Перейти к публикации
  • Обсуждение также на телеграм канале

    @OpenarmeniaChannel

Celebrating 175 Years in Singapore Armenian Church of St. Gregory the Illuminator


GrantB

Рекомендованные сообщения

  • 4 месяца спустя...
  • Ответы 3
  • Создано
  • Последний ответ

Событие состоялось, скан статьи из сингапурской газеты Straits Times (основатель - армянин):

Ссылка на комментарий
Поделиться на других сайтах

04 Ապրիլի, 2011 թ.

Sydney, Australia

ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ

ՍԻՆԳԱՊՈՒՐԻ Ս. ԳՐԻԳՈՐ ԼՈՒՍԱՎՈՐԻՉ ԵԿԵՂԵՑՈՒ 175 ԱՄՅԱԿԸ

Մարտի 25-27–ը Սինգապուրում մեծ հանդիսավորությամբ նշվեց Հայ Առաքելական Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու 175 ամյակը: Այս առիթով Սինգապուրում հավաքվել էին շուրջ 200 հայեր, որոնք ժամանել էին աշխարհի 15 երկրներից, այդ թվում շուրջ 40 ներկայացուցիչ Սինգապուրի հայ համայնքից:

Եկեղեցու 175 ամյակին նվիրված տոնակատարությունները նախագահում էր Ավստրալիայի և Նոր Զելանդիայի հոգևոր առաջնորդ, ինչպես նաև Հնդկաստանի և Ծայրագույն Արևելքի Հայրապետական պատվիրակ` գերաշնորհ Տ. Աղան արքեպիսկոպոս Պալիոզյանը: Սրբազան հոր առաջնորդությամբ` Սինգապուրում հավաքված հայերի թվում մեծամասնություն էին կազմում Ավստրալիայի և Նոր Զելանդիայի տարբեր շրջաններից, հատկապես Սիդնեյից ժամանած ներկայացուցիչները, որոնք թվով մոտ 50 հոգի էին:

Սինգապուրում բացի Ս. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցուց կան նաև բազմաթիվ այլ նշանավոր վայրեր և կառույցներ, որոնք անմիջականորեն կապված են հայ համայնքի պատմությանը: Օրինակ` Հայկական փողոցը, Սինգապուրի պատմական ամենանշանավոր կառույցներից մեկը` հանրահայտ Ռաֆլզ Հոթել հյուրանոցը և այն հիմնադրող Սարգիս (Սարգսյան) եղբայրների անվամբ կոչվող փողոցը, անգլերենով հրատարակվող Սթրեյթ Թայմս օրաթերթը, որը հիմնադրվել է 1845 թ. Խաչիկ Մովսեսի կողմից, Սինգապուրի ազգային խորհրդանիշը հանդիսացող ծաղիկը, որը կրում է (Միս Վանդա Ջոաքիմ) հայազգի Աշխեն Հովակիմյանի կամ Ագնես Ջոաքիմի անունը, ինչպես նաև Գալիսթան և Սեթ Մարթին փողոցները և այլն:

Մարտի 26-ին, երեկոյան Ռաֆլզ Հոթել-ում տեղի ունեցավ հանդիսավոր ճաշկերույթ-ընդունելություն, որին, ի թիվս հայության, ներկա էին նաև Գերաշնորհ Տ. Աղան Արքեպիսկոպոս Պալիոզյանը, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի ներկայացուցիչ գերաշնորհ Տ. Ոսկան արքեպիսկոպոս Կալպակյանը, Հայաստանի Հանրապետության Սփյուռքի նախարար` Տիկ. Հրանուշ Հակոբյանը, Սինգապուրի Ազգային պատմամշակութային արժեքների պահպանման խորհրդի նախագահ Թոմի Քոհը, Սինգապուրում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Սարգսյանը, Սինգապուրի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու հոգեբարձուների խորհրդի անդամներ և այլք: Ընդունելությունը եզրափակվեց հայ երաժիշտների կատարմամբ եվրոպական և հայ դասական երաժշտության համերգով:

Մարտի 27-ին Սինգապուրի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում մատուցվեց Սուրբ Պատարագ, օրվա պատարագիչն էր Հայրապետական ներկայացուցիչ` գերաշնորհ Տ. Ոսկան արքեպիսկոպոս Կալպակյանը: Պատարագին, ի թիվս հայ հավատացյալների ներկա էր նաև Սինգապուրի արտաքին գործերի նախարար Ջորջ Յոն, ով իր ելույթում մասնավորապես նշեց, որ <<հայերի փոքր համայնքը երկրի թագի զարդերից է>>:

Դիվան` առաջնորդարանի

Ссылка на комментарий
Поделиться на других сайтах

  • 2 месяца спустя...

Архивировано

Эта тема находится в архиве и закрыта для дальнейших сообщений.


  • Наш выбор

    • Наверно многие заметили, что в популярных темах, одна из них "Межнациональные браки", дискуссии вокруг армянских традиций в значительной мере далеки от обсуждаемого предмета. Поэтому решил посвятить эту тему к вопросам связанные с армянами и Арменией с помощью вопросов и ответов. Правила - кто отвечает на вопрос или отгадает загадку первым, предлагает свой вопрос или загадку. Они могут быть простыми, сложными, занимательными, важно что были связаны с Арменией и армянами.
      С вашего позволения предлагаю первую загадку. Будьте внимательны, вопрос легкий, из армянских традиций, забитая в последние десятилетия, хотя кое где на юге востоке Армении сохранилась до сих пор.
      Когда режутся первые зубы у ребенка, - у армян это называется атамнаhатик, атам в переводе на русский зуб, а hатик - зерно, - то во время атамнаhатика родные устраивают праздник с угощениями, варят коркот из зерен пшеницы, перемешивают с кишмишом, фасолью, горохом, орехом, мелко колотым сахаром и посыпают этой смесью голову ребенка. Потом кладут перед ребенком предметы и загадывают. Вопрос: какие предметы кладут перед ребенком и что загадывают?    
      • 295 ответов
  • Сейчас в сети   0 пользователей, 0 анонимных, 1 гость (Полный список)

    • Нет пользователей в сети в данный момент.
  • День рождения сегодня

    Нет пользователей для отображения

  • Сейчас в сети

    1 гость

    Нет пользователей в сети в данный момент.

  • Сейчас на странице

    Нет пользователей, просматривающих эту страницу.

  • Сейчас на странице

    • Нет пользователей, просматривающих эту страницу.


×
×
  • Создать...