Перейти к публикации
  • Обсуждение также на телеграм канале

    @OpenarmeniaChannel

Սահմանամերձ գյուղի բնակիչներն ահ ու սարսափի մեջ են ապրում


hye

Рекомендованные сообщения

«Երբ ադրբեջանցիները կրակում են, մտնում եմ անկողնու տակ»

Տավուշի մարզի Ներքին Կարմիրաղբյուր գյուղում մտա առաջին հանդիպած տունը, որի դուռը բաց էր: Բակում մի տարեց կին պղնձե կաթսաներ էր լվանում:

- Բարեւ Ձեզ, իմ անունն Արման է,- ներկայացա ես: Տատիկի աչքերը փայլեցին.

- Արման, բալիս տղեն ես…

- Լրագրող եմ, Երեւանից եմ եկել:

- Վա՜յ, ես էլ մտածեցի, թե իմ թոռ Արմանն ա Գերմանիայից եկել, 20 տարի չեմ տեսել, հիմա քո տարիքին կլինի:

Չորս երեխաների մայր Վերիչկա Ադամյանը սահմանամերձ գյուղում ապրում է անկողնային հիվանդ ամուսնու հետ: Տղան մեկնել է արտագնա աշխատանքի, իսկ երեք աղջիկները հարս են գնացել:

«Մեր տունը 93 թվին ռմբակոծել են, մի հատ ասեղ չենք հանել, էդ պահին մենակ հասցրել ենք տնից դուրս գանք ու վազել ենք ձորի հետեւը: Երբ հետ եկանք, սաղ վառվել էր, ոչ մի բան չէր մնացել»,- պատմում է 75-ամյա Վերիչկան եւ ցույց տալիս նախկին տան փլատակները:

Սուրեն եւ Վերիչկա Ադամյանները պետությունից 800 հազար դրամ օգնություն են ստացել, որով 2 տնակ են գնել, տեղադրել իրենց նախկին տան դիմաց: «Հիմա էլ 10 օրը մեկ կրակում են, իրիկունը վախում ենք լույսը միացնենք, որ չնկատեն, արագ հաց ենք ուտում ու լույսն անջատում: Դիմացի սարն ադրբեջանցիներինն ա, 2 կմ ա հեռու, որ կրակում են, մտնում եմ անկողնու տակ: Գիշերը կրակում են, չենք կարում քնենք»,- ասում է Վերիչկա Ադամյանը: Հակառակորդի գնդակը երբեք չի դիպչել Ադամյան ամուսիններին, սակայն գյուղացիներից շատերին է վիրավորել:

«Էս գյուղի տղերքից շատերը պայմանագրային զինծառայող են, սահման են պահում, էն օրը Գերմանի տղուն բերեցին, զոհվել էր,- ասում է Սուրեն պապը եւ անցնում իրենց խնդիրներին:- Ես առաջին կարգի հաշմանդամ եմ, արդեն 10 տարի անկողնում պառկած եմ, 65 հազար փող ենք ստանում որպես հաշմանդամության եւ կենսաթոշակ, տղես ա մեկ-մեկ փող ուղարկում, ապրում ենք»: 75-ամյա Սուրեն պապը ձեռքին երկար փայտ ունի, որով տնակ մտնող հավերին է քշում պառկած դիրքից. «Մեկ-մեկ էլ կնգաս եմ խփում, որ խելոք չի մնում,- ծիծաղելով ասում է Սուրեն պապը,- տղամարդը պետք ա ըտենց լինի»:

Ադամյան ամուսինները «Փարոսից» օգնություն չեն ստանում: Ինչպես «Հետքին» պարզաբանեց համայնքապետ Մանվել Կամենդատյանը, հողատարածք ունեցող գյուղացիներին օգնություն չի հասնում: «Ճիշտ ա` հող ունենք, բայց մենք չենք մշակում, ո՞նց մշակենք: Ամուսինս անկողնային ա, ես էլ արդեն 75 տարեկան եմ, հազիվ եմ մի էրկու գործ անում»,- ասում է Վերիչկա Ադամյանը:

Տարեց ամուսինները փայտ վառելով են տաքանում, քանի որ Ներքին Կարմիրաղբյուր հասած գազի խողովակը իրենց փողոցից բավականին հեռու է, եւ նախագծում իրենց փողոցը չի եղել: «Մյուս փողոցների մարդիկ իրենց տան դեմից են գազը քաշել մինչեւ տուն, մեզ ասում են` էն փողոցից բերեք, բայց մենք փող չունենք, որ գազ քաշենք»:

Այնուամենայնիվ, Ադամյան ամուսիններն ավելի շատ դժգոհում են ոչ թե նյութական պայմաններից, այլ միայնակ կյանքից: «Երեխեքս մեր մոտ չեն, կարոտում ենք, տղուս թոռը, որի անունը Արման ա, Գերմանիայում ա ապրում, էն օրը նամակ էր գրել, թե որ գամ ինձ կընդունե՞ք: Մենք էլ գրեցինք` բա ո՞նց չենք ընդունի, մեր բալի տղեն ես, հետո՞ ինչ, որ 2 տարեկանից չենք տեսել: Դրա համար էլ որ դու եկար, ինձ թվաց, թե իմ Արմանն ա եկել»,- ասաց Վերիչկա տատը:

Արման Ղարիբյան

http://hetq.am/am/society/nerkin-karmiraghbyur/

Ссылка на комментарий
Поделиться на других сайтах

  • Ответы 0
  • Создано
  • Последний ответ

Архивировано

Эта тема находится в архиве и закрыта для дальнейших сообщений.


  • Наш выбор

    • Наверно многие заметили, что в популярных темах, одна из них "Межнациональные браки", дискуссии вокруг армянских традиций в значительной мере далеки от обсуждаемого предмета. Поэтому решил посвятить эту тему к вопросам связанные с армянами и Арменией с помощью вопросов и ответов. Правила - кто отвечает на вопрос или отгадает загадку первым, предлагает свой вопрос или загадку. Они могут быть простыми, сложными, занимательными, важно что были связаны с Арменией и армянами.
      С вашего позволения предлагаю первую загадку. Будьте внимательны, вопрос легкий, из армянских традиций, забитая в последние десятилетия, хотя кое где на юге востоке Армении сохранилась до сих пор.
      Когда режутся первые зубы у ребенка, - у армян это называется атамнаhатик, атам в переводе на русский зуб, а hатик - зерно, - то во время атамнаhатика родные устраивают праздник с угощениями, варят коркот из зерен пшеницы, перемешивают с кишмишом, фасолью, горохом, орехом, мелко колотым сахаром и посыпают этой смесью голову ребенка. Потом кладут перед ребенком предметы и загадывают. Вопрос: какие предметы кладут перед ребенком и что загадывают?    
      • 295 ответов
  • Сейчас в сети   0 пользователей, 0 анонимных, 1 гость (Полный список)

    • Нет пользователей в сети в данный момент.
  • День рождения сегодня

    Нет пользователей для отображения

  • Сейчас в сети

    1 гость

    Нет пользователей в сети в данный момент.

  • Сейчас на странице

    Нет пользователей, просматривающих эту страницу.

  • Сейчас на странице

    • Нет пользователей, просматривающих эту страницу.


×
×
  • Создать...