Перейти к публикации
  • Обсуждение также на телеграм канале

    @OpenarmeniaChannel

ԿԵՑՑԵ մեռ դատարանը


Grig777

Рекомендованные сообщения

ՁԵՐԲԱԿԱԼՎԵԼ Է «ՌՈՅԱԼ-ԱՐՄԵՆԻԱՅԻ» ՍԵՓԱԿԱՆԱՏԵՐԸ

[10:30] 03 Հոկտեմբերի, 2007

Իսպանիայից վերադառանալուց օդակայանում ձերբակալվել է «Ռոյալ Արմենիա» ընկերության սեփականատեր Գագիկ Հակոբյանը:

Առաջին ատյանի դատարանում արդարացման վճռից հետո Գագիկ Հակոբյանը բուժման նպատակով մեկնել էր Իսպանիա եւ վերաքննիչ դատավարության սկսվելիս Հայաստանում չի եղել: Այս առիթից օգտվելով` դատարանը, բավարարելով դատախազության միջնորդությունը, Հակոբյանի խափանման միջոցը փոխել էր եւ նրան կալանքի տակ առնելու որոշում կայացրել: Չնայած այս որոշմանը` Հակոբյանը հայտարարել էր, որ ինքնակամ վերադառնում է Հայաստան եւ պատրաստ է ներկա գտնվել դատական նիստին:

Մարդու իրավուքների պաշտպան Արմեն Հարությունյանը, հաշվի առնելով հիշյալ հանգամանքը, միջնորդել էր, որ «Ռոյալ Արմենիա» ընկերության սեփականատեր Գագիկ Հակոբյանի նկատմամբ խափանման միջոցը փոխվի:

Ինչպես երեւում է, օմբուդսմենի միջնորդությունը եւս հաշվի չի առնվել:

Այսօր ժամը 11-ին Վերաքննիչ դատարանում կշարունակվի «Ռոյալ Արմենիայի» գործով դատավարությունը: Հիշեցնենք, Գագիկ Հակոբյանը եւ նրա տեղակալ Արամ Ղազարյանը ձերբակալվել էին 2005 թվականի հոկտեմբերին, երբ հրապարակայնորեն Հայաստանի մաքսային ծառայությանը մեղադրեցին կոռուպցիայի մեջ:

Մեկ տարի 9 ամիս Ազգային անվտանգության ծառայության մեկուսարանում անցկացնելուց հետո, սակայն, նրանք ազատ արձակվեցին դատարանի դահլիճից:

http://www.a1plus.am/am/?page=issue&iid=52869

Ссылка на комментарий
Поделиться на других сайтах

  • Ответы 1
  • Создано
  • Последний ответ

ԳԱԳԻԿ ՀԱԿՈԲՅԱՆԻՆ ՁԵՌՆԱՇՂԹԱՆԵՐՈՎ ՉԲԵՐԵՑԻՆ ԴԱՏԱՐԱՆ

[12:13] 03 Հոկտեմբերի, 2007

ՀՀ քրեական եւ զինվորական գործերով վերաքննիչ դատարանի դատավոր Սուրեն Ղազարյանը հետաձգեց «Ռոյալ Արմենիայի» գործով դատական նիստը մինչեւ հոկտեմբերի 15-ը, ժամը 11-ը: «Ռոյալ Արմենիայի» սեփականատեր Գագիկ Հակոբյանը, որն այսօր կալանավորվել էր հենց օդակայանում` Իսպանիայից վերադառնալիս, դատարան չէր բերվել: Սակայն նիստը հետաձգվեց մեղադրող կողմի բացակայության պատճառով: Դատավորի որոշումից մի քանի րոպե անց մեղադրող կողմը ներկայացավ, սակայն որոշումը մնաց ուժի մեջ:

Հիշեցնենք, Գագիկ Հակոբյանը եւ նրա տեղակալ Արամ Ղազարյանը ձերբակալվել էին 2005 թվականի հոկտեմբերին, երբ հրապարակայնորեն Հայաստանի մաքսային ծառայությանը մեղադրեցին կոռուպցիայի մեջ:

Առաջին ատյանի դատարանը արդարացրել էր «Ռոյալ Արմենիայի» սեփականատերերին, սակայն մեղադրող կողմը դիմել էր վերաքննիչ:

Դատական առաջին նիստերին Իսպանիայում բուժման նպատակով գտնվող Գագիկ Հակոբյանը չի մասնակցել եւ դատարանը, բավարարելով դատախազության միջնորդությանը, , Հակոբյանի խափանման միջոցը փոխել էր եւ նրան կալանքի տակ առնելու որոշում կայացրել:

«Եթե այդ մարդը փախած էր ման գալիս , ինչո՞ւ պետք է գար Հայաստան»,-այսօր «Ա1+»-ին ասաց Գագիկ Հակոբյանի տեղակալը` գործով մեղադրվող Արամ Ղազարյանը:

http://www.a1plus.am/am/?page=issue&iid=52881

Ссылка на комментарий
Поделиться на других сайтах

Архивировано

Эта тема находится в архиве и закрыта для дальнейших сообщений.


  • Наш выбор

    • Наверно многие заметили, что в популярных темах, одна из них "Межнациональные браки", дискуссии вокруг армянских традиций в значительной мере далеки от обсуждаемого предмета. Поэтому решил посвятить эту тему к вопросам связанные с армянами и Арменией с помощью вопросов и ответов. Правила - кто отвечает на вопрос или отгадает загадку первым, предлагает свой вопрос или загадку. Они могут быть простыми, сложными, занимательными, важно что были связаны с Арменией и армянами.
      С вашего позволения предлагаю первую загадку. Будьте внимательны, вопрос легкий, из армянских традиций, забитая в последние десятилетия, хотя кое где на юге востоке Армении сохранилась до сих пор.
      Когда режутся первые зубы у ребенка, - у армян это называется атамнаhатик, атам в переводе на русский зуб, а hатик - зерно, - то во время атамнаhатика родные устраивают праздник с угощениями, варят коркот из зерен пшеницы, перемешивают с кишмишом, фасолью, горохом, орехом, мелко колотым сахаром и посыпают этой смесью голову ребенка. Потом кладут перед ребенком предметы и загадывают. Вопрос: какие предметы кладут перед ребенком и что загадывают?    
        • Like
      • 295 ответов
  • Сейчас в сети   1 пользователь, 0 анонимных, 1 гость (Полный список)

  • День рождения сегодня

    Нет пользователей для отображения

  • Сейчас в сети

    1 гость
    Artmonton
  • Сейчас на странице

    Нет пользователей, просматривающих эту страницу.

  • Сейчас на странице

    • Нет пользователей, просматривающих эту страницу.


×
×
  • Создать...