Перейти к публикации

Ваэ

OpenArmenia Club
  • Публикаций

    13 113
  • Зарегистрирован

  • Посещение

  • Дней в лидерах

    103

Все публикации пользователя Ваэ

  1. Վերականգնվել է միջնադարյան քարայրա-ամրոցային համալիր Զարնի-Պարնին Ալավերդի քաղաքի բնակիչ Ռուբեն Մեսրոբյանի անձնական ջանքերի շնորհիվ Լոռու մարզում գտնվող այս միջնադարյան քարայրա-ամրոցային համալիրը նոր շունչ է ստացել։ Այստեղ կարելի է գտնել քարանձավային համալիր, խաղողի ավանդական այգիներ, գինետուն, ազգային խաղեր, ինչպես նաև գործում է թանգարան, որտեղ ցուցադրված են տեղական բնակչության կենցաղն ու մշակույթը ներկայացնող նմուշներ: Հուշարձանախումբը գտնվում է Հաղպատ գյուղից արևմուտք, Դեբեդ գետի Ջաղացաջուր կոչվող վտակի աջ ափին, Կայան բերդից հյուսիս: Հաղպատցիներն այն անվանել են «Հին բերդ» կամ «Զարնի և Պարնի»: Վաղ շրջանում քարայրերը ծառայել են որպես պաշտպանական ամրություններ: Հուշարձանախումբ ձգվող ճանապարհները երկուսն են: Առաջինը պատմական ճանապարհն է, որն սկիզբ է առնում գյուղի արևմտյան կողմի հարթակից և ունի մոտ 650մ երկարություն: Երկրորդը` ձգվելով Հաղպատ-Ծաղկաշատ համայնքների այժմյան ճամփաբաժանից (մոտ 1350մ երկարություն), թափվող քարերի և հոսող ջրերից առաջացած ճահճուտների պատճառով դարձել է գրեթե անանցանելի: Բուն հուշարձանը գտնվում է քարափի ստորոտում, պարսպապատերը շարված են բազալտե խոշոր բեկորներով՝ կապակցված կրաշաղախով: Թանգարան՝ քարանձավի ներսում Քարանձավի ներսում ջրավազանների մեջ հավաքվում են կաթացող ջրերը։ Փորձաքննության արդյունքում պարզվել է, որ ջուրը պիտանի է խմելու համար։ Ամրոցի դիտակետից երևում է ձորի դիմացի կողմում գտնվող Կայան բերդը։ Կառուցվել է մեկ կիլոմետր երկարությամբ ճանապարհ Նոր կառուցված ճանապարհին տեղադրվել են նստարաններ Զարնի-Պարնի հուշարձանը բաղկացած է «Զարնի էր», «Պարնի էր» եւ «Ծակ էր» քարանձավներից Ռուբեն Մեսրոբյանը https://armtimes.com/hy/article/163832?fbclid=IwAR3J4c24QNpoOeXjlzMHPbJVocKywDzbk9GOamrkXbAQlf06Ig64uQ1nei0
  2. Лори, Ахпат. Пещерно-крепостной комплекс Зарни-Парни. Прекрасные виды
  3. GOLD GR - 72 kg: M. PETIC (MDA) v. M. AMOYAN (ARM) https://www.youtube.com/watch?v=ir0yjkVqPwU

×
×
  • Создать...