Перейти к публикации
  • Обсуждение также на телеграм канале

    @OpenarmeniaChannel

Իսրաէլի հայ համայնք


Понч

Рекомендованные сообщения

Հունիսի 14-ին երեկոյան Երուսաղեմի հայոց պատրիարքարանի օգնությամբ Հայրենիք տեղափոխվեց անցած երեքշաբթի օրն Երուսաղեմի Սուրբ Հարության Տաճարում հանկարծամահ եղած միաբան 35 ամյա Արմեն Խաչատրյանի դին: Ըստ դատաբժշկական հետաքննության հաստատվեց «Շտապ օգնության» , «Մագեն Դավիդ Ադոմ»- ի բժիշկների նախնական վարկածը՝ սրտի տագնապ, այնուհտև կաթված : Թել-Ավիվի Աբու Բեքիր բժշկական կենտրոնից շաբաթ օրն հանգուցյալի դին բերվել էր Երուսաղեմ ու Սրբոց Հակոբյանց մայրավանքում ողջ Իսրայելահայ համայնքն հրաժեշտ տվեց նրան: Այստեղ էին նաև պատվիրակներ Ֆրանցիսկան եկեղեցուց, ներկայացուցիչներ Հույն և Կաթոլիկ պատրիարքարաններից ու տասնյակ մարդիկ, որոնք ճանաչում էին Արմենին:

Պատրիարքարանն հրեական մի կազմակերպության միջոցով շատ կարճ ժամանակահատվածում կարողացավ կազմակերպել այդ ոչ դյուրին՝ հանգուցյալի մարմինը Հայրենիք ուղարկելու գործը: Զգալի օգնություն ցուցաբերեց նաև Իսրայելում Հայաստանի Հանրապետության պատվո հյուպատոս, պրն. Ցոլակ Մոմջյանը:

Հայոց Պատրիարքարանի ներկայացուցիչ Շնորհք աբեղա Պալոյանն էր ուղեկցում մարմինն ու այն տեղափոխել էին միաբանի հայրենի գյուղ: Երեկ Վարդենիսի Սրբ. Աստվածածին եկեղեցում նրա հարազատներն ու բարեկամներն հրաժեշտ տվեցին Արմեն Խաչատրյանին, իսկ այսօր ել Գեղարքունիքի թեմի առաջնորդի ղեկավարությամբ միաբանի դին հողին հանձնվեց:

16.06.09թ. Արտյոմ Չերնամորյան, Երուսաղեմ

Ссылка на комментарий
Поделиться на других сайтах

  • Ответы 126
  • Создано
  • Последний ответ

По просьбе трудящегося.)

Над входом есть табличка-квадратик, именно там это и высечено.

Ссылка на комментарий
Поделиться на других сайтах

Такая же табличка над входом в церковь в Яффо.

Её наконец то отремонтировали (15 лет добивались разрешения) и теперь она выглядет намного привлекательнее.

post-29-1120662135.jpg

Ссылка на комментарий
Поделиться на других сайтах

Շուրջ երկու ամիս է ինչ , Պետախ-Տիկվայի «Շնայդեր» մանկական, բժշկական կենտրոնում Ռուսաստանի Դաշնության Սոչի քաղաքից բուժման նպատակով բերվել է վեց ու կես տարեկան Միքայել Ոհանյանը: Երեխան այժմ ընդունում է ինտենսիվ քիմիաթերապիա և գտնվում է հրեա մասնագետների հսկողության տակ: Ցավոք սրտի Իսրայելում բուժումը բավական թանկ արժե և տղայի հայրը վերադարձել է Սոչի ունեցվածքը վաճառելու և գումարներ հայթայթելու համար:

Այսօր հանդիպեցինք Միքայելի մոր ու մորաքրոջ հետ հիվանդանոցում, երեխայի առողջական վիճակը բավարար է, սակայն բուժումը երկարատև է ու ընտանիքին օգնություն է

անհրաժեշտ:

Եթե կան կոնկրետ առաջարկություններ, խնդրում ենք դիմել մեզ:

23.06.09թ. Իսրայելահայերի Պետախ-Տիկվայի «Նաիրի» միություն

Ссылка на комментарий
Поделиться на других сайтах

Ահա այսպիսի ցուցապաստառներով դիմավորեցին Ադրբեջանում Իսրայելի նախագահ Շիմոն Պերեսին: Նա այսօր պաշտոնական այցով ժամանեց Բաքու, որտեղ նրան դիմավորեցին փոխվարչապետ Յագուբ Էյուբովն ու այլ պաշտոնական անձինք: Իշխանություններն նույնիսկ չէին կախել փողոցներում Իսրայելի դրոշներն, չնայած որ պարոն Պերեսի այցն պաշտոնական է,

քանզի կար մտավախություն, որ ադրբեջանցի ակտիվիստներն պրովոկացիաներ կկազմակերպեն:

Ссылка на комментарий
Поделиться на других сайтах

Նկարում՝ ձախից առաջինը՝ Կառլեն Դավթյան, Էդմոն Զաքարյան, մեջտեղում Յաֆֆո և Հայֆա քաղաքների հոգևոր հովիվ հայր Ավետիս վարդապետ Իբրաջյան, Անդրանիկ Դավթյան և Հրայր Հարությունյան

Շուրջ 3 շաբաթ է ինչ հայ ճարտարապետ Անդրանիկ Դավթյանի ղեկավարած խումբը գտնվում է Իսրայելում: Այժմ հայաստանցի ճարտարապետ-ռեստավրատորներն կառուցում են Յաֆֆոյի Սրբ.Նիկողայոս վանքի խորհանը: Հայաստանից բերել են բոլոր շինանյութերն, հայկական տուֆ և ֆելզիտ, բերվել է 3 խաչքար՝ 1-ը հայ գործարար Արթուր Բագրյանի նվերն է, 2-ը Իսրայելահայ գործարար Սմբատ Մխիթարյանի նվերն է վանքին իսկ 3-ը Անդրանիկ Դավթյանի նվիրատվությունն է Յաֆֆոյի համայնքին:

Երուսաղեմի Հայոց Պատրիարքարանն իր վրա է վերցրել շինանյութերի ներկրման ու մնացած բոլոր ծախսերն՝ ընդհանուր առմամբ ծախսվել է մոտ 38.000 ԱՄՆ դոլլար:

2007թ.-ին Երուսաղեմում հայ գործարար Արթուր Բագրյանի նվիրատվությամբ 7 խաչքար տեղադրվեց Երուսաղեմի Ժառանգավորած վարժարանի բակում, նախագիծը մնացել էր կիսատ, մեկ-երկու օրից կսկսվի նաև հայկական կամարի կառուցման աշխատանքներն:

05.07.09թ. «Նաիրի» միություն, Արտյոմ Չերնամորյան

Ссылка на комментарий
Поделиться на других сайтах

  • 4 недели спустя...

Չբացելով ցատ փակագծեր ու գաղտնիության սկզբունքը պաշտպանելով և թուրք-ադրբեջանական վայրահաչոցներից ու Իսրայելի վրա ճնշումներից պաշտպանվելու համար կարող ենք հայտնել, որ այս երկրի պատմության մեջ առաջին անգամ երկրի կենտրոնի հայերի ջանքերով կառուցվելու է Հայոց Եղեռնին նվիրված հուշարձան, որի համար անհրաժեշտ են դրամական միջոցներ և անմիջապես: Ճարտարապետական և մնացած հաշվարկների համար անհրաժեշտ են դրամական խոշոր միջոցներ, որոնց ցավոք սրտի մի քանի տարի Իսրայելում բնակվող նախկին հայաստանցիներն ու մեր Իսրայելահայերի «Նաիրի» միությունը չի տիրապետում: Պետք է ողջ աշխարհի հայերի անմիջական դրամական օգնությունը: Միաժամանակ շատ ռիսկային ենք համարում մեր այս հոդվածի արտատպությունն ու նամանավանդ թարգմանությունն, որն ի չիկ կդարձնի մեր տասնամյա պայքարն ու Իսրայելում հայկական հուշարձանի տեղադրումը, մի երկրում, որն մինչև օրս պաշտոնապես չի ճանաչել Հայոց Ցեղասպանությունը: Ճարտարապետական հաշվարկներն ու երեք ամսից շին-աշխատանքներն սկսելու համար անհրաժեշտ են խոշոր դրամական միջոցներ, ընդորում ջրահեռացման, տարածքի բարեկարգման ու ծառապատման աշխատանքներն կատարվելու են հրաեական միջոցներով:

Խնդրվում է կապ պահպանել մեր հետ մեր կայքի միջոցով, լրացուցիչ տեղեկություններ ու մանրամասներ կարող եք ստանալ անմիջապես մեզանից:

Ссылка на комментарий
Поделиться на других сайтах

Աշխատանքի կեսը արդեն արված է: Հայաստանցի ճարտարապետները ուզում են ևս 17000 շեկել՝ աշխանատքը վերջացնելու համար:

Ссылка на комментарий
Поделиться на других сайтах

  • 2 недели спустя...
Աշխատանքի կեսը արդեն արված է: Հայաստանցի ճարտարապետները ուզում են ևս 17000 շեկել՝ աշխանատքը վերջացնելու համար:
Ссылка на комментарий
Поделиться на других сайтах

Ովքեր ինձ դիմեցին՝ Շատ շնորհակալ ենք:

Այդ ամենը արվում է բոլորիս համար: Հազիվ թույլտվություն ենք ստացել, եթե էտ անտեր գումարը չհաւաքենք- ամոթ մեզ:

Ամեն մեկը ինչքան կարող է-50 շեկելին ել մերսի կասենք)

Դիմեք ինձ կամ Արտյոմին:

nairi.do.am

Ссылка на комментарий
Поделиться на других сайтах

Պարոնայք Դավիթ Կոն եւ Ալեքս Վեքսլեր.«Երազխաբությունից երեխա չի ծնվում»(Պ.Ս.)

Այն մասին ,թե ինչպես վերոհիշյալ անձինք, օգոստոս երկուսին, իրենց ենթակա«Իսրայել

պլյուս» հեռուստաալիքի «օտկրիտայա ստուդիա»հաղորդաշարում,զրպարտեցին Հայաստանին՝ Կառավարությունով հանդերձ,առ այն,իբր,15.07.09 աղետի ենթարկված իրանա կան ՏՈՒ-154 ինքնաթիռը Լիբանան՝ «Հզբոլլաի»համար նախատեսված զենք էր տեղափոխում,որը,ըստ հեղինակների,Հայաստանի ցամաքային տարածքով պիտի անցներ Թուրքիա,իսկ այնտեղից Սիրիա,Լիբանան՝ «Հզբոլլաին»,եւ որ ինքնաթիռի կործանման պատ ճառն էլ հենց այդ զենքերն են եղել(իբր պայթուցիկ ռումբերը ինքնամիացվել են): Հանուն արդարության նշենք,որ զրպարտանքի սկզբնաղբյուրը իտալական «Կորյերե դե լա սեռա»թերթն է:Այս վերինները «նյութը մշակողներն են»՝ ադրբեջանա-թուրքավարի...

---------------------------------------------------------------------------------------------------

Զարմանալու ոչինչ չկա:Ամեն ինչ «ճիշտ»հաշվված էր :Հարկավոր էր շեղել,կամ արդարացնել Իսրայելի կողմից եղբայրական Ադրբեջանին ռազմական օգնության փաստը,իբր թե, տեսեք- տեսեք Հայաստանը «քըխ»է,կապված է Իսրայելին թշնամի պետությունների հետ,ուրեմն նրա դեմ պետք է պայքարել,եւ ինչպես ասաց «դատարկաբանական գիտութ յունների» դոկտոր պրոֆեսոր(թերեւս՝ ակադեմիկ)բաքվեցի Դավիթ Կոնը՝«պետք է գնդա կոծել Հայաստանի տերիտորիայում գտնվող,ահաբեկիչների համար զենք տանող քարա վանը, եւ սկսել զինել նրա (Հայաստանի)թշնամիներին»:Հասկանու՞ մ եք՝«եւ սկսել զինել», իբր թե զինումը դեռ սկսված չէ,բայց այ,որ«համը հանեք՝ կզինենք»:Իսկ համը արդեն հանեցիք:Բա՞:«Հայերեն»սրան ասում են«ինքն իրեն էշի տեղ է դրել»:

Ես հասկանում եմ.Իսրայելին,ինչպես նաեւ յուրաքանչյուր այլ պետության՝ փող է պետք, (չհաշված քաղաքական մարտավարական մտահղացում նպատակները),եւ այս առ ու ծախի մեջ երբեմն, երբեմն«որոշ բաների»առջեւ աչք է փակվում ,մասնավորապես՝ կորսվում է բարոյականությունը,քանզի ավելի «բարոյական»է շահը: Այսպես՝ Իսրայելը «մոռա նում է»,որ

մեկ անգամ չէ ,որ Թուրքիան եւ Ադրբեջանը հայտարարել են իրենց «մեկ ազգ, երկու պետության գոյության մասին»:Հիմա,ժամանակ առ ժամանակ Թուրքիան բացում է իր«օրհնյալ»բերանն ու հայհոյանքի թուք ու մուրով,ծիածանի բոլոր գույներով ներկում Իսրայելին՝ մինչեւ, որպես ցեղասպանության(չէ,չէ,հայերի մասին չէ խոսքը...)հեղինակի՝ Ջենինում,Հազայում: Սա թողնենք ասողի դատին ,իսկ լսողը՞:Իսկ լսողը գերադասում է լռել,իսկ գիտե՞ք ինչու:Մարտավարական շահե՞րն են պահանջում:Դե չէ՜՜:Որովհետեւ, եթե Շիմոն Պերեսը(նա այժմ Ա.Լիբերմանի մոտ

«ԱԳ նախարար է աշխատում») Դավո սում Էրդողանին ասեր «դուք ինքներդ եք ցեղասպա-նության հեղինակ»,(ինչպես օրինակ ասաց Չինաստանը),ապա«բիջ»Էրդողանը նրան կհիշեցներ Անկարայում, հին աղվեսի (ՇՊ)Հայոց Ցեղասպանությունը մերժող հավկույր հայտարա-րությունը,ու՝«համը դուրս կգա՜ր»:Բա՞:Եւ այսպես, Իսրայելը Թուրքիայի առաջ հա պիտի լռի,

հա պիտի լռի, հա պիտի լռի՝ մինչեւ ե՞րբ, ինքը գիտե,ավելի ճիշտ, մինչեւ սպառվեն քաղաքական(չէ,չէ՝ փողը կապ չունի՝ ինչ փող այ մարդ...) շահերը (ջանըմ, ուշ չըլլա),կամ էլ«վեր կենա ու կատաղի»:Բավական չէ լռում է,դեռ մի բան էլ զինում «մեկ ազգ երկու պետության»մյուս կեսին:Ինչ է ստացվում՝ ուրեմն նույն ազգի մի կեսից կարելի է ստանալ թուք ու մուր(եւ լռել),իսկ մյուս կեսի հետ՝«պաչ պռոշտի»:Չեմ հասկանում:Ով հասկանում է ,ինձ էլ թող բացատրի:Իսկ գուցե պատահական չէ՞ ստեղծված հրեական առակը՝«մի եղիր ճշմարտա ցի,եղիր խելացի»: Շեղվեցի նյութից: Վերադառնանք «մեր ոչխարներին»:

Աղվեսը միշտ իր պոչին է վկա բերում,բաքվեցի Դավիթ Կոնն էլ մյուս բաքվեցի Ալեքս Վեքսլերին:Եւ հրավիրում է ադրբեջանցի հրեաների գերիշխանության տակ գտնվող «Իսրայել պլյուս»հեռուստաալիքի «օտկրիտայա ստուդիա»հաղորդմանը եւ երկուսով իրար հետ«դնում ՝ հարթուկում են»Հայաստանին-ի փառս Ադրբեջանի(«մի քիչ էլ» Իսրա յելի):Մեկը մյուսին «պաս»տալիս,մեկը մյուսին լրացնում,գալիս ընդհանուր հայտարա րի՝ Կեցցե Իսրայելի եւ Ադրբեջանի անխախտ,անշահախնդիր,եղբայրական(դարավոր, Ալիեւ պապան էր ասում),բարեկամությունը,մահ Հայաստանին եւ Իրանին:Ի դեպ,մի քիչ շեղվեմ,խոսեմ Իրանից.Իսրայելի ԱԳՆ-ում մի պաշտնյա բարեկամ ունեյի՝ԱՊՀ երկրների գծով պատասխանատուն).խոսում էինք քաղաքական զանազան թեմաներից, «հասանք» Իրանին, եւ ասաց«Հայաստանը ընկերություն է անում Իրանի հետ»: Բացատրեցի մեր «մութ ու ցուրտ»տարիների իրավիճակն ու ասացի,- եթե Իրանը չլիներ...,եւ այն,ինչ բոլոր րս գիտենք,ու հետն էլ ավելացրի,-իսկ ու՞ր էր Իսրայելը,ինչու ՆԱ չեկավ շրջափակման մեջ գտնվող,նույն ճակատագրով տառապյալ ժողովրդին օգնության:Եւ ինքս էլ պատաս խանեցի՝«որովհետեւ Իսրայելը Հայաստանում շահ չուներ՝ հրեաները շատ քիչ են,իսկ այ Վրաստանում եւ Ադրբեջանում «որքան ուզես»»...Ի դեպ այն հարցին,թե ինչու են հրեանե րը Հայաստանում քիչ-պատասխանում եմ «հումորախառն-փիլիսոփայորեն»՝ «Հայաստա նի տարածքը շատ փոքր է,մի խելոք ժողովուրդ արդեն կա,մյուսի համար նեղվածք է», հետն էլ ավելացնում,որ Հայաստանի փոքրաթիվ հրեաներից յուրաքանչյուրը շրջապատ ված է խորին հարգանքով,զբաղեցնում են պատասխանատու պաշտոններ,եւ որ Հայաս տանը միշտ էլ պարծեցել է(դեռ խորհրդային տարիներից),որ իր երկրում չկար երկու կարեւոր բան՝ անտիսեմիտիզմ եւ սթափարան,որը նույնպես քիչ կարեւոր չէր խորհրդա յին պետության համար:

Սակայն արի տես,միջուկային ռումբի ստեղծմանը ձգտող Իրանը դարձել է Իսրայելի թիվ մեկ թշնամին,հետեւաբար եւ ,մեխանիկորեն,Իրանի բարեկամը,տվյալ դեպքում նրանցից մեկը՝ Հայաստանը:Իսկ երկրում բնակվող ադրբեջանցի հրեաները,որոնց իշխանության տակ են գտնվում Իսրայելի ռուսալեզու ԶԼՄ-ը առիթը բաց չեն թողնում տարբեր զրպար տություններով փնովելու Հայաստանին:Մասնավորապես,ժամանակին «այդ գործով» խիստ զբաղված էր«Ռուսսկի իզրայելտիանին»թերթի գլխ.խմբագիր, բաքվեցի Պյոտր Լյուկիմսոնը,այնքան ժամանակ,մինչեւ հերթական հակահայկական հոդվածից հետո չորս էջից բաղկացած մի «շան ջարդ» չստացավ՝(կրկնօրինակներն էլ ուղարկել էի Իսրա յելի պաշտոնական մարմիններին,ներառյալ Քնեսեթ ,ԱԳՆ,նաեւ Հայաստանում եւ Իսրա յելում գործող դեսպաններին):Լռեց:Դեռ բոլորովին վերջերս «դրբիս տակ»ընկավ Իսրա յելի Քնեսեթի պատգամավոր(արդեն՝ նախկին)նույնպես բաքվեցի Իոսիֆ Շագալը՝ ադրբե ջանցի պրոֆեսոր Ռովշան Մուստաֆայեւի հակահայկական հիստերիայով լի գրքի Իսրայելում հրատարակվելու եւ շնորհանդես կազմակերպելուն նպաստելու համար (նայիր համացանցում «Израиль центр мира?»):Խեղճը «խեղդվել էր»նավթի բուրմունքից...

Որպեսզի ավելի պատկերացում ունենաք ադրբեջանից Իսրայել տեղափոխված ռուսալե զու հրեաների հակահայ գործունեության մասին,ասեմ՝ 2004թվի մայիսին ,Ա.Խաչատուր յանի Տուն Թանգարանում, իմ ստեղծագործական երեկոյով սկսվեց Իսրայելի անկախութ յան 56 ամյակին նվիրված տոնակատարությունը:Դահլիճում էին ԱՄՆ-ի Ռուսատանի, Իսրայելի եւ այլ երկրներից հրավիրված դեսապաններ,ինչպես նաեւ հայաստանյան պետական այրեր:Համերգն անցավ գերազանց(ներողություն):Վերջում խոսեց Էդվարդ Միրզոյանը, նշելով եւ կարեւորելով հայ եւ հրեա ժողովուրդների միասնության, բարեկա մության նշանակությունը: Իսրայելի դեսպանի ,ինձ հղած պաշտոնական շնորհակալական նամակի մեջ ես անվանված էի«Իսրայելի մշակույթի դեսպանը Հայաստանում»... Երբ վերադարձա Իսրայել,համերգ տոնակատարության տեսահոլովակը՝ նկարներով հանդերձ ուղարկեցի «Իսրայել պլյուս» հեռուստաալիքին, ակնկալելով, որ եթե ոչ հանուն Հայաստանի,ապա հաստատ՝ Իսրայելի,անպայման կարձագանքվի: Ոչ մի խոսք:Կարելի էր մտածել,որ ամեն օր աշխարհի երկրներում հնչում է Իսրայելի պետական հիմնը,ինչը որ կատարվեց տոնակատարության օրը՝ համերգից առաջ,«Մեր Հայրենիք»ի հետ... նախ կին ադրբեջանաբնակների սրտերը խանդից թունապատվել էր...

Սրանից առաջ Իսրայելի «ՐԵԿԱ»ռուսալեզու(նորից բաքվեցի հրեաների ասպարեզ) ռադիո հաղորդման մեջ քրքրեցին Հայաստանին՝ որպես հրեատյաց երկիր:Մյուս օրը լողափում ծանոթ երաժիշտ բարեկամս՝Լեվ Մատյուկովը(Մինսկից) տեսնելով ինձ հար ցրեց,-ճիշտ է՞,որ Հայաստանում անտիսեմիտիզմ կա:Հանգստացրի,մյուս կողմից անհար մար զգացի ,որ արդարանում եմ նրա առաջ,իսկ նա «Կիներետ»Լարային քառյակի կազ մում կատարում է իմ ստեղծագործությունները Իսրայելով մեկ եւ արտասահմանում. անհարմար վիճակ էր...:Իմ նամակը,հղված ռադիո«ՐԵԿԱ»ին,որով խնդրել էի «հայաստանյան անտիսեմիտիզմի»շուրջ

զրույց ունենալ ինձ հետ,բայց ուղիղ եթերով՝ մնաց անպատասխան:Այ այսպես են պղտորում ջուրը նախկին ադրբեջանցիները մայր երկիր Իսրայելում:

Իսկ հիմա հերթը հասել էր Դավիթ Կոնին եւ Ալեքս Վեքսլերին:Իսկ նրա՞նք ումից, կամ ինչով են պակաս,պիտի իրենց ցույց տա՞ն,թե ոչ:Եւ քանի որ նրանց ոճը կատվախաղի է նման,ապա խոսքիս վերջում կուզեմ նրանց դիմել ավելի առաքինի կատվի՝ Լեոպոլդի խոսքերով՝ «տղերք, եկեք ապրենք խաղաղությամբ»:

...Լսելով ինձնից Դավիթ Կոնի եւ Ալեքս Վեքսլերի լարախաղաց հնարքներով լի նյութի մասին, Հայաստանում Իսրայելի դեսպան(նստավայրը Երուսաղեմ)Շեմի Ցուրն ասաց (հեռախոսով)

«մենք նման բաները լուրջ չենք ընդունում:

Հա՞...

Նուբար Ասլանյան Հայաստանի եւ Իսրայելի կոմպոզիտորների միության անդամ. Հայֆա,Իսրայել: 07.08.09:

Ссылка на комментарий
Поделиться на других сайтах

Архивировано

Эта тема находится в архиве и закрыта для дальнейших сообщений.


  • Наш выбор

    • Наверно многие заметили, что в популярных темах, одна из них "Межнациональные браки", дискуссии вокруг армянских традиций в значительной мере далеки от обсуждаемого предмета. Поэтому решил посвятить эту тему к вопросам связанные с армянами и Арменией с помощью вопросов и ответов. Правила - кто отвечает на вопрос или отгадает загадку первым, предлагает свой вопрос или загадку. Они могут быть простыми, сложными, занимательными, важно что были связаны с Арменией и армянами.
      С вашего позволения предлагаю первую загадку. Будьте внимательны, вопрос легкий, из армянских традиций, забитая в последние десятилетия, хотя кое где на юге востоке Армении сохранилась до сих пор.
      Когда режутся первые зубы у ребенка, - у армян это называется атамнаhатик, атам в переводе на русский зуб, а hатик - зерно, - то во время атамнаhатика родные устраивают праздник с угощениями, варят коркот из зерен пшеницы, перемешивают с кишмишом, фасолью, горохом, орехом, мелко колотым сахаром и посыпают этой смесью голову ребенка. Потом кладут перед ребенком предметы и загадывают. Вопрос: какие предметы кладут перед ребенком и что загадывают?    
        • Like
      • 295 ответов
  • Сейчас в сети   1 пользователь, 0 анонимных, 1 гость (Полный список)

  • День рождения сегодня

    Нет пользователей для отображения

  • Сейчас в сети

    1 гость
    Artmonton
  • Сейчас на странице

    Нет пользователей, просматривающих эту страницу.

  • Сейчас на странице

    • Нет пользователей, просматривающих эту страницу.


×
×
  • Создать...