Перейти к публикации
  • Обсуждение также на телеграм канале

    @OpenarmeniaChannel

ՄԱՀԱԶԴ


Ман

Рекомендованные сообщения

  • OpenArmenia Club

patriarcht.jpg

ՄԱՀԱԶԴ

Հոկտեմբերի 12-ին Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին ԲԾայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը տեղեկացավ Երուսաղեմիպատրիարքական փոխանորդ Տ. Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանից, որ Երուսաղեմումերկարատև հիվանդությունից հետո կյանքի 93-րդ տարում ի Տեր ննջեց Երուսաղեմի ՀայոցՊատրիարք Ամենապատիվ Տ. Թորգոմ արքեպիսկոպոս Մանուկյանը:

Ամենայն Հայոց Կաթողիկոսը, Գերագույն հոգևորխորհուրդը և Հայ Եկեղեցու ողջ եկեղեցական դասը սգում են բազմավաստակ ՊատրիարքՍրբազան Հոր մահը` աղոթելով, որ Տերը Սուրբ Հոգու մխիթարությունը պարգևի հավատավոր մեր ժողովրդին և Իր խնամքի ևօրհնության ներքո պահի Երուսաղեմի Հայոց Պատրիարքական Աթոռը և նրա զինվորյալմիաբանությունը:

Ամենապատիվ Տ. Թորգոմ արքեպիսկոպոսՄանուկյանը ծնվել է 1919 թ. փետրվարի 16-ին, Բաղդադի հյուսիսում (Իրաք)` Բագուբաքաղաքի մոտ գտնվող փախստականների ճամբարում: Բաղդադի Սրբոց Թարգմանչաց հայկականդպրոցում նախակրթական ուսումն ավարտելուց հետո ընդունվել է Երուսաղեմի ՀայոցՊատրիարքարանի Սրբոց Հակոբյանց ժառանգավորաց վարժարան:

1936 թ. օգոստոսի 2-ին սարկավագ էձեռնադրվել ձեռամբ երջանկահիշատակ Պատրիարք Թորգոմ արքեպիսկոպոս Գուշակյանի:

1939 թ. հուլիսի 23-ին ձեռնադրվել էկուսակրոն քահանա` ստանալով Թորգոմ անունը:

1939-46 թթ. Երուսաղեմի ՀայոցՊատրիարքարանում տարբեր պաշտոններ է վարել. աշխատել է Պատրիարքարանի «Սիոն»ամսագրի խմբագրությունում, ինչպես նաև եղել է ճեմարանի փոխտեսուչ:

1946 թ. հուլիսին մեկնել է ԱՄՆ ևնշանակվել Հյուսիսային Ֆիլադելֆիայի (Փենսիլվանիա) Ս. Երրորդություն հայկական եկեղեցուհոգևոր հովիվ: 1951 թ. Ամերիկայի Արևելյան թեմի առաջնորդի կողմից նշանակվել է թեմիառաջնորդական փոխանորդ:

1954 թ. Հյուսիսային Ֆիլադելֆիայում մեկտարով վերսկսելով ծառայությունը` Հայր Թորգոմը վերադարձել է Երուսաղեմ և նշանակվելճեմարանի տեսուչ: Նա նաև վարել է Պատրիարքարանի դիվանապետի պարտականությունները:

1960 թ. վերադառնալով ԱՄՆ` ուսումըշարունակելու նպատակով ընդունվել է Քեմբրիջի Եպիսկոպոսական Աստվածաբանական Դպրոց(Մասաչուսեթս):

1962 թ. ընտրվել է Հայ Եկեղեցու ԱմերիկայիԱրևմտյան թեմի առաջնորդ:

Նույն թվականի հոկտեմբերի 14-ին, ձեռամբերջանկահիշատակ Ամենայն Հայոց Վազգեն Ա Կաթողիկոսի, Մայր Աթոռ Ս. Էջմիածնումձեռնադրվել է եպիսկոպոս:

1966 թ. ապրիլին, Արևմտյան թեմի առաջնորդիպաշտոնում 4 տարի ծառայելուց հետո Թորգոմ Եպիսկոպոսը ընտրվել է Հայ ԵկեղեցուԱմերիկայի Արևելյան թեմի առաջնորդ:

Երկու տարի անց երջանկահիշատակ Վազգեն ԱԿաթողիկոսի կողմից նրան շնորհվել է Արքության պատիվ:

Արևելյան թեմի առաջնորդի պաշտոնում 24տարի ծառայելուց հետո Թորգոմ Արքեպիսկոպոսը 1990 թ. մարտի 22-ին ընտրվել էԵրուսաղեմի 96-րդ Պատրիարք:

1994 թ. օգոստոսի 19-ին Վազգեն ԱԿաթողիկոսի մահից հետո Ամենապատիվ Սրբազան Հայրը նշանակվել է ԿաթողիկոսականՏեղապահ:

Թորգոմ Արքեպիսկոպոս Մանուկյանը ստացել էմի շարք ակադեմիական պարգևներ, արժանացել է Նյու Յորքի Ընդհանուր ԱստվածաբանականՃեմարանի պատվավոր դոկտորի կոչման:

1986 թ. ստացել է նաև Ամերիկայի երկուգլխավոր պարգևները. «Ազատության Արձան» և «Էլիզ Այլընդ» պատվո շքանշանները:

Թորգոմ Պատրիարքը մեծ ավանդ է ունեցելմիջազգային էկումենիկ հարաբերությունների զարգացման գործում: Նա ծառայել է ԱՄՆ-ումՔրիստոսի Եկեղեցիների Ազգային Ժողովի հանձնաժողովում, նախագահել է «Կրոննամերիկյան կյանքում» խորհուրդը: Եղել է նաև«Խղճմտանքի կոչ» հիմնադրամի տնօրենների խորհրդի անդամ:

Թորգոմ Պատրիարքը հեղինակ է 20մենագրությունների, որոնց թվում` բանաստեղծական երեք ժողովածուներ, հայկական Ս.Պատարագի ուսումնասիրություն, հայոց Մեծ Եղեռնին նվիրված գրքեր և Երուսաղեմի սուրբվայրերի մանրամասն ուղեցույց: Պատրիարք Հայրը ճանաչված կոմիտասագետ էր:

Հոկտեմբերի 14-ին` Ս. Պատարագի ավարտին,Մայր Տաճարում կկատարվի հոգեհանգստյան արարողություն` Հայ Եկեղեցու վաստակյալսպասավորի հոգու խաղաղության համար:

Յիշատակն արդարոյն օրհնութեամբ եղիցի:

Ссылка на комментарий
Поделиться на других сайтах

  • Ответы 0
  • Создано
  • Последний ответ

Архивировано

Эта тема находится в архиве и закрыта для дальнейших сообщений.


  • Наш выбор

    • Наверно многие заметили, что в популярных темах, одна из них "Межнациональные браки", дискуссии вокруг армянских традиций в значительной мере далеки от обсуждаемого предмета. Поэтому решил посвятить эту тему к вопросам связанные с армянами и Арменией с помощью вопросов и ответов. Правила - кто отвечает на вопрос или отгадает загадку первым, предлагает свой вопрос или загадку. Они могут быть простыми, сложными, занимательными, важно что были связаны с Арменией и армянами.
      С вашего позволения предлагаю первую загадку. Будьте внимательны, вопрос легкий, из армянских традиций, забитая в последние десятилетия, хотя кое где на юге востоке Армении сохранилась до сих пор.
      Когда режутся первые зубы у ребенка, - у армян это называется атамнаhатик, атам в переводе на русский зуб, а hатик - зерно, - то во время атамнаhатика родные устраивают праздник с угощениями, варят коркот из зерен пшеницы, перемешивают с кишмишом, фасолью, горохом, орехом, мелко колотым сахаром и посыпают этой смесью голову ребенка. Потом кладут перед ребенком предметы и загадывают. Вопрос: какие предметы кладут перед ребенком и что загадывают?    
      • 295 ответов
  • Сейчас в сети   1 пользователь, 0 анонимных, 1 гость (Полный список)

  • День рождения сегодня

  • Сейчас в сети

    1 гость
    VREZH
  • Сейчас на странице

    Нет пользователей, просматривающих эту страницу.

  • Сейчас на странице

    • Нет пользователей, просматривающих эту страницу.


×
×
  • Создать...