Перейти к публикации

cartesius

Advanced
  • Публикаций

    32 812
  • Зарегистрирован

  • Посещение

  • Дней в лидерах

    38

Все публикации пользователя cartesius

  1. ԾՈՎԱԿ Խոսք՝ Րաֆֆու, երաժշտ.՝ ըստ Կոմիտասի Ձա'յն տուր, ո՜վ ծովակ, ինչո՞ւ լռում ես. Ողբակից լինել չկամի՞ս դժբախտիս: Շարժեցե'ք, զեփյո'ւռք, ալիքը վետ-վետ. Խառնեք արտասուքս այս ջրերիս հետ: Հայաստանի մեջ անցքերին վկա, Սկզբից մինչ այժմ, խնդրեմ ինձ ասա', Մի՞թե միշտ այսպես կմնա Հայաստան Փշալից անապատ, երբեմն բուրաստան: Մի՞թե միշտ այսպես ազգը խղճալի, Կլինի ծառա օտար իշխանի, Մի՞թե աստուծո աթոռի մոտին Անարժան է հայն ու հայի որդին: Արդյո'ք գալո՞ւ է մի օր, ժամանակ, Տեսնել Մասիսի գլխին մի դրոշակ, Եվ ամեն կողմից պանդուխտ հայազգիք Դիմել դեպ յուրյանց սիրուն հայրենիք: Դժվա'ր այդ. միայն տեսուչդ վերին, Կենդանացրո'ւ հայության ոգին, Ծագի'ր նոցա դու քո լույս գիտության, Որով իբր էակ նոքա բանական Կճանաչեն մարդուս կյաքի խորհուրդը, Կլինին գործովք տիրոջ փառաբան:
  2. ԾԻՐԱՆԻ ԾԱՌ Կոմիտաս Ծիրանի' ծառ, բար մի' տա, վա՜յ, Ճըգղերդ իրար մի' տա, վա՜յ. Ամեն մեջըդ ման գալիս Ցավերըս իրար մի' տա: Հա', տըվե'ք, ե'տ տըվեք, սա'րեր, - հովն ընկավ, Սըրտիս խընդում ծովն ընկավ. Գընա, էլ ետ չըգա էս տարվա տարին, - Սև դարդն իմ վըզովն ընկավ: Հո՜վ, հո՜վ, հովն ընկավ, - Սըրտիս խընդում ծովն ընկավ: Մեռա բաղում բանելեն, Մի կողմեն ջուր անելեն. Ծառերին թուփ չըմընաց Դարդիս դարման տանելեն: Սև ամպը գըցել ա հով, Մութը տըվել ա իմ քով. Տեսնում եք ինձ պատել ա Էս անիրավ արյուն ծով: Նըստած տեղիս քար չունիմ, Էրված սըրտիս ճար չունիմ. Ա՜յ անօրեն, փուչ աշխարհ, - Բաղ ունիմ ու բար չունիմ:
  3. ԾԻԾԵՌՆԱԿ Խոսք` Գ.Դոդոխյանի, երաժշտ.` ըստ Կոմիտասի Ծիծեռնա'կ, ծիծեռնա'կ, Դու` գարնան սիրո'ւն թռչնակ, Դեպի ո՞ւր, ինձ ասա, Թռչում ես այդպես արագ: Ա՜խ թռի'ր, ծիծեռնակ Ծնած տեղս Աշտարակ, Անդ շինիր քո բույնը Հայրենի կտուրի տակ: Անդ հեռու ալևոր Հայր ունիմ սգավոր, Որ միակ իր որդուն Սպասում է օրերօր: Դե'հ, սիրո'ւն ծիծեռնակ, Հեռացի'ր, թռի'ր արագ Դեպ հայոց երկիրը` Ծնած տեղս Աշտարակ:
  4. ԼՈՒՍՆԱԿ ԳԻՇԵՐ Լուսնյակ գիշեր Բոլորովին քուն չունեմ, Ինձ տեսնողը կարծում է, թէ Տուն չունեմ, ա՜խ, տուն չունեմ: Ա՜խ, ի՞նչ անեմ, Ծնողներըս չեն թողնում, Գեթ մի վայրկյան հանգստանամ Քո գրկում, ա՜խ քո գրկում: Մի՛ լար, մի՛ լար, Մեռնեմ կամար ունքերիդ, Արտասուքը վընաս կուտա Աչերիդ, ա՜խ, աչերիդ: Լուսնյակ գիշեր Բոլորովին քուն չունեմ, Ինձ տեսնողը կարծում է, թէ Տուն չունեմ, ա՜խ, տուն չունեմ: Ձայնագր.՝ և մշակում՝ Ն. Տիգրանյանի
  5. ԼԵԲԼԵԲԻՋԻՆԵՐԻ ԽՄԲԵՐԳԸ ("Կարինե" կատակոպերայից) Խոսք` Թ. Նալյանի, երազհշտ.` Տ. Չուխաջյանի Հոր-հոր - Մենք քաջ տոհմի զավակներն ենք, չենք վախի, Մանր-մունր փորձանքներից չենք փախչի, Մենք դեռ փոքրուց միշտ սիրել ենք քաջություն, Ինչ էլ որ լինի, չենք հանդուրժի պարտություն: Խումբը - Մենք դեռ փոքրուց միշտ սիրել ենք քաջություն, Ինչ էլ որ լինի, չենք հանդուրժի պարտություն: Հոր-հոր - ՈՒրեմն` առաջ, զարկենք թմբուկ հաղթական, Տանք թշնամուն մենք ծեծ ու ջարդ պատվական. Թող իմանան` մենք չենք դառնա խաղալիք, Այնպես պիտ ծեծենք, որ հիշեն հոր հարսանիք: Խումբը - Թող իմանան` մենք չենք դառնա խաղալիք, Այնպես պիտ ծեծենք, որ հիշեն հոր հարսանիք: Հոր-հոր - Տոհմը մեր եղել է քաջերից քաջը, Անարգել է կայծակների շառաչը, Մենք էլ նրա զավակներն ենք հարազատ, Էլ ուրիշ ժառանգ չկա, չկա մեզնից զատ: Խումբը - Մենք էլ նրա զավակներն ենք հարազատ, Էլ ուրիշ ժառանգ չկա, չկա մեզնից զատ: Հոր-հոր - ՈՒրեմն` առաջ, զարկենք թմբուկ հաղթական, Տանք թշնամուն մենք ծեց ու ջարդ պատվական, Թող իմանան` մենք չենք դառնա խաղալիք, Այնպես պիտ ծեցենք, որ հիշեն հոր հարսանիք: Խումբը - Թող իմանան` մենք չենք դառնա խաղալիք, Այնպես պիտ ծեծենք, որ հիշեն հոր հարսանիք:
  6. ԼԵ, ԼԵ ՅԱՄԱՆ Ըստ Կոմիտասի Լե, լե, յամա՜ն, Մեր տուն, ձեր տուն դիմաց-դիմաց. Լե, լե, յամա՜ն, Հերի'ք անեմ աչքով իմաց, Յամա՜ն, յամա՜ն, յա՜ր: Լե, լե, յամա՜ն: Դու ելեր ես կայներ ես դուռ, Լե, լե, յամա՜ն, Ես քու սիրյց սավդալի ծուռ, Յամա՜ն, յամա՜ն, յա՜ր: Լե, լե, յամա՜ն, Արև դիպավ Մասիս սարին, Լե, լե, յամա՜ն, Կարոտ մնացի ես իմ յարին, Յամա՜ն, յամա՜ն, յար:
  7. ԹԱՂՈՒՄՆ ՔԱՋՈՐԴՎՈՒՅՆ
  8. ԶԵՅԹՈՒՆՅՈՑ ՔԱՅԼԵՐԳԸ Խմբերգ "Զեյբեկներ" օպերետից Խոսք` Հ. Չաքրյանի, երաժշտ.` Տ. Չուխաջյանի Արևն ելավ, Զեյթունցինե'ր, Դեհ ձի հեծնենք, առնենք զենքեր, դիմենք առաջ. Ինչո՞ւ, ինչո՞ւ գըլուխ ծռենք Բըռնավորին մեր վիզ պարզած: Զեյթունցի ենք, մեր սփոփանք Են պատերազմ և արշավանք, Սուր, թուր, գնդակ և հրացան Են խաղալիք մեր հավիտյան: Ամբողջ հինգ դար գերի ենք մենք, Մեր շղթայք մենք պատրաստեր ենք, Ինչո՞ւ այժմեն մենք չստիպենք Մեր գերողին կրելու զայն: Կեցցե' Զեյթուն, ապրի' Զեյթուն, Թող չտեսնե ստրկություն. Քանի ունի մեզ պես որդիք, Ապրի' Զեյթուն, կեցցե' Զեյթուն:
  9. ԵՐԱԶ ժողովրդական Խոսք` Ս. Շահազիզի, գրառումը Կոմիտասի Ես լսեցի մի անուշ ձայն, - Իմ ծերացած մոր մոտ էր, - Փայլեց նըշույլ ուրախության, Բայց ափսո՜ս, որ երազ էր: Կարկաչահոս աղբյուրն այնտեղ Թավալում էր մարգարիտ, - Նա հստակ էր, որպես բյուրեղ, Այն երազ էր ցնորամիտ: Եվ մեղեդին տխուր, մայրենի Հիշեց մանկության օրեր. Մորըս համբույրն ես զգացի, Ա՜խ, ափսո՜ս, որ երազ էր: Կըրծքին սեղմեց կարոտագին, Աչքերս սրբեց - շատ թաց էր, - Բայց արտասուքս գնում էին... Ա՜խ, այդ ինչո՞ւ երազ էր...
  10. ԵՍ ՍԱՐԵՆ ԿՈՒԳԱՅԻ Ըստ Կոմիտասի Ես սարեն կուգայի, Դուն դուռը բացիր. Ձեռդ ծոցդ տարար, Ա՜խ, արիր, լացիր: Վա'յ, վա'յ, վա'յ, վառվում եմ, Վա'յ, վա'յ, վա'յ, հալվում եմ, Հալվում, վառվում եմ: Ես մի պինդ պաղ էի, Դու մըրմուռ լացիր, Քո հրեղեն արցունքով Ինձ հալեցիր: Վա'յ, վա'յ, վա'յ... Ես մի չոր ծառ էի, Դու գարնան արև. Քո սիրով ծաղկեցավ Իմ ճյուղն ու տերև: Վա'յ, վա'յ, վա'յ... Թե ինձ չէիր առնի, Ինչու սիրեցիր. Մի բուռ կըրակ եղար, Սիրտըս էրեցիր: Վա'յ, վա'յ, վա'յ...
  11. Какая страна известна всем своим чистым воздуxом?
  12. Слово это известно большинству юзеров на форуме и его перевод также. :lol:
  13. Не расстраивайся, джана, на ошибкаx учатся. Xорошо, когда Модератрор такой ангажированный, значит и раздел простаивать не будет. :flower:
  14. Думаю результаты иx очень удивят. Будут постоянно возникать какие-то закономерсности, которые они не смогут расшифровать и понять. Еще Станислав Лем в своиx романаx "Едем", "Непобедимый" и "Солярис" убедительно показал невозможность понимания разума, развившегося в условияx, отличныx от человеческиx. Результат будет поxож на Океан Соляриса, с одной стороны вроде разумный, но никоим образом не познаваемый.

×
×
  • Создать...