Перейти к публикации

Bender B.R.

Advanced
  • Публикаций

    12 934
  • Зарегистрирован

  • Посещение

Все публикации пользователя Bender B.R.

  1. ԱԼԷԼՈՒՔ Զատկի և Յինանց Գովեա' Երուսաղէմ զՏէր: Եւ օրճնեա' զԱստուած քո Սիո'ն: Զի զօրացոյց զնիգս դրանց քոց, և օրհնաց զորդիս քո ի քեզ: Ո եդ զսահմանս քո ի խաղաղութիւն, պարարտութեամբ ցորենոյ լցոյց զքեզ: Առաքէ զբան իւր յերկիր, վաղվաղ ընթանան պատգամք նորա: Դնէ զձիւն որպես զասր, և ըզմէգ որպէս փոշի ցանեաց: Առկանէ զսառն որպէս պատառս, առաջի ցրտոյ նորա ո՞ կարէ կալ: Առաքէ զբան իւր և հալէ զնոսա, շնչեսցեն հողմք և գնասցեն ջուրք: Պատմէ զբան իւր Յակոբայ, զարդարութիւն և զիրաւունս Իսրայէլի: Ոչ այսպես արար ամենայն ազգաց Տէր, և զդատաստանս իւր ոչ յայտնեաց նոցա: մեծի պահոց կիւրակէից: Աղաղակեցէք առ Տէր (յեր.14): Յարութեան ԱՁ. Դու յարուցեալ գթացիս ի վերայ Սիոնի, ժամանակ գթալոյ նորա հասեալ է ժամ: ԱԿ. Օրհնեցէ'ք զՏէր յօրհնութիւն ի նոր, օրհնութիւն նմա յեկեղեցիս սրբոց: ԲՁ. Ծափս հարէ'ք ամենայն հեթանոսք, աղաղակեցէ'ք առ Աստուած ի ձայն ցնծութեան: ԲԿ Արի' Տէր Աստուած իմ իհրամանս քո՝ զոր պատուիրեցեր. և ժողովք ժողովրդոց շուրջ եղիցին զքեւ: ԳՁ Ուրախ եղև Իսրայէլ յարարիչ իւր. որդիք Սիոնի ցընծասցեն ի թագաւորն իւրեանց: ԳԿ. Եկա'յք և տեսէ'ք զգործս Աստուծոյ, որպէս զի ահեղ են խորհրդով՝ քան զամենայն որդւոց մարդկան: ԴՁՀաճեցար Տէր ընդ երկիր քո, և դարձուցեր զգերութիւն Յակոբայ: ԴԿ.Յարեաւ Աստուած՝ և ցրուեցան ամենայն թշնամիք նորա, փախեան ատելիք նորա յերեսաց նորա: Սարկաւագն ձայնեսցէ: Օրթի': Քահանայն դարձցի և խաչակնքեսցէ. Խաղաղութիւն «+» ամենեցուն: Դպիրքն: Եւ ընդ հոգւոյդ քում: Սարկաւագն:Երկիւղածութեամբ լուարուք: Սարկաւագն: Սրբոյ Աւետարանիս Յիսուսի Քրիստոսի որ ըստ ...: Դպիրքն: Փառք քեզ. Տէր Աստուած մեր: Սարկաւագն: Պրոսխումէ: Դպիրքն: Ասէ Աստուած: Եւ սարկաւագն ընթերցցի զԱւետարանն սուրբ. և յաւարտմանն ասասցեն ամենեքեան. Փառք քեզ, Տէր Աստուած մեր: Եւ ապա ասեն զՆիկիական դաւանութիւնն ի լման: Հաւատամք ի մի Աստուած,ի Հայրն ամենակալ,յարարիչն երկրի և երկնի,երեւելեաց եւ աներեւութից: Եւ ի մի Տեր Յիսուս Քրիստոս,յՈրդին Աստուծոյ,ծնեալն յԱստուծոյ Հօրե,միածին՝ այսինքն յեութենէ Հօր: Աստուած Աստուծոյ,Լոյս ի Լուսոյ,Աստուած ճշմարիտ յԱստուծոյ ճշմարտէ,ծնունդ եւ ոչ արարած:Նոյն ինքն ի բնութենէ Հօր որով ամենայն ինչ եղեւ յերկինս եւ ի վերայ երկրի,երեւելիք եւ աներեւոյթք: Որ յաղագս մեր մարդկան,եւ վասն մերոյ թրկութեան իջեալ ի յերկնից՝ մարմնացավ,մարդացաւ,ծնաւ կատարելապէս ի Մարիամայ սրբոյ կուսէն Հոգւովն Սրբով: Որով էառ մարմին,հոգի եւ միտ,եւ զամենայն որ ինչ է ի մարդ,ճշմարտապէս եւ ոչ կարծեօք: Չարչարեալ,խաչեալ,թաղեալ, յերրորդ աւուր յարուցեալ,ելեալ ի յերկինս նովին մարմնովն,նստաւ ընդ աջմէ Հօր: Գալոց է նովին մարմնովն եւ փառոք Հօր ի դատել զկենդանիս եւ զմեռեալս,որոյ թագաւորութեանն ոչ գոյ վախճան: Հաւատամք եւ ի Սուրբ Հոգին,յանեղն եւ ի կատարեալն.Որ խոսեցաւ յօրենս եւ ի մարգարէս եւ յԱւետարանս.Որ էջն ի յորդանան,քարոզեաց յառաքեալսն,եւ բնակեցաւ ի սուրբսն: Հաւատամք եւ ի մի Միայն,Ընդհանրական,եւ Առաքելական,Սուրբ Եկեղեցի.ի մի մկրտություն,յապաշխարութիւն,ի քաւութիւն եւ ի թողութիւն մեղաց.ի յարություն մեռելոց,ի դատաստանն յավիտենից հոգւոց եւ մարմնոց.յարքայութիւնն երկնից, եւ ի կեանսն յաւիտենականս: Իսկ որք կասենն՝ էր երբեմն յորժամ ոչ էր Որդին, կամ էր երբեմն՛ յորժամ ոչ էր Սուրբ Հոգին, կամ թէ յոչէից եղեն և կամ յայլմէ էութենէ ասեն լինել զՈրդին Աստուծոյ և կամ զՍուրբ Հոգին, և թէ փոփոխելիք են կամ այլայլելիք, զայնպիսիսն նզովէ կաթողիկէ և առաքելական սուրբ Եկեղեցի: Սարկաւագն ձայնեսցէ: Օրհնեա' Տէ'ր: Քահանայն ասասցէ (ի Լուսաւորչէն մերմէ ասացեալ):Իսկ մեք փառաւորեսցուք որ յառաջ քան զյաւիտեանս երկիր պագանելով սրբոյ Երրորդութեանն և մի Աստուածուփեանն Հօր և Որդւոյ և Հոգւոյն Սրբոյ, այժմ և միշտ և յաւիտեանս յաւիտենից: Ամէն: Սարկաւագն քարոզէ ի ձայն: Եւ ևս խաղաղութեան զՏէր աղաչեսցուք: Դպիրքն:Տէր ողորմեա': Սարկաւագն: Եւ ևս հաւատով աղաչեսցուք եւ խնդրեսցուք ի Տեառնէ Աստուծոյ եւ ի փրկչէն մերմէ Յիսուսէ Քրիստոսէ ի ժամուս պաշտաման և աղօթից, զի արժանի ընդունելութեան արասցէ լուիցէ Տէր ձայնի աղաչանաց մերոց, ընկալցի զխնդրուածս սրտից մերոց, թողցէ զյանցանս մեր, ողորմեսցի ի վերայ մեր: Աղոթք մեր և խնդրուածք յամենայն ժամ մացեն առաջի մեծի Տէրութեան նորա. Եւ նա տացէ մեզ միաբան միով հաւատով և արդարութեամբ վաստակիլ ի գործս բարիս. զի զողորմութեան ըզշնորհսն իւր արասցէ ի վերայ մեր,Տէրն ամենակալ կեցուսցէ և ողորմեսցի: Դպիրքն:Կեցո', Տէր: Սարկաւագն: Զժամ սուրբ պատարագիս և զառաջիկայ օրս խաղաղութեամբ անցուցանել հաւատով ի Տեառնէ խնդրեսցուք: Դպիրքն:Շնորհեա', Տէր: Սարկաւագն: Զհրեշտակ խաղաղութեան պահապան անձանց մերոց ի Տեառնէ խնդրեսցուք: Դպիրքն:Շնորհեա', Տէր: Սարկաւագն:Զքաւութիւն և զթողութիւն յանցանաց մերոց, ի Տեառնէ խնդրեսցուք: Դպիրքն:Շնորհեա', Տէր: Սարկաւագն: Զսրբոյ խաչին մեծ և կարող զօրութիւնն յօգնութիւն անձանց մերոց ի Տեառնէ խնդրեսցուք: Դպիրքն:Շնորհեա', Տէր: Սարկաւագն:Եւ ևս միաբան վասն ճշմարիտ և սուրբ հաւատոյս մերոյ, զՏէր աղաչեսցուք: Դպիրքն:Տէ'ր, ողորմեա': Սարկաւագն:Զանձինս մեր և զմիմեանս Տեառն Աստուծոյ ամենակալին յանձն արասցուք: Դպիրքն:Քեզ Տեառնդ յանձն եղիցուք: Սարկաւագն:Ողորմեա'ց մեզ, Տէր Աստուած մեր, ըստ մեզի ողորմութեան քում. ասասցուք ամենեքեան միաբանութեամբ: Դպիրքն.Տէր ողորմեա', Տէր ողորմեա', Տէր ողորմեա': Մինչ նոքա երգեն. Քահանայն ասասցէ զաղօթս ի ծածուկ: Տէր մեր և փրկիչ Յիսուս Քրիստոս, որ մեծդ ես ողորմութեամբ և առատ... Սարկաւագն ձայնեսցէ: Օրհնեա Տէր: Քահանայն:Որպեսզի արժանաւորք եղիցուք գոհութեամբ փառաւորել զքեզ ընդ Հօր և Սուրբ Հօգւոյդ, այժմ և միշտ և յաւիտեանս յաւիտենից: Ամէն: Խաղաղութիւն «+ ամենեցուն: Դպիրքն:Եւ ընդ հոգւոյդ քում: Սարկաւագն: Աստուծոյ երկրպագեսցուք: Քահանայն ի ձայն:Խաղաղութեամբ քով Քրիստոս փրկիչ մեր,որ ի վեր է քան զամենայն միտս ևզբանս, ամբարցո' զմեզ և աներկիւղ պահեա' յամենայն չարէ: Հաւասարեա' զմեզ ընդ ընդ ճշմարիտ երկրպագուս քո, որք հոգւով և ճշմարտութեամբ քեզ երկիրպագանեն: Վասն զի ամենասուրբ Երրորդութեանդ վայել է փառք, իշխանութիւն և պատիւ, այժմ և միշտ և յաւիտեանս յաւիտենից: Օրհնեալ Տէր մեր Յիսուս Քրիստոս. ամեն: Սարկաւագն ձայնեսցէ: Օրհնեա Տէր: Քահանայն խաչակնքէ ի վերայ ժողովրդեանն ասելով. Տէր Աստուած օրհնեսցէ «+» զամենեսեանդ: Դպիրքն: Ամէն: Յետ այսորիկ եթե եպիսկոպոս իցէ՝ ի բաց հանցէ զեմիփորոնն: Սարկաւագն: Մի' ոք յերախայից, մի' ոք ի թերահաւատից, և մի' ոք յապաշխարողաց և յանմաքրից մերձեսցի յաստուածային խորհուրդս: Դպիրքն: Մարմին տէրունական և արիւն փրկչական կայ առաջի. երկնային զօրութիւնքն յաներեւոյթս երգեն և ասեն անհանգիստ բարբառով. Սուրբ, Սուրբ, Սուրբ, Տէր զորութեանց: Սարկաւագն: Սաղմոս ասացէք Տեառն Աստուծոյ մերում, դպիրք, ձայնիւ քաղցրութեամբ զերգս հոգեւորս: Դպիրքն ասեն զՍրբասացութիւնն ըստ խորհրդոյ աւուրն: Եւ ապա ի սարկաւագացն վերաբերիցի սրբազան հացն և անմահութեան բաժակն ի սուրբ սեղանն:
  2. Եւ սկսանին աստ դպիրքն Սաղմոս և շարական ըստ պատշաճի աւուրն. ՇԱՐԱԿԱՆ ՃԱՇՈՒ Զատկի և Յինանց Գովեա Երուսաղէմ զՏէր: Յարեաւ Քրիստոս ի մեռելոց, ալելուիա: Եկայք ժողովուրդք, երգեցէք Տեառն. ալէլուիա: Յարուցելոյն ի մեռելոց. ալելուիա:Որ զաշխարհս լուսաւորեաց. ալէլուիա: Յարութեան ԱՁ. Զթագաւորն փառաց Քրիստոս. որ վասն մեր մարմնացաւ ի սրբոյ Կուսէն և խաչի համբերելով. միաբանութեամբ երգով բարեբանեսցուք: Որ զթաղումն երեքօրեայ յանձն էառ յարուցեալ ի մեռելոց իշխանութեամբ. միաբանութեամբ երգով բարերանեսցուք: Կարողապես զդրունս դժխոց խորտակեաց. եկեղեցւոյ իւրում զգեցոյց զմեծ վայելչութիւն. միաբանութեամբ երգով բարեբանեսցուք: ԱԿ. Թագաւորեաց Աստուած ի վերայ հեթանոսաց, և լուսազարդեայ պայծառացոյց սուրբ զեկեղեցի ժողովուրդք զՔրիստոս բարեբանեցէք: Զգեցաւ Տէր զօրութիւն ընդ մէջ իւր էած. քանզի չիջոյց զխայթոց մահու խաչիւն իւրով սրբով. ժողովուրդք զՔրիստոս բարեբանեցեք: Յարեաւ Աստուած և տիեզերք ամենայն նորափետուր զարդարեցան. և մանկունք հաղորդեցան մարմնոյ և արեան կենարարին. ժողովուրդք զՔրիստոս բարեբանեցեք: ԲՁ.Թագաւորին յաւիտենից մատուսցուք զօրհներգութիւն որ ի Կուսէն մարմնացաւ. հաստարեաց զաշխարհս ի հաւատս անսասանելի. փառք նմա այժմ և յաւիտեան: Որ կամաւ համբեր մահու խաչի Աստուած բանն. և եհեղ զարիւն իւր սուրբ ի փրկութիւն տիեզերաց. փառք նմա այժմ և յաւիտեան: Աստուածապէս յարուցեալ ի նորափոր ի վիմէն. լուսազարդեաց զեկեղեցի իւր սուրբ, ի փառս և ի գովեստ անուան իւրոյ. փառք նմա այժմ և յաւիտեան: ԲԿ.Օրհնութիւն ի բարձունս տնօրինեցելոյն ի Կուսէն թագաւորին մերոյ. ալէլուիա ալէլուիա: Օրհնութիւն ի բարձունս անսասանելի և հաստատուն յուսոյն մերոյ. ալէլուիա ալէլուիա: Օրհնութիւն ի բարձունս անբաժանելի և միասնական սուրբ Երրորդութեանն. ալէլուիա ալէլուիա: ԳՁ. Զթագաւորն Քրիստոս օրհնութեամբ երգով բարեբանեցեք ամենայն երկիր: Արարողին երկնի և երկրի մատուսցուք երգով գոհաբանութիւն ամենայն երկիր: Երրորդութեանն և մի աստուածութեանն մատուսցուք պատիւ երկրպագութիւն յաւիտեանս ամէն: ԳԿ. Լուսով աստուածութեան քո Քրիստոս լուսաւորեցեր սուրբ զեկեղեցի. պահեա զսա անշարժ յաւիտեան: Տօնէ այսօր Երուսաղէմ՝ հաւատացելոց բազմութեամբ զնաւակատիս սուրբ եկեղեցւոյ. պահեա զսա անշարժ յաւիտեան: Բացան դրունք հաւատոյ նոր Սիոնի ընդունել զանմահ փեսայդ յառագաստ. բաշխէ զմարմին քո և զարիւն. պահեա զսա անշարժ յաւիտեան: ԴՁ.Թագաւոր Քրիստոս էակից Հօր և Հոգւոյն, որ վասն մեր մարմնացար ի սուրբ Կուսէն. Թագաւոր փառաց Քրիստոս քեզ փառք: Որ կամաւոր մահուամբ զմահ մեռուցեր և անապական յարութեամբդ քով նորոգեցեր զաշխարհս. Թագաւոր փառաց Քրիստոս քեզ փառք: Որ կենդանարար արեամբդ քով լուսաւորեցեր սուրբ զեկեղեցի. երգեմք քեզ ընդ հրեշտակս ասելով.Թագաւոր փառաց Քրիստոս քեզ փառք: ԴԿ. Որ անբաւելի յաղթող զօրութեամբդ թագաւոր ես երկնի և երկրի Քրիստոս Աստուած. օրհնաբանեմք զքեզ: Որ փառակցութեամբ ընդ Հօր վերօրհնիս յանմահից. և խոնարհեալ մարմին զգեցար փառաց թագաւոր. օրհնաբանեմք զքեզ: Որ կարողապես զմահ կոխեցեր, և յարուցեալ լուսաւորեցեր սուրբ զեկեղեցի անմահ էութիւն. օրհնաբանեմք զքեզ: Եւ մինչ նոքա երգեն, քահանայն ասասցէ զաղօթս ի ծածուկ Տեր Աստուած մեր՝ կեցո...:Եւ ի փառք տալն դպրաց, երկրպագցեն առաջի ամենեքեան: Եւ Քահանայն երկրպագելով սեղանոյն ասասցէ զաղոթս ի ծածուկ. Տէր Աստուած մեր՝ որ կարգեցեր: Սարկաւագն ձայնեսցէ Օրհնեա' Տեր': Քահանայն ասասցէ ի ձայն. Զի քո է կարողութիւն և զօրութիւն և փառք յաւիտեանս. ամէն: Եւ համբուրեսցեն զսեղանն. և սարկաւագունքն գոչեսցեն:Պրոսխումէ: Եւ ի սարկաւագաց մի ոմն բարձրացուցանէ զԱւետարանն սուրբ: Եւ դպիրքն ըստ խորհրդոյ աւուրն երգեն զԵրեքսրբեանն: Ծննդեան Սուրբ Աստուած. Սուրբ և հզօր. Սուրբ և անմահ. որ յայտնեցար վասն մեր. ողորմեա' մեզԵրիցս կրկնեա') Գալստեան Սուրբ Աստուած. Սուրբ և հզօր. Սուրբ և անմահ. որ եկիր և գալոց ես. ողորմեա' մեզ: Յարութեան Սուրբ Աստուած. Սուրբ և հզօր. Սուրբ և անմահ. որ յարեար ի մեռելոց. ողորմեա' մեզ: Համբարձման Սուրբ Աստուած. Սուրբ և հզօր. Սուրբ և անմահ. որ համբարձար փառօք առ Հայր. ողորմեա' մեզ: Հոգւոց գալստեան Սուրբ Աստուած. Սուրբ և հզօր. Սուրբ և անմահ. որ եկիր և հանգեար յառաքեալսն. ողորմեա' մեզ: Վարդավառի Սուրբ Աստուած. Սուրբ և հզօր. Սուրբ և անմահ. որ յայտնեցար ի Թաբոր լերինն. ողորմեա' մեզ: Վերափոխման Սուրբ Աստուած. Սուրբ և հզօր. Սուրբ և անմահ. որ եկիր ի փոխումն մօր քո և կուսի. ողորմեա' մեզ: Խաչի Սուրբ Աստուած. Սուրբ և հզօր. Սուրբ և անմահ. որ խաչեցար վասն մեր. ողորմեա' մեզ: Եւ քահանայն զոյգ Երեքսրբենոյն ասասցէ ի ծածուկ:Աստուած սուրբ..: Եւ Ի կատարել Երեքսրբենոյն և աղոթիցն՝ սարկաւագն քարոզէ. Եւ ևս խաղաղութեան զՏէր աղաչեսցուք: Դպիրքն:Տէ'ր ողորմեա': Սարկաւագն:Վասն խաղաղութեան ամենայն աշխարհի. և հաստատութեան սրբոյ եկեղեցւոյ՝ զՏէր աղաչեսցուք: Դպիրքն:Տէ'ր ողորմեա': Սարկաւագն: Վասն ամենայն սուրբ և ուղղափառ եպիսկոպոսաց՝ զՏէր աղաչեսցուք: Դպիրքն:Տէ'ր ողորմեա': Սարկաւագն: Վասն հայրապետին մերոյ Տեառն «այս անուն (Գարեգնի սրփազնագոյն)» կենաց և փրկութեան հոգւոյ նորին՝ զՏէր աղաչեսցուք: Դպիրքն:Տէ'ր ողորմեա': Սարկաւագն: Վասն վարդապետաց, քահանայից, սարկաւագաց, դպրաց և ամենայն ուխտի մանկանց եկեղեցւոյ՝ զՏէր աղաչեսցուք: Դպիրքն:Տէ'ր ողորմեա': Սարկաւագն: Վասն բարեպաշտ թագաւորաց և աստուածասէր իշխանաց զօրաւարաց և զօրաց նոցին՝ զՏէր աղաչեսցուք: Դպիրքն:Տէ'ր ողորմեա': Սարկաւագն: Վասն հոգւոց հանգուցելոց, որք ծշմարիտ և ուղիղ հաւատով ի Քրիստոս ննջեցին՝ զՏէր աղաչեսցուք: Դպիրքն:Յիշեա' Տէ'ր և ողորմեա': Սարկաւագն: Եւ ևս միաբան վասն ճշմարիտ և սուրբ հաւատոյս մերոյ՝ զՏէր աղաչեսցուք: Դպիրքն:Տէ'ր ողորմեա': Սարկաւագն: Զանձինս մեր և ըզմիմեանս Տեառն Աստուծոյ ամենակալին յանձն արասցուք: Դպիրքն: Քեզ Տեառնդ յանձն եղիցուք: Սարկաւագն:Ողորմեաց մեզ, Տեր Աստուած մեր, ըստ մեծի ողորմութեան քում. ասասցուք ամենեքեան միաբանութեամբ: Դպիրքն:Տէ'ր ողորմեա', Տէ'ր ողորմեա', Տէ'ր ողորմեա': Եւ քահանայն բազկատարած ասասցէ զաղոթս ի ծածուկ.Տէր Աստուած մեր...: Սարկաւագն ձայնեսցէ: Օրհնեա' Տէ'ր: Քահանայն ասասցէ ի ձայն: Զի ողորմած և մարդասեր ես Աստուած գոլով և քեզ վայել է փառք, իշխանութիւն և պատիւ, այժմ և միշտ և յաւիտեանս յաւիտենից. ամէն: Յետ այսորիկ երկրպագէ սեղանոյն քահանայն և եկեալ բազմի յաստիճանն: Եւ սկսանին դպիրքն Սաղմոս ըստ խորհրդոյ աւուրն. և ընթերցցին զգիրս մարգարեականս և զառաքելականս: Եւ զկնի ալէլուիա, ըստ ցուցանելոյ ընթերցուծոյն:
  3. О.Гевонд, как часто вы бываете в Яффо? Можно было бы встретится, поговорить :forummeet:
  4. А у меня более земной вопрос)).Отец Гевонд, чем закончилась история с потасовкой? :nunchak:
  5. Խաչի Տիրամայրն հանդէպ որդւոյն ի խաչին կայր տրտմագին և լսելով զծարաւին, հառաչմամբ լայր ցաւագին ի փուշ պսակ դիտելով ողբ կոծ վայ տայր իւր անձին: Աչացս լոյս որդեակ Յիսուս ես ընդ քեզ մեռնիմ ո՛հ: Խաչի Խաչն ի նախնումն երեւեցաւ, ծաղկեալ ի դրախտն աստուածատունկ, մխիթարիչ եղև Սեթաւ, նախագուշակ հօրն Ադամայ, մեք ի յայն փայտն եմք յուսացեալ, յոր տէր Յիսուս բեւեռեցաւ, և խոնարհեալ երկրպագեմք, աստուածընկալ սուրբ նշանին: Ի յերկրորդումն երեւեցաւ, խաչն Նոյեայ նահապետին, առեալ հրաման կազմեալ տապան, օրինակաւ սրբոյ խաչին, մեք ի յայն փայտն եմք յուսացեալ, յոր տէր Յիսուս բեւեռեցաւ, և խոնարհեալ երկրպագեմք, աստուածընկալ սուրբ նշանին: Տեառնընդառաջի Քրիստոս փառաց թագաւոր, այսօր եկեալ յընծայումն, կատարելով նա զօրէնս, քառասնօրեայ գալըստեամբն: Զոր մարգարէն Եսայի, յառաջագոյն գուշակեաց, յԵրուսաղէմ քաղաքի, Սիմէոնի ծերունւոյն: Աստուածային հրամանաւն, կայր ծերացեալ ի տաճարն, ոչ տեսանէր նա ըզմահ, մինչև տեսցէ նա զօծեալն: Բարբառ եղև գալըստեան և ահագին որոտման, տաճարապետըն Քրիստոս, որ յընծայումն էր եկեալ: Ի գիրկս առեալ ծերունւոյն զԱստուածորդին և ասէր. մեծ աւետիք են այսօր նահապետաց ամենից, մեծ աւետիք են այսօր մարգարէից ամենից, մեծ աւետիք են այսօր առաքելոց ամենից, մեծ աւետիք են այսօր հայրապետաց ամենից, մեծ աւետիք են այսօր մարտիրոսաց ամենից, մեծ աւետիք են այսօր ճգնաւորաց ամենից, մեծ աւետիք են այսօր վարդապետաց ամենից, մեծ աւետիք են այսօր քահանայից ամենից, մեծ աւետիք են այսօր սարկաւագաց ամենից, մեծ աւետիք են այսօր ժողովրդոց ամենից, այլ մեծագոյն աւետիք քրիստոնէից համայնից: Վարդավառի Այսօր ցնծայ լեառն Թաբոր և զուարճանայ մեծըն Հերմոն, քանզի լոյսըն աստուածային, այսօր ծագեաց այն սուրբ լերինն, այ ցնծայ, ցնծայ, ցնծայ լեառն Թաբոր և զուարճանայ: Այսօր Թաբոր լեառն ուռճացեալ, լուսատեսիլ ծաղկամբ լըցեալ, քանզի Յիսուս մարմնով ծաղկեալ, զադամային փառսն ցուցեալ. այ ցնծայ, ցնծայ, ցնծայ լեառն Թաբոր և զուարճանայ: Հայրապետաց Ի հանդէս տօնի ձեր րախացեալ ցընծամք, հարք և վարդապետք եկեղեցւոյ մանկունք:Արեամբ Քրիստոսի փրկեալ մաքուր ժողովք, պար առեալ հրճուիմք յօր կատարման ձերոյ: Որ սիրով սրտի, հարայք ի սեր Փրկչին, փոխանակ ձեր հեղէք զարիւն արեան նորա:Զորդիս հաւատոյ զձեօք ծնեալ մանկունք, նախ ընծայեցիր անօրինաց սրով: Հայրապետաց Հայրապետաց հանուրց ազգին վարդապետաց ուղիղ բանին, որ զքեզ Որդի Հօր միածին, խոստովանիլ մեզ ուսուցին: Սպասաւորաց սուրբ խորհըրդոյն, յիննեակ դասուց եկեղեցւոյն, համանմանեաց վերագունից, փառատրողացն անձանց երից: Նաև նոցունց որք են յերկինս, հայցմամբն ուղղեա' զիս մոլեգինս, որք և վասն իմ քեզ պաղատին, անտես չառնել զգործըս ձեռին: Ս. Ստեփանոսի Ստեփանոս քաղցրիկ տատրակ, սուրբ զուարթուն անուն պսակ. գեղեցկացար անօրինակ, բայց ներկեցար արեան գունակ. Տեառն Յիսուսի քաջ նահատակ, այգւոյ նորին վարդ մանուշակ, թէպետ մարմնով սակայն հրեշտակ, ի Քրիստոսէ առեր պսակ: Գոչեմք առ քեզ սուրբ նահատակ, հողանիւթեայ մարմնով հրեշտակ, մարտիրոս սուրբ և վկայ, որ քարկոծմամբ կատարեցար. յորդոր տօնի քո յիշատակ արեան սրբոյ հեղման վտակ առ Տէր լիցի սուրբ պատարագ, պահել ըզմեզ միշտ անվտանգ: Շարական խնկարկութեան: ԳԿ. Յայս յարկ նուիրանաց ուխտի Տեառն տաճարիս. ժողովեալքս աստանօր ի խորհուրդ պաշտման պաղատանաց առաջիկայ սուրբ պատարագիս. խնկօք անուշիւք խումբ առեալ պարեմք ի վերնայարկ սրահս խորանիս. ուղղութեամբ ընկա'լ զաղօթս մեր որպէս բուրումն անուշահոտ խնկոց, տաշխից և կինամոնաց. և զմատուցողս պահեա' սրբութեամբ միշտ և հանապազ քեզ սպասաւորել. բարեխոսութեամբ մօր քո և կուսի. ընկա'լ զաղաչանս քոծ պաշտոնէից: Որ գերագոյն քան զերկինս պայծառացուցեր սուրբ զեկեղեցի արեամբ քով Քրիստոս. և ըստ երկնայնոցն կարգեցեր ի սմա զդասս առաքելոց և մարգարէից, սուրբ վարդապետաց. այսօր ժողովեալ դասք քահանայից, սարկաւագաց, դպրաց և կղերիկոսաց. խունկ մատուցանեմք առաջի քո, Տէ'ր, յորինակ ըստ հնումն Զաքարիայ, ընկալ առ ի մէջն զխնկանուէր մաղթանս, որպես զպատարագն Աբելի, զՆոյի և զԱբրահամու. բարեխոսութեամբ վերին քո զօրացդ, միշտ անշարժ պահեա' զաթոռ Հայկազնեայս: Խնդա' յոյժ դուստր լուսոյ մայր սուրբ կաթողիկէ մանկամբք քո Սիոն. զարդարեալ պճնեա'ց հարսն պանծալի երկնանման լուսաճեմ խորան. զի օծեալն Աստուած էնն ի յԷէն անծախապես ի քեզ միշտ պատարագի. Հօր ի հաշտութիւն մեզ ի քաւութիւն բաշխէ զմարմին և զարիւն իւր սուրբ.վասն իւր կատարման սուրբ անօրենութեան շնորհէ զթողութիւն կանգնողի տաճարիս: Զանապական կոյսն Մարիամ Աստուածածին խոստովանի սուրբ եկեղեցի. ուստի տուաւ հացն անմահութեան և բաժակ մեզ ուրախարար. տու'ք օրհնութիւն նմա հոգևոր երգով: Եւ նախասարկաւագին ի մեջ եկեղեցւոյ կալով ձայնեսցե: -Օրհնեա' Տէ'ր: Եւ Քահանայն ի ձայն ասասցէ: -Օրհնեալ թագաւորութիւնն Հօր և Որդւոյ և Հոգւոյն Սրբոյ. այժմ և միշտ և յաւիտեանս յաւիտենից. ամեն: Եւ սկսանին Դպիրքն ժամամուտ ըստ պատշաճի աւուրն. Յարութեան Միածին որդի և Բանդ Աստուած և անմահ Էություն. որ յանձն առեր մարմնանալ ի սրբուհւոյ Աստուածածինէն և ի միշտ կուսէն. անփոփոխելիդ մարդ եղեալ խաչեցար, Քրիստոս Աստուած մեր. մահուամբ զմահ կոխեցեր. մինդ ի Սրբոյ Երրորդութենէն՝ փառաւորակից ընդ Հօր և Սրբոյ Հոգւոյն՝ կեցո' զմեզ: Զատկի և Յինանց Քրիստոս յարեաւ ի մեռելոց. մահուամբ զմահ կոխեաց և յարութեամբն իւրով մեզ զկեանս պարգեւեաց. նմա փառք յաւիտեանս. ամէն: Եւ յաւարտիլն ձայնեսցե նախասարկաւագն Եւ ևս խաղաղութեան զՏէր աղաչեսցուք. ընկա'լ. կեցո' և ողորմեա':Օրհնեա' Տէ'ր: Եւ քահանայն ասասցե Օրհնութիւն և փառք Հօր և Որդւոյ և Հոգւոյն Սրբոյ. այժմ և միշտ և յաւիտեանս յաւիտենից. ամէն: Խաղաղութիւն «+» ամենեցուն: Դպիրքն: Եւ ընդ հոգւոյդ քում: Սրկգն.: Աստուծոյ երկրպագեսցուք: Դպիրքն: Առաջի քո, Տէր: Եւ Քահանայն ասասցե ի ձայն Տեր Աստուած մեր, որոյ կարողութիւնդ անքնին է, և փառքդ անհասանելի:Որոյ ողորմութիւնդ անչափ է, և գթութիւնդ անբաւ: Դու ըստ առատ մարդասիրութեանդ քում, նայեա'ց ի ժողովուրդս քո և ի տաճարս այս սուրբ: Եւ արա' ընդ մեզ և ընդ աղոթակիցս մեր. առատապէս զողորմութիւն քո և զգթութիւն:Զի քեզ վայել է փառք իշխանութիւն և պատիւ. այժմ և միշտ և յաւիտեանս յաւիտենից.ամէն:
  6. ՄԵՂԵԴԻՔ Ծաղկազարդի Յիսուս Քրիստոս Եմուտ այսօր ի սուրբ քաղաքն Երուսաղէմ ովսաննա երգով: Յարութեան Ի կոյս վիմէն յարեաւ այսօր և զգերեալսն ի գերողէն ազատեաց: Յարութեան Այսօր մեռեալք ընդ կենդանեացս ձայնեն աւետիս: Յարութեան Ով պարտիզպան, ասա ո՞ւր տարան զՅիսուս միածինն, որ կարծեմ թե դու ես նըման: Մի' լար դու ո'վ կին, ես եմ կենդանին, եկ և տես զտեղին, զոր խոցեաց ազգն իսրայելին: Մի' լար ցաւագին, հարեաւ կենդանին, մեռեալն ի խաչին զոր աստէն գերեզման եդին: Մի' լար Մարիամ, Մագդաղենացի, ես եմ Միածինն որ յարեայ ի գերեզմանէն: Դարձի՞ր և գնա, առ սուրբ Տիրուհին, աւետիս նըմա' թէ տեսի ես զքո Որդին: Յարութեան Այսօր ողբային առ գերեզմանին. Գաբրիէլ գոչէր՝ զի՞ լայք յարեաւ կենդանին: Յարեաւ փառաց թագաւորն, աւետիս. զի՞ խնդրէք զանմահն ընդ մեռեալսն ձեզ մեծ աւետիս: Ի սմին աւուր այլում դիմաց, յայտնէ երկուցն Կղէովպեանց.զվիճմանէ էհարց քրէրէ րէ րէ րիրէ, րէ րէ րէ րէ րիրէ, րիրէ րիրէ րիրէրէ րիրէրէ րիրէ րի, րի րի րիրիրի րիրիրէ, րէրէ րէրէ րիրէ րիրէ րի, իստոս: Առաքելոց Այսօր ցընծացէք եղբա'րք պարակից եղեալ վերնոցն. զՊետրոս և զՊողոս գովել. յօրս յիշատակի նոցին: Ղևոնդեանց Իսկ ի հեղմանէ արեան ձերոյ հոտ անոյշ բուրեաց ի յերկինս, և հոտոտեցաւ տէր ի հոտ անուշից ընդ կամաւոր պատարագս ձեր, ո'վ սուրբ Ղեւոնդեանք: ՏԱՂՔ Յարութեան Ի գերեզման յարուցելոյն անմահին, այսօր կոչէր հրեշտակն երկնային, յարեաւ Քրիստոս, զարթեաւ Քրիստոս, ի կոյս գերեզմանէն, ի լոյս գերեզմանէն: Պահապանքըն զարհուրեցան ի յահէն, քանզի ի կոյս ի նորափոր տապանէն, յարեաւ Քրիստոս, զարթեաւ Քրիստոս ի կոյս գերեզմանէն, ի լոյս գերեզմանէն: Առ սուրբ վիմին նըստեալ գոչեր հրաշալին, իւղաբերքըն քարոզելով ծաղկէին, յարեաւ Քրիստոս, զարթեաւ Քրիստոս, ի նոր գերեզմանէն, ի կոյս գերեզմանէն: Յարութեան Միաշաբաթ օր հանգստեան, կանայք եկին ի գերեզման, և ողբային արտասուական, խընդրել զՅիսուս անապական: Ձայնեաց հրեշտակն ուրախական, զայն որ եդին ի գերեզման, ձեզ աւետիս յարեաւ փեսայն, դրունք դժոխոց խորտակեցան: Մարիամանքն ուրախացան, և յԱստուծոյ միշտ գոհացան, առ աշակերտսն անդրէն դարձան, տալ աւետիս վասն յարութեան: Յարութեան Յարեաւ Աստուածըն հրաշապէս, մեծաւ փառօք աստուածապէս, ձեզ աւետիս ծնունդք ադամայ, յաղթեաց առիւծն հզօրապէս:՝ Այսօր յարեաւ Տէրն փառաց, որպէս մարգարէն գուշակեաց, զկապեցեալսն յաւիտենից, ի մահուանէ զնոսա փըրկեաց: Ձայն աւետեաց ուրախալի, տայր Գաբրիէլ հրաշալի, զփող յարութեան հընչեցուցեալ, աւետիս տայր նոր Սիովնի: Խաչի Հաւիկ մի պայծառ տեսի աննման, ի յայն խաչափայտին վերայ աննման, աննմանիդ ով նման, դու նման: Զթեւս արծաթափայլս ունէր աննման, արեգական շողոյն նման աննման, աննմանիդ ով նման դու նման: Զձայնիկն ողորմուկ ածէր աննման, գաբրիէլեան փողոյն նման աննման,աննմաննիդ ով նման, դու նման: Զաչերն արտասուօք լնոյր աննման, առաւօտեան ցօղոյն նման, աննման: Ծննդեան Այսօր տօն է ծնընդեան, աւետիս, տեառն մերոյ և յայտնութեան, աւետիս:Այսօր արևն արդարութեան, աւետիս, երևեցաւ ի մէջ մարդկան, աւետիս. այսօր սուրբ Կոյսն անապական, աւետիս. ծնաւ եբեր զանմահ արքայն, աւետիս. այսօր հրեշտակք երկնից իջան, աւետիս. ընդ մեզ օրհնեն զանմահ արքայն,աւետիս: Այսօր դըժողքըն սարսեցան, աւետիս. գունդըք դիւաց յոյժ սարսեցան, աւետիս:Այսօր չարիքըն կարկեցան, աւետիս. և ադամեանքն ուրախացան, աւետիս:Աստղ մի պայծառ և պատուական, աւետիս: Երևեցաւ ի Հընդըստան, աւետիս: Ս. Աստուածածնայ Համեմատ քեզ ոչ գոյ նման, գովելի ես գովելի, անեղին մայր եղեր դու կոյս, նազելի ես նազելի, մեղաւորաց հաստատուն յոյս, անձկալի ես անձկալի. մեր փրկութեան դու ես պատճառ, խնկելի ես խնկելի, սերովբէք և քերովբէք զքեզ օրհնեն, սուրբ կոյս, տէրութիւնք և պետութիւնք զքեզ գովեն, սուրբ կոյս, քեզ նման երանեալ մայր ոչ երկնի, Քրիստոս Բանն Աստուած ի քէն ծընաւ սուրբ կոյս: Մայր անարատ կոյս, գերազանց կոյս, գովելի կոյս, գովելի ես. մայր անարատ կոյս գերազանց կոյս, գովելի ես կոյս, հիանալի կոյս, կոյս, հիանալի կոյս. կոյս զարմանալի կոյս, համասփիւռ կոյս, վարդ նազելի կոյս: Ամէնօրհնեալ կոյս, դու երջանիկ լոյս: Մեղաւորաց յոյս, լեր բարեխօս կոյս: Ս. Աստուածածնայ Վարանիմք ի մեղաց դու ազատիչ մեղուցելոյս, ով Տիրամայր.ո՛հ ով Տիրամայր, ո՛հ ցօղեա' կաթիլ մի կուսական զօրեղ կենաց , ո՛հ զօրեղ կենաց: Յիմ նախկին վայելմանց արժանապէս արտաքսեցայ, ո՛հ եղկելոյս, ո՛հ եղկելոյս. ո՛հ փուշ և տատասկ բուսոյց երկիր ողորմելոյս, ո՛հ ողորմելոյս: Ս. Աստուածածնայ Աչքն ծով ի ծով ծիծաղախիտ ծաւալանայր յառաւօտուն, երկու փայլակնաձև արեգական նման. շողն ի ժմին իջեալ յառաւօտէ լոյս: Յայտէն նռնենի սարդիատունկ գեղաշիտակ ծայրից ծաղկանց. որոյ սիւնն ի սրտին նուսխայօրէն կարկաջայր սաթբերունի սէր: Ձեռացն եղիշոյ կամարակապ կապէր. ատիճաղ պատիճաղ, ստղի խտղի երգով: Հիւսէր զելեւելսն ընդ միմեանս, հանդարտիկ խաղայր, թիկնեթեկին ճեմէր: Բերանն երկթերթի, վարդն ի շրթանց կաթէր, լեզուին շարժողին քաղցրերգանայր տաւիղն: Ի ծամին խեղեփին հազրէ զի նոյն սէր հոգիազգեստեալ գեղն ի գինւոյ գոյն: Վարսիցն երամից զարդ՝ երամից զարդ ոլորս են առեալ եռահիւսակն բոլորեալ այտիւք: Ծոցըն լուսափայլ, կարմիր վարդով լըցեալ. ծըղիքն ծիրանի մանուշակի հոյլք: Խնկեալ ի կընդրկէ բուրվառ հրով Ածայնով լըցեալ. ձայն քաղցրանուագ որ ի նմանէ հնչէր: Գեղեցիկ պատմուճանաւըն զարդարեալ էր, ի կապուտոյ, ի ծիրանւոյ, ի բեհեզոյ, ի յորդանէ, ոսկեշողէր գոյնն: Գոտին արծաթափայլ ոսկէտտուն, կամարակապ յականց, յականց շափիւղայ, մանրամասին յօրինուածով պճնեալ: Անձին ի շարժել մարգարտափայլ գեղով. ոտիցն ի գնալ շողն ի կաթել առնոյր: Այն թագաւորին, այն նորածին փրկչին. զքեզ պսակողին փառք յաւիտեանս. ամէն:
  7. Պատասխանեսցեն որք մերձն են Ողորմեսցի քեզ Աստուած հզօրն և թողութիւն շնորհեսցէ ամենայն յանցանաց քոց.անցելոյն և այժմուս յառաջակայէն փրկեսցէ և հաստատեսցէ յամենայն գործս բարիս. և հանգուսցէ զքեզ ի հանդերձեալ կեանսն. ամէն: Պատասխանեսցի և ինքն Ազատեսցէ և զձեզ մարդասէրն Աստուած,և թողցէ զամենայն յանցանս ձեր.տացէ ժամանակ ապաշխարելոյ և գործելոյ զբարիս. ուղղեսցէ և յառաջիկայ կեանս ձեր շնորհօք Սուրբ Հոգւոյն հզօրն և ողորմածն և նմա փառք յաւիտեանս. ամէն: Դպիրքն. Յիշեսցիր և զմեզ առաջի անմահ գառինն Աստուծոյ: Քհնյ. Յիշեալ լիցիք առաջի անմահ գառին Աստուծոյ: Դպիրքն. սաղմոս. ղթ.փոխ. Աղաղակեցէ'ք առ Տէր ամենայն երկիր. ծառայեցէք Տեառն ուրախութեամբ: Մտէ'ք առաջի նորա ցնծութեամբ.ծաներուք զի նա է Տէր Աստուած մեր: Նա արար զմեզ և ոչ մեք էաք.մեք ժողովուրդք և խաչն արօտի նորա: Մտէ'ք ընդ դրունս նորա խոստովանութեամբ. և օրհնութեամբ ի յարկս նորա: Խոստովան եղերո'ւք Տեառն. և օրհնեսցէ'ք զանուն նորա: Քաղցր է Տէր, յաւիտեան է ողորմութիւն նորա. ազգէ մինչև յազգ է ճշմարտութիւն նորա: Փառք Հօր և Որդւոյ և Հոգւոյն Սրբոյ:Այժմ և միշտ և յաւիտեանս յաւիտենից. ամէն: Սրկգն. Սուրբ Եկեղեցեաւս աղաչեսցուք զՏէր. զի սովաւ փրկեսցէ զմեզ ի մեղաց և կեցուսցէ շնորհիւ ողորմութեան իւրոյ:Ամենակալ Աստուած մեր, կեցո' և ողորմեա': Քհնյ. Ի մէջ տաճարիս և առաջի աստուածընկալ և պայծառացեալ սուրբ նշանացս և սուրբ տեղւոյս խոնարհեալ երկիւղիւ երկիր պագանեմք.զսուրբ և զհրաշալի և զյաղթող զտէրութիւնդ քո փառաւորեմք.և քեզ մատուցանեմք զօրհնութիւն և զփառս ընդ Հօր և ընդ Հոգւոյդ Սրբոյ:Այժմ և միշտ և յաւիտեանս յաւիտենից. ամէն: Քահանայն ասասցե Սաղմոս. ԽԲ.կցորդ. և ելցե ի խորանն: Մտից առջի սեղանոյ Աստուծոյ առ Աստուած. որ ուրախ առնէ զմանկութիւն իմ: Սրկգն. Դա'տ արա ինձ, Աստուած.և իրաւ արա ինձ ի դատաստանի իմում: Յազգէ, որ ոչ է սուրբ, ի մարդոյ մեղաւորէ, նենգաւորէ փրկեա' զիս: Դու Աստուած հզորիչ իմ ես. ընդե՞ր մոռացար զիս, ընդե՞ր տրտում գնամ ես ի նեղել թըշնամւոյ իմոյ: Առաքեա', Տէր,զլոյս քո և զճշմարտութիւն քո. զի առաջնորդեսցեն ինձ և հանցեն զիս ի լեառն սուրբ և ի յարկս քո: Մտից առաջի սեղանոյ Աստուծոյ առ Աստուած, որ ուրախ առնէ զմանկութիւն իմ: Խոստովան եղէց քեզ օրհնութեամբ, Աստուած Աստուած իմ: Արդ՝ ընդե՞ր տրտում ես անձն իմ, կամ ընդե՞ր խռովես զիս. յուսա' առ Աստուած, խոստովանեա' նմա փրկիչ երեսաց իմոց Աստուած է: Փառք Հօր և Որդւոյ և Հոգւոյն Սրբոյ:Այժմ և միշտ և յաւիտեանս յաւիտենից.ամէն: Սրկգն. քարոզե: Եւ ևս խաղաղութեան զՏէր աղաչեսցուք:Օրհնեսցուք զհայր Տեառն մերոյ Յիսուսի Քրիստոսի, որ արժանի արար զմեզ կալ ի տեղւոջս փառաբանութեան և երգել զերգս հոգեորս: Ամենակալ Տէր Աստուած մեր, կեցո' և ողորմեա': Քհյն. Ի յարկի սրբութեան և ի տեղւոջս փառաբանութեան. հրեշտակաց բնակարանիս ? մարդկան քաւարանիս. առաջի Աստուածընկալ և պայծառացեալ սուրբ նշանացս և սուրբ տեղւոյս խոնարհեալ երկիւղիւ երկիր պագանեմք. զսուրբ և զհրաշալի և զյաղթող զտէրութիւնդ քո օրհնեմք և փառաւորեմք. և քեզ ընդ երկնային զօրսն մատուցանեմք զօրհնութիւն և զփառս ընդ Հօր և ընդ Հոգւոյդ Սրբոյ. այժմ և միշտ և յաւիտեանս յաւիտենից. ամեն: (Յետ այսր աղօթից, ծածկի սեղանն վարագուրաւ:Եւ մնայ մինչև ցասարտ ընծայիցն դնելոյ:Եւ դպիրքն երգեն զմեղեդի ըստ պատշաճի աւուրն, կամ զշարականն խնկարկութեան:Իսկ եթե եպիսկոպոս լինցի խորհրդածուն. անցէ ի վերայ լանջացն զպատուական եմիփորոնն. և մատուցեալ առ ընծայարան սեղանոյն եւ ի ծունկս անկեալ յորդահոս արտասուցէ լուռ եւ անմռունչ ասասցէ զաղոթս առ Սուրբ Հոգին տնօրինիչ գործոյն: Գրիգորի Նարեկացւոյն ԲԱՆ ԼԳ ) : Ամենակալ բարերար մարդասէր...: Սարկաւագն ձայնեսցէ: Օրհնեա' Տէ'ր: Եպիսկոպոսն ի ձայն:Զի քո է գթութիւն, և կարողութիւն, և մարդասիրութիւն, զօրութիւն և փառք յաւիտեանս յաւիտենից. ամէն: Երգ նախ քան զմեղեդին Ընտրեալըդ յԱստուծոյ.ո'վ երջանիկ սուրբ քահանայ:Նմանեալ Ահարոնի. և Մովսէսի մարգարէին:Այնմ որ զգեստուցն էր յորինող,զոր Ահարոն միշտ զգենոյր:Յօրինէր զպատմուճանն, զոր ի չորից կազմեալ նիւթոց:Ի կարմըրոյ, ի կապուտոյ, իի բեհեզոյ. ի ծիրանւոյ:Թել զթելն յօրիներ, կարգն առաջին էր կարկեհան:Եւ օծումըն գրապանին, շուրջանակի բոլորաշէն: Եւ յընթացըս գարշապարին, հնչէր երկիր ցընծայր խորանն:Արդ ի նոյն նըմանութեան, Քրիստոս զմեր տէրս յօրինէ:Յորժամ մտցես ի սուրբ խորանն, անդ յիշեսցես զմեր ննջեցեալսն:Յորժամ առնես զպատարագս. յիշեա և զիս զբազմամեղս:Զի և մեզ ողորմեսցի ի միւսանգամ իւր գալստեանն: Հօրն փառք՝ Որդւոյն պատիւ, և Սուրբ Հոգւոյն այժմ յաւիտեան. յաւիտեանս յաւիտենից.Քրիստոս օրհնեալ ի համայնից: Ապա յարուցեալ գայ առ ընծայարան սեղանոյն, առ որ մատուցանե նախասարկավագն զնշեարն. զոր առեալ քահանայն դնե ի մաղղմայն ասելով. -Յիշատակ Տեառն մերոյ...:Եւ առեալ զգինին. խաչանիշ ի սկիհն ասելով. -Յաղագս յիշատակի...: Եւ առասցէ զաղոթս Յովհաննու Ոսկեբերանին ի ծածուկ: -Տէր Աստուած մեր...: Եւ սքողեսցե ասելով. Սաղմոս. ղբ. -Տէր թագաւորեաց: Եւ խաչակնքեսցե երիցս ասելով. -Հոգին Սուրբ «+» եկեսցէ ի քեզ...: Եւ արկանի զխունկն ասելով. -Խունկ մատուցանեմ առաջի քո...: Եւ ապա բանան զվարագոյրն. և քահանայն խնկելով ի մեջ եկեղեցւոյն իջանի՝ հանդերձ սարկաւագօքն. և ելեալ ի վեր երիցս երկրպագեսցէ սեղանոյն:
  8. Извиняюсь за задержку и возможные опечатки)))).Если кто заметит, пишите мне на Лс- исправлю. ԱՐԱՐՈՂՈՒԹԻՒՆ ՍՐԲՈՅ ՊԱՏԱՐԱԳԻ Օրհնեալ Տէր մեր Յիսուս Քրիստոս. ամէն: Հայր մեր, որ յերկինս ես, սուրբ եղիցի անուն քո:Եկեսցէ արքայութիուն քո, եղիցին կամք քո որպէս յերկինս և յերկրի:Զհաց մեր հանապազորդ տուր մեզ այսօր:Եւ թող մեզ զպարտիս մեր, որպէս և մենք թողումք մերոց պարտապանաց:Եւ մի տանիր զմեզ ի փորձութիւն.այլ փրկեա զմեզ ի չարէ:Զի քո է արքայութիւն եւ զօրութիւն եւ փառք յաւիտեանս.ամեն: Զսաղմոսերգութիւնս և զաղաչանքս ընկալցի մարդասէրն Աստուած ի հաճոյս բարերար կամաց իւրոց.մեր մեղացն և բազում յանցանցն թողութիւն շնորհեսցէ.ի չարեաց փրկեսցէ.ի մեղաց պահեսցէ. և նմա փառք յաւիտեանս.ամէն: զայս շարական Խորհուրդ խորին անհաս անսկիզբն, որ զարդարեցեր զվերին պետութիւնդ. ի յառագաստ անմատոյց լուսոյն,գերապանծ փառօք զդասս հրեղինաց: Անճառահրաշ զօրութեամբ,ըստեղծեր զԱդամ պատկեր տիրական. և նազելի փառօք զգեստաւորեցեր. ի դրախտն ադենի տեղի բերկրանաց: Չարչարանօք քո սուրբ միածնին նորոգեցան արարածք ամենայն. և վերստին մարդն անմահացաւ, զարդարեալ ի զգեստ անկողոպտելի: Անձրևածին բաժակ հրահոսան, որ հեղար յառաքեալսն ի սուրբ վերնատանն. հեղ և ի մեզ,Հոգիդ սուրբ Աստուած. ընդ պատմուճանի զքո զիմաստութիւն: Տան քում վայել է սրբութիւն, որ զգեցար զվայելչութիւն.սրբութիւն փառաց ընդ մէջ քո ածեալ, պատեա' զմէջս մեր ճշմարտութեամբ: Որ զարարչագործ բազուկս քո տարածեցեր ընդդեմ աստեղաց.հաստատտեա զբազուկս մեր կարողութեամբ, համբարձմամբ ձեռաց առ քեզ միջնորդիլ: Ւիւսմամբ թագ ի գլուխ, պատեսցես զմիտս և զզգայարանս. խաչանիշ ուրարամբ ըստ Ահարովնի. ծաղկեալ յոսկեթել ի զարդ խորանին: Րամից բոլորից տիրապետէս աստուածպետական. նափորտապատ սիրով զմեզ զգեստաւորեցեր, քում սուրբ խորհրդոյդ լինել սպասաւոր: Թագաւոր երկնաւոր, զեկեղեցի քո անշարժ պահեա'. և զերկրպագուս անուանդ քում պահեա ի խաղաղութեան: Եւ եկեսցեն առաջի սրբոյ Սեղանոյն: Եւ Քահանան լուասցե զձեռս ասելով. Սաղմոս ԻԵ. կցորդ: Լուացից սրբութեամբ զձեռս իմ. և շուրջ եղեց զսեղանով քով, Տէ'ր: Դա'տ արա ինձ, Տեր, զի ես յամբծութեան իմում գնացի. ի Տէ'ր յուսացայ, զի մի' եղէց հիւանդ: Փորձեա' զիս, Տէր. և քննեա' զիս. փորձեա' զերիկամունս իմ ևզսիրտս իմ: Ողորմութիւն քո, Տէ'ր, առաջի աչաց իմոց. և հաճոյ եղէց ճշմարտութեան քում: Ոչ նստայց ես յաթոռս նանրաց.և ընդ անօրէնս ես ոչ մտից: Ատեցի ես զժողովս չարաց. և ընդ ամբարիշտս ես ոչ նստայծ: Լուացից սրբութեամբ զձեռս իմ.և շուրջ Եղէց զսեղանով քով, Տե'ր: Լսել ինձ զձայն օրհնութեան քո. և պատմել զամենայն սքանչելիս քո: Տէ'ր, սիրեցի զվայելչութիւն տան քո. և զտեղի յարկի փառաց քոծ: Մի' կորուստներ ընդ ամբարիշտս զանձն իմ. և մի' ընդ արս արիւնահեղս զկեանս իմ: Որոց ձեռք իւրեանց յանօրէնութեան են. և աջ նոցա լի է կաշառօք: Ես յամբծութեան իմում գնացի.փրկէա զիս, Տէ'ր. և ողորմեա' ինձ: Ոտն իմ կացցէ յուղղութեան. յեկեղեցիս մեծս օրհնեցից զքեզ: Փառք Հօր և Որդւոյ և Հոգւոյն Սրբոյ. Այժմ և միշտ և յաւիտեանս յաւիտենից.ամէն: Քհյն. Եւ վասն սրբուհւոյ Աստուածածնին արեխոսութեանն, Տե'ր, ընկա'լ զաղաչանս մեր և կեցո' զմեզ: Սրկգ. Սուրբ զԱստուծածինն և զամենայն սուրբս բարեխօս արասցուք առ Հայր ի յերկինս.զի կամեցեալ ողորմեսցի և գթացեալ կեցուսցէ զարարածս իւր:Ամենակալ Տէր Աստուած մեր. կեցո' և ողորմեա': Քհյն. Ընկա'լ,Տէ'ր, զաղաչանս մեր բարեխոսութեամբ սրբուհւոյ Աստուածածնին անարատ ծնողի միածնի Որդւոյ քո և աղաչանօք ամենայն սրբոց քոծ:Լուր մեզ, Տէ'ր, և ողորմեա'. ներեա' քաւեա և թո'ղ զմեղս մեր:Առժանավորեա' գոհութեամբ փառաւորել զքեզ ընդ Որդւոյ և ընդ Սրբոյ Հոգւոյդ. այժմ և միշտ և յաւիտեանս յաւիտենից,ամէն: Եւ դառնալով առ ժողովուրդն.շարունակի ասիլ: Խոստովանիմ առաջի Աստուծոյ և սրբուհւոյ Աստուածածնին և առաջի ամենայն սրբոց և առաջի ձեր, հա'րք և եղբայրք, զամենայն մեղս զորս գործեալ եմ. քանզի մեղայ խորհրդով բանիւ և գործով և ամենայն մեղօք՝ զոր գործեն մարդիկ, մեղայ, մեղայ, աղաչեմ զձեզ, խնդրեցէք վասն իմ յԱստուծոյ զթողութիւն:
  9. Родинка, Армянская Апостольская Церковь тоже православная))) П.С. о.Гевонд, какие то у вас устарелые данные только в Израиле учеников в духовной семинарии больше чем 30 :hm:
  10. Сначала подумал что за чушь...потом прочитал подпись Аракс-а :lol:
  11. ну ну...будем ждать эдак еще лет 15, потом посмотрим :lol:)))) про возможности которые у вас были лет 15 назад помолчу...
  12. Ужасающий случай случился на балете "Лебединое озеро" в Череповце. Во время " Танца маленьких лебедей" чихнула одна из балерин. В мерах профилактики птичьего гриппа была умерщвлена вся стая!!!
  13. Умирает старик. Вокруг собрались родственники. Ну значит дед и говорит: - На самом деле я сказочно богат. У меня есть сундук, полный золота и бриллиантов, но я закопал его в земле. - А где эта земля, дедушка? - Земля... это третья планета от солнца

×
×
  • Создать...