http://civilnet.am/2015/03/11/100-lives-project-ruben-vardanyan-george-clooney/#.VQFi1nysWVp
Չի կարելի միշտ մտածել անցյալի մասին, պետք է նայել դեպի ապագան
Մարտի 10-ին մեկնարկեց 100 ԿՅԱՆՔ ծրագիրը, որի նախաձեռնողներն են գործարար Ռուբեն Վարդանյանն ու և նրա տիկին Վերոնիկա Զոնաբենդը: Յուրաքանչյուր տարի ապրիլի 24-ին 1 միլիոն դոլար կհատկացվի այն անհատին, ով իր կյանքը վտանգելով՝ փրկում է ուրիշների կյանքը: Ծրագրի համաձայն՝ մրցանակակիրը այդ գումարը պետք է նվիրաբերի բարեգործությանը՝ սեփական ընտրությամբ: Ծրագրի մեկնարկը Նյու Յորքում ազդարարեցին Ռուբեն Վարդանյանը և հոլիվուդյան կինոաստղ Ջորջ Քլունին: ՍիվիլՆեթը թարգմանաբար ներկայացնում է հատվածներ նրանց զրույցից: