Ապրիլի 16-ին Թուրքիայում անցկացված սահմանադրական փոփոխություններից հետո գերմանացիների մեծ մասը խուսափում է Թուրքիա մեկնելուց: Այս մասին տեղեկացնում է թուրքական «Sözcü» թերթի կայքը:«Emnid» հետազոտական կենտրոնի կողմից կատարված հարցումները ցույց են տվել, որ հարցվածների 82 տոկոսն այլևս չի ցանկանում ճանապարհորդել դեպի Թուրքիա: Մասնակիցների միայն 16 տոկոսն է հայտնել, որ կցանկանար հանգստի համար մեկնել Թուրքիա: Ընդ որում, Թուրքիա մեկնելուն դեմ է արտահայտվել գերմանացի կանանց 87, տղամարդկանց՝ 77 տոկոսը:«Emnid» հետազոտական կենտրոնն այս ուսումնասիրությունն իրականացրել է ապրիլի 16-ին, հարցմանը մասնակցել է 1004 գերմանացի: