Перейти к публикации
  • Обсуждение также на телеграм канале

    @OpenarmeniaChannel

ՀԱՄՇԵՆ ԵՎ ՀԱՄՇԵՆԱՀԱՅԵՐ. ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ ԵՎ Մ&#1351


Robbit

Рекомендованные сообщения

ՀԱՄՇԵՆ ԵՎ ՀԱՄՇԵՆԱՀԱՅԵՐ. ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՄՇԱԿՈՒՅԹ

Միջազգային գիտաժողով

Երեւան, ՙԿոնգրես՚ հյուրանոց, մեծ սրահ

23 հուլիսի, 2008թ.

2008թ. հուլիսի 23-ին ՀՀ ԳԱԱ արեւելագիտության ինստիտուտը եւ Հայրենադարձության եւ հիմնավորման ՙԵրկիր՚ հասարակական կազմակերպությունների միությունը կազմակերպում են ՙՀամշեն եւ համշենահայեր. պատմություն եւ մշակույթ՚ միջազգային գիտաժողովը:

Ներկայիս Թուրքիայում բնակվում են զգալի թվով էթնիկ հայեր, որոնք թեեւ ժամանակին ընդունել էին իսլամ, սակայն իրենց լեզվում, սվորույթներում, մշակույթի տարբեր բաղադրիչներում (երգ, պար, կիրառական արվեստ եւ այլն) դեռեւս պահպանել են իրենց բնիկ հայկական ինքնության որոշ տարրեր:

Նման էթնիկական խմբերից մեկն են համշենցիները կամ համշենահայերը: Վերջին տարիներին բավականին աճել է համշենցիների նկատմամբ հետաքրքրությունը գիտական շրջանակներում` հրատարակվում են նորանոր ուսումնասիրություններ, արվում են զեկուցումներ եւ այլն, իրենք` Թուրքիայի համշենահայերը բնիկ հայկական գիտակցության զարթոնքի որոշակի աշխուժություն են ցուցաբերում:

Արդ, նպատակ ունենալով խթանել Համշենի եւ համշենահայերի վերաբերյալ ուսումնասիրությունները, բարձրացնել խնդրի նկատմամբ հանրության եւ գիտական շրջանակների իրազեկությունը, նպաստել համշենահայերի հետ կապերի սերտացմանը` ՀՀ ԳԱԱ արեւելագիտության ինստիտուտը եւ Հայրենադարձության եւ հիմնավորման ՙԵրկիր՚ հասարակական կազմակերպությունների միությունը ս.թ. հուլիսի 23-ին կազմակերպում են ՙՀամշեն եւ համշենահայեր. պատմություն եւ մշակույթ՚ միջազգային գիտաժողովը:

Գիտաժողովի օրակարգը ընդգրկում է տարբեր թեմաներ` նվիրված Համշենի եւ համշենահայության պատմությանը, մշակույթին, լեզվին, բանահայուսությանը եւ այլն:

Զեկույցներով հանդես կգան գիտնական-մասնագետներ (արեւելագետներ, պատմաբաններ, ազգագրագետներ, լեզվաբաններ, մարդաբաններ) Հայաստանից, Ռուսաստանի Դաշնությունից եւ Թուրքիայից£

Գիտաժողովի աշխատանքային լեզուն հայերենն է, կապահովվի թուրքերեն համաժամանակյա թարգմանություն:

Գիտաժողովը տեղի կունենա հուլիսի 23-ին ՙԿոնգրես՚ հյուրանոցի մեծ սրահում:

Սկիզբը` ժամը 9:00-ին:

Հյուրանոցի հասցեն է` Երեւան, Իտալիայի փ., 1:

Գիտաժողովը տեղի է ունենում ս.թ. հուլիսի 21-27-ին Երեւանում անցկացվող ՙՀամշենական շաբաթ՚-ի շրջանակներում, որի ընթացքում նախատեսվում է իրականացնել այլ միջոցառումներ եւս` համշենական ՙՎովա՚ համույթի համերգներ, Համշենի հայկական ճարտարապետությանը նվիրված լուսանկարչական ցուցահանդես եւ այլն:

ՙՀամշենական շաբաթ՚-ի կազմակերպիչներն են` ՙՆարեկացի՚ արվեստի միությունը, Հայրենադարձության եւ հիմնավորման ՙԵրկիր՚ հասարակական կազմակերպությունների միությունը, Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հասարակական կազմակերպությունը եւ ՙԲագարան՚ հասարակական կազմակերպությունը:

Ссылка на комментарий
Поделиться на других сайтах

  • Ответы 1
  • Создано
  • Последний ответ

Архивировано

Эта тема находится в архиве и закрыта для дальнейших сообщений.


  • Наш выбор

    • Наверно многие заметили, что в популярных темах, одна из них "Межнациональные браки", дискуссии вокруг армянских традиций в значительной мере далеки от обсуждаемого предмета. Поэтому решил посвятить эту тему к вопросам связанные с армянами и Арменией с помощью вопросов и ответов. Правила - кто отвечает на вопрос или отгадает загадку первым, предлагает свой вопрос или загадку. Они могут быть простыми, сложными, занимательными, важно что были связаны с Арменией и армянами.
      С вашего позволения предлагаю первую загадку. Будьте внимательны, вопрос легкий, из армянских традиций, забитая в последние десятилетия, хотя кое где на юге востоке Армении сохранилась до сих пор.
      Когда режутся первые зубы у ребенка, - у армян это называется атамнаhатик, атам в переводе на русский зуб, а hатик - зерно, - то во время атамнаhатика родные устраивают праздник с угощениями, варят коркот из зерен пшеницы, перемешивают с кишмишом, фасолью, горохом, орехом, мелко колотым сахаром и посыпают этой смесью голову ребенка. Потом кладут перед ребенком предметы и загадывают. Вопрос: какие предметы кладут перед ребенком и что загадывают?    
        • Like
      • 295 ответов
  • Сейчас в сети   1 пользователь, 0 анонимных, 1 гость (Полный список)

  • День рождения сегодня

    Нет пользователей для отображения

  • Сейчас в сети

    1 гость
    Artmonton
  • Сейчас на странице

    Нет пользователей, просматривающих эту страницу.

  • Сейчас на странице

    • Нет пользователей, просматривающих эту страницу.


×
×
  • Создать...