Ոլոռը մեկ օր թրջել ջրում: Մանր կտրատած սոխը լավ տապակել ձեթով` մինչև լավ փափկի, ավելացնել բրինձ, ոլոռ, մանր կտրատած լոլիկ, կանաչ պղպեղ, մաղադանոս, դաղձ և շարունակել տապակելը: Լավ խառնված զանգվածով կոկիկ փաթաթել խաղողի տերևները, հավասար շարքով շարել կաթսայի մեջ, ավելացնել ջուր և եփել: Մատուցել որպես սառը ուտեստ:
50 գ. ոլոռի համար վերցնել 60 գ. գլուխ սոխ, 50 գ. ձեթ, 70 գ. բրինձ, 60 գ. լոլիկ, 20 գ. կանաչ պղպեղ, 10 գ. մաղադանոս, 6 գ. դաղձ, 10 գ. խաղողի տերև, աղն ըստ ճաշակի: