու երանության փոխարեն՝ այնտեղ Արձանագրված միայն կշտամբանք:
  3. Ահա ճարակող քաղցկեղի նման Հանցանքիս վերքերն անցել են բոլոր օրինակներից Ու տարածվելով՝ լափել լիովին անդամներս ողջ. թիք սպեղանի, Իսրայելի պես, Ըր դրվի անչափ իմ խարաններին. Հիմնախարսխից ազդրերիս մինչև Ծայրագագաթը մարմնիս շինության Չկա այլևս որևէ առողջ Կամ բժշկության ենթակա մի տեղ: Լսի’ր, ողորմած, բարերար, օրհնյալ, Եվ երկայնամիտ սրտիս այս ողորմաղերս պաղատանքներին, Որ անձկության մեջ ուղերձում են ինձ: *** Նայի’ր, անձկալի կյանքի հուսատու ամենատես ա’չք, Ձավագնած սրտիս հեծեծանքների Աղաղակներին դառն ու մեծագոչ, … Աղաչում եմ քեզ, ջարդված, խորտակված, Լուծված հողանյութ անոթիս նորեն, Տե’ր, աստվածաբար վերստեղծելթվ հրաշակերտի’ր: Ինձ, որ պատկերդ եմ, մեղքով հնացած, Մուրաներիդ մեջ ջուլի’ր վերստին խոսքիդ հրայրքով: Մո հանգստարան-խորանի՝ մարմնիս, Շինվածքը խախտված, պահապան հոգուս հետ, պաղատում եմ, Մաքրագործի’ր քեզ ի բնակության: Չար գործերիս տեղ նույն փոխատարությամբ մի’ հատուցիր ինձ: Արբած եմ ահա, ըստ մարգարեի, բայց ոչ թե գինով: Քո հրամանով, ազատարար ու ամենակեցույց, Թափի’ր, բարերա’ր, մահվան բաժակիս Թմրաբեր մրուրն անօրինության, Որ վերջին օրս հատուցման ժամին քոնը չքամեմ: *** …Թեև գիտակից, սակայն, անպատշաճ, Զարտուղի, խոտոր ճամփով ընթացա Ու մոլերվեցի դժնդակորեն,- Որ մեղանչում է կատարելապես ըստ ամենայնի: Ոտնահարելով քո կամքով հաստված Ամեն մի սահման՝ դուրս ընդոստնեցի, Գործելով ստույգ անօրինության: Չարագործության չափն անգետների՝ հասցրած իր լրման՝ Բազմապատկեցի ինքս էլ նյութելով նորեր տակավին,- Թր օրինակ է իսկական դժնի հանցագործության: Խաստեցիր, սակայն ես չսոսկացի, Հորդորեցիր, բայց չանսացի երբեք,- Ըր մարզ նան է ապստամբության: Մեզ արդարություն հարդարեցիր, տե’ր, Ինձ պատրաստեցիր լուտանք ու ամոթ. Քեզ՝ վայելչական փառք ու մեծություն, իսկ ինձ՝ նախատինք. Քեզ՝ քաղցր հիշատակ, ինձ՝ մաղձ, քացախված կատարելապես. Քեզ՝ անլռելի բարեբանություն, Իսկ ինձ՝ ողբաձայն աղաղակ ու կոծ. Քեզ՝ օրհներգություն, երանությամբ լի, Իսկ ինձ՝ հուսամերժ տարագրություն. Քեզ՝ իրավունքներ արժանավայել, Իսկ ինձ՝ դատաստան ամենավարան. Քեզ՝ անճառելի դրվատանք ու գովք, Իսկ ինձ՝ միմիայն մոխիր լիզելու խայտառակ պատիժ: *** Ընտիր բարության ո~վ անկշռելի անսահմանությո’ւն, Արդ ընդունեցիր քո ընտրյալներից Դու քեզ արժանի ու ախորժելի կնդրուկի, Մինչդեռ ես այստեղ, ըստ առժանիքիս, Խտացա միայն դրա համեմատ Բազմակրկնակի բարդված պարսավներ: Բայց եթե այսպես անբիծներն էին նաև աղերսում, Հապա ինձ համար, որ դժնաբարո Բոլոր մարդկանցից խիստ վրիպեցի, Նախատինքների ի~նչ տողեր հյուսեմ: Անառակ վարքով մոլոր ընթացա հանց վայրենամիտ. Շրթունքներովս համարձակվեցի Բարբառել անվերջ երկրասեր խոսքեր. Խենթի մոլությամբ սիրահարվեցի Ամոթալի ու գազիր գործերին. Նույնիսկ հոգուս գրավականի՝ Շնչառությանս տնօրեն չեմ: Ամբարտացա փոշիս շնչավոր, Անապածեցի կավս ձայնավոր, Խիստ հպարտացա հողս անարգված, Հույժ խրոխտացա մոխիրս մերժելի, Բազուկ բարձրացրի բաժակս փշրելի: Տարածվեցի շա~տ, շատ ավելի, քան վեհագույնները, Սակայն ետ մղված՝ նորից ինքս իմ մեջ ներամփոփվեցի. Բարկության բոցով ժպրհեցի ցոլալ տիղմս բանական. Մեծամտեցի որպես մի անմահ Ես, որ մահվան եմ ենթակա անբան չոքոտանու պես. Գիրկս բաց արի այս կյանքի սիրուն. Դեմքի փոխարեն թիկունք դարձրի քեզ. Մտքիս թռիչքով մութ խերհուրդների միջոցով սլացա. Անարատ հոգիս մարմնիս փափկությյամբ հավետ վատեցի. Ձախ կողմից ուժգին զորություն տալով՝ Խկարացրի աջիս ուժերն ու հաղթեցի նրանց. Հոգածությունդ իսկ տեսա իմ հանդեպ, Ըր այստեղ գրել չեմ կարող, սակայն չպատկառեցի. Ծայրի հավքի պես դեպի վաղեմի Խովորությունն իմ նորից սլացա, Ինչպես երբեմն Եփրեմի մասին ասել է Հովսեփն. Աղոթքիս պահին նույնիսկ այս կյանքից չկտրվեցի. Մտքիս երիվարը ոտքի կանգնած չպահեցի ես Բանականության երասանակով. Հին ճարիքների վրա բարդեցի նորերն ինքնաստեղծ. Ըստ Հոբի խոսքի, իմ իսկ ձեռքերով, Անկարկատելի մի գոգնոց դարձա. Ըստ առակողի, անանվելի մի վիժվածքի պես, Մարդահյամրից իսպառ ջնջվեցի…
  4. Ընդունի'ր սիրով, մեծազոր Աստվա'ծ, Աղաչանքները դառնացած սրտիս. Ամոթահարիս մոտեցի'ր մոծիդ բարեգթությամբ. Փարատի'ր իսպառ,ամենապարգև', Սխրությունն իմ այս նշանակելի. Այս անտանելի ծանրությունները Վերցրո'ւ, թոթափի'ր ինձնից, ողորմա'ծ. Կտրի'ր մահացու սովորույթներն այս, ո~վ հնարագե'տ. Ավարի' մատնիր, մշտապես հաղթող, Հրապույրները մոլորապատիր. Ցրի'ր, վերնայի'ն, գայթակղության մառախուղն անհետ. Խափանի'ր, փրկի'չ, հարձակումները կորուստ նյութողի. Ջնջի'ր, ծածակատե'ս, որոգայթներն այս նենգ ու պատրական. Խոյացումներն այս՝ խռովարարի խորտակի'ր, հզո'ր: Կնքի'ր անունովդ լուսանցույցն հարկիս. Պարփակիր ձեռքովդ առաստաղն իմ տան. Ցծի'ր քո արյամբ մուտք իմ սենյակի. Սուրբ նշանը քո դրոշմի'ր ամուր Մաղթողիս բոլոր ճամփեքի վրա: Աջովդ ամրացրո'ւ խշտիս հանգստյան. Մաքրի'ր անկողնուս ծածկարանն իսպառ վարմ ու թակարդից: Կամքովդ պահպանի'ր հոգիս տառապյալ. Ըւ մարմնիս շունչը, քեզնից շնորհված, անարատ պահի'ր. Շրջանակի'ր ինձ ամուր ՝ երկնային զորքիդ պազմությամբ՝ Որպես դիմամարտ դևերի գնդին: Սուրբ աստվածածնիդ և ընտրյալների բարեխոսությամբ՝ Շնորհի'ր նիրհիս այս մահահանգույն՝ Խորին գիշերում բերկրյալի հանգիստ: Ամփոփի'ր մտքիս և զգայության Տեսանելիքի պատուհանները, պարուրի'ր այնպես, Որ մնան նրանք անսասանելի, խաղաղ, աներկյուղ՝ Ամեն մրրկահույզ ալեբախումից, Առօրյա նանիր հոգսերից բոլոր, Անրջական սին երազանքներից, Այս ցնորքներից խենթ ու խոլական, Եվ հիշատակով հույսիդ պահպանվեն անվթար, անեղծ: Որպեսզի կրկին, երբ որ սթափվեմ այս ծանր քնից, Լիովին զգաստ ու հոգենորոգ Մի զվարթությամբ կանգնած քո առաջ՝ Մաղթանքներն իմ այս, հավատքիս բորմամբ, Ո~վ ամենաօրհնյալ ու անճառելի փառքի թագավո'ր, Զուգաձայնությամբ ողջ երկնագումար Փառաբանական բազմություններիդ, Բարձունքներդ ի վեր աղաքեմ առ քեզ: *** Երբեք ոչ մի տեղ չի հիշատակված, Թե սրախողխողն ավազակներից աղաչել է քեզ, Զի կարկամած էր. Չի արձակել նա մեծիդ ետևից պաղատանքի ձայն, Զի պապանձված էր. Թի սևեռել քեզ արտասվաշաղ Ու կողկողագին հայցքն աչքերի, Զի մեղապարտ էր. Ըչ էլ միջնորդի բարեխոսությամբ Գթառատ կամքդ է շահել աշխատել, Քանզի լքված էր. Նույնիսկ ջախջախված մարմնի արյունով Ներկված ձորձերն իր քեզ չկարկառեց Ճորձելով ճմլել սիրտը գթածիդ, Զի հուսահատ էր. Ծնկների վրա, ինձպես ոտքերի Գարչապարներով, չուղղվեց դեպի քեզ, Քանզի անզոր էր տեղից բարձրանալ. Երբ համարվում է, դեռևս կենդանի, մեկը կիսամեռ, Քիչ է տարբերվում արդեն մեռածից: Նամանավանդ որ, թեև խրատվեց մեծիդ խոսքերով, Բարերարվեց քո գթասրտությամբ Ու լուսազարդվեց ճաճանչով փառքիդ, Ոչ միայն դարձյալ շարունակեց քեզ հակառակ գնալ, Այլև հեստաբար ապստամբելով՝ Անցավ բանակն իր թշնամիների, Դաշնակեց նրանց ու միաբանվեց ատողներիդ հետ: *** Եթե երջանիկ դավթի սուրբ սրտի հայեցողությամբ Անօրինությունն ու չարիքներն իր՝ գլխից բարձրացած, Իսկ հանցանքներն ու մեղքն անկրելի Բեռներից անգամ ծանր էր համարվում, Հապա ուրեմն սխալմունքներն իմ Կանցնեն հեղեղի այն ջրակուտակ ու տիեզերասույզ, Ամենակործան հորդածուփ ծովից Եվ կատակները բարձր լեռների կծածկեն իսպառ: Սակայն թո’ղ փչի քամիդ քաղցրաշունչ Որ լեռներն անգամ կարող է հալել, Ինչպես այդ եղավ Նոյի ժամանակ, Եվ իր զորությամբ ցամաքեցնի Բազմակոհակ ու ջրակույտ շեղջերն Աշխարհակործման իմ հանցանքների Եվ լեռնակարկառ բարձրություններով դիզված մեղքերս… *** Աղաչում եմ քեզ,բոլոր չարաչար ու տաժանելի Տառապանքների վիշտ ու թախիծով Լի հոգիների խնամակալիդ. Մի’ բազմապատկեր ցավս հեծության Եվ մի’ խոցոտիր վիրավորվածիս, Մի’ դատապարտիր արդեն պատժվածիս, Բազմաչարչարիս մի’ տանջիր նորեն, Խարազանվածիս մի’ գանակոծիր, Մի’ գլորիր ինձ, երբ ընկած եմ ես Եվ մի’ կործանիր անօգ գայթածիս, Ամոթահարիս մի’ ամաչեցրու, Տագնապահարիս մի’ հանդիմանիր Եվ մի’ խորտակիր հուսահատվածիս, Հուզվածիս էլ մի’ խռովիր նորեն, Մի’ ալեկոծիր բքահարվածիս, Էլ մի’ սասանիր, երբ ցնցված եմ ես, Մի’ հողմակոծիր արդեն մրրկածիս, Մի’ կեղեքիր ինձ, հոշոտված եմ, տե’ս, Արդեն ջարդվածիս էլ մի’ ջախջախիր, Էլ մի’ բզկտիր, մորմոքված եմ ես, Մթնածիս նորից մի’ կուրացրու, Մի’ ահաբեկիր սարսափահարիս Եվ խարշատվածիս էլ մի’ խորովիր, Անկար հիվանդիս մի’ մահացրու, Մի ծանրաբեռնիր փույլ ու տկարիս. Մի’ ավելացրու ծանր անուրներ թիկունքիս կարկամ, Դառն հեծեծեծանքիս՝ նորանոր ողբեր: Մի’ վարվիր այդպես ուժգնորեն՝ հողիս, սաստկապես՝ մոխրիս, Ահարկու՝ փոշուս, անաչառորեն՝ գոյակիս հանդեպ: Եվ մի’ ընդհարվիր այդքան խստությամբ՝ Մեծդ փոքրիս հետ, լույսդ՝ խավարիս, Բնությամբ բարիդ՝ ի բնե չարիդ, Ողկույզ օրհնության անեծքի պտղիս, Քաղցրդ էությամբ՝ համակ դառնությանս, Փառավորյալդ անայլայլելի իսպառ անարգիս, Նշխարդ կենաց՝ կավի զանգվածիս, Տերդ տերերի՝ երկնային տիղմիս, Լիությունդ անհատ՝ աղքատ ստրուկիս, Առատությունդ աննվազելի՝ Ապավինազուրկ պազմաչարչարիս, Բարությունդ անբավ՝ ամենաթշվառ չքավորիս հետ: Քանզի այն ով է, որ հասած լույսին արևածագի՝ Կասկած լունենա, թե խավարի մեջ կարող է ընկնել, Կամ մոտիկ լինելով կյանքին՝ մահանալմ Կամ ազատության՝ և բռնադատվել, Փրկության՝ մատնվել, նորոգման՝ եղծվել, Կամ թե օրհնոջթյան՝ և տարագրվել, Կամ բժշկության՝ և վիրավորվել, Լիառատության՝ նվազել հանկարծ, Հացի ճոխության՝ ու քաղցած մնալ, Գետի հոսանքին՝ ծարավից այրվել, Գթին մայրական և նենգադավվել, Կամ աստվածային աջիդ խնամքին՝ ու զրկված մնալ:
  5. Քեզնից ստացած արժանիքներս այս, բարիքները ողջ Ու ներողամիտ համբերությունդ, Օրնյա'լ, բարերա'ր և երկայնամի'տ, Ես՝ մեղապարտս, փողարինեցի Անթիվ անհամար ու բազմապիսի անօրինության, Այլև մարմնական հոգևոր բոլոր ախտերով ծփուն՝ Երկնաքարշ հույզ ու մտորումների: Եվ այսպես ահա, այդ բոլորի տեղ, Աստվա'ծ իմ և տե'ր, Ես՝ խելակորույս հիմարամիտս, Քեզ չարիքներով փոխհատուցեցի, Ինչպես Մովսեսն է հանդիմանաբար ասել առակով: Երախտիքներն ու բարիքները քո Անմիտ ընթացքով վատնեցի իսպառ. Բարձրյալիդ կողմից հոգատարությամբ Ինձ վրա բարդած անճառ, լուսավոր շնորհները ողջ Խելագարությամբ մրրիկով ցնդեցրի: Թեպետ շատ անգամ հոգնածու ձեռքդ կարկառելով ինձ՝ Ուզեցիր ձգել դեպի քեզ, սակայն ես չցանկացա, Իսրայելի պես, ըստ մարգարեի ամբաստանության: Թեև խոստացա քեզ հաճո լինել, Սակայն այդ ուխտը նույնպես դրժեցի Նույն չարիքները նյութեցի դարձյալ, Ծերադառնալով նախկին կենցաղիս: Անդաստանները սրտիս հերկեցի Միայն մեղքերի փշերի համար, Որ որոմն այնտեղ արգասավորվի: Ինձ են պատշաճում առակները ողջ Աստվածարյալ սուրբ մարգարեների Քանզի դու ինձնից հուսացիր խաղող, Փոխարենը ես ընձուղեցի փուշ. Խորթացած այգիս դառն ու անախորժ պտուղներ տվի: Ապավինեցի անհաստատ հողմին, Որով հարածուփ տատանումնրով Այս ու այն կողմ եմ միշտ տարուբերվում: Ըստ Հոբի խոսքի, գնացի անդարձ մի ճանապարհով Հիմարի նման շենքս շինեցի ավազի վրա. Խաբված՝ կարծեցի լայն արահետով Կարող եմ հասնել անձկալի կյանքին. Ինքս փակեցի ելքը ճամփեքիս. Կամովին բացի վիհս կորստյան: Իմ լսելիքի պատուհանները խցեցի ամուր Որ կենդանարար խոսքդ չլսեմ: Գոցեցի նայվածքն հոգուս աչքերի, Որ չնկատեմ դեղս փրկության. Վեր չցատկեցի մտքիս լքումից ու թմրությունից՝ Ի լուր պատգամիտ ահավոր փողի. Մեծ դատաստանի հրափորձ օրվա Գուժաբեր ձայնից չաչալրջացա. Չարթնացա երբեք կորստի տանող մահաբեր քնից: Հանգիստ չտվի հոգուդ՝ մարմեղեն տաղավարիս մեջ Բանական շնչիս հետ չխառնեցի Մասը՝ պարգևած քո շնորհների. Ըստ առակողի, ինքս իմ ձեռքով կանչեցի կորուստ՝ Կենդանի հոգիս մատնելու մահվան: *** Ի՝նչ շահ սրանից, կամ ինձ ի՝նչ օգուտ, Ու աւձակելով այսպես շարունակ Ողբ ու հեծություն՝ ինքս վհատվեմ Ու դուրս չթափեմ խոսքիս խարանով Մահացու վերքիս շարավն ամբարված Կամ ՝անոթությունը, որ մթերված է սրտիս խորքերում, Առաջ բերելով հոգեկան սաստիկ ցավատանջ խիթեր, Նողկանք պատճառող մատնամխությամբ չփսխեմ իսպառ: *** Ահա մտքերիս սևեռուն հայացքն ուղղած դեպի քեզ Որպես թիրախի, անձն իմ անպիտան, Խոսքիս քարերով, ինձպոս անընտել վայրի գազաանի, Անողորմաբար պիտի քարկոծեմ: Թեկուզ դրանով չարժանանամ իսկ արդար կոչվելու, Բայց, իմաստունի խոսքի համաձայն, Ինքնակամորեն, ինչպես մի ոսոխ, Պիտի ոգորեմ ինքս իմ անձի դեմ: Եվ բոլոր գաղտնի հույզ ու մտքերն իմ Խոստովանելով՝ որպես կատարված չարագործություն Պիտի անսքող հրապարակեմ, Խպռեմ քո առաջ, Աստվա~ծ իմ և տե'ր: Քանզի որքան շատ պարսավեմ ինքս ինձ, Այնքան ավելի պիտ արժանանամ Աննվազելի քո ողորմության, Ստանալով իմ անթիվ մեծամեծ պարտքերի դիմաց՝ Առավել առատ շնորհները քո: Որքան ավելի ճարակված լինեմ Անբժշկելի, ծանր ու անամոք վերք ու խոցերո: Դրա համեմատ այնքան առավել ու կրկնապատիկ՝ Բարձյալ բժշկիդ իմաստությունը ամենահնար Ցուցադրվելով պիտի հռչակվի:
  6. Լսի՝ր ինձ, Աստվա՝ծ, Դու, որ աստված ես ամե՝ն մի մարմնի, ամե՝ն մի հոգու, Ըստ դավանության աստվածնորհի, Եվ երկայնամիտ ու բազումողորմ, ըստ սուրբ Հովնանի, Շնո՝րհ արա ինձ, որ օրհնյալ կամքիդ բարեհաճությամբ Ավարտի հասնի աղերսամատյանն Այս ողբերգական, որ սկսել եմ: Եվ մինչ այժմ ես, երբ ոտք եմ դրել այն ճանապարհին, Որը տանում է դեպի պատրաստած օթևաններդ, Արցունքներով եմ խոսքս սերմանում, Երբ հասնի ժամը հնձի հավաքման, Թող որ կատարյալ քավությամբ դառնամ զոհ ու բերկրալից՝ Ընտիր խրձերի երջանիկ բերքով: Չտա՝ս ինձ սրտի անորդի արգանդ, Իարայելի պես, Ոչ էլ աչքերի ցամաք ստինքներ, ո~վ ամենագո՝ւթ: Լսի՝ր բանական աղաչավորիս, հզոր ողորմա՝ծ, Նախքան երկնքին, երկունքը՝ երկրին, Եվ սա՝ ցորենին, գինուն ու ձեթին, Իսկ սրանք բոլորն Իսրայելին: Երկնավորների աղերսն, ուղղված քեզ, Թող որ ավելի ազդի իմ հոգուն, Քան թե տարրերին ապականացու: Դու ստեղծող ես,իսկ ես միայն կավ. Տարակուսվածիս այս հեծեծագին Աղերսանքների սկզբից հայտնի'ր կամքդ բարեգութ, Որ կարողանամ զորանալ այստեղ, Որպեսզի երբ որ երկինքը վերին իմ առաջ բացվի, Չլինի հանկարծ,լույս վայելելուն անվարժ,անընտել, Մի մոմի նմա հալվելով իսպառ ջնջեմ մեջտեղից: Սիրտ տո'ւր զրկվածիս,ինչպես ասողն է գոչել աղոթքով, Ուժ թալկացածիս և կյանք մաշվածիս խղճի խայթերից, Ոչ թե անձկությամբ ու տառապանքով քեզ որոնելուց: Ա'ռ ավանդն իմ այս աղաչանքների Եվ ողորմության շնորհներդ տո'ւր, Ընդունի'ր փոքր այս ՝ տկարիցս Ըվ հզորիցդ՝ մեծը շնորհի'ր: Զորավոր դարձրո'ւ խոսքերս զղջման՝ Ուղարկելով մեզ հոգի բարձունքից՝ Քո աստվածաշունչ այն պատգամներով, Որ զետեղել եմ այս մատյանի մեջ: Ճշմարտությամբ լուսավորելով Առակով ասված խոսքը Եսայու, Հաճի'ր, բարերա'ր, պարգևել մահվան արժանավորիս՝ Իմ անարձագայն պղնձի տեղակ՝ շնորհիդ ոսկին, Անզարդ սևաթույր իմ երկաթի տեղ՝ Հրաշեկ պղինձը Լիբանանի, Որ օրինակն է առաքինության: Ինչու կարծրացնես սիրտը եղկելուս,անճառ, ահավո'ր, Որ չթափանցի երկյուղդ այնտեղ: Թող որ անվաստակ չմնամ փոքր այս աշխատանքից, Ինչպես ջրազան սերմնացան՝ ամուլ, անբերրի հողի. Թող չպատահի ինձ հանկարծ երկնել, սակայն չծնել, Ողբալ՝ չարտասվել, խորհել՝ չհառաչել, Ամպել՝ չանձրևել, գնալ՝ չհասնել, Քեզ ձայն տալ, և դու ձայնս չլսես, Պաղատել, սակայն անտեսված մնալ, Կողկողել, սակայն դու չողորմես, Աղաչել քեզ՝ բայց ոչինչ չշահել, Զոհեր մատուցել, բայց չճենճերել, Քեզ տեսնել, սակայն ձեռնունայն դուրս գալ: Լսի'ր ինձ, նախքան ես կդիմեմ քեզ, ո~վ միայն հզո'ր. Մեղքերով ապրած օրերիս չափով՝ Անվճար թողած պատժի տուգանքը Ինձ՝ չարագործիս, նոր տանջանքներով վճարել մի' տուր: Փրկի'ր ինձ, գթա'ծ, լսի'ր, ողորմա'ծ, Մարդասեր եղի'ր իմ հանդեպ, ներո'ղ, Խնայող եղի'ր, ո~վ երկայնամիտ, Պաշտպանի'ր, ապավե'ն, բարերարի'ր, հզո'ր, Ազատի'ր, ամենակա'լ, կյանք տո'ւր,նորոգո'ղ, Վերականգնի'ր, ահավո'ր, լուսավորի'ր, երկնայի'ն, Բժշկի'ր, հնարագե'տ, քավի'ր, անքնի'ն, Պարգևատրի'ր, առատաձե'ռն, շնորհազարդի'ր, աննախա'նձ, Հաշտվի'ր, անախտակի'ր,ընդունի'ր, անոխակալ, Ջնջի'ր պարտքերս, ո~վ օրհնաբանյա'լ: Երբ թշվառության պահին աչքերս սևեռած լինեմ Ինձ սպառնացող զույգ վտանգներին, Թող որ տեսնեմ քո փրկությունը, հո'ւյս ու խնամակա'լն Եթե հայացքս դեպի վեր հառած՝ Դիտելու լինեմ ամենագրավ ուղին սոսկալի, Թող խաղաղության հրեշտակդ ինձ պատահի սիրով, Իսկ վերջին օրս, շունչս արձակելիս, Ցույց տո'ւր երկնային երջանիկներից Մի լուսաթռիչ ու մաքուր հոգի, Որ հասնի ինձ մոտ սիրուդ պարգևով, Նաև վախճանված արդարներից ինձ կարեկից հասցրո'ւ: Հուսահատ օրս չարագործիր, Քո անակնկալ բարին շնորհի'ր, Ո~վ բարեբանյալ փրկիչ բոլորի, Հիվանդ ոչխարիդ որպես ուղեկից Թլինի որ տաս դժնդակ գազան: Մեղքով մեռածիս պարգևի'ր, գթա'ծ, անապական կյանք Ու կործանվիս ծանր պարտքերիս ծանր պարտքերից՝ փրկությունը քո:
  7. Հնչում է ահա ուժգնապես ձորում վրեժխնդրության՝ Ձայնը ահավոր քո դատաստանի, Երկնելով իմ դեմ նորից մարտերի գրգիռ ու պոռթկում. Այժմ իսկ զգում եմ արդեն անձիս մեջ Տագնապախռով ալեկոծումներ ներհակ ուժերի, Եվ չար ու բարի խորհուրդների ահա խմբված բազմությամբ, Ապառազինված զենք ու սուսերով՝ Բախվում են իրար ոսողների պես, Դարձնելով համակ ինձ մահվան գերի: *** Եթե վշտերից լքված, հոգնաբեկ ՝ մեկը նվաղի, Թող ամրապնդված հառնի վերստին Հառաչանքների այս հարստարանով՝ հուսալով ի քեզ: Եթե ամբարտակն ապահովության մեղքով խորտակվի, Թող որ քարերով այս, շնորհաձիր Աջովդ հարմարված, կառուցվի դարձյալ: Եթե հանցանքի սուսերով հույսի լարը կտրվի, Ամենակալիդ բարեհաճությամբ՝ Ամուր պատվաստմամբ՝ քող կցվի նորեն: Եթե հոգեկան մահաբեր մի ցավ պաշարի մեկին, Թող որ սրանով, աղոթելով քեզ, Ստանա կյանքի հույս ու փրկություն: Թե տագնապահար ու տարակուսված խոցոտվի մի սիրտ, Սրանով փրկված՝ թող ապաքինվի ՝ մեծիդ քաղցրությամբ: Թե անքավելի մեղանչումներից մեկը կործանված՝ Ընկղմված լինի խորքն անդունդների, Թող որ այս կարթով դեպի լույս ելնի՝ քո աջակցությամբ: Եթե թմրությամբ խաբեպատիր ու խավար գործերի Մեկը թալկացած լինի կարեվեր, Թող որ զորանա նորից քեզ համար, Միակ զորավի'գ, ապավինած քեզ: Եթե պահպանակն ապահովության լքի մի մարդու, Թող որ սրանով հույս առնի դարձյալ քո հոգնածության: Եթե սարսուռը դիվային ջերմի Խռովի մեկին տենդով մոլեկան, Թող որ սթափվի այս նույն նշանով՝ Երկրպագությամբ խոստովանելով խաչիդ խորհրդին: Եթե մրրիկը անօրինության խորտակիչ հողմի Աշխարհիս ծովում մարդու մարմնեղեն Շինվածքն հարվածի ալեբախությամբ, Թող որ խաղաղվի կրկին այս ղեկով՝ ուղղված դեպի քեզ: *** Բարեզարդեցիր խոսելու ձիրքով, Շունչ ներարկելով՝ փայլ տվեցին ինձ, Մտքով ճոխացրին, աճեցրիր խելքով և իմաստությամբ, Հանճարով օժտած՝ զատորոշեցին շնչավորներից, Համադրեցին բանական ոգով, Պճնեցիր գոյով անձնիշխանական: Ծնեցիր հոր պես, հոգատար եղար դայակի նման Եվ խնամեցիր որպես ստեղծող: Ինձ՝ ամբարիշտիս տնկած գավթիդ մեջ, Ոռոգեցիր քո կենսատու ջրով, Ավազաններիդ ցողով մաքրեցիր, Արմատացրիր վտակով կենաց, Կերակրեցիր հացովդ երկնային Համարձակորեն նայի դեպի քեզ, Պարածածկեցիր քո փառքի լույսով, Քեզ մոտեցրիր անմաքուր ձեռքիս մատներն հողանյութ, Մահացու մոխրիս հարգեցիր որպես լույսի ճառագայթ, Քո հորը հզոր,օրհնյալ,ահավոր, Մարդասիրաբար հայր կնքեցիր և անարժան անձիս: Չայրեցիր բերանս,լցված նանրությամբ, Երբ ժառանգակից կոչեցի ինձ քեզ. Թկշտամբեցիր,երբ հանդգնեցի քեզ կցորդվելու. Թմթագրեցիր լույսը աչքերիս, Երբ որ հայացքս քեզ էի հառել. Մահապարտների հետ շղթայակապ չտարագրեցիր. Թխորտակեցիր դաստակը բազկիս, Երբ անմաքրապես քեզ էր կարկառվում. Չկոտրատեցիր մատներս երբ ես Շոշափում էի պատգամդ կենաց: Նվիրման ժամին խավար չպատեց շուրջս,ահավո'ր. Չփշրտեցիր շարքն ատամներիս Քեզ ըմբոշխնելիս,անսահմանելի'. Թնայեցիր ինձ բարկությամբ խոտոր, Ինչպես վարվեցիր իսրայելի հետ, Երբ խոտորնակի քեզ հետևեցի. Խայտառակ չարիր հարսնարանիդ մեջ Ինձ՝անարժանիս,քո պարերգության. Ո'չ հանդերձներս գծուծ տեսնելով՝ Անօրինյալիս հանդիմանեցիր, Ո'չ ձեռք ու ոտս ամուր կապկպած՝ Ի կուր խավարի՝ վռնդեցիր դուրս:
  8. Ի Խորոց Սրտի Խոսք Աստծու Հետ Սրտիս դառնահեծ հառաչանքների Վայն ու ողբաձայն աղաղակները Վերընծայում եմ քեզ, ո~վ գաղնատես. Եվ իմ սասանված մտքի ճենճերող Իղձերի պտուղն ու բերքը դրած Անձս տոչորող թախծի կրակին՝ Կամքիս բուրվառով առաքում եմ քեզ: Խակայն կնայես նրան, ո~վ գթա'ծ, Ու կհոտոտես ավելի սիրով, Քան պատարագն այն բոլորանվեր, Որ մատուցվում էր ծխով թանձրաբարդ: Ընդունիր հյուսվածքն իմ այս կարճառոտ ու սեղմ խոսքերի Բարեհաճըրեն, ոչ թե բարկությամբ: Բանական զոհիս մտքի խոհածուփ սենյակի խորքից Սրտիս անձկությամբ ելած կամավոր այս նվերը թող, Ողջակիզվելով պարարտակուտակ ճարպիս զորությամբ, Բարձրանա ու քեզ հասնի անհապաղ: Եվ աղերսախառն դատի մտնելս քեզ հետ, ո~վ հզո'ր, Թող քեզ տաղտկալի չթվա հանկարծ, Ինչպես ձեռքերի կարկառումն ի վեր Ամբարշտացած Հակոբի ցեղի, Որի դեմ բողոք գրեց Եսային Կամ թե սաղմոսի առակորմ հիշված Անիրավությունը Բաբելոնի, Այլ ընդունելի թող լինի այն քեզ, Ինչպես Սելովի խորանի անուշ խնկաբուրումը, Դավթի նորակերտ խորանի՝ հանուն այն տպանակի, Որն իր վերստին գերեդաձությամբ Վերագտնումն է խորհրդանշում, Ասես, նաև իմ կորուսյալ հոգու:
  9. Азбуку не читают, ее учат. B) Ключевые слова в вопросе были в любом случае, отдаление от природы и "естественный человек".
  10. Правильно! И ответ вполне вычисляемый. Единственная известная книжка из той эпохи подходящая для детского чтения, в которой описывается человек один на один с природой.
  11. Пока никто не догадался. А ведь это книга, которую все читали, или по крайней мере видели экранизацию... B)
  12. Жан-Жак Руссо призывал не давать детям читать книг до 12 лет, поскольку книги создают для ребенка ложный мир, далекий от реальности и отдаляют его таким образом от природы и от руссоистского идеала "естественного человека". Лишь для одной единственной книги он делал исключение, настоятельно ее рекомендуя дла детского чтения. Что это была за книга?
  13. А, это значит тот Мальборо, муж герцогини из "Стакана воды". А с Черчиллем, я выходит был прав. B)
  14. Проклятье!!! Проклятье на весь его род до тринадцатого коленa!© Druon
  15. Нда, никогда не слышал такой песни. Я уж было на Веллингтона подумал...
  16. Может Черчилль? Потому что Уинстон и к тому же герцог Марльборо. Правда Гитлер как великий полководец??? И такой песни я никогда не слышал...
  17. Одно из основных правил "ЧГК": отвечай на поставленный вопрос, а не на вопрос, который его автор по твоему мнению должен был поставить... B)
  18. это слово встречается во многих языках мира. На русском оно означает шум, крик; на армянском название одной национальности; на немецком - вид рыб, и лишь на английском и японском оно имеет одно и тоже значение. Какое?
  19. Кстати, очень много информации сохранились в Кэш-версии Гугла. Может удасться перекачать? http://www.google.de/search?hl=de&lr=&q=+s...menia.%2Bcom%22
  20. Жалко конечно, с другой стороны, то что писалось все и так знают и помнят и перечитывать навряд-ли собирались. Форум это не тексты, это люди, которые здесь собираются. Нашествие хакеров можно воспринимать, как своеобразный комплимент, значит мы создали что-то особенное, что нельзя просто так проигнорировать, кто-то нам очень позавидовал и захотел это что-то уничтожить. Как глупо! Ну что же, давайте докажем всем и в первую очередь нам сами, что Уильям Сароян был прав, когда писал: "«Хотел бы я знать, найдется ль в мире сила, которая способна уничтожить этот народ, это малое племя скромных людей, чьи войны все отыграны и проиграны, чье государство полностью уничтожено, чья литература не прочитана, музыка не услышана, а на молитвы больше нет ответа. Ну же, вперед! Уничтожьте Армению! Увидите, удастся ли это вам. Пошлите их в пустыню без пищи и воды. Сожгите их дома и церкви. А потом посмотрите, не окажется ли, что будут они смеяться, петь и снова возносить молитвы. Потому что если хотя бы двоим из них доведется встретиться в этом мире, увидите — они создадут новую Армению».
  21. К вопросу о Ходжалу: не думаю, что МЕТТА это убедит, но даю ссылку. Другим будет тоже полезно почитать, чтобы достойно отвечать на всякие измышления о Ходжалинских событиях. Правда о Ходжалу
  22. Nor nkateci, lav es arel. :up: Vochinch, togh karda, te che karcuma, ira propagandakan horinacqnerin patashanelu ban chunenq...
  23. К Метту (кстати Mett - это по-немецки изрубленное мясо, фарш) То что война превращает людей в животных, бесспорно. Не удивлюсь поэтому, если некоторые армянские солдаты могли опуститься до Вашего уровня. Кто с мечом пойдет, тот от меча и погибнет. Что касается Ходжалу, то что большинство его жителей было Вашими же застрелено, после того, как наши военные предоставили им коридор для ухода, это документально подтвержденный факт. И то что через день, Ваши солдаты сами же изуродовали тела своих соотечественников, чтобы свалить все на армян и от своего собственного преступления получить дополнительные политические дивиденды тоже. :hammer:
  24. cartesius

    ХЭЛП!

    Первую ссылку я обновил. это типа букинистической лавки, где участники продают и покупают книги. По новой ссылке можешь найти координаты продавца. По второй ссылке я файл скачал, могу послать по мылу в Word или в текстовом формате, как пожелаешь, скинь мне свой адрес на ЛС.
  25. :wow: А ты что Мукуч, дорогой, не любишь аджабсандал?

×
×
  • Создать...