Ադրբեջանական բանակում ծառայելու են օտարերկրացի պայմանագրայիններ. Ազատություն
Ադրբեջանի կառավարությունը հաստատել է «Պայմանագրային զինվորական ծառայության մասին» օրենքում փոփոխություններ մտցնելու մասին օրինագիծը, որի համաձայն Ադրբեջանի զինված ուժերում այսուհետ կարող են պայմանագրային ծառայության անցնել օտարերկրացիներ և առանց քաղաքացիության անձինք:
Ադրբեջանական զինված ուժերում ծառայության անցնելու համար պարտադիր պայման է ինքնությունը հաստատող փաստաթուղթը, կրթության մասին վկայագիրը, դիպլոմ կամ դրա պատճենը, ինչպես նաև լուսանկար:
http://www.a1plus.am/1365210.html