Мой рапорт, если кому интересно, о шествии 05.10.2015. инициативы "Ոչ"
Հաշվետվություն
2015թ, հոկտեմբերի 5-ին, Երևանում տեղի ունեցած երթի վերաբերյալ
Երթի օրը (ժամը) – 05.10.15թ. ժամը 12:00
Քաղաք – Երևան, երթի ուղին. Օպերաի հրապարակից -Ազգաիմ Ժողովի շենք:
Մասնակիցները – մոտ 160 հոգի, ոստիակնների թիվը – 50, ոստիակնական միկրոավտօբւսներ -2, բռնավոև տեղափոխոխ մեքենա -1 (Դեմիևրըան փողոցի վրա)
Կազմակերպիչ - ՞Ոչ՞ նախաձեռնություն
Երթի բնույթը – խաղաղ
Պաստառներ - ՞Ոչ՞ կոչ-գրարում
Հավաքի ընդհանուր նկարագրություն
Արտոնված երթը նախատեսվում էր սկսել ժ.12:00 –ին, բայց նա մեկնարկեծ ժամը 12.35-ին: Օպերաի թատերական հրապարակոից դուրս գալու ժամանակ երթը կանգնեցվել է ոստիկանների կողմից, որրոնք արգելում եին երթավորներին դուրս գալ ճանպարի երթեւեկելի մաս:
Ժ. 12.45-ին ոստիկանները թուլադրեցին երթի շարժը երթեւեկելի մասով:
Ժ.13.05-ին երթավորները մոտեցան Բաղրամյան պողոտայի կողմից Ազգային Ժողովի շենքի մուտքի մոտ:
Այնտեղ երիտասարդ երթավորները փորձեցին ցանկապատի վրա ամրացնել իրենց պաստառը «Ոչ» կոչով: Որից հետո ոստիկանության կողմից կիրառվեց բռնի ուժ, որի արդյունքում ոստիկանները կոպտորեն պոկեցին ամրեցվաց պաստառը,դիտավորյալ կոտրեցին ցուցարարների դրոշակը,կանչելով լրացուցիչ «Կարմիր բերետների» ստորաբաժանումը,բերման ենթարկեցին մոտ տաս հոգի: Իմ կողմից նկատվել է, որ ոստիկանները բերման ենթարկելու ժամանակ հարվածում էին ցուցարարներին,թաքնված ձևով,որ չֆիքսվի տեսախցիկներով:Բերման ենթարկվեց նաև Ազգային Ժողովի պատգամավոր Արամ Մանուկյանը,սակայն Գնդապետ Օսիպյանի կարգադրությամբ անմիջապես ազատ արձակվեց: Նշում եմ, որ ոստիկանները խոչնդոտում էին լրագրողների և դիտորդների աշխատանքը,ստիպելով իրենց նաև ինձ չկանգնել ոստիկանների թիկունքում և խառնվել ցուցարարներին:
Ժամը 15.00-ի սահմաններում Ազգային Ժողովում սահմանադրության հարցով քվեարկությունից հետո ցուցարարների մոտ դուրս եկավ Ա.Ժ. պատգամավոր Լևոն Զուրաբյանը, և խնդրեց ցուցարարներին տեղափոխել բողոքի ակցիան Առաբկիրի Ոստիկանության բաժանմունքի մոտ,որտեղ տեղափոխվել էին բերման ենթարկված ցուցարարները: