http://www.a1plus.am/am/?page=issue&iid=53356
ՊԱՐԳԵՎ ՕՀԱՆՅԱՆԸ ԷԼ ԴԱՏԱՎՈՐ ՉԷ
[13:57] 16 Հոկտեմբերի, 2007
Ռոբերտ Քոչարյանի հոկտեմբերի 15-ի հրամանագրերով դադարեցվել են Երեւան քաղաքի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանի դատավոր Պարգեւ Օհանյանի եւ Երեւան քաղաքի Ավան եւ Նոր Նորք համայնքների առաջին ատյանի դատարանի դատավոր Վազգեն Լալայանի լիազորությունները:
Պարգեւ Օհանյանը «Ռոյալ-Արմենիա»-ի գործով արդարացման դատավճիռ էր կայացրել, որից հետո նրա նկատմամբ «կարգապահական վայույթ» հարուցվեց, եւ դատարանն էլ որոշեց դիմել Քոչարյանին` նրա լիազորությունները դադարեցնելու պահանջով: