...
-Համէ՞: Դու տվել ես մորթելու: Դու ոտքերը բռնել ես, Ավագը մորթել է , Զավենը ոտքերը բռնել է,Պավլեն մորթել է :Ետ քեզ չորս: Էս չորստ բավական էք: Մյուսները կգնան իրենց գործին՝ դուք կգնաք աշխատանքային գաղութ:
-Չէ՜..Պավլեն մորթել է, Թորոսը շամփուրները շարել է, Սահակը շարել է, Սաքոն աղը արել է, Վասիլը փողը տվել է, Վանին կրակը վառել է, ես կերել եմ, բոլորըս կերել են, Ռևազը կերել է, Ռևազը ասել է «Շնորհակալությւոն»:
-Բայց խառնվել էն չորս հոգի: Ոտքերը բռնել ես դու՝ մորթել է Ավագը, մորթել է Պավլեն՝ ոտքերը բռնել է Զավենը:
- Լուծով հիվանդացել է Ռևազը, «Շնորհակալություն» ասել է Սաքոն, կուշտ կերել է Բարսեղը:
-Մորթել է Ավագը՛, մորթել է Պավլե՛ն:
-Զարմանալի մարդ ես դու էլ, թե որ մեջներիս ամենալավ մորթողը Պավլեն է՝ էլ ո՞վ պիտի մորթեր:
-Քո՛ դանակով:
-Թո՜ւ, ճիշտ եմ ասում- թո՜ւ: Տո խելո՛ք, բա քո՞ դանակով էի մորթելու: Ախր դու քաղաքում էիր...Այ էս դանակով եմ մորթել, որովհետև քո ատրճանակը մոտս չեր: Ի՞նչ եմ ստորագրելու, տո՛ր տեսնեմ:
...