Перейти к публикации
  • Обсуждение также на телеграм канале

    @OpenarmeniaChannel

Ереванские эскизы


groul

Рекомендованные сообщения

Երեւանյան էսկիզներ

[sep. 23rd, 2007|03:50 pm]

[Tags | անասնապատում, երեւան ]

«Կովկաս» պանդոկ հաճախ եմ այցելում, չնայած որ այցելությունից այցելություն սպասարկման որակը ակնհայտորեն ընկնում է։ Բայց դրական կողմեր դեռ կան, այն է a la հին Թիֆլիս կոլորիտը, համեմատաբար ցածր գներ, հարուստ տեսականի։ Նաեւ հարմար է, որ աշխատում են շուրջօրյա, գիշերով ժամանած հյուրին կարելի է օդանավակայանից միանգամից տանել «Կովկաս», որ տնեցիք գիշերով վեր չթռնեն սեղան գցելու համար։

Երեկ գիշերն էլ ընկերոջս հետ այնտեղ էի։ Վաղուց այդ ժամերին «Կովկասում» չէի եղել։ Շտապելու տեղ չունեինք, հանգիստ հաց կերանք, մի բոլ չանա ծեծեցինք։ Գիշերվա ժամը երկուսին պանդոկ եկավ բոզերի մի խումբ՝ ընդմիջման. Մամա Ռոզա էր, հետն էլ երեք ծիտ։ Նստեցին կողքի սեղանին, հանգիստ, առանց այդ մասնագիտությանը բնորոշ ցուցադրական գռեհիկության նշույլ իսկ արտահայտելու պատվերներ կատարեցին։ Հետո սկսեցին քննարկել օրվա անցուդարձը։ Քսան-քսանմեկ տարեկան սեւահեր մի աղջիկ հանգիստ պատմում էր. «Սպիտակ զրո-վեց էր։ Կանգնավ, դուռը բացեց, հետո ասում ա. “Վախ, մորս արեւ, Էս ինչ ուռոդներ են։” Դուռը փակեց, ավտոն առաջ տվեց, հետո էլի հետ տվեց, դուռը բացեց, հելավ ու ինձ խբեց, հետո քշեց-գնաց»։ «Բա լավ տղեն նիզաշտո տեղը աղջկան կխբի՞» ,— պատասխանեց Մամա Ռոզան. «Ну լավ, не переживай. Шашлык из сома заказать?» «Սոմը ո՞րն ա»,— հարցրեց աշխատանքի վայրում մարտնչող սեքսիզմի զոհ դարձած աղջիկը։ «Լոքոն» ,— պատասխանեց Մամա Ռոզան։ «Լավաշով խորոված իշխան վերցրա, լավն ա»,— առաջարկեց մեկ ուրիշը։ Հետո կանչեցին մատուցողին, սկսեցին երկար-բարակ պատվիրել։

Երբ դուրս էինք գալիս, դահլիճի մյուս ծայրում էլ գիշերային հերթափոխի ելած եւս մեկ բրիգադ տեսանք։ Իսկ բառի մոտ պարեկային ծառայության երկու շարքային էին նստած, բառմենի հետ զրուցում էին դեսից-դենից։ Լիակատար իդիլիա։

Փողոցում ընկերս չդիմացավ, մի լավ հայհոյեց, իսկ հետո երկու ժամ էլ հայ աղջիկներին վարկաբեկող թարախ SMS-ներ էր ուղարկում։

* * *

Մեկ այլ ընկերոջ հետ զբոսնում էի Երեւանով։ Արտասահմանցի է՝ ռուս, այժմ աշխատում է Հայաստանում։ Հաճախ է ասում, որ Երեւանում ապրող արտասահմանցիներից շատերը կամա թե ակամա իրենց բնակվելու արեալը սահմանափակում են Աբովյան/Թումանյան/Օպերա/Սայաթ-Նովա/Ամիրյան շրջանակներով, այսպիսով շատերի մոտ այնպիսի կեղծ տպավորություն է ստեղծվում, թե Բարսելոնայում են, այլ ոչ թե Հայաստանում։

Արդեն մթնել էր, հասանք կրկեսի մոտերքը։ Հոգնած ու ջղայն դեմքեր, էժանանոց դուքյաններ (պեռաժկի/թան/չեբուրեկ/կեղտոտ ձեռքերով մատուցողներ), մի խոսքով լրիվ «չարբախական» վիճակներ։

«Вот это уже настоящий Ереван, да?»,— հարցրեց ընկերս։

Մինչեւ մտածում էի ինչ պատասխանեմ, ուշադրությունս իգական սեռի մի էակ գրավեց. հեծելազորի վետերանի քայլվածքով մեզ մոտենում էր տակավին երիտասարդ մի ծիտիկ։ Ինչ-որ մեկի հետ ընդգծված գռեհիկությամբ ու բարձրաձայն զրուցում էր հեռախոսով։ «Սեւա՞ն եք։ Կա՞յֆ ա, ապեր։ Արի քեզ մի քանի...» — հեռախոսը մոտեցրեց շրթունքներին ու հատուկ շեշտ դնելով համարյա թե գոռաց. «... ՊՈՒՑ ղրգեմ, ատդուշի կայֆ անեք, հը՞»

«Не совсем. Это один из настоящих Ереванов»,— պատասխանեցի ընկերոջս։

Ссылка на комментарий
Поделиться на других сайтах

  • Ответы 4
  • Создано
  • Последний ответ

Архивировано

Эта тема находится в архиве и закрыта для дальнейших сообщений.


  • Наш выбор

    • Наверно многие заметили, что в популярных темах, одна из них "Межнациональные браки", дискуссии вокруг армянских традиций в значительной мере далеки от обсуждаемого предмета. Поэтому решил посвятить эту тему к вопросам связанные с армянами и Арменией с помощью вопросов и ответов. Правила - кто отвечает на вопрос или отгадает загадку первым, предлагает свой вопрос или загадку. Они могут быть простыми, сложными, занимательными, важно что были связаны с Арменией и армянами.
      С вашего позволения предлагаю первую загадку. Будьте внимательны, вопрос легкий, из армянских традиций, забитая в последние десятилетия, хотя кое где на юге востоке Армении сохранилась до сих пор.
      Когда режутся первые зубы у ребенка, - у армян это называется атамнаhатик, атам в переводе на русский зуб, а hатик - зерно, - то во время атамнаhатика родные устраивают праздник с угощениями, варят коркот из зерен пшеницы, перемешивают с кишмишом, фасолью, горохом, орехом, мелко колотым сахаром и посыпают этой смесью голову ребенка. Потом кладут перед ребенком предметы и загадывают. Вопрос: какие предметы кладут перед ребенком и что загадывают?    
      • 295 ответов
  • Сейчас в сети   0 пользователей, 0 анонимных, 1 гость (Полный список)

    • Нет пользователей в сети в данный момент.
  • День рождения сегодня

  • Сейчас в сети

    1 гость

    Нет пользователей в сети в данный момент.

  • Сейчас на странице

    Нет пользователей, просматривающих эту страницу.

  • Сейчас на странице

    • Нет пользователей, просматривающих эту страницу.


×
×
  • Создать...