Перейти к публикации

hayastan111

Newbies
  • Публикаций

    3
  • Зарегистрирован

  • Посещение

Все публикации пользователя hayastan111

  1. ԱՌԱՔԵԼ, ՄՈՒՇԵՂ Առաքել, Մուշեղ լեռներից իջան, Ավերակ ջաղաց հոգի ջան, դարձան օդևան: Դե՛, զարկեք տղերք, դե՛, զարկեք քաջ-քաջ, Դե՛, զարկեք-զարկեք, նշան ի առաջ, Տիրոջ սուրբ կամքով հոգի ջան, Մենք կերթանք առաջ: Առաքել ձայնեց «Մուշեղ իմ եղբայր. Դուն հանգիստ կացիր հոգի ջան, ես կգտնեմ ճար»: Առաքել, Մուշեղ, Սերոբ Խլացին, Երեք կտրիճներ, հոգի ջան, նահատակվեցին: Երկինք թող շնորհե նրանց վառ պսակ, Մենք էլ միշտ հիշենք հոգի ջան նրանց հիշատակ:
  2. http://www.youtube.c...h?v=6HLCZC9bQS4 Կովկասի քաջեր, գնանք Մուշ, Սասուն, Մեր քույր եղբայրներ, մեզ են սպասում, Անդրանիկը քաջ, յուր ընկերներով, Շարժվում է առաջ, Սասնա կողմերով: Սուլթան սարսափած, ճարը կտրված, Հազար ոսկի է գլխին խոստացած: Կովկասի քաջեր, խմբեր կազմեցեք, Քաջ Անդրանիկին օգնության հասեք, Առած իր շուրջը, ֆիդայիք ութսուն, Մաքրեց ճանապարհ դեպի Մուշ, Սասուն: Կովկասի քաջեր, առյուծի ձագեր, Հեծեք ձեր ձիեր, կապեք ձեր զենքեր, Օրհնյալ տիկիններ, հայոց օրիորդներ, Ծախեք ձեր զարդեր, գնեք փամփուշտներ: Մոտ է գարունը, շուտով կբացվի, Հայոց քաջի ձայնը շուտով կլսվի, Անդրանիկը քաջ, կանգնել է առաջ, Գոռում է գոչում, կուզե պատերազմ:

×
×
  • Создать...