Փետրվարի 15-ին ժամը 04-ի սահմաններում անհայտ քաղաքացուց ահազանգ է ստացվել այն մասին, որ ՚Ռելաքսՙ դիսկո-ակումբում կրակոցի ձայներ են լսվում եւ կան վիրավորներ:
Ահազանգի առթիվ դեպքի վայր է մեկնել օպերատիվ-քննչական խումբ, փորձագետ, դատաբժիշկ եւ նշված վայրում հայտնաբերել Արտաշ Օթարի Համբարձումյանի եւ Մհեր Սերյոժայի Պողոսյանի դիակները` հրազենային վնասվածքներով:
Դեպքի առթիվ Երեւան քաղաքի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների դատախազությունում հարուցվել է քրեական գործ: Օպերատիվ ձեռնարկված միջոցառումների արդյունքում հաջողվել է պարզել հրաձգությանը մասնակցած երկու անձանց ինքնությունը: Միջոցներ են ձեռնարկվում դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ, հաղորդում են ՀՀ Գլխավոր Դատախազությունից:
a1plus