Перейти к публикации
  • Обсуждение также на телеграм канале

    @OpenarmeniaChannel

Слухи о сдаче территорий


Рекомендованные сообщения

Продолжение

ՓԱԽՍՏԱԿԱՆՆԵՐԻ ԵՎ ԲՌՆԻ ՏԵՂԱՀԱՆՎԱԾ ԱՆՁԱՆՑ ՀԱՐՑԻ ԻՐԱՎԱԿԱՆ ԵՎ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Ցեղասպանական բնաջնջման վտանգի ներքո հայտնված էթնոխմբերի ինքնորոշման և անկախ պետականություն կերտելու իրավունքի ճանաչում

Ադրբեջանական հասարակության մեջ ահագնացող և պարբերաբար ցեղասպանական դրսևորումներ ձեռք բերող պաշտոնական հայատյացությունը, ինչպես նաև Արցախի դեմ չհաջողված համալիր ագրեսիայի փաստը, անհնար դարձնելով ադրբեջանցի և հայ պետականակերտ էթնոսների համակեցությունը, պատճառ են հանդիսացել Ադրբեջանական ԽՍՀ տրոհմամբ երկու առանձին պետությունների ձևավորմանը:

Նորագույն շրջանի միջէթնիկական հակամարտությունների հաղթահարման պրակտիկայում հետզհետե գիտակցվում է նոր և առավել ճկուն կարգավորման մեխանիզմների ցուցաբերման անհրաժեշտությունը: Իրատեսորեն գնահատելով հակամարտող էթնիկական խմբերի միջև առկա խորագույն անվստահության և ընդհանուր համակեցությունը գործնականում բացառող անհանդուրժողականության մթնոլորտը` արդարացված և կիրառելի է համարվում խնդրո առարկա էթնոսների տարածքային տարանջատման սկզբունքը: Արցախահայության ամբողջական բնաջնջման համար Ադրբեջանի մղած բազմամյա զավթողական պատերազմը և այդ երկրում մոլեգնող հակահայկական անհանդուրժողականության պետականորեն հրահրվող մթնոլորտն հանգեցրել են հակամարտող էթնոսների պետաիրավական և տարածքային փաստացի տարանջատմանը: Միաժամանակ, կարգավորման իրական նախադրյալների ապահովման տեսանկյունից` 1994 թ. հրադադարի արդյունքում ձևավորված միջէթնիկական տարածքային տարանջատումը հարկ է դիտարկել որպես սկզբունքորեն փոխզիջումային և կարգավորման համար մեծ ներուժ պարունակող իրողություն:

Էթնիկական տեղաշարժերն արցախաադրբեջանական հակամարտության գոտում և դրանց իրավական գնահատումը

1988-1994 թթ. հակամարտության գոտում արձանագրված էթնոխմբերի տեղաշարժերը տեղի են ունեցել տարբեր հանգամանքներում և վերջիններիս կարգավիճակը կարոտ է սկզբունքային իրավական հստակեցման:

Այսպես, Խորհրդային Հայաստանում բնակվող ադրբեջանցիները հանդիսանում էին հանրապետության ազգային փոքրամասնություններից մեկը և օժտված չէին հանրապետության տարածքի որևէ մասի նկատմամբ պետականակերտ էթնոխմբին հատուկ իրավահաջորդության իրավունքից: Հայկական ԽՍՀ-ից Ադրբեջան փոխադրված ադրբեջանցիների մեծագույն մասն, ըստ էության, փախստական համարվել չի կարող: Հայաստանաբնակ ադրբեջանցիների հանդեպ որևէ բռնություն չի գործադրվել և նրանք լիովին օգտվել են Հայկական ԽՍՀ կողմից տրամադրված համապատասխան պետական փոխհատուցումից: Խորհրդային Հայաստանի տարածքից կամովին հեռացած ադրբեջանական գերազանցապես գյուղաբնակ զանգվածը մինչև իսկ զգալիորեն բարելավել է սեփական բնակարանային պայմանները` Բաքվի և այլ խոշոր քաղաքների հայազգի բնակիչների թողած բնակֆոնդի հաշվին: Ընդհակառակը, Ադրբեջանից արտաքսված հայերը որևէ բնակարանային կամ դրամական փոխհատուցում չեն ստացել: ԼՂՀ ներկայիս տարածքում ապաստանած, մշտական բնակության վայրերից բռնի տեղահանված հայ ազ•աբնակչությունն այժմ պատսպարվում է նահանջից առաջ ադրբեջանական բանակի կողմից անխնա թալանի և համատարած կերպով ոչնչացված բնակելի և արտադրական շինությունների փլատակներում: Վերոնշյալ հանգամանքները ցույց են տալիս, որ Խորհրդային Հայաստանի տարածքը կամովին լքած ադրբեջանցիների հարցը գտնվում է իրավական այլ հարթության վրա և սկզբունքորեն չպետք է շաղկապվի ԼՂՀ և Ադրբեջանի միջև առկա հակամարտությամբ պայմանավորված էթնոտարածքային տարանջատման գործընթացի հետ:

ԼՂՀ` բռնի տեղահանված հայության կորուստների հատուցման և իրավունքների պաշտպանության երաշխավոր

ԼՂՀ, հանդիսանալով նախկին Ադրբեջանական ԽՍՀ ողջ հայ ազգաբնակչության լիիրավ իրավահաջորդը, ստանձնել է զանգվածային տեղահանութուների և հայաթափման քաղաքականության զոհ դարձած հայության պետական տարածքի և գույքային կորուստների փոխհատուցման երաշխավորը:

1991-1994 թթ. Արցախի գոյության դեմ Ադրբեջանի սանձազերծած ցեղասպանական պատերազմի ժամանակ ներկայիս ԼՂՀ առանցք կազմող նախկին ԼՂԻՄ տարածքը հանդիսացել էր այն միջնաբերդը, որի շուրջ հնարավոր եղավ կազմակերպել արդյունավետ ինքնապաշտպանություն: Հռչակման պահից սկսած ԼՂՀ փաստացի կերպով ստանձնել էր նախկին Ադրբեջանական ԽՍՀ ողջ հայության ֆիզիկական գոյության և հայրենի տարածքներում ապրելու իրավունքի պաշտպանի և երաշխավորի դերը:

Իրավական տեսանկյունից` ռազմական ագրեսիայի և ցեղասպնական քաղաքականության զոհ դարձած էթնոխմբի ինքնորոշման իրավունքի և կորուստների ասիմետրիկ հատուցման սկզբունքը պետք է պարունակի տարածքային, բնակարանային, գույքային և բարոյական չափորոշիչների ներքին ճկուն համաչափությամբ սահմանված կիրառական մեխանիզմներ: ործնականում դա նշանակում է բռնի տեղահանված հայության ԼՂՀ տարածքի ցանկացած մասում բնակություն հաստատելու իրավունքի միջազգային ճանաչումը:

Ելնելով բռնի տեղահանված հայության իրավունքների համակողմանի պաշտպանության պետականորեն ստանձնած պարտականությունից` ԼՂՀ պետք է բազմապատկի սեփական ջանքերն` Ադրբեջանից և Հյուսիսային Արցախի հայկական շրջաններից բռնագաղթված և հանրապետության տարածքում ապաստանած անձանց համապատասխան կարգավիճակի միջազգային ճանաչման ուղղությամբ: Բռնի տեղահանված հայ ազգաբնակչության արցախաբնակ հատվածը պետք է լիարժեք կերպով օժտվի իր կարգավիճակին հատուկ բոլոր արտոնություններով և տեղ գտնի միջազգային կազմակերպությունների մարդասիրական աջակցության ծրագրերի շրջանակում: ԼՂՀ «չճանաչվածության» հանգամանքով պայմանավորված միջազգային կառույցների կողմից արցախաբնակ բռնի տեղահանված անձանց կարգավիճակի ճանաչման փաստացի մերժումը բարոյապես անհանդուրժելի է և կոպտորեն հակասում է միջազգային մարդասիրական իրավունքի տառին և ոգուն:

Изменено пользователем vaykuneci (история изменений)
Ссылка на комментарий
Поделиться на других сайтах

  • Ответы 303
  • Создано
  • Последний ответ

Лучшие авторы в этой теме

Лучшие авторы в этой теме

Продолжение

ԼՂՀ ԱՆՎԱՆԳՈՒԹՅԱՆ ԵՐԱՇԽԻՔՆԵՐ

Տարածաշրջանային ներկայիս անվտանգության համակարգի հիմնատարրերը

ԽՍՀՄ փլուզումը, ԱՀ և ԼՂՀ զուգահեռ անկախացումն ու Արցախի դեմ Ադրբեջանի ծավալած ցեղասպանական ագրեսիայի տապալումը հանգեցրել են հակամարտության գոտում իրավական և ռազմաքաղաքական նոր իրողություների վրա հիմնված տարածաշրջանային ներկայիս անվտանգության ուրույն համակարգի ձևավորմանը:

Անվտանգության համակարգի կենսունակության հիմնատարրերն են` զինված ուժերը, հրադադարի ռեժիմով ամրագրված տարածքային առկա սահմանազատումը, ինչպես նաև միջէթնիկական բախումների ակտիվ օջախների բացակայությունը:

Տարածաշրջանային անվտանգության ներկայիս համակարգը հաստատվել է ԼՂՀ գոյության դեմ Ադրբեջանի ձեռնարկած ագրեսիայի ձախողումից հետո և արձանագրել վերջինիս կատարյալ սնանկությունը` խնդիրը ռազմական ճանապարհով լուծելու հարցում: Այնուամենայնիվ, Ադրբեջանում պետականորեն հրահրվող հակահայկական արմատական անհանդուրժողականության մթնոլորտը վկայում է, որ հարևան պետությունում ամբողջությամբ պահպանվում և շարունակում են վերարտադրվել այն բոլոր նախադրյալները, որոնք ցանկացած պահին կարող են հանգեցնել արցախահայության դեմ Ադրբեջանի ռազմական նոր ագրեսիայի ծավալմանը:

Բանակցային գործընթացի անընդհատ արձանագրվող ձգձգումը, որը բխում է ադրբջանական կողմի որդեգրած ագրեսիվ, անզիջում և ժամանակավրեպ դիրքորոշումներում համառելուց, լավագույնս մատնանշում է 1994 թ. հաստատված հրադադարի ռեժիմի հիմնարար դերակատարությունը` տարածաշրջանում հարաբերական խաղաղության և կայունության պահպանման հարցում: Հիմնավոր տարակուսանք հայտնելով Ադրբեջանի ներկայիս վարչակարգի և հասարակության բանակցային գործընթացում անզիջում դիրքորոշումներից հրաժարվելու և կառուցողական դիրքերից հանդես գալու քաղաքական պատրաստակամության շուրջ` ԼՂՀ իրատեսորեն գնահատելով իր առջև ծառացած մարտահրավերների լրջությունը, պետք է հարատև նախանձախնդրությամբ ձեռնամուխ լինի երկրի պաշտպանունակության մակարդակի բարձրացմանը և ընթանա հանրապետությունում ժողովրդավարական ինստիուտների ամրապնդման և տնտեսության համակողմանի և դինամիկ զարգացման խթանման ուղղությամբ:

ԼՂՀ և Ադրբեջանը բնակչության թվի, տարածքային և բնական ռեսուրսների տեսանկյունից գտնվում են խիստ անհավասար վիճակում: Անհամեմատելի են նաև զինված ուժերի թվաքանակի, զինամթերքի պաշարների և ռազմական տեխնիկայի քանակը: Նշված անհավասարությունն առավել մտահոգիչ է դառնում բանակցային գործընթացում Ադրբեջանի որդեգրած ապակառուցողական կեցվածքի և ահագնացող ռազմատենչ հայտարարությունների համատեքստում, որին հակադրվում է ԼՂՀ ընդգծված կերպով պաշտպանական ռազմավարությունը: Ներկայումս ԼՂՀ կարողանում է պահպանել ուժերի հավասարակշռությունը սեփական զինված ուժերի մարտունակության բարձր ցուցանիշի, իսկ ներքին քաղաքականության ոլորտում` Ադրբեջանի հանդեպ լուրջ առաջընթաց արձանագրելով քաղաքացիական հասարակության կայացման, իրավական ինստիտուտների համակարգային զարգացման և ժողովրդականացման հուսադրող և անկասելի ընթացքի շնորհիվ:

Ելնելով տարածաշրջանում առկա իրավիճակի և բանակցային գործընթացի ցայսօր արձանագրած արդյունավետության գործակցի իրատեսական գնահատումից` հարկ է ընդգծել, որ ԼՂՀ և Ադրբեջանի միջև միջպետական սահմանի դեր կատարող ներկայիս շփան գիծը շարունակում է մնալ Արցախի ռազմաքաղաքական և տնտեսական անվտանգության միակ իրական երաշխավորը: Այսպիսով, ներկայիս անվտանգության համակարգը, որի հիմքում ընկած է ԼՂՀ ՊԲ բարձր մարտունակության շնորհիվ պահպանվող ուժերի առկա հավասակշռությունը, կանխարգելում է Արցախի դեմ Ադրբեջանի նախապատրաստվող նոր ագրեսիան և հիմնարար նշանակություն ունի ողջ հարավկովկասյան տարածաշրջանի կայունության պահպանման համար:

Արցախաադրբեջանական հակամարտության կարգավորման իրատեսական ռազմավարությունը ենթադրում է համապարփակ խաղաղության գործընթացի երկարատևություն: Հակամարտության կարգավորման վերաբերյալ կողմերի միջև ձեռք բերվելիք ցանկացած պայմանավորվածությունը պետք է նախատեսի անվտանգության հստակ, իրավաբանորեն հաստատված և համապատասխան միջազգային պարտավորություններով ամրագրված երաշխքների համակարգ` վերջինիս կիրառումը գործնականում ապահովող գործուն մեխանիզմների առկայությամբ:

Տարածաշրջանային անվտանգության համակարգի միակողմանի խարխլման անթույլատրելիությունը

Ներկայիս ռազմաքաղաքական իրողությունների արհեստական փոփոխությունը, որը երաշխավորված չէ անվտանգության համարժեք այլընտրանքային համակագով և, հատկապես, արցախյան կողմի միակողմանի տարածքային ենթադրյալ զիջումներն առանց երկուստեք ստորագրված և վավերացված կարգավորման փաթեթային պայմանագրի, միանգամից կհանգեցնեն տարածաշրջանային հարաբերական կայունության միակ երաշխիք հանդիսացող`ուժերի հավասարակշռությամբ պայմանավորված անվտանգության համակարգի անխուսափելի խարխլմանը և Ադրբեջանի կողմից ռազմական լայնամասշտաբ գործողությունների անմիջական վերսկսմանը:

ԼՂՀ միակողմանի տարածքային զիջումները` այլընտրանքային անվտանգության համազոր երաշխիքային համակարգի բացակայության պայմաններում կհանգեցնեն տարիների ընթացքում բարդագույն ջանքերով ստեղծված պաշտպանական համակարգի արմատական վերադասավորման անհրաժեշտությանը: Նման քայլը, Ադրբեջանի քաղաքական վերնախավի ռազմատենչ հայտարարությունների և նոր պատերազմին բացահայտ կերպով ձեռնարկվող պատրաստություների լույսի ներքո, արցախյան կողմի համար հղի է ծանրագույն և որևէ տրամաբանությամբ չարդարացված վտանգներով: Արցախի դեմ Ադրբեջանի ցեղասպանական ագրեսիայի վերսկսումը կանխարգելող ռազմական հավասարակշռության վրա հիմնված տարածաշրջանային այժմյա անվտանգության համակարգը կարող է ենթարկվել խիստ զգուշավոր և կշռադատված փոփոխությունների միայն ուժի մեջ մտած կարգավորման համապարփակ փաթեթային պայմանագրի իրավաքաղաքական այլ դրույթների կենսագործման հաջող և երկարատև փորձաշրջանից հետո:

Այսպիսով, ԼՂՀ ՊԲ կողմից վերահսկվող պաշտպանական գծի որևէ հատվածի միակողմանի զիջումը հավասարազոր է տարածաշրջանային անվտանգության ներկայիս համակարգի գիտակցված և անպատասխանատու քայքայմանը` ողջ հարավկովկասյան տարածաշրջանի ապակայունացման ծանրագույն և անկանխատեսելի հետևանքներով:

Խաղաղապահ ուժերի տեղակայման նպատակահարմարություն

Որևէ հակամարտության գոտում խաղաղապահ ուժերի տեղակայումը նպատակուղղված է հակամարտող կողմերի գործնական տարանջատմանն ու ընթացող զինված ընդհարումների կասեցմանը: Արցախաադրբեջանական հակամարտության կարգավորման գործընթացի ներկայիս փուլում կողմերի տարանջատումն ու կրակի դադարեցման ռեժիմը մեկ տասնամյակից ավելի արդյունավետորեն պահպանվում են հրադադարի վերաբերյալ գործող երկկողմ պայմանավորվածության շնորհիվ: Այդ իսկ պատճառով, Արցախյան հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ համալիր փաթեթային պայմանավորվածության կնքվելուն և իրավաբանորեն վավերացվելուն նախորդող փուլում շփման գծի երկայնքով խաղաղապահ ուժերի տեղակայումը կարող է խախտել ներկայիս անվտանգության համակարգով ապահովվող փխրուն կայունությունը և, ըստ այդմ, նպատակահարմար նկատվել չի կարող:

Изменено пользователем vaykuneci (история изменений)
Ссылка на комментарий
Поделиться на других сайтах

Таронеци я не Санта Клаус .

Вы за Великую Сербию (Армению) ?! Ну и где она эта Великая Сербия ?А ситуация похожа на все 100% за малым исключением что у Роберта Кочаряна не оказалось млрд $ в ....Американских банках .А так бы могла повторится в один в один. Сербия( продажная элита) сдала Сербскую Краину в Хорватии и всё .Мы к счастью до этого не дожили в Арцахе .

Сербия на себе испытала в 1992-1999 годах то что Армения в 1917-1922 годах один в один .

Вы Таронеци толкаете Армению снова к чему то опасному я правильно понял ?

Цель у нас должна быть одна Армянский народ должен жить на своей армянской земле !!!Сколько их будет ? неважно чем больше тем лучше .Не надо переоценивать свои силы можно и надорваться .А вот свои интересы совмещать с другими странами научиться пора давно .

Ссылка на комментарий
Поделиться на других сайтах

3. Границы между РА и НКР с одной стороны и АР с другой не являються юридиески определенными. Нынешняя линия прекращения огня является наибольшей планкой уступок на которые способны пойти армянские стороны конфликта. Азербайджану фактически оставляется весь Гардманк (Северный Арцах, а не только Шаумян и Геташен, как многие чудовищно неверно думают) и Нахиджеван. Фактически произошло территориально-политическое размежевание двух государственнообразующих этносов Аз. ССР. Результаты подобного рода размежеваний закреплены новым разделом Боснии и т. д.
Изменено пользователем Таронеци (история изменений)
Ссылка на комментарий
Поделиться на других сайтах

Не надо думать, что договоры заключаются на века, тем более в нашем регионе.
Изменено пользователем vaykuneci (история изменений)
Ссылка на комментарий
Поделиться на других сайтах

Vaykuneci, впредь, пожалуйста, будь более тактичным с названием соседнего государства. Устное предупреждение,

Ссылка на комментарий
Поделиться на других сайтах

ЗАВТРА Я УДАЛЯЮСЬ НА ДВА МЕСЯЦА В СВОИ НЕПРИСТУПНЫЕ ГОРЫ ГДЕ К СЧАСТЬЮ НЕТ ИНТЕРНЕТА. Даже не знаю смогу ли побывать в Степанакерте, где он доступен.

НЕКОРЕКТНОСТЬ ГОРЦА ВЗЫВАЕТ К ПРОЩЕНИЮ :shljapa:

Ссылка на комментарий
Поделиться на других сайтах

Каким боком к этому вопросу может относиться Нахиджеван? На каких основаниях вопрос о нём может всплыть на переговорах? Разве вопросы Нахиджевана лежат в области внешних отношений Арцаха?
Изменено пользователем kaivaz (история изменений)
Ссылка на комментарий
Поделиться на других сайтах

Александр,

не провоцируйте, я знаю, что вы не Санта-Клаус, а совсем другой персонаж.

Ссылка на комментарий
Поделиться на других сайтах

lupa.gif194.gif

Кроме как говорить открыто свои мысли на форуме ,других возможностей я не имею поверьте .
Изменено пользователем Таронеци (история изменений)
Ссылка на комментарий
Поделиться на других сайтах

Создайте аккаунт или войдите в него для комментирования

Вы должны быть пользователем, чтобы оставить комментарий

Создать аккаунт

Зарегистрируйтесь для получения аккаунта. Это просто!

Зарегистрировать аккаунт

Войти

Уже зарегистрированы? Войдите здесь.

Войти сейчас

  • Наш выбор

    • Наверно многие заметили, что в популярных темах, одна из них "Межнациональные браки", дискуссии вокруг армянских традиций в значительной мере далеки от обсуждаемого предмета. Поэтому решил посвятить эту тему к вопросам связанные с армянами и Арменией с помощью вопросов и ответов. Правила - кто отвечает на вопрос или отгадает загадку первым, предлагает свой вопрос или загадку. Они могут быть простыми, сложными, занимательными, важно что были связаны с Арменией и армянами.
      С вашего позволения предлагаю первую загадку. Будьте внимательны, вопрос легкий, из армянских традиций, забитая в последние десятилетия, хотя кое где на юге востоке Армении сохранилась до сих пор.
      Когда режутся первые зубы у ребенка, - у армян это называется атамнаhатик, атам в переводе на русский зуб, а hатик - зерно, - то во время атамнаhатика родные устраивают праздник с угощениями, варят коркот из зерен пшеницы, перемешивают с кишмишом, фасолью, горохом, орехом, мелко колотым сахаром и посыпают этой смесью голову ребенка. Потом кладут перед ребенком предметы и загадывают. Вопрос: какие предметы кладут перед ребенком и что загадывают?    
      • 295 ответов
  • Сейчас в сети   0 пользователей, 0 анонимных, 1 гость (Полный список)

    • Нет пользователей в сети в данный момент.
  • День рождения сегодня

  • Сейчас в сети

    1 гость

    Нет пользователей в сети в данный момент.

  • Сейчас на странице

    Нет пользователей, просматривающих эту страницу.

  • Сейчас на странице

    • Нет пользователей, просматривающих эту страницу.


×
×
  • Создать...