Քույր ու եղբայր
Քույր ու եղբայր են լինում: Քրոջ անունը Արև, եղբոր անունը Արեգ: Երկուսն էլ բարի ու ջերմ, իրար օգնող, իրար հասնող:
Մի անգամ նրանք շան հետ խաղում էին բակում, մեկ էլ տեսան երեք գառնուկներ մտան իրեց դարպասներից ներս: Շունը սկսեց հաչել ու փորձեց կծել նրանց:
- Ձայնդ կտրիր,- բարկացավ Արեգը,- չես տեսնում, որ մոլորվել են: Շունը հանդարտվեց ու գնաց դեպի իր տնակը:
Արեգն ու Արևը սկսեցին փաղաքշել նրանց:
- Որտե°ղ է ձեր մայրիկը,- հարցրեց Արևը:
- Չգիտենք,- պատասխանեց շեկլիկ գառնուկը,- մենք ճանապարհին կորցրեցինք մեր մայրիկին, ու մեր քույր ու եղբայրներին:
Արեգը հարցրեց.
- Սոված ե°ք
- Այն էլ ինչքան, ամբողջ օրը ոչինչ չենք կերել:
Արեգն ու Արևը իրենց համար նախատեսված կաթը լցրեցին շշերի մեջ ու սկսեցին կերակրել նրանց:
Գառնուկները շատ երջանիկ զգացին իրենց:
- Բա ի°նչ ենք անելու նրանց հետ,- հարցրեց Արևը,- ախր շատ են փոքրիկ:
- Մի մտածի'ր, եթե մինչև երեկո նրանց մայրը չհայտնվի, մենք մայրիկից ու հայրիկից թաքուն մեր սենյակում կպահենք:
- Բայց դա չի կարելի:
- Բա ի°նչ անենք, թողնենք գիշերով գնան, ու Աստված չանի փորձանքի գան: Ոչ քույրիկ , ես դա թույլ չեմ տա:
- Այդ դեպքում, Արե'գ, արի ասենք հայրիկին:
Արեգը սկզբում դեմ էր, բայց Արևը համառեց:
Հայրը , երբ իմացավ , շատ զարմացավ
- Իմ բարի արևներ, ես ոնց կարող էի ձեզ մերժել, ես գիտեմ, որտեղ են ապրում գառնուկները, հիմա միասին կտանենք նրանց:
Նրանք գառնուկներին տարան իրենց մոր մոտ , եկան տուն, ու հանգիստ ու խաղաղ , միմյանց բարի գիշեր մաղթելով` քնեցին:
- Բարի գիշեր
Արմինե Դավթյան 30. 03. 2017 #մանկական #հեքիաթ