Перейти к публикации

Aymon

Advanced
  • Публикаций

    6 855
  • Зарегистрирован

  • Посещение

  • Дней в лидерах

    2

Все публикации пользователя Aymon

  1. Да просто должны придти нормальные люди к власти не ставленики и не комсомольцы. Москва причастна ко всему этому потому и ее вина есть тут. Там ставят ставки именно на таких каких мы имеем. Дзуке глхица птум. Чтобы выздоровел организм нужна нормальная голова, которая сделает правильные решения и правильно будет действовать для оздоровления всего тела.
  2. Армения - Китай. Союзничество, близкое к стратегическому Совместная декларация о дальнейшем развитии и углублении дружественных отношений между Арменией и КНР, подписанная накануне главами двух государств, является важным достижением и свидетельствует об общих подходах по ключевым вопросам, сказал в эфире радио «Sputnik-Армения» политолог Грант Мелик-Шахназарян. Декларация была подписана накануне президентом Армении Сержем Саргсяном и председателем КНР Си Цзиньпином в рамках официального визита в Китай главы армянского государства. Документ подписан, исходя из общего стремления развивать в дальнейшем двустороннее дружеское сотрудничество, а также с учетом объективной необходимости дальнейшего углубления взаимодействия двух стран в различных сферах. В декларации отмечается, что китайская сторона выступает за мирное и справедливое урегулирование карабахского конфликта, согласно общепризнанным нормам международного права и основным принципам и целям устава ООН, а Армения подтверждает, что не будет устанавливать официальных связей с Тайванем, считая его неотделимой частью Китая, а тайваньский вопрос - вопросом внутренней политики КНР. «Тот факт, что Армения и Китай приняли совместную декларацию, уже означает, что по вошедшим в документ вопросам будет проявлен общий подход и оказана взаимная поддержка. Декларация состоит из 12 пунктов, и там кроме Арцахской и Тайваньской проблем есть и другие положения, которые так или иначе затрагивают эти конфликты», - сказал Мелик-Шахназарян. По его словам, речь идет о военном сотрудничестве, подготовке кадров, взаимодействии на международных площадках, неучастии в союзах, направленных против безопасности одной из сторон. «То есть все это свидетельствует о том, что документ разработан почти на принципах стратегического союзничества, и по всем включенным в декларацию вопросам Армения и Китай выступят с единых позиций, будут поддерживать друг друга. Мне кажется - это важное достижение, и очень важно, что подписание такого документа стало возможным», - сказал Мелик-Шахназарян. Эксперт добавил также, что обе стороны осуждают политику отрицания преступлений против человечества, что особенно актуально в год 100-летия Геноцида армян. http://voskanapat.info/?p=10838
  3. Россия не имеет общей границы с Арменией. Так же не имеют с нами общей границы другие. Лучшим и естественным союзником может стать Иран. Да и с Китаем заключили почти стратегический союз. Альтернатива всегда есть.
  4. ԱՍԱԼԱ-ն կա եւ գործում է Գեւորգ Յազճյանը եւ Վազգեն ՍիսլյանըՈւղիղ 40 տարի առաջ՝ 1975թ.-ին, մի խումբ լիբանանահայեր, իրաքահայ գործիչ Հակոբ Հակոբյանի գլխավորությամբ, որոշում են հիմնադրել ընդհատակյա կազմակերպություն, որը զինված գործողությունների միջոցով Հայկական հարցը կրկին կմտցներ միջազգային քաղաքական օրակարգ, Արեւմտյան Հայաստանի ազատագրման նախադրյալներ կստեղծեր: Այդպես հիմնադրվում է Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակը (ASALA), որն ակտիվ գործունեություն է ծավալել 1975-1997 թվականներին: ԱՍԱԼԱ-ի ռազմական գործողությունները հիմնականում ուղղված էին թուրքական դեսպանատների, պաշտոնատար անձանց, զինվորական եւ ոստիկանական հաստատությունների, թուրքական բիզնես միջավայրի, ինչպես նաեւ այլ երկրների պետական ու հասարակական այն կառույցների դեմ, որոնք դրամական կամ ռազմական օժանդակություն էին ցույց տալիս թուրքական պետությանը, խոչընդոտում ԱՍԱԼԱ-ի գործունեությանը: ԱՍԱԼԱ-ն իր գոյության մասին առաջին անգամ հայտնեց, երբ ստանձնեց 1975թ.-ի հունվարի 20-ին Բեյրութում Եկեղեցիների համաշխարհային միության գրասենյակի ռմբահարման պատասխանատվությունը: Այս գործողության շարժառիթ էր հանդիսացել Եկեղեցիների համաշխարհային միության բեյրության գրասենյակի կողմից լիբանանահայության արտագաղթի կազմակերպումը՝ հատկապես ԱՄՆ եւ Կանադա: Այս ռազմագործողությանը հաջորդեցին շուրջ 200-300 ռազմագործողություն, որոնց արդյունքում սպանվեց մոտ 100 եւ վիրավորվեց ավելի քան 200 մարդ, այդ թվում՝ շուրջ չորս տասնյակ թուրք դիվանագետներ եւ այլ պաշտոնատար անձինք: Երեկ՝ ԱՍԱԼԱ-ի հիմնադրումից 40 տարի անց, գաղտնի բանակի մարտիկներ Վազգեն Սիսլյանն ու Գեւորգ Յազճյանը հանդիպեցին լրագրողների հետ՝ քննարկելու Ցեղասպանության 100-ամյա տարելիցին ընդառաջ ներկա դրությունը եւ ԱՍԱԼԱ-ի այժմյան գործունեությունը: Վազգեն Սիսլյանը նկատեց՝ պայմանները ստիպեցին, որ Գաղտնի բանակը հիմնադրվի. «Պիտի ասեմ, որ Ցեղասպանության ճանաչումը չի եղել մեր գերնպատակը ի սկզբանե. մենք խնդիր ենք ունեցել ազատագրել Արեւմտյան Հայաստանն ու նրան հարակից մեր բոլոր պատմական տարածքները: Մինչեւ հիմա էլ այդ նպատակին հասնելու համար ենք պայքարում»: Գեւորգ Յազճյանն էլ շեշտեց, որ Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակն ինքն իրեն երբեք չի համարել ահաբեկչական կազմակերպություն, այլ՝ զինյալ ազատագրական պայքարի կազմակերպություն, որն իր նպատակներին հասնելու համար ընտրել է նաեւ բիրտ գործողությունների ճանապարհը, քանի որ այլընտրանք չի թողնվել. «Մեզ մոտ ընդունված է այն արտահայտությունը, թե հայրենիքի եւ ազգի համար մեռնելը փառք է, բայց ես կավելացնեմ նաեւ, որ մեռցնելն էլ է փառք: Եթե կարիքը կա, հայը շատ լավ էլ պիտի մարդ սպանի, ինչպես, օրինակ, մեր տղաներն այսօր անում են արցախյան ճակատներում»: Խոսելով նաեւ իրենց այսօրվա գործունեության մասին՝ մարտիկները նշեցին, որ եթե իրենք կան, ուրեմն կա նաեւ ԱՍԱԼԱ-ն, եւ այն կլուծարվի միայն այն ժամանակ, երբ Արեւմտյան Հայաստանն ազատագրվի ու վերադարձվի հայ ժողովրդին. «ԱՍԱԼԱ-ն ռազմաքաղաքական կազմակերպություն է: Արդեն մոտ 20 տարի ռազմական մասը չի գործում ինչ-ինչ պատճառներով, բայց քաղաքական մասը, վստահեցնում եմ, լավ էլ գործում է: Փոքր-ինչ ծիծաղելի կարող է հնչել, բայց թուրքերն ավելի շատ են խոսում Գաղտնի բանակի վտանգավոր լինելու մասին: Նրանք վախենում են, որ ռազմական փուլը մի օր կվերսկսվի: Ես էլ, անկեղծ ասած, շատ եմ ցանկանում մի օր նորից լսել, որ մի տեղ ռումբ է ընկել, դեսպանատուն է գրավվել կամ դեսպան է սպանվել: Աշխարհի վարած քաղաքականությունը նորից տանում է դրան: Այնպիսի երիտասարդներ, ինչպիսիք կային 40 տարի առաջ, հավատացեք, այսօր էլ կան եւ ձեր իմացածից էլ շատ կան»,- ընդգծեց Վ.Սիսլյանը: Անդրադառնալով նաեւ Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի նախաշեմին տիրող իրավիճակին, արտաքին ու ներքին զարգացումներին՝ Գ.Յազճյանն ասաց, որ Ցեղասպանության հարյուրամյակն ինչ-որ շոուի եւ բիզնեսի է վերածվել. «Մեր միջոցառումները, մեր վերաբերմունքը Ցեղասպանության եւ դրա 100-ամյակին, ապացուցում են, որ մենք ինքներս դեռ չենք ճանաչել, որ ցեղասպանվել ենք: Այդ դեպքում ինչպե՞ս աշխարհին համոզենք դրանում: Ապրիլի 24-ին ծաղիկ դնելով չպիտի ավարտվի ամեն ինչ: Այսօր Ցեղասպանության մասին այնպիսի իշխանավորներ են խոսում, որոնք հենց իրենք են ցեղասպանություն գործում հայ ժողովրդի հանդեպ՝ իրենց կեղծ ընտրություններով, մարդկանց երկրից դուրս մղելով: Դուք հավատո՞ւմ եք, որ մեկուկես միլիոն մարդիկ, ովքեր գնացել են, նորից ետ են վերադառնալու: Մի չնչին մասը գուցե վերադառնա, բայց մյուսները չեն վերադառնալու, կորան նրանք հայության համար: Բա սա ցեղասպանություն չէ՞, բա ի՞նչ է: Լավ, ֆիզիկապես չեն վերացել, բայց որպես հայի տեսակ՝ վերացել են՝ ռուս են դարձել, լեհ, ամերիկացի եւ այլն: Չէ՞ որ սրա արդյունքում պետությունն էլ է թուլանում, բանակն էլ: Մենք պետք է այնքան ուժեղացնենք, անսասան դարձնենք Հայաստանի Հանրապետությունը, որ համաշխարհային հերթական պատերազմի ժամանակ, ինչի նախանշաններն էլ շատ պարզ երեւում են հատկապես Մերձավոր Արեւելքում, կարողանանք վերադարձնել մեր բոլոր հողերը մինչեւ վերջ: Իսկ մենք լրիվ հակառակն ենք անում. մենք թուլացնում ենք մեր պետությունը մեր արտագաղթով, մեր ներքին խժդժություններով, կոռուպցիայով, անարդարություններով եւ այլն»: Աստղիկ Իսկանդարյան http://armtimes.com/hy/read/61697
  5. Госдеп: Азербайджан продолжает оставаться транзитной страной для незаконной перевозки наркотиков PanARMENIAN.Net - Азербайджан продолжает оставаться транзитной страной для незаконной перевозки наркотиков, находясь на основных маршрутах незаконного оборота наркотиков из Афганистана и Ирана в Европу и в Россию. Об этом говорится в «Докладе о международной стратегии по контролю за наркотиками – 2015», опубликованном на сайте Госдепа США. В докладе отмечается, что по расчетам Министерства внутренних дел (МВД) Азербайджана, каждый год в страну поступает 5.8 -7 тонн наркотиков, большая часть которых со стороны южной границы с Ираном. Азербайджан может быть очень удобной транзитной страной, поскольку его соседняя страна – Турция – в последние годы усилила контроль на границе, передает Panorama.am. МВД Азербайджана сообщило, что в течение первых 10 месяцев 2014 года было изъято около 700 килограмм незаконных наркотиков. В этот период власти возбудили 1743 уголовных дел, связанных с оборотом наркотиков. По статистике министерства, в течение первого полугодия 2014 года 1252 человек были осуждены по преступлениям, связанным с наркотиками. 91.9% из них – безработные, 28.2% – ранее судимые, а 2.6% – женщины, говорится в докладе. Согласно докладу ООН, «Северный Балканский путь» транспортировки наркотиков из Афганистана в Европу лежит именно через Азербайджан. Наркотики по пути Азербайджан-Турция-Иран переправляются беспрепятственно. Второй – «Старый Балканский путь» – прямиком лежит из Ирана в Турцию. Лица, занимающиеся здесь контрабандой, в основном пользуются помощью азербайджанского и курдского населения севера Ирана. Третий путь через Азербайджан и Кавказ лежит из туркменского морского порта им. Туркменбаши в Баку, откуда часть наркотиков легко переправляется в Россию. http://www.panarmeni...us/news/189693/
  6. Франсуа Олланд 24-го Апреля будет в Ереване с делегацией из 120 человек: посол Франции http://ru.1in.am/1087697.html
  7. Վարդան Մինասյանը՝ հրաժարական տալու մասին Իմ հրաժարական տալու մասին կասեմ, որ միշտ պայքարում եմ մինչեւ վերջ, հայտարարել է ղազախական «Տոբոլի» գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը, ով անդրադարձել է իր հեռացման վերաբերյալ շրջանառվող լուրերին: «Հեռացմանս վերաբերյալ լուրերը հասկանալի են: Թիմը մրցաշարային աղյուսակի ստորին հատվածում է: Միայն կասեմ, որ մարզի ղեկավարությունն ամեն կերպ աջակցում է մեր թիմին, ինչի համար շատ շնորհակալ ենք: Վստահ եմ, որ մեր ֆուտբոլիստները մեկ ամբողջություն են: Ինչ վերաբերում է հրաժարական տալուն, ապա ես միշտ պայքարում եմ մինչեւ վերջ: Արդեն հասկացել եմ, որ Ղազախստանում նմանատիպ խոսակցությունները շատ են: Կարելի է ասել, որ ես հարմարվել եմ դրան: Դեռ 4 տուր է անցկացվել: Ինձ համար գլխավորն այն է, որ թիմը խաղում է եւ ես կապի մեջ եմ բոլոր ֆուտբոլիստների հետ»,- Մինասյանի խոսքը մեջբերում է «Տոբոլի» կայքը: Հիշեցնենք, որ Ղազախստանի առաջնության 4 տուրերից հետո Հայաստանի հավաքականի նախկին գլխավոր մարզիչի թիմը 2 միավորով վերջին տեղում է: http://sport.news.am...talu-masin.html
  8. Իրավիճակ է փոխվել, որոշում կա արդեն, որ Ս. Սարգսյանը բարձրաձայն խոսի Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենքի վաճառքի մասին «Արարատի ստորոտին» խորագրով միջազգային ֆորումի շրջանակներում Ս. Սարգսյանի ելույթը կարելի է համարել իրապես անակնկալ: Ս. Սարգսյանը հայտնում է իր անհանգստությունն այն փաստի առիթով, որ դաշնակից Ռուսաստանը զենք է վաճառում Ադրբեջանին: «Ռուսաստանը տարբեր պատճառներով զինամթերք է վաճառում Ադրբեջանին։ Խնդիրն այստեղ ոչ թե վաճառվող զինամթերքի որակն է, այլ այն հանգամանքը, որ սահմանին կանգնած հայ զինծառայողը գիտակցում է, որ իրեն փորձում են սպանել ռուսական զենքով։ Սա խնդիր է, եւ այն պետք է լուծել։ Մյուս կողմից այսօր, ըստ իս, եւ այդպես են կարծում նաեւ շատ այլ մասնագետներ, Ադրբեջանը Ղարաբաղի հիմնախնդիրը չի կարող լուծել ռազմական ճանապարհով։ Լեռնային Ղարաբաղի բանակը պատրաստ է դիմակայել ցանկացած սպառնալիքի»,- ասել է Սարգսյանը: Հիշեցնենք, որ Ս. Սարգսյանը Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենքի վաճառքի մասին գրեթե չի խոսել, միայն մեկ անգամ է նա ատահայտվել՝ 2014 թ.-ի հուլիսին: Բուենոս Այրեսում Clarin թերթին տված հարցազրույցում Սերժ Սարգսյանն ուղղակի ցավալի էր համարել այն փաստը, որ Ռուսաստանը զենքեր է վաճառում Ադրբեջանին: «Մեզ համար դա շատ ցավոտ թեմա է, և մեր ժողովուրդը շատ է մտահոգվում, որ մեր ռազմավարական գործընկերը զենք է վաճառում Ադրբեջանին»,- ասել էր Սերժ Սարգսյանը, միեւնույն ժամանակ հավելել էր, որ դա նաեւ բիզնես է, եւ հայկական կողմը հասկանում է: Ինչո՞վ է պայմանավորված այս անգամ Ս. Սարգսյանի հանկարծակի «անհանգստությունը»: Այս անգամ Ս. Սարգսյանը չի խոսում բիզնեսի մասին, հակառակը, հավելում է, որ Լեռնային Ղարաբաղի բանակը պատրաստ է դիմակայել ցանկացած սպառնալիքի: Անդրադառնալով Ս. Սարգսյանի անհանգստությանը՝ ԼՂՀ նախկին արտգործնախարար Արման Մելիքյանն ասում է. «Ռուսաստանը շարունակաբար զենք է վաճառել Ադրբեջանին, և իսկապես տարօրինակ է, թե ինչու է պարոն Սերժ Սարգսյանն անդրադառնում այդ խնդրին ու դժգոհություն արտահայտում հատկապես հիմա, երբ գործն արդեն հիմնականում արված է: Այսինքն՝ քանի դեռ զենքի վաճառքի ռուս-ադրբեջանական գործարքները նախապատրաստման կամ իրացման փուլում էին, Հայաստանի իշխանությունները դրանց անցանկալի լինելու վերաբերյալ որևէ խոսք չէին արտաբերում, իսկ այժմ որոշեցին ինչ-որ մի բան ասել: Սա պարզ տրամաբանության շրջանակների մեջ չտեղավորվող պահվածք է, մանավանդ եթե նաև հաշվի առնենք այն, որ վերջին տարիների ընթացքում Հայաստանի ռազմական, տնտեսական և քաղաքական կախվածությունը Ռուսաստանից էապես աճել է»: Արման Մելիքյանը չի բացառում, որ հայկական կողմից հնչեցվող այս ուշացած մտահոգությունները կնպաստեն նրան, որ Ադրբեջանը Ռուսաստանի հանդեպ ավելի մեծ վստահություն զգա: «Պաշտոնական Բաքվի քարոզչությունն ադրբեջանական կողմի պարտությունը պատերազմում մշտապես վերագրել է Ռուսաստանի կողմից հայկական զինված ուժերին ցուցաբերած բազմաբնույթ աջակցությանը, և այժմ, սերտացնելով հարաբերությունները Կրեմլի հետ, Ալիևը կարող է հուսալ, որ Հայաստանին կզրկի իր հզոր դաշնակցի աջակցությունից»: ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ, ԱԺ պատգամավոր Թեւան Պողոսյանը կարծում է, որ իրավիճակ է փոխվել, եւ հիմա որոշում կա այդ մասին բարձրաձայնել, եւ բարձրաձայնում են. «Նախկինում, երբ բարձրաձայնվում էր այդ գործարքների մասին ՀՀ քաղաքական գործիչների մակարդակով, այն ժամանակ ՀՀ իշխանությունների մոտեցումն այլ էր: Հասկանալի է նաեւ, որ եթե հիմա արդեն որոշել են այդ մասին խոսել, նշանակում է իրավիճակ է փոխվել, եւ հասկանալի է նաեւ, որ Ս. Սարգսյանի խոսքը մեսիջ է ամբողջ աշխարհին, այդ թվում՝ Ռուսաստանին»: Թեւան Պողոսյանի խոսքով՝ 2015 թվականն ինչ սկսվել է, լարված իրավիճակ է սահմանին: Նա ասում է՝ ուղղակի վստահ է, որ այս կարգի հարցերը քննարկվել են պաշտոնական հանդիպումների ժամանակ, թեեւ չեն բարձրաձայնվել: Հիմա արդեն նաեւ ռուս հասարակության, քաղաքական գործիչների սեփականությունը կդառնա ինֆորմացիոն դաշտի այս անհանգստությունը: «Ես վստահություն չունեմ, որ որեւէ արձագանք կունենա, բայց եւ միեւնույն ժամանակ պետք է հասկանալ, որ դիվանագիտությունը շատ նուրբ գործիք է, եւ այդպիսի արտահայտություններն անարձագանք չեն մնում»: Քրիստինա Մկրտչյան http://galatv.am/hy/news/102565/
  9. Չինաստանը Հայաստանին մոտ $25.3 մլն վարկ կտրամադրի՝ յուանով http://civilnet.am/2015/03/19/china-to-provide-23-5-million-dollar-loan/#.VQr7hI4YHcv
  10. Թուրքիան չի ուզում միլիարդավոր դոլարների փոխհատուցում վճարել հայերին Էնգին Արդըչ Թուրքական Sabah թերթում լույս է տեսել լրագրող Էնգին Արդըչի «Հայկական հարցի հիմքում փողն է» վերնագրով հոդվածը: Հեղինակը ցույց է տալիս, թե ինչպես է Ցեղասպանությունից հետո բռնագրավվել հայկական գույքն ու դրվել թուրքական տնտեսության հիմքում: Կառավարամետ թերթում նման հոդվածի առկայությունը փոքր-ինչ զարմանալի է, թեև հեղինակը չի օգտագործում «ցեղասպանություն» բառն ու դրական է արտահայտվում Մուստաֆա Քեմալի հասցեին: Հոդվածը թարգմանաբար ներկայացնում ենք ստորև: Նախկինում էլ շատ եմ ասել, տեսե՛ք, պրոֆեսոր Սուլեյման Յաշարն էլ է գրել. «Հայկական հարցի հիմքում փողն է»: Հարցն ամենևին Հայաստանի կողմից մեզնից (Թուրքիայից) հող ուզել կամ չուզելը չէ, հարցը հայերի փոխհատուցում պահանջելու վտանգն է: Եվ դա փող չէ արյան դիմաց, դա հայերի բռնագրավված գույքի վճարն է: Մենք չենք հարցնում, թե այդ մարդիկ ուր են գնացել. հայտնի է: Մի մասը լքեց այս աշխարհը, մի մասն էլ գնաց Լիբանան ու Սիրիա, այնտեղից էլ՝ Ֆրանսիա, ԱՄՆ ու Կանադա…. Այս մարդիկ կազմում էին Անատոլիայի (Օսմանյան կայսրության արևելյան շրջաններ, Արևմտյան Հայաստան-ՍիվիլՆեթ) գյուղացիական, արհեստավորական ու առևտրական խավը: Մեր ձեռքում չկա ո՛չ ճշգրիտ ուսումնասիրություն, ո՛չ էլ հստակ տեղեկություն ամբողջ Անատոլիայում տարածված նրանց գույքի, բանկերում պահվող փողերի, գործարանների, խանութների, արհեստանոցների, տների, դաշտերի, կենդանիների, այգիների վերաբերյալ: Ահա դրա համար էլ Օսմանյան տնտեսության պատմության մեջ հիշատակված չէ հայկական, ավելի ճիշտ՝ ոչ իսլամ ժողովուրդների տնտեսության պատմությունը, ինչպես կասեր Սուլեյման Յաշարը՝ գրվել է ընդամենը մի քանի բառ: Ուսումնասիրողներից ո՛չ մեծն Նիյազի Բերքեսը, ո՛չ Քորքութ Բորաթավը, ո՛չ հանգուցյալ Օքթայ Յենալը, ոչ էլ Յահյա Թեզելն ու Շեվքեթ Փամուքը: Եվ չկարծեք, որ նրանք ոչինչ չգիտեին: Վախեցած պետք է լինեին, չէին ցանկանալու «գլուխը դնել ցավի տակ»: Այս պատճառով մեզ սովորեցրել են. «Օսմանյան բուրժուական դաս գոյություն չի ունեցել»: Բոլոր փոքրամասնություններին անվանում էին «իմպերիալիզմի գործակիցներ» ու հայհոյում նրանց: Օսմանյան բուրժուական դասը կազմող փոքրամասնություններին ոչ ոք չէր ուզում հիշել, որովհետև դրանից հետո կարող էր գալ նրանց իրավունքների հարցը: Իրականությունը հետևյալն է. տեղահանությունից հետո Անատոլիայի երևելիները բռնագրավել ու կիսել են հայերի ունեցվածքը, վերցրել նրանց տներն ու դաշտերը: Մի մասը գնալու (աքսորի-ՍիվիլՆեթ) ժամանակ էր տիրացել գույքին, մի մասն էլ վերցրել էր գույքը՝ նրանց սպանելով: Իթթիհաթ վե Թերաքքիի (Միություն և առաջադիմություն) «փոքրամասնությունների կապիտալը իսլամացնելու-թրքացնելու միջոցով սեփական բուրժուազիա ստեղծելու քաղաքականությունը» շարունակվեց նրա անմիջական ժառանգ Ժողովրդահանրապետական կուսակցության (CHP) կողմից՝ հանրապետության տարիներին (1923-ից հետո-ՍիվիլՆեթ): Չկարողանալով ապահովել կապիտալի կուտակումն ու արդյունաբերականացման համար անհրաժեշտ այլ նախադրյալները՝ բյուրոկրատիայի մտքին, դժբախտաբար, եկավ միայն բռնի ուժի դիմելու մեթոդը: «Ունեցվածքի հարկ» կոչվող խայտառակությունն այս քաղաքականության մի փուլն էր: (1942թ․ թուրքական կառավարությունը, վարչապետ Շուքրու Սարաջօղլուի գլխավորությամբ, խորհրդարան ներկայացրեց «Ունեցվածքի հարկի» (Varlık vergisi) մասին օրենքը, որն ընդունվեց 1942թ․ նոյեմբերի 11-ին` խորհրդարանի նիստին մասնակցող 350 պատգամավորների միաձայն քվեարկությամբ: «Ունեցվածքի հարկը» գործեց 16 ամիս և վերացվեց 1944թ․ մարտի 15-ին (թիվ 4530 օրենք): Ընդհանուր առմամբ հավաքվեց 314.900.000 թուրքական լիրա հարկ, որի 70 տոկոսը՝ Ստամբուլում, որտեղ հայկական ու հունական ստվար համայնք կար: Այդ հարկը Թուրքիայում բնակվող բազմաթիվ քրիստոնյաների արտագաղթի պատճառ հանդիսացավ -ՍիվիլՆեթ): 1915թ. միանգամից հարստացածները, առաջին աշխարհամարտում Օսմանյան կայսրության պարտությունը տեսնելով, անչափ վախեցան, որ զինադադարին դաշնակից երկրները հաշիվ են պահանջելու: Այդ պատճառով օգնեցին այն միակ մարդուն, որը կարող էր պաշտպանել իրենց: Դա Մուստաֆա Քեմալն էր: Հայկական հարցին երբևէ չխառնված, ձեռքերը մաս-մաքուր Մուստաֆա Քեմալի մտահոգությունը ոչ թե այս խաբեբաներին օգնելն էր, այլ, իհարկե, երկիրն ամբողջությամբ փրկելը: Ավելի ուշ, երբ նոր հարստացածների խավը տեսավ, որ Անկարայի բյուրոկրատական շրջանակներն իրեն չի օգնում, միությունը խզեց, դարձավ ընդդիմություն և ստեղծեց իր սեփական կուսակցությունը: Ահա և Դեմոկրատական կուսակցության ծնունդը: (Դեմոկրատական կուսակցությունը Թուրքիայում իշխանության ղեկին է եղել 1950-1960թթ․-ՍիվիլՆեթ): Տարիներ անցան: Այժմ կառավարության քաղաքականությանն աջակցող որոշ լրագրող ընկերներիս հարցնում եմ․ «ինչո՞ւ եք իթթիահատականների արածներին տեր կանգնում, հո գի՞ժ չեք»: Երբևէ չեմ ստացել գոհացուցիչ պատասխան: Նրանց փոխարեն ես պատասխանեմ. «……այժմ, քանի ամեն ինչ կարգին է, անկապ տեղը չենք ուզում միլիարդավոր դոլարների փոխհատուցում վճարել»: http://civilnet.am/2...l/#.VQr5JI4YHct
  11. Более 40 законодателей поддерживают представленную в Конгресс США резолюцию о признании Геноцида армян 19 марта 2015 - 12:49 AMTPanARMENIAN.Net - 18 марта американские законодатели представили в Конгресс США резолюцию о признании Геноцида армян. Резолюция «О правде и справедливости в отношении Геноцида армян» получила поддержку 44 членов Палаты представителей, сообщает France Press. Резолюция призывает президента США Барака Обаму содействовать нормализации отношений между Арменией и Турцией на основе полного признания Анкарой фактов и последствий Геноцида армян. Как заявил в ходе представления резолюции конгрессмен Адам Шифф, нет никаких сомнений в том, что армяне стали жертвами первого геноцида 20-го века. По словам конгрессмена Роберта Долда, отрицание Геноцида армян подрывает основу для длительного мира и безопасности, делая будущие злодеяния более вероятными. Между тем, конгрессмен Фрэнк Паллоун напомнил, что Конгресс США борется за официальное признание и осуждение Вашингтоном факта геноцида армян на протяжении 40 лет, с представления первой резолюции в 1975 году. «Отрицание геноцида – это первый шаг в совершении нового геноцида», - напомнил конгрессмен. Брэд Шерман, в свою очередь, напомнил, что президент США Барак Обама, будучи сенатором, признал Геноцид армян, как и нынешний госсекретарь Джон Керри. «Настало время, чтобы исполнительная и законодательная власть действовали в одном ключе», - сказал он. Президент США Барак Обама, будучи сенатором и кандидатом в президенты, обещал признать Геноцид армян сразу, как только переедет в Белый дом. После избрания в президенты он не выполнил своего обещания, за что подвергся критике со стороны армян всего мира вообще и США – в частности. За время своего президентства во время каждого ежегодного обращения к армянской общине в связи с Днем поминовения жертв Геноцида армян 24 апреля Обама весьма дипломатично избегает термина «геноцид», ограничиваясь термином «Мец Егерн». Более того, в мае 2013 года администрация Барака Обамы обратилась в Верховный суд с просьбой не рассматривать решение апелляционного суда 9-го округа от 2012 года о признании недействительным изменения в законе штата Калифорния о продлении срока исковой давности для обращений с требованием выплаты компенсаций по страхованию жизней в годы Геноцида армян. http://www.panarmeni...us/news/189549/

×
×
  • Создать...