Перейти к публикации
  • Обсуждение также на телеграм канале

    @OpenarmeniaChannel

Es ur enk hasel...


Рекомендованные сообщения

Երեխային չեն թաղում

15 օր է՝ մահացած Վրեժիկի դին ծնողը չի կարողանում անատոմիկումից վերցնել՝ փաստաթղթեր չունենալու պատճառով:

«15 օր է՝ 9 ամսական մահացած երեխայիս դին պահում են անատոմիկումում։ Արդեն չէի հավատում, որ իմ երեխան այնտեղ է, անընդհատ խնդրում էի, որ թույլ տան երխայիս տեսնեմ, 2 օր առաջ թույլ տվեցին։ Երեխաս արդեն ուռել է, կապտել, սեւացել։ Անատոմիկումի աշխատողները խիղճ չունեն, իմ վիշտը չեն հասկանում»,- երեկ արցունքն աչքերին պատմեց «Առավոտի» խմբագրություն եկած Հասմիկ Վարդանյանը։ Դատական բժշկության գիտագործնական կենտրոնի Երեւան քաղաքի բաժնում նրան ասել են, որ ինը ամսական որդին՝ Վրեժիկը, մահացել է գաղտնի թոքաբորբից։ «Բայց երեխան ոչ մի պրոբլեմ չի ունեցել։ Ինձ նեղություն չի տվել։ «Սոսկան» բերանին, ծիծաղը երեսին քնած էր։ Ես երեխայի գույնից զգացի, որ ինչ-որ բան այն չէ, ձեռք տվեցի՝ խառնվեցի իրար, մեր հարեւանին կանչեցի, նա էլ շտապօգնություն կանչեց։ Շտապօգնությունն էլ եկավ-ասաց, որ երեխան մահացել է։ Ախր, նա ոչ լացել է, ոչ էլ անհանգստացրել է ինձ»,- պատմում էր Հասմիկը։

Երեխան 15 օր մահացած է, սակայն նրա դին ծնողին չեն հանձնում: Պատճառն այն է, որ երեխան ծննդական չունի, իսկ նրա մայրն՝ անձնագիր: Հ. Վարդանյանի պատմելով, անձնագիրն այժմ պարտքի դիմաց գտնվում է Անդոյի մոտ, որի տանը ինքը որոշ ժամանակ ապրել է. «Ես նրան խնդրում-աղաչում եմ՝ անձնագիրս չի տալիս, ասում է պարտքդ բեր՝ տամ: Բայց ես էսօր գումար չունեմ էրեխուս թաղեմ, իր պարտքն ինչպե՞ս տամ»: Կնոջ պատմելով, անձնագիրն արդեն 2 տարի այդ մարդու մոտ է. «Նրան անգամ խնդրել եմ ժամանակավոր տա, որ գոնե երեխաներիս համար ծննդական հանեմ, ես էլ աշխատանքի տեղավորվեմ, իր պարտքը փակեմ, բայց չի տալիս, ասում է՝ գումարը բեր՝ կտամ։ 24 հազար դրամ եմ պարտք, բայց նա տոկոսներ է դրել վրան, ահագին գումար է ստացվել, չեմ կարողացել անգամ այդ տնից իմ ապրանքը հանել»։

Կնոջ պատմելով, այս հարցով դիմել է Շենգավիթի ոստիկանություն, բայց գործին ընթացք չեն տվել. «Ասացին՝ դա մեր գործը չէ»:

Նկատենք, որ, ըստ օրենքի, մարդու անձնագիրը որպես գրավ պահելը քրեորեն պատժելի է, ուստի Շենգավիթի ոստիկանության պարտականությունների մեջ էր մտնում կնոջ հայտարարությունն ընդունել եւ գործին ընթացք տալ: Հ. Վարդանյանը հայտարարություն է արել հանցագործության մասին, իսկ ոստիկանությունը, չգիտես ինչու, կնոջ բողոքն անտեսել է: Կինն իր երեխային թաղելու համար, արդեն քանի օր է՝ դիմում է Շենգավիթի ոստիկանություն, սակայն այնտեղ նրան խորհուրդ են տալիս իրենց մոտ դիմում գրել եւ հայտարարություն տալ։ «Բայց ես իմ երեխային եմ ուզում թաղել, էդ հայտարարությունը, որ տամ՝ քանի օր էլ այդպես կկորչի։ Ասում են՝ կարող եմ դիմել, որ 9-րդ ձեւ տան, բայց դա էլ է ժամանակ պահանջում»,- ասաց Հ. Վարդանյանը: Նա պատմեց, որ ամուսինը տեղյակ չէ, որ երեխան մահացել է, որպեսզի գոնե նա հայրություն ճանաչեր ու երեխայի դին վերցներ. «Նրա ծնողները դեմ էին ու հիմա էլ դեմ են մեր ամուսնությանը։ Նա հոկտեմբերի 14-ին իր ծնողներից թաքուն եկել էր մամայիս տուն ու ասել, որ գնում է աշխատանք գտնելու, իսկ հետո կգա մեզ կտանի։ Նա հույս ունի, որ եղբայրներս ինձ տիրություն կանեն։ Գնացել է, տեղյակ էլ չեմ որտեղ է։ Զանգել եմ նրա ծնողներին, խնդրել, որ փոխանցեն, որ մեր երեխան մահացել է, բայց չեն անում։ Նրանք գիտեն՝ ինքը որտեղ է»։

Կնոջ վիճակը տեսնելով՝ Դատական բժշկության գիտագործնական կենտրոնի Երեւան քաղաքի բաժնի պետ Շավարշ Գեւորգյանը նրան ընդառաջ է գնացել ու ասել, որ իրենք երեխային կթաղեն։ «Բայց այսօր էլ ասում են, որ իրենց մեքենան չի աշխատում։ Ինչքան կարելի է այսպես շարունակել։ Մեր տանը ոչ ես եմ կարողանում քնել, ոչ էլ տղաս, երեխայիս հոգին մեզ տանջում է։ Տղաս զարթնում է ու ասում, որ ապերին է տեսել երազին, ասում եմ՝ ի՞նչ էր ուզում, ասում է՝ հացիկ։ Տղաս տանում է հացը դնում է նրա անկողնուն ու սկսում է լացել»,- պատմում է Հասմիկը։

Այս առնչությամբ Դատական բժշկության գիտագործնական կենտրոնի Երեւան քաղաքի բաժնի պետ Շ. Գեւորգյանն «Առավոտին» պարզաբանեց, որ նման դեպքերում մայրը պետք է հրաժարվի երեխայից, որ իրենք թաղեն. «Մենք այսօր արդեն (նոյեմբերի 7-ին) պետք է երեխային տանեինք թաղելու, սակայն մեր մեքենան փչացել է»։

Ոստիկանության Շենգավիթի բաժնից էլ ասացին, որ Հասմիկը իր անձնագրի համար պետք է դիմի Էջմիածնի բաժին, քանի որ այժմ նրա բնակության վայրը գտնվում է Էջմիածնի տարածքում։

http://new.aravot.am/am/articles/society/50605/view

----------------------------------------------------------------------

joxovurd... es ur enk hasel, es inch a katarvum?

Ссылка на комментарий
Поделиться на других сайтах

  • Ответы 1
  • Создано
  • Последний ответ

joxovurd ov vor Hayastanum e... ete hnaravor e arag imacek inchkan e et kin@ partk et Ando kochvacin... es inchkan karox em pox kuxarkem. Mek el... djvar te et kin@ bankum hashiv unena... ov karox e gumar@ stanal u poxancel? Vaxenam vor "Aravot"-in namak grelov erkar ktevi.

Mi xoskov ekek tesnsnk inch karox enk anel.

Inch Andon, inch milicek@, inch morgi ashxatoxner@...

Ссылка на комментарий
Поделиться на других сайтах

Архивировано

Эта тема находится в архиве и закрыта для дальнейших сообщений.


  • Наш выбор

    • Наверно многие заметили, что в популярных темах, одна из них "Межнациональные браки", дискуссии вокруг армянских традиций в значительной мере далеки от обсуждаемого предмета. Поэтому решил посвятить эту тему к вопросам связанные с армянами и Арменией с помощью вопросов и ответов. Правила - кто отвечает на вопрос или отгадает загадку первым, предлагает свой вопрос или загадку. Они могут быть простыми, сложными, занимательными, важно что были связаны с Арменией и армянами.
      С вашего позволения предлагаю первую загадку. Будьте внимательны, вопрос легкий, из армянских традиций, забитая в последние десятилетия, хотя кое где на юге востоке Армении сохранилась до сих пор.
      Когда режутся первые зубы у ребенка, - у армян это называется атамнаhатик, атам в переводе на русский зуб, а hатик - зерно, - то во время атамнаhатика родные устраивают праздник с угощениями, варят коркот из зерен пшеницы, перемешивают с кишмишом, фасолью, горохом, орехом, мелко колотым сахаром и посыпают этой смесью голову ребенка. Потом кладут перед ребенком предметы и загадывают. Вопрос: какие предметы кладут перед ребенком и что загадывают?    
        • Like
      • 295 ответов
  • Сейчас в сети   1 пользователь, 0 анонимных, 1 гость (Полный список)

  • День рождения сегодня

    Нет пользователей для отображения

  • Сейчас в сети

    1 гость
    Artmonton
  • Сейчас на странице

    Нет пользователей, просматривающих эту страницу.

  • Сейчас на странице

    • Нет пользователей, просматривающих эту страницу.


×
×
  • Создать...