Перейти к публикации
  • Обсуждение также на телеграм канале

    @OpenarmeniaChannel

Չարը...


MONK

Рекомендованные сообщения

Համամարդկային պատմության ողջ ընթացքում մարդու միտքն ամենից շատ հուզող և տագնապահար անող հարցերից մեկը եղել է չարի խնդիրը, և դարեր շարունակ փիլիսոփայական ու կրոնական տարբեր համակարգեր փորձել են լուծում գտնել այդ առեղծվածին: Այս հարցն այսօր էլ շարունակում է էական նշանակություն ունենալ գրեթե բոլոր մարդականց, հատկապես քրիստոնյաների համար, քանի որ անխուսափելիորեն ծառանալով բոլորի առջև, այն տարակուսանքի ու շփոթմունքի է մատնում շատերին և նույնիսկ սասանում հավատքն Աստծու նկատմամբ: Շատերի մեջ հարց է ծագում, թե ինչպե°ս ամենաբարին Աստված կարող է հանդուրժել չարի գոյությունը: Եթե Նա կարող է վերացնել չարը, բայց չի անում, ապա բարին կամեցող չէ, իսկ եթե ցանկանում է, սակայն չի կարողանում, ուրեմն ամենակարող չէ: Եվ քանի որ չի վերացնում չարը, ուրեմն ոչ բարին կամեցող է, ոչ էլ ամենակարող, հետևաբար ինչքանո±վ է իրական քրիստոնյաների Աստծո գոյությունը:

Չարի ծագման ու էության խնդիրների շուրջ քրիստոնեական Եկեղեցին իր պատմության ընթացքում բախվել է զանազան տեսությունների, որոնցից հատկապես նշանակալից են եղել Եկեղեցու վաղ շրջանում մեծ տարածում գտած գնոստիկյան ու մանիքեական աղանդների վարդապետությունները, որ հիմնված էին տարբեր կրոններից, զրադաշտական դուալիզմից և հունական փիլիսոփայությունից փոխառնված գաղափարների վրա: Ըստ սրանց` չարի աղբյուր էր համարվում կամ նյութը` ի հակադրություն բարի` հոգևոր աշխարհի, կամ էլ առանձին գոյությամբ օժտված չար աստված, որ հավերժական պայքարի մեջ էր բարի Աստծու հետ:

Սակայն Եկեղեցու հայրերը մերժել են այս տեսությունները և թյուր կարծիքները կասեցնելու նպաատակով հնարավորինս հստակեցրել չարին առնչվող քրոստոնեական ճշմարտությունը: Ըստ այսմ` չարը ոչ արարված է, ոչ էլ առանձին գոյություն ունեցող էություն, այլ պարզապես բարու պակասը կամ բացակայությունն է: Ինչպես լույսի բացակայությունից առաջանում է խավար, կամ էլ առողջության խաթարումից` հիվանդություն, այնպես էլ Աստծո ներկայության զրկումից առաջանում է չարը:

Չարի երևան գալը սերտորեն առնչվում է արարչության սկզբում կատարված մի շրջադարձային իրողության հետ, երբ հրեշտակների բարձր դասերից մեկին պատկանող Արուսյակ կամ Լուսակիր (Լյուցիֆեր) հրեշտակը , հպարտությամբ համակված և իր անձնիշխանությունը չարաշահելով, ըմբոստանում է Աստծո դեմ` ապստամբեցնելով նաև հրեշտակների մեկ երրորդին: Սակայն պարտություն է կրում և իր համախոհ հրեշտակների հետ երկնքից ցած նետվում (սրա համար էլ Սբ. Գր. Տաթևացին ՙհպարտություն՚ բառը ստուգաբանում է իբրև ՙհրեշտակների պարտություն՚): Անկումից հետո Արուսյակը` այլևս սատանան, խաբեության միջոցով չարիքը մտցնում է նորաստեղծ մարդկանց երանավետ կյանքի մեջ` այսու սկսելով խաթարել Աստծո արարչության ներդաշնակությունը: Այսպիսով չարը, չլինելով ոչ գոյ, ոչ էլ կեցություն, անձնավորվում է սատանայի միջոցով և դառնում ապականող ու ոչնչացնող ակտիվ ուժ: Այնուհանդերձ, չարը սոսկ թույլատրված զորություն է և կարող է գործել միայն այն սահմաններում, որ թույլատրում է նրան Աստված: Չարի իշխանության դաշտը բացվում է միայն այն ժամանակ, երբ մարդն իր ազատ կամքով մերժում է աստվածատուր պատգամները և իրեն զրկում Աստծո սրբարար ներկայությունից: Իհարկե, իբրև բանսարկու և խաբեբա` սատանան ներշնչում է, թե ինքն ամենազոր է և ունի անսահմանափակ իշխանություն, մի միտք, որին հաճախ հակվում ենք շատերս` տեսնելով մեր առօրյա իրականության մեջ համատարած մոլեգնող չարիքը: Սակայն աստվածապարգև մեծագույն շնորհները` հավատքը, հույսը և սերը, աներկբայելիորեն վկայում են, որ չարի իշխանությունը կարծեցյալ է և վայրկենապես վերանում է, երբ մենք դառնում ենք Աստծո կամքի գործադրողը մեր կյանքով, ինչպես ակնթարթորեն ցրվում է խավարը, երբ լույս ենք վառում:

Մի հարց հաճախ անորոշ է մնում, որ եթե չարը, ի շարս ամենայնի, Աստծո ամենազոր իշխանության տակ է, ապա ինչո±ւ Աստված իսպառ չի վերացնում այն: Նախ` Ասատված երբեք չի բռնանում Իր պատկերով ու նմանությամբ ազատ ստեղծված մարդու կամքի վրա, եթե անգամ նա ի չարն է գործադրում իր ազատությունը (հակառակ դեպքում կյանքը մարդու համար կվերածվեր պարտադրյալ երևույթի, ինչը լիովին կհակասեր ազատ և արդար Աստծո էությանը) : Ապա նաև հարկ է նշել, որ չարն ինքնին բացարձակ երևույթ չէ, այլ հարաբերական, և այն, ինչ չարիք է մեկի համար, բարիք կարող է նկատվել մեկ ուրիշի համար: Եվ Աստված հաճախ թույլատրում է չարը, որպեսզի խրատի մարդուն, կամ փրկի ավելի մեծ չարիքից:

Այնուհանդերձ, լիովին լուծված համարել այս հարցը չի կարելի, քանի որ Աստծո խորհուրդներն անքննելի են, և մեր սահմանափակ ուղեղը չի կարող ընկալել անընդգրկելին. ՙԻմ խորհուրդները նման չեն ձեր խորհուրդներին, և ոչ էլ ճանապարհները` ձեր ճանապարհներին, -ասում է Տերը՚ (Եսայի 55: 8): Ուստի պարզապես վանենք չարը մեր կյանքից` ի խորոց սրտի արտաբերելով Տերունական աղոթքի բառերը. ՙԵւ մի տանիր զմեզ ի փորձութիւն, այլ փրկեա զմեզ ի չարէն՚:

Ссылка на комментарий
Поделиться на других сайтах

  • Ответы 0
  • Создано
  • Последний ответ

Архивировано

Эта тема находится в архиве и закрыта для дальнейших сообщений.


  • Наш выбор

    • Наверно многие заметили, что в популярных темах, одна из них "Межнациональные браки", дискуссии вокруг армянских традиций в значительной мере далеки от обсуждаемого предмета. Поэтому решил посвятить эту тему к вопросам связанные с армянами и Арменией с помощью вопросов и ответов. Правила - кто отвечает на вопрос или отгадает загадку первым, предлагает свой вопрос или загадку. Они могут быть простыми, сложными, занимательными, важно что были связаны с Арменией и армянами.
      С вашего позволения предлагаю первую загадку. Будьте внимательны, вопрос легкий, из армянских традиций, забитая в последние десятилетия, хотя кое где на юге востоке Армении сохранилась до сих пор.
      Когда режутся первые зубы у ребенка, - у армян это называется атамнаhатик, атам в переводе на русский зуб, а hатик - зерно, - то во время атамнаhатика родные устраивают праздник с угощениями, варят коркот из зерен пшеницы, перемешивают с кишмишом, фасолью, горохом, орехом, мелко колотым сахаром и посыпают этой смесью голову ребенка. Потом кладут перед ребенком предметы и загадывают. Вопрос: какие предметы кладут перед ребенком и что загадывают?    
      • 295 ответов
  • Сейчас в сети   2 пользователя, 0 анонимных, 1 гость (Полный список)

  • День рождения сегодня

    Нет пользователей для отображения

  • Сейчас в сети

    1 гость
    Левон Казарян Гено
  • Сейчас на странице

    Нет пользователей, просматривающих эту страницу.

  • Сейчас на странице

    • Нет пользователей, просматривающих эту страницу.


×
×
  • Создать...