Перейти к публикации
  • Обсуждение также на телеграм канале

    @OpenarmeniaChannel

բողոքի ակցիա սեպտեմբերի 1-ին


grieg

Рекомендованные сообщения

Սեպտեմբերի 1-ին, ժամը 14:00-15:00-ին տեղի կունենա բողոքի ակցիա ՀՀ Կրթության նախարարության դիմաց:

child-abuse.jpg

Պահանջում ենք

Դադարեցնել հատուկ դպրոցներում կատարվող անօրիանականությունները /թերի ուսուցում,տարբեր կարգի բռնություններ, անառողջ մթնոլորտ, երեխաների անօրինական աշխատանք/

Ցուցաբերել հատուկ դպրոցների նկատմամբ հատուկ ուշադրություն

խստացնել վերահսկողությունը

ապահովել թափանցիկություն

վերականգնել երեխաների ոտնահարված իրավունքները

Mariam Sukhudyan

Ссылка на комментарий
Поделиться на других сайтах

  • Ответы 4
  • Создано
  • Последний ответ

ում? ում հույսով պետք է ապրեն..ում պետք է վստահեն այդ երեխաները ,

ծնողներին? որոնք իրենց երեխաներին նույնիսկ նոր տարվա օրը չեն ուզում տեսնել...

ոստիկանություն ? որտեղ գուցե առաջին հերթին կկասկածեն երեխաների խոսքերի վրա

տնօրենին, ուսուցիչին ? ովքեր կարող են սպառնալ դպրոցից դուրս շպրտել կամ հանգստացնեն աթոռի հարվածների միջոցով..

բարերարներին? ում միջոցները երեխաներին դժվար թե հասնի ...

տարբեր տեսակի ՀԿ-ներ և իրավապաշտ կազմակերպություններ ? ովքեր հեչ չեն ուզում խնդիրներ ունենալ.

կրթության նախախարություն ? որտեղ այցելելով և խոսելով չինովնիկների հետ այս թեմայով ես .. անտարբեր, անպատասխանատու և ցինիկ բառերի ամբողջ խորությունը հասկացա

ինչ եք անելու ? երբ մի օր ձեզ հանդիպի այդպիսի մի երեխա ու իրական պատկերը ցույց տա...

Ссылка на комментарий
Поделиться на других сайтах

d8226288d81ec87fa1d04ec8b101f258.jpg

Սուտ մատնության մեջ մեղադրվող բնապահպան, ակտիվիստ եւ կամավոր Մարիամ Սուխուդյանի ընկերները եւ ծանոթները այսօր հավաքվել էին Կրթության եւ Գիտության նախարարության շենքի առջեւ:

«Վերջ բռնությանը, ծեծին եւ ամենաթողությանը հատուկ դպրոցներում», «Հատուկ դպրոցներին հատուկ ուշադրություն», «Կրթություն՝ ոչ թե բռնություն», «Պրն. Աշոտյան, ձեր նախարարությունն աչք է փակում մանկապղծության վրա», «Ո՞վ է վերահսկում», «Սեռական բռնությունը հանցանք է» ցուցապաստառներով ակցիայի մասնակիցները շարվել էին նախարարության շենքի առջեւ՝ ցանկանալով նախարարության ուշադրությունը հրավիրել հատուկ կամ օժանդակ դպրոցների վրա:

Ինչպես նշեց ակցիայի մասնակից, բնապահպան եւ կամավոր Հրայր Սավզյանը` վիճակը մտահոգիչ է ոչ միայն Նուբարաշենի թիվ 11, այլ բոլոր հատուկ դպրոցներում։ «Բոլոր տեղերում էլ կա վատ սնունդ, վատ վերաբերմունք, ծեծ, սանիտարահիգիենիկ իրավիճակ»,- ասաց նա:

Հիշեցնենք, որ Մարիամ Սուխուդյանը 2008թ. ապրիլ-հունիս ամիսներին աշխատել է Նուբարաշենի դպրոցում, նկատել թերություններ, այդ թվում՝ ուսուցչի կողմից աշակերտի հանդեպ սեռական ոտնձգության փորձ, իսկ երբ բարձրաձայնել է այդ մասին, նրա նկատմամբ հիմա քրեական գործ է հարուցվել:

Հավաքվածներին ընդունեցին Կրթության եւ գիտության նախարարի խորհրդական Մհեր Ղազարյանը եւ Հանրակրթության վարչության պետ Նարինե Հովհաննիսյանը` խոստանալով, որ Արմեն Աշոտյանը ուրբաթ օրը կընդունի կամավորներից մի քանիսին:

Կամավոր Վարդան Հովհաննիսյանը չի կարծում, որ նախարարը հարցին լուծում կտա:

Հավաքվածները նամակներ էին պատրաստել Սերժ Սարգսյանի, ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին, ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի, ՀՀ Գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի եւ Մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանի համար:

A1plus.am

А1+

39c6bc86cd4c3188ee6d6e80b2de2f5d.jpg

Դիտավորությամբ սուտ մատնության մեջ մեղադրվող Մարիամ Սուխուդյանի ընկերներն այսօր կրթության և գիտության նախարարության առջև բողոքի ակցիա են կազմակերպել՝ իրենց բողոքն արտահայտելով հատուկ դպրոցներում տիրող իրավիճակի վերաբերյալ։

«Հատուկ դպրոցներին հատուկ ուշադրություն», «Հերիքա լռենք», «Կրթություն՝ ոչ թե բռնություն», «Պրն. Աշոտյան, ձեր նախարարությունն աչք է փակում մանկապղծության վրա», «Ո՞վ է վերահսկում», «Սեռական բռնությունը հանցանք է» ցուցապաստառներով ակցիայի մասնակիցները շարվել էին նախարարության շենքի առջև՝ ուշադրություն հրավիրելով հատուկ դպրոցների իրականության վրա։

Ակցիայի մասնակից, «Էկոդար» կազմակերպության անդամ Հրայր Սավզյանը Tert.am–ին ասել է, որ իրենց ակցիայի նպատակն այն է, որ հատուկ, օժանդակ կամ գիշերօթիկ դպրոցներին հատուկ ուշադրություն դարձվի։ Նուբարաշենի հատուկ դպրոցում նախորդ տարի կամավորական աշխատանքի շրջանակներում հայտնված Սավզյանը, ով Մարիամ Սուխուդյանի հետ նույն խմբում է եղել, նշել է, որ վատթար է վիճակը ոչ միայն Նուբարաշենի հիշյալ դպրոցում, այլ բոլոր հատուկ դպրոցներում։ «Բոլոր տեղերում էլ կա վատ սնունդ, վատ վերաբերմունք, ծեծ, սանիտարահիգիենիկ իրավիճակ»,– ասել է նա։

Բողոքի ակցիայի մասնակիցները խնդրի շուրջ բաց նամակ են այսօր հանձնելու պետության առաջին դեմքերին՝ նախագահ Սարգսյանին, ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին, վարչապետ Տիգրան Սարգսյանին, գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին, ՄԻ պաշտպան Արմեն Հարությունյանին։

Հիշեցնենք, որ ակցիայի մասնակիցները, որ նախորդ տարի աշխատել են Նուբարաշենի դպրոցում, մի շարք թերություններ են նկատել, այդ թվում՝ ուսուցչի կողմից աշակերտի հանդեպ սեռական ոտնձգության փորձ, որի մասին բարձրաձայնած Մարիամ Սուխուդյանի նկատմամբ այսօր քրեական գործ է հարուցվել։

Նախապես հայտարարվել էր, որ բողոքի ակցիային կմասնակցի նաև «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանը, որը սակայն ակցիային ներկա չէր։ Ակտիվիստներից տեղեկացանք, որ նա սեպտեմբերի 1–ի առիթով այցելել է Նուբարաշենի դպրոց՝ իրավիճակին ծանոթանալու համար։

<Tert.am> Tert.am

Armkids blog

Mariam Sukhudyan

Ссылка на комментарий
Поделиться на других сайтах

Детей насилуют ?

В Турции изнасилование мальчиков было инструментом воспитания.

Так у них отнималась душа и совесть. Поскольку в безбожных обществах совесть мешает "человеку" жить полноценно.

Для победы нужно избавится от совести. Вот видишь каких успехов достигли потомки Янычаров.

Сегодня совесть мира , первые христяне , которые кляняутся что всегда были верны Богу, сегодня смотри как они пресмыкаются перед потомками янычаров, выставляя на продажу свою совесть. А в уме думают ну какая проблема сегодня продам а завтра опять у меня она вырастит.

Да братан вот такие дела.

Так кто был прав насильники детей или те кто любовь к детям сделали национальной особенностью?

Ссылка на комментарий
Поделиться на других сайтах

  • 2 недели спустя...

«Նախարարության մարդկային ռեսուրսները չեն բավարարում հատուկ դպրոցներում վերահսկողություն իրականացնելու համար: Սա է պատճառը, որ հաճախ այս ոլորտում առկա խնդիրներին նախարարությունը տեղեկանում է լրատվամիջոցների հրապարակումներից»- ԿԳ նախարար Արմեն Աշոտյանն

АрмИнфо. Минобразования и науки РА объявляет о начале приема заявок для участия в процессе ужесточения контроля над сферой спецобразования.

http://bnamard.blogspot.com/2009/09/arminfo.html

"«ԲՌՆԱԲԱՐԵԼԸ » ՀԻՄԻ ԴԵ ՏԵՍ"

Հետաքննություն

Մենք մտադրված չենք մեղադրել քննիչին քրեադատավարական այդ նորմը խախտելու մեջ, քանի որ նա` քննիչը, պարզապես խաբել էր Մ.Սուխուդյանին

http://bnamard.blogspot.com/2009/09/blog-post_09.html

"Էլի մեկ զոհ"

Հրապարակ

34-35 տարեկան կանայք առաջ ու հետ ընկնելով պատմում են այն, ինչը տարիներ շարունակ նրանց խանգարել է ապրել, եւ ինչը միանգամից ընկալելու համար պետք է այլասերված երեւակայություն ունենաս:

Կանայք պատմում են, որ երեխա ծեծելը տնօրեն Ենգիբարյանի հիվանդագին սովորությունն էր. եթե մի օր երեխա չէր ծեծում, անհանգիստ էր:

http://bnamard.blogspot.com/2009/09/blog-post.html

Գուցե թիվ 11 գիշերօթիկ դպրոցի "երկարակյաց" տնօրեն Մերուժան Ենգիբարյանն է ազդել Հ1-ի ղեկավարության վրա: Մեր տեղեկություններով՝ Ենգիբարյանը բավականին ազդեցիկ "մեջք" ունի, որի շնորհիվ էլ նրան չեն հեռացնում նույնիսկ այն բանից հետո, երբ դպրոցի նախկին սաները պատմում են տնօրենի առանձնակի դաժանությամբ ծեծերի եւ խոշտանգումների մասին:

http://www.hraparak.am/hodvac.php?h_id=3352

Նախարարը պատրաստակամություն է հայտնել համագործակցել երիտասարդների հետ, մասնավորապես` ստեղծել նախարարությանը կից մի վերահսկողության մարմին, որտեղ ներգրավված կլինեն նաեւ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ:

http://hetq.am/am/society/hatuk-dprots/

<><><><><><><><><><><><><><>

English subtitles was added for some videos, see

http://www.mariamsukhudyan.info/inv.php

For updated media links see

http://www.mariamsukhudyan.info/links.php

Ссылка на комментарий
Поделиться на других сайтах

Архивировано

Эта тема находится в архиве и закрыта для дальнейших сообщений.


  • Наш выбор

    • Наверно многие заметили, что в популярных темах, одна из них "Межнациональные браки", дискуссии вокруг армянских традиций в значительной мере далеки от обсуждаемого предмета. Поэтому решил посвятить эту тему к вопросам связанные с армянами и Арменией с помощью вопросов и ответов. Правила - кто отвечает на вопрос или отгадает загадку первым, предлагает свой вопрос или загадку. Они могут быть простыми, сложными, занимательными, важно что были связаны с Арменией и армянами.
      С вашего позволения предлагаю первую загадку. Будьте внимательны, вопрос легкий, из армянских традиций, забитая в последние десятилетия, хотя кое где на юге востоке Армении сохранилась до сих пор.
      Когда режутся первые зубы у ребенка, - у армян это называется атамнаhатик, атам в переводе на русский зуб, а hатик - зерно, - то во время атамнаhатика родные устраивают праздник с угощениями, варят коркот из зерен пшеницы, перемешивают с кишмишом, фасолью, горохом, орехом, мелко колотым сахаром и посыпают этой смесью голову ребенка. Потом кладут перед ребенком предметы и загадывают. Вопрос: какие предметы кладут перед ребенком и что загадывают?    
        • Like
      • 295 ответов
  • Сейчас в сети   1 пользователь, 0 анонимных, 1 гость (Полный список)

  • День рождения сегодня

    Нет пользователей для отображения

  • Сейчас в сети

    1 гость
    Artmonton
  • Сейчас на странице

    Нет пользователей, просматривающих эту страницу.

  • Сейчас на странице

    • Нет пользователей, просматривающих эту страницу.


×
×
  • Создать...