Перейти к публикации

Koreolan

Advanced
  • Публикаций

    3 239
  • Зарегистрирован

  • Посещение

Все публикации пользователя Koreolan

  1. Да ладно вы, это же чушка, а чушкам западло получить ранения в бою, да и само участие в бою западло. У чушек это не в почете, у них в почете другие вещи.
  2. Ничего хорошего в том, что растительность уходит под воду нету - это превращает озеро в болото.
  3. Вот напомнили фотожабы трехлетней давности: http://www.webpark.ru/comments.php?id=14533
  4. Земля не вращается в округ своей оси, потому что такой нет, и земля не вращается в округ солнца, потому что солнце вращается в округ земли, так же звезды и планеты вращается вокруг земли ... Выше звезды воды, это та же вода, который находиться в нашем море и океане, немного измененном виде, которое мы называем Млечный путь... Люди, а Земля случайно не плоская?
  5. Հղումներում բոցեր են: Օրինակ` "Չլսել և չկարդալ Սուրբ գիրքը` Աստվածաշունչը (Հին Կտակարանը) չի կարող ոչ ոք:" (տեսնես չինացիները կարդացե՞լ են) բայց ամենաբոցը սայա. "Արևը պտտվում է երկրի շուրջը զսպանակաձև, հասարակածին զուգահեռ, բարձրանալով և իջնելով հասարակածից, պահպանելով միևնույն հեռավորությունը երկրի նկատմամբ և փոփոխելով տարվա եղանակները": Գրողը աստղագիտությունից ու աշխարհագրությունից լրիվ բոբիկա մարդա եղել:
  6. Лобзик мюаллим, у меня несколько вопросов. Как Вы прокомментируете закрытые Черкизовского рынка? Сколько у Вас было точек там и насколько сильно это ударил по Вашему бизнесу? Как отразится закрытые рынка на сроки Гарабаг бизимдир? Замешаны ли в этом Хаи?
  7. Ну и что, что под флагом и гербом. Человек пришел, спокойно протолкнул свою позицию, назвал Президента представителем живущих в Карабахе, понавешал кучу лапши на уши и уехал.
  8. Ինչպես արդեն հայտնել էինք, այսօր Ստեփանակերտ է ժամանել Ադրբեջանի մտավորականների խումբը` Ռուսաստանում Ադրբեջանի դեսպան Փոլադ Բյուլ-Բյուլ օղլու գլխավորությամբ: Նրանք հանդիպել են ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հետ, որից հետո Ադրբեջանի դեսպանը պատասխանել է լրագրողների հարցերին: Ճեպազրույցը ներկայացնում ենք ստորեւ` առանց կրճատումների: Ինչպե՞ս եք գնահատում հանդիպումը ԼՂՀ նախագահի հետ: Ես այդպես չէի դնի հարցը` ոչ թե հանդիպում նախագահի հետ, այլ նկատի ունեմ հասարակայնության հետ հանդիպում` եւ Հայաստանից եկած պատվիրակության, եւ ներկայացուցիչների հետ, որոնք ապրում են այստեղ` Ղարաբաղում: Այստեղ կային բավականին, կասեի, թեժ վիճաբանություններ` ի տարբերություն մեր առաջին այցի, երբ եկանք երկու տարի առաջ: Դա առաջին ծիծեռնակն էր: Այսօր մեր պատվիրակության կազմում են Միլի Մեջլիսի պատգամավորներ, եւ դա արդեն առավել քաղաքական երանգ է տալիս, բայց ես կուզեի ընդգծել, որ մենք ոչ մի դեպքում չենք ձգտում փոխարինել կարգավորման քաղաքական գործընթացին, որն ընթանում է, մենք ոչ մի դեպքում չենք խառնվում նախագահների, արտգործնախարարների բանակցություններին: Մենք որպես մշակույթի նախկին երեք նախարարներ նախաձեռնություն ենք ցուցաբերել, որպեսզի մարդկանց տանք հնարավորություն շփվելու միմյանց հետ` եւ իհարկե հումանիտար ասպեկտով: Այսօր հնչել են առաջարկություններ` տարբեր հումանիտար ծրագրերի մասին, որոնք կարող են մոտեցնել մարդկանց, մոտեցնել դիրքորոշումները, որովհետեւ, ասել եմ հանդիպման ժամանակ, եւ ուզում եմ կրկնել, որ ոչ հայերն են թռչելու տիեզերք, ոչ` ադրբեջանցիները: Մենք պետք է ապրենք միասին, եւ դրա համար պետք է ստեղծել կոնտակտներ, փոխհարաբերություններ, պետք է փոխադարձ հարգանք «ներարկել»: Ցավոք, շատ լրագրողներ` ինչպես այն կողմից, այնպես էլ այս կողմից, թշնամու կերպար են ստեղծում, դա շատ վնասակար է, քանի որ լրագրողները չորրորդ իշխանություն են, եւ ընդհակառակը, այսօր պետք է համոզել մարդկանց նրանում, որ անհրաժեշտ է ապրել բարիդրացիական, պետք է իրար ձեռք մեկնել, պետք է մեզ համախմբող պահեր գտնել, այլ ոչ թե տարանջատող: Հաջորդ տարի բոլորը նշելու են Մեծ հայրենականի 65-ամյակը, այդ պատերազմում մենք միասին ենք կռվել` եւ հայերը, եւ ադրբեջանցիները, եւ Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչները, դրա համար պետք է մարդիկ հասկանան, որ եթե մենք միասին ինչ-որ բան ենք արել, ապա այսօր էլ կարող ենք միասին անել: Մեր ժողովուրդները դարերով ապրել են իրար հետ, եւ ես խորապես համոզված եմ, որ կանցնի որոշակի ժամանակ, տարիներ եւ մենք նորից կապրենք իրար կողքի, միասին: Դուք ասել եք, որ վստահություն պետք է լինի, գուցե արժե՞ կոնկրետ քայլեր անել, օրինակ հանել Ձեր դիպուկահարներին առաջնային գծից: Երկու կողմից պետք է հանել, այո՞: Մենք արդեն համաձայնվել ենք: Մենք էլ ենք համաձայնվել, մնում է միայն հանել: Մեկ անգամ էլ եմ ասում, մենք այստեղ ենք ոչ թե նրա համար, որ լուծենք քաղաքական եւ պետական հարցեր, այլ նրա համար, որ ստեղծենք մարդկանց միջեւ փոխհարաբերություններ: Այդ նպատակին ծառայել է եւ առաջին այցը, եւ ծառայում է նաեւ երկրորդը: Դա ձեւաչափ է` մարդկանց շփման համար, այո, վիճաբանությունների համար: Իհարկե, վիճաբանությունները կարող են թեժ լինել, կարող են լինել դժգոհություններ, բայց, այդուհանդերձ, այլ ուղի չկա` պետք է խոսել եւ պայմանավորվել: Դա հաջողվում է դեռ դժվարությամբ, բայց գործընթացը շարունակվում է: Ի՞նչ քայլեր կլինեն հետագայում: Հիմա դժվար է ասել, այսօր մի քանի առաջարկություններ են հնչել եւ դրանք կքննարկվեն, բայց ես մեկ անգամ էլ եմ ասում, որ այսօր ձեր հարգելի դեսպանը` Արմեն Սմբատյանը, շատ ճիշտ բան է ասել` ինչո՞ւ Ռուսաստանի տարածքում ադրբեջանցիներն ու հայերը կարողանում են իրար հետ ապրել, միասին բիզնես անել, ընկերություն անել, իսկ այստեղ չեն կարող: Ինչ-որ մեկը կարո՞ղ է ինձ բացատրել, թե ինչու՞ այնտեղ կարող են, այստեղ` ոչ: Իհարկե կան խնդիրներ, նաեւ շատ դժվար ժառանգություն, բայց պետք է այդ ամենով անցնել: Եթե 1946 թվականին ինչ-որ մեկը Ռուսաստանում ասեր` եկեք գերմանացիների հետ ընկերություն անենք` նրան կտոր-կտոր կանեին փողոցում, իսկ արդեն 7-8 տարի հետո Գերմանիան դարձավ ԽՍՀՄ խոշոր գործընկերներից մեկը, իսկ հիմա` Ռուսաստանի: Ժամանակն ամեն ինչ բուժում է: Եւ անցել է 18-19 տարի, արդեն նոր սերունդ է մեծանում, եւ նրան չպետք է թողնել ժառանգությունն այն ամենի, ինչ կատարվել է: Դրա համար այդ հարցերը պետք է լուծել: Եւ մենք նրա համար չենք, որ վերջնական ինչ-որ բան որոշենք եւ հակամարտությունը լուծենք, այլ նրա համար, որ մարդկանց միջեւ վստահություն ստեղծենք: Ձեր գալը սահմանով չի՞ նշանակում, որ Դուք ճանաչում եք ԼՂՀ անկախությունը: Ոչ այդպես չի նշանակում, դա սահման չէ, այլ շփման գոտի: Չնայած բանակցություններին, Բաքվում շարունակում են հնչել հակահայկական հայտարարությունները, ինչպե՞ս եք դա գնահատում: Գիտեք, մենք կոնտակտներ ստեղծելու համար ենք, այլ ոչ նրա համար, որ խոսենք այն թեմաներով, որոնք մեզ կարող են տարանջատել: Անվտա՞նգ եք զգում Ստեփանակերտում: Միանգամայն: Ձեր այցն ինչպե՞ս են գնահատելու Ադրբեջանում: Ոմանք լավ, ոմանք վատ: Տեղեկացնենք, որ Նախագահի հետ հանդիպումից հետո պատվիրակությունն ուղեւորվել է Շուշի, այցելել Շուշիի մզկիթ, որն, ի դեպ, պատերազմից հետո վերանորոգվել է, այնուհետեւ այցելել են Փոլադ Բյուլ-Բյուլ օղլու հայրական տուն եւ այնտեղից էլ ուղղաթիռով մեկնել Երեւան: http://hetq.am/am/politics/polad/
  9. И пусть хоть один Хай теперь осмелится сказать, мол Ильхам даже военную форму не надел.

×
×
  • Создать...