ԲԱԺԱՆՈՒՄ
Գուցե նորից մենք հանդիպենք
Պետք չէ բախտից առաջ ընկնել
Գուցե դառնաս դու երջանիկ
ՈՒրիշի հետ քնքուշ իմ սեր
Դու դեռ անփորձ ես ու փոքրիկ
Դու դեռ խաղում ես կյանքի հետ
Երես արած պստիկ փիսիկ
Քնքուշ իմ սեր
Եվ ես այսօր թողնում եմ քեզ
Դա ինձ համար այնքան դժվար է
Եվ ես սեղմում եմ ատամներս
Որ չխոսեմ, բայց անհնար է
Իմ սեր, այսօր թողնում եմ քեզ,
Եվ ես փակում եմ իմ աչքերը,
Որ չմատնեմ հոգուս խռովքը,
Բայց ինձ համար այնքան դժվար է
Պահել խոսքերն այս իմ սրտում
Դու ինձ ասում ես - Կսպասեմ,
Չիմանալով որ դա երկար է
Դու ինձ ասում ես - Կսպասեմ,
Չկարծելով որ դա դժվար է
ՈՒ անհնար է քեզ համար,
Չե որ այնքան դու գեղեցիկ ես,
Եվ դեռ փոքրիկ ես ու անփորձ,
Եվ կյանքը դեռ դու չգիտես
Քեզ կսիրեն շատ տղաներ
Ընտրիր նրան ով որ արժանի է,
Իսկ ինձ համար դու կաղոթես,
Եթե երբեմն ինձ հիշես...