100% հակահայկական հոդված է.
1. հոդվածում կան ակնհայտ կեղծ տեղեկություններ, մասնավորապես տարվա սկզբին ազերիների բարձրացրած աղմուկը, թե իբր ռուսները հայերին մեկ միլիարդի զենք են տվել հոդվածում բերվում է որպես փաստ
2. բոլորովին անհիմն կերպով հայտարարվում է, թե խաղաղությունը դառնում է խարխուլ և հետևաբար պետք է շուտափույթ կարգավորել
3. խոսելով Ղարբաղի մասին, հեղինակն իրականում ի նկատի ունի նախկին ԼՂԻՄ-ը
4. խոսելով փախստականների մասին, "մոռանում է" հայ փախստականների մասին
5. այնուհետև հոդվածագիրը իրեն պրագմատիկի ձև է տալիս, թե "բա գիտեք ինչ, իրականությունից դրդված ակնհայտ լուծում է, որ հայերին մնա Ղարաբաղն ու Հայաստանին կապող միջանցքը, իսկ մնացածը հանձնվի Ադրբեջանին" և նույնիսկ չի բարեհաճում նշել, թե ինչ միջանցքի մասին է խոսքը:
6. վերջին մտքերը մեզ հասցնելուց հետո, հոդվածագիրը շտապում է տեղեկացնել, թե. "բա գիտեք ինչ, էտ խեղճ Ադրբեջանի համար էնքան դժվարա լինելու զիջման գնալը":
7. Հետո հոդվածագիրն ափսոսանքով հայտարարում է, որ հնարավոր չի կազմել հակահայկան մի դաշինք, որում կլինեն տարածաշրջանի բոլոր խաղացոները (ԱՄՆ, Եվրոպա, Ռուսաստան, Իրան, Թուրքիա), որն էլ կպարտադրի Երևանին հրաժարվել պատերազմի արդյունքներից:
8. Հետո գալիս է ամենահետաքրքիրը: Ուրեմն պատերազմի սկսվելու դեպքում, ղարաբաղիցների վիճակը ծանր կլինի, բայց ավելի ծանր կլինի հայաստանցիների վիճակը, քանի որ ադրբեջանցիները կռմբակոծեն ԱԷԿ-ը: Մի խոսքով. "հայաստանցիներ, էտ Ղարաբաղի պատճառով Չեռոբիլ եք ունենալու":
9. Հայաստանը պիտի հրաժարվի իր տարածքային էքսպանսիայից:
10. Հետո հեղինակը հայտարաում է, թե խաղաղությունը պիտի արտացոլի պատերազմի արդյունքները, որը սակայն չգիտես ինչու ենթադրում է ա. տարածքների հանձնում, բ. փախստականների վերադարձ, գ. փախստականների փոխհատուցում, դ. [հանձնված]տարածքների վերակառուցում և բնականաբար ե. խաղաղապահներ: