Народная артистка Армянской ССР призвала отвоевать Арцах у армян.
Զեյնաբ Խանլարովա. Եկեք վերադարձնենք մեր հողերը, ինչի՞ն ենք սպասում
Date: 24.02.17, 17:40 «Մեր հողերը օկուպացվել են և մինչև հիմա մենք մարդկային կորուստներ ենք կրում։ Ուրեմն եկեք վերադարձնենք մեր հողերը, ինչի՞ն եք սպասում»։
Ինչպես հայտնում է Hayatsk.info-ն, այդ մասին այսօրվա լիագումար նիստի ժամանակ ասել է՝ Միլլի Մեջլիսի պատգամավոր Զեյնաբ Խանլարովան։ «Միևնույն է, ամեն ամիս մեր զինվորները շեհիդ են դառնում։ Չէ որ մե՞նք չենք օկուպացրել նրանց հողերը։ Այդ նրանք են օկուպացրել մեր հողերը։ Ես արդեն 25-30 տարի Միլլի Մեջլիսի պատգամավոր եմ, իսկ մենք խոսելուց բացի ոչինչ չենք անում։ Կա այսպիսի օրինակ «Չրաղացը աղում է, ջրաղացքարը գլուխ է ցավացնում»։ Միչև ե՞րբ են մեր երեխաները մահանալու, մինչև ե՞րբ են մայրերը արցունք թափելու»,- ասել է պատգամավորը։ Նա նաև քննադատել է ԵԱՀԿ Մինսկի խմբի աշխատանքը. «Միթե՞մենք պետք է թույլատրություն վերցնենք որևէ մեկից, որպեսզի պաշտպանենք մեր իրավունքները։ Եթե հարձակվել են իմ տան վրա, ապա որքա՞ն պետք է ես լռեմ։ Այո, ես խաղաղասեր մարդ եմ, չէի ցանկանա պատերազմ։ Սակայն մենք պետք է վերադարձնել մեր հողերը»։
http://hayatsk.info/news.php?id=16753