Перейти к публикации
  • Обсуждение также на телеграм канале

    @OpenarmeniaChannel

ՀԱՅԿԱԿԱՆ ՑԱՆՑԸ ՔԱՂԱՔԱԿԱՆԱՑՎՈՒՄ Է


Рекомендованные сообщения

ՀԱՅԿԱԿԱՆ ՑԱՆՑԸ ՔԱՂԱՔԱԿԱՆԱՑՎՈՒՄ Է

2007-04-06

Հայաստանում նմանատիպ ցանցային ակտիվություն ակնկալել դեռեւս հնարավոր չէ, քանի որ քաղաքական գործիչների մեծամասնությունը բավականին հեռու է ցանցից եւ չի պատկերացնում, թե ինչպես կարելի է օգտագործել ինտերնետը տվյալ դեպքում։ Սակայն վերջին մի քանի ամիսներին զգալի տեղաշարժ է կատարվել։ Գալիք ընտրությունների նախօրյակին Հայաստանում առաջին անգամ ինտերնետն արդեն իսկ Չնայած հայկական ցանցում կատարվող զարգացումներին, կուսակցությունների հիմնական զանգվածը դեռեւս չի գիտակցում ինտերնետի կարեւորությունը:

ներգրավված է հասարակական եւ քաղաքական կյանքում եւ ինչ-որ չափով կարծիք է ձեւավորում։

Բավականին ակտիվացել են հայկական հասարակական եւ քաղաքական կյանքը ներկայացնող եւ մեկնաբանող անհատական բլոգերը։ Մի շարք կազմակերպություններ, որոնք որոշ չափով ներգրավված են հասարակական գործընթացներին, անցել են բլոգային շփման տարբերակին։

Ի տարբերություն սոցիալապես ակտիվ անհատների եւ կազմակերպությունների՝ կուսակցությունները դեռեւս մնում են պասիվ վիճակում։ Ինտերնետին ուշադրություն են դարձնում միայն այն քաղաքական շարժումները, որոնց լուրջ մասնակցություն ունի երիտասարդությունը։ Առայժմ ցանցում նկատվում է երկու քաղաքական ուժերի ազդեցությունը՝ Դաշնակցության եւ Այլընտրանքի։ Այսպես, Այլընտրանքի երկու երիտասարդ ներկայացուցիչները, ովքեր ներկայացված են Իմպիչմենտ դաշինքի ընտրական ցուցակներում՝ Արամազդ Ղալամկարյանը եւ Հրանտ Տեր–Աբրահամըանը, շատ ակտիվ ներկայացնում են իրենց կարծիքը OpenArmenia ինտերնետային ֆորումում։ Այստեղ մի քանի թեմաների շուրջ ակտիվ բանավեճ է գնում Այլընտրանք–Իմպիչմենտի կողմնակիցերի եւ հակառակորդների միջեւ։ Արամազդ Ղալամքարյանը ներկայացնում է իր թեզերը նաեւ անձնական բլոգում։

Այլընտրանքի համախոհների քանակային առավելությունը երեւվում է OpenArmenia ֆորումում անց կացված օն–լայն քվեարկությունից, որտեղ Իմպիչմենտ դաշինքը առավել ձայներ է ստացել։ Երկրորդ տեղում Դաշնակցությունն է, որին աջակցում են ինտերնետի շատ այցելուներ՝ առանց կուսակցական պատկանելիության։ Դաշնակցությունը ստացավ առաջին տեղը LiveJournal-ում անց կացված քվեարկության ժամանակ՝ Ռուբեն Մուրադյանի ինտերնետային օրագրում: Մյուս կողմից, բազմաթիվ հայկական ֆորումներում ներկայացված է Ռուսաստանում հրատարակվող հայկական համայնքի «Երկրամաս» թերթի խմբագիրը, ով սատարում է Դաշնակցությանը։

Ինտերնետում բավականին մեծ աղմուկ հանեց Գարիկ Մարտիրոսյանի մասնակցությունը ընտրություններին ՄԻԱԿ-ի կողմից: ՄԻԱԿ-ը կարծես թե հետեւում է ցանցում հայտնվող տեղեկատվությանը: Այսպես, Bekaisa-ի բլոգում հայտնված այն լուրին, որ կուսակցությունը կապված է իշխանությունների հետ, հետեւեց անձնական հերքումը ՄԻԱԿ-ի ղեկավար Լեւոն Մարտիրոսյանի կողմից:

Ընդհանուր առմամբ կարելի է փաստել, որ կուսակցությունների կողմից ինտերնետը դեռ նոր եւ իրականում քիչ օգտագործվող Ի տարբերություն սոցիալապես ակտիվ անհատների եւ կազմակերպությունների՝ կուսակցությունները դեռեւս մնում են պասիվ վիճակում։ Ինտերնետին ուշադրություն են դարձնում միայն այն քաղաքական շարժումները, որոնց լուրջ մասնակցություն ունի երիտասարդությունը։

ոլորտ է: Սակայն, ընտրությունները արդեն դրդել են մի շարք լրատվամիջոցների առանձին ցանցային ծրագրեր բացել: Այսպես, ընտրություններին նվիրված էջեր են մեկնարկել А1+, Լրագիր ցանցային լրատվամիջոցները: Մարդու Իրավունքները Հայաստանում կայքը նույնպես սկսել է տեղադրել ոչ միայն լրաքաղ, այլ նաեւ սեփական նորություններ: Չմոռանանք նշել հենց E-Channel-ը:

Բացի դրանից, կարելի է փաստել, որ ֆորումներում եւ բլոգերում այս ընտրությունները շատ ավելի մեծ ուշադրություն են գրավում, քան դա եղել է նախորդ ընտրությունների եւ սահմանադրական հանրաքվեի ժամանակ: Ինտերնետը շատ ակտիվ կիրառում է երտասարդական «Սկսելա» շարժումը, որը ունի իր կայքը, բլոգը եւ օգտագործում է էլեկտրոնային նամակագրությունը՝ հավաքներին հրավիրելու համար: «Սկսելա»-ի մասին նորություններն իր օրագրում տեղադրում է շարժման ղեկավարներից մեկը՝ Bekaisa-ն: Գործում է «Սկսելա»-ին հարող մեկ այլ երիտասարդական բլոգ նույնպես՝ ArmYouth blog-ը: Նշենք նաեւ հայ անարխիստների բլոգը, որը սկսեց գործել վերջերս:

Ընդհանուր առմամբ կարելի է փաստել, որ հայկական ցանցը քաղաքականցվում է: Բացի դրանից, աճում է հետաքրքրությունը

ցանցում գործող այն աղբյուրների հանդեպ, որտեղ իրենց կարծիքը ներկայացնում են հասարակության ներկայացուցիչները:

Արդեն իսկ ցանցում գործում են մի քանի կայքեր, որտեղ հայկական բլոգերից քաղվում են հետաքրքիր տեղեկություններ, տեսակետներ, քննարկումներ եւ այլն: Այդպիսին են հայկական բլոգերի լրաքաղերը Դիտորդ (անգլերեն) եւ Մունետիկ (հայերեն): Ընտրությունների եւ այլ քաղաքական եւ հասարակական գործընթացների վերաբերյալ տեղեկատվություն տեղադրվում է նաեւ Transparency International Armenia կազմակերպության բլոգում ՝ հայերեն եւ անգլերեն: Հայկական բլոգերի մասին կարելի է կարդալ նաեւ Օննիկ Քրիքորյանի օրագրում:

Հայկական ամենաակտիվ բլոգերի ցանկին կարելի է ծանոթանալ Armeniapedia կայքում, ինչպես նաեւ Armenianforums կայքում, որտեղ նաեւ տեղադրված են հղումներ հիմնական հայկական ֆորումներին:

Չնայած հայկական ցանցում կատարվող զարգացումներին, կուսակցությունների հիմնական զանգվածը դեռեւս չի գիտակցում ինտերնետի կարեւորությունը: Կուսակցական կայքերը հիմնականում այսօր իրենցից ներկայացնում են ցավալի պատկեր, ինչը հեռու է իրական ցանցային գործընթացներից:

ՍԱՄՎԵԼ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

http://www.echannel.am/?topic_id=350

Корнелич :)))

и на echannel тебя найдем :)))

Ссылка на комментарий
Поделиться на других сайтах

  • Ответы 0
  • Создано
  • Последний ответ

Архивировано

Эта тема находится в архиве и закрыта для дальнейших сообщений.


  • Наш выбор

    • Наверно многие заметили, что в популярных темах, одна из них "Межнациональные браки", дискуссии вокруг армянских традиций в значительной мере далеки от обсуждаемого предмета. Поэтому решил посвятить эту тему к вопросам связанные с армянами и Арменией с помощью вопросов и ответов. Правила - кто отвечает на вопрос или отгадает загадку первым, предлагает свой вопрос или загадку. Они могут быть простыми, сложными, занимательными, важно что были связаны с Арменией и армянами.
      С вашего позволения предлагаю первую загадку. Будьте внимательны, вопрос легкий, из армянских традиций, забитая в последние десятилетия, хотя кое где на юге востоке Армении сохранилась до сих пор.
      Когда режутся первые зубы у ребенка, - у армян это называется атамнаhатик, атам в переводе на русский зуб, а hатик - зерно, - то во время атамнаhатика родные устраивают праздник с угощениями, варят коркот из зерен пшеницы, перемешивают с кишмишом, фасолью, горохом, орехом, мелко колотым сахаром и посыпают этой смесью голову ребенка. Потом кладут перед ребенком предметы и загадывают. Вопрос: какие предметы кладут перед ребенком и что загадывают?    
      • 295 ответов
  • Сейчас в сети   0 пользователей, 0 анонимных, 2 гостя (Полный список)

    • Нет пользователей в сети в данный момент.
  • День рождения сегодня

    Нет пользователей для отображения

  • Сейчас в сети

    2 гостя

    Нет пользователей в сети в данный момент.

  • Сейчас на странице

    Нет пользователей, просматривающих эту страницу.

  • Сейчас на странице

    • Нет пользователей, просматривающих эту страницу.


×
×
  • Создать...