Перейти к публикации

cartesius

Advanced
  • Публикаций

    32 812
  • Зарегистрирован

  • Посещение

  • Дней в лидерах

    38

Все публикации пользователя cartesius

  1. ԵՐԲ ԵՍ ԿՄԵՌՆԵՄ Երբ ես կմեռնեմ, շիրիմիս վրա Տղերքը հերթով ինձ այցի կգան, Ասացեք նրանց՝ թող չմոռանան, Որ մի լավ հարբեն ուշ երեկոյան։ Աղջիկները թող արցունք չթափեն, Հորիզոնական դիրքով երբ տեսնեն, Չէ որ դիրքը այդ հայտնի է նրանց, Նրանց հուշերում ես կապրեմ պառկած։ Երբ ես կմեռնեմ, շիրիմիս վրա, Թող որ համբուրվեն աղջիկ ու տղա, Ու երբ գինովնան սիրո համբույրից, Թող մի երգ հիշեն իմ հին երգերից։ Ու թող թևածի Աստվածը սիրո Եվ իմ գերեզմանն օծի սուրբ գինով, Ու թող ծածանվեն վարսերը նրա, Ում անունը միշտ գաղտնի կմնա։ Խորհրդային բիրտ բարքերի սև էջ, Մենք մեզ թերթեցինք ու գտանք մեր վերջն, Այնտեղ կարմիրով գրված էր՝ դժոխք, Ո՞ր մեղքի համար՝ չգիտեր ոչ ոք։ Բայց մենք ընտրեցինք կյանքն անապահով, Ու տղերքի հետ դուրս ելանք բաց ծով, Որ հավատարիմ մեր խենթ երազին Չդառնանք երկրի հնազանդ գերին։ Թող Աստված ների մեղքերն իմ որոշ, Կյանքն իմ անհանգիստ, վարքն իմ անորոշ, Ես նրա կամքով երգեր եմ գրել, Փորձել երգերով մեղքերն իմ քավել։ Թող փառաբանվի անունը նրա, Ում երգարանից երգեր գողացա, Կյանքի մատյանից դասերն իմ առա, Ում ներշնչանքով թաքուն հիացա։ Երբ ես կմեռնեմ, շիրիմիս վրա, Տղերքը հերթով ինձ այցի կգան, Ու հետո հերթով լուռ կհեռանան, Որ հետո հավերժ ինձ ընկերանան։ http://www.livejournal.com/users/hakhverdy...html?mode=reply
  2. ՄԻԱՅՆ ԴՈՒ ՉՏԽՐԵՍ Միայն դու չտխրես ու լաց չլինես, Օրերը տխուր կանցնեն կգնան, Քամիները չար, քամիները ցուրտ Կխփեն դեմքիդ ու կհեռանան։ Ու մի քաղցր ձայն հեռվում կզնգա Եվ հուշի նման քեզ այցի կգա, Ու կղողանջի հեռվում քաղցրաձայն, Ու՞ր ես դու գնում, իմ թափառական։ Անիմաստ է թափառելը, Երբ հոգնել են քո ոտքերը, Անիմաստ է թափառելը, Երբ հոգնել են ճամփաները քեզանից... Երգ իմ մոռացված, Երգ իմ հեռացած, Ես քեզ կորցրի ճամփին մոլորված, Բայց գիտեմ, որ դու ետ կգաս կրկին, Կլցնես սիրով իմ տխուր հոգին։ իմ հոգնած ճամփորդ, ու՞ր ես դու գնում, Քայլերով մոլոր ու՞ր ես հեռանում, Ու՞ր է քեզ տանում ճամփան անսահման, Կանգ առ վերջապես, իմ թափառական։ Անիմաստ է թափառելը, Երբ հոգնել են քո ոտքերը, Անիմաստ է թափառելը, Երբ հոգնել են ճամփաները քեզանից... http://www.livejournal.com/users/hakhverdy...html?mode=reply
  3. ԵՎ ԻՋԱՎ ԼՌՈՒԹՅՈՒՆ Եվ իջավ լռություն ու թաղվեց խավարում Իմ սիրտը. Սպասեցի քեզ երկար, սպասեցի քեզ երկար Դու չեկար, Որոշեցի ինքս քեզ մոտ գալ, Որոշեցի ինքս քեզ մոտ գալ։ Դու՝ երազ իմ անհաս, իմ ցնորք իրական, Որ հեռվում կանչում ես քեզ մոտ, Ինձ կանչում ես քեզ մոտ Ու կորչում. Երբ քեզ մոտենում եմ, Հեռանում ես, փախչում ինձանից։ Երբ քեզ կանչում եմ, Արձագանք ես տափս։ Ընկերներս կորան անցյալի մշուշում Ու չկան, ու չկան, Աղջիկներ գեղեցիկ, որոնք իմն են եղել, էլ չկան, էլ չկան, Միայն դու մնացիր, Իմ ցնորք իրական, Միայն մենք մնացինք Իրար դեմ հանդիման, Ու որքան մոտենում Ես այնքան հեռանում եմ քեզնից, Դու երազ իմ անհաս, Իմ ցնորք իրական, Փախչում ես ինձանից, Երբ քեզ մոտենում եմ, Հեռանում ես, փախչում ինձանից, Երբ քեզ կանչում եմ՝ Արձագանք ես տալիս։ http://www.livejournal.com/users/hakhverdy...html?mode=reply
  4. ԻՄ ՓՈՔՐԻԿ ՆԱՎԱԿ Պատրաստեց փոքրիկ տղան Մի ճերմակ թղթե նավակ, Իջեցրեց նավակը նա Գետակի ալիքների վրա։ Իմ փոքրիկ նավակ, Իմ փոքրիկ նավակ, Կհասնե՞ս, արդյոք, Ծովին կապուտակ։ Իմ փոքրիկ, փոքրիկ նավակ, Ու՞ր ես դու, ու՞ր ես լողում, Ու՞ր են քեզ, ու՞ր են տանում Գետի ալիքները խելագար։ Իմ փոքրիկ նավակ, Իմ փոքրիկ նավակ, Կհասնե՞ս արդյոք Ծովին կապուտակ։ Արեգակն անհետացավ, Ամպերի ետևն անցավ, Երկնքից անձրև թափվեց, Ու փոքրիկ գետակը վարարեց։ Իմ փոքրիկ նավակ, Իմ փոքրիկ նավակ, Դու հասա՞ր արդյոք Ծովին կապուտակ։ Թե ճանապարհին Խորտակեց քամին Եվ դու քնեցիր Գետի հատակին։ http://www.livejournal.com/users/hakhverdy...html?mode=reply
  5. ՔՈ ՃԱՄՓԱՆ Քո ճամփան՝ այնքան պարզ Ու այնքան արևոտ, Իմ Ճամփան ծուռումուռ Ու մի քիչ անձրևոտ։ Դու սիրում ես նայել, Օրվա բաց աչքերին, Ես միայն հավատում եմ, Գիշերն՝ աստղերին։ Դու ասում ես, որ գիշերը Հարկավոր է քնել, Ես գիշերն արթնանում Ու փնտրում եմ երգեր։ Եվ եթե իմ երգերը Քեզ դուր չեն գալիս, Թույլ տուր ինձ հեռանալ Քեզանից, սիրելիս։ Դու ասում ես, որ կյանքում Հարկավոր է պայքարել, Բայց ես, թանկագինս, Հոգնել եմ, հոգնել։ Դու ասում ես սիրիր, Ու կյանքին հավատա, Ես իմ մահն եմ փնտրում, Տես շուտով նա կգա։ Դու ասում ես՝ սիրիր Ու կազմիր ընտանիք, Բայց ես չեմ ուզում դառնալ Մի կնոջ խաղալիք։ Ես գիշերն, ինչպես միշտ, Հարբած տուն կդառնամ Ու շատ բարձր կերգեմ, Որ բոլորն արթնանան։ Եվ եթե իմ գործերը Ընկնեն դատարան, Ու եթե այնտեղից Ես մի օր տուն դառնամ։ Ես շատ բարձր կերգեմ, Որ բոլորն արթնանան, Երբ գիշերն, ինչպես միշտ, Գինովցած տուն դառնամ։ Դու ասում ես, որ ես կյանքը Դեռ չեմ հասկանում, Որ ես քիչ եմ ստանում, Որ ես շատ եմ ծախսում։ Ես գիտեմ, որ մարդիկ Մի անգամ են ապրում, Մի անգամ են սիրում, Մի անգամ են մեռնում։ Եվ եթե մեզ Աստված Թևեր չի ընծայել Նաև չի պարտադրել Առնետի պես ապրել։ Եվ եթե այս տարի Ճոխ չանցավ նոր տարին, Միևնույն է, գարնանը Կծաղկի իմ այգին։ http://www.livejournal.com/users/hakhverdyan/2845.html
  6. ՁՅՈՒՆԸ ԻՄ ԵՐԳՆ Է ԵՐԳՈՒՄ Ձյունը երկար սպասեց գիշերվա խորհրդին, Մինչև լույսերը հանգան, ու ձայները լռեցին, Ու հանկարծ գիշերվա մեջ ինչ-որ բան զրգնգաց, Խենթի պես պարելով փաթիլներն իջան ցած: Ձյունը գալիս է դանդաղ, Ձյունը իմ երգն ե երգում, Ձյունը իջնում է թեթև, Ձյունն իմ հեքիաթն է պատմում: Արծաթե թիթեռնիկներ Պոկված կապույտ հեքիաթներից Թևածելով իջան ներքև, Երգով լցրին քաղաքը ծեր, Ու երազկոտ կտուրներին բերին ճերմակ հանդարտություն, Ու երազկոտ կտուրներին բերին ճերմակ հանդարտություն: Ձյունը գալիս է դանդաղ, Ձյունը իմ երգն ե երգում, Ձյունը իջնում է թեթև, Ձյունն իմ հեքիաթն է պատմում: Ոսկեծամ գեղեցկուհի, առանց քեզ ես չեմ ապրի, Առանց քեզ ձյունը ճերմակ, ա՜խ, շուտով կդադարի, Հայտնվիր գիշերվա իրական հեքիաթում, Որ մինչև լուսաբաց մեզ իր գիրկն է առնում: Ձյուն, սպիտակ ձյուն, մեղքերիս մեր թողություն, Սպիտակ ձյուն, իմ ճերմակ քնքշություն, Սպիտակ ձյուն, իմ ճերմակ մանկություն: Արծաթե թիթեռնիկներ Պոկված կապույտ հեքիաթներից Թևածելով իջան ներքև, Երգով լցրին քաղաքը ծեր, Ու երազկոտ կտուրներին բերին ճերմակ հանդարտություն, Ու երազկոտ կտուրներին բերին ճերմակ հանդարտություն:
  7. ՄԵՐ ՍԻՐՈ ԱՇՈՒՆԸ Դու կարծում ես այդ անձրևն է արտասվում պատուհանից, Այդ ափսոսանքի խոսքերն են գլորվում հատիկ-հատիկ, Գլորվում են ու հոսում են ապակուց թափվում են ցած, Այս խոսքերը,որ լսվում են իմ երգի մեջ ուշացած: Ու եկեք խոստովանենք այդ ափսոսանքը ուշացած Սերը քո մի հանելուկ է ու գաղտնիք էր չբացված, Դա գուցե աշնան կատակն էր,տերևներն էին մեղմահար, Ծառուղում լուռ արտասվում էր մի աղջիկ մենակ կանգնած: Մեր սիրո աշունը էլ երբեք չի կրկնվի Եվ անցյալն ամեն անգամ աշնան հետ կայցելի Ու պատուհանից լուռ կարտասվի, Ու պատուհանից լուռ կարտասվի Ես հիմա նոր հասկանում եմ անցածը ետ չես բերի, Այս ամենը հատուցումն է գործած իմ մեղքերի, Այն աղջիկը և աշունը բախտն էր իմ,որ կորցրի, Դա ջահել իմ խենթությունն էր,որ երբեք ինձ չեմ ների: Ես գիտեմ երջանկությունը մեկ անգամ է այցելում, Իսկ հետո,երբ հեռանում է,այցետոմսն է իր թողնում Ու հետո ամբողջ կյանքում մեր,մենք նրան ենք որոնում Այն հասցեն,որ նա թողնում է,կյանքում ոչ ոք չի գտնում: Մեր սիրո աշունը էլ երբեք չի կրկնվի Եվ անցյալն ամեն անգամ աշնան հետ կայցելի Ու պատուհանից լուռ կարտասվի, Ու պատուհանից լուռ կարտասվի Осень автор: Рубен Ахвердян перевод: Карен Налбандян Показалось, это ветер Постучал в окно дождем Это память о потере Возвратилась хмурым днем Возвратились и упали Как слезинки со стекла Те слова, что опоздали Но забыть никак нельзя Поздно, глупо и не нужно Извиняться и страдать Та любовь была загадкой И ее не разгадать Может, осень в желтых листьях Грустно шутит так - как знать В паутине мокрых веток Одинокий тихий плач Лишь сейчас я понимаю: То, что было - не вернешь Это все, как наказанье За предательство и ложь Эту девушку и осень Я не смог себе простить Как легко их было бросить И как трудно позабыть. Все мы знаем, что удача Посещает только раз И сама же день назначит Чтоб покинуть тихо нас А потом всю жизнь мы ищем И хотим ее вернуть Письма те, что мы ей пишем Адресата не найдут Эту нашу осень Никогда не возвратить Будет боль нам всякий раз Октябрь приносить И в окно печально моросить, И в окно печально моросить. http://www.yerevan.ru/publications/index.php?id=10 Аutumn (original in Armenian by R. Hakhverdian) Do you think the rain is drumming on your window all day long? It’s the words of my repentance, falling down drop by drop. See them, rolling down the glass and down into the endless brine; Words that only you can hear in this belated song of mine. What is this confession now, overdue regret, - for what? Love has always been a riddle that I never can decode. It was autumn that was mocking, slapping me with faded leaves, And the girl that kept on weeping silently among the trees. Only now I understand: the past shall not be back again. It’s for sins that I’ve committed that I’m being made to pay. For that weeping girl, that autumn are the fortune that I’ve lost. Heedless deeds of wild youth is what I now regret the most. We all know that happiness can only come a single time. It then promptly disappears, leaves its business card behind. We then seek it everywhere, we go on looking all our lives, But the address on the card is one that no man ever finds. The autumn of our love is never going to return. Just the past keeps visiting together with the rain, Wetting windows with its silent tears, Wetting windows with its silent tears. Translated by Gugo Veles
  8. http://www.livejournal.com/users/hakhverdyan/ ԽՈՍՔԵՐ Ծեր գնչուհին բախտս կարդաց Իմ հայացքի մեջ մոխրացած, Նա կիսաձայն ինձ շշնջաց, Որ ես ճամփորդ եմ ուշացած։ Որ իմ գնացքն արդեն մեկնել է, Ես ուշացել եմ նրանից, Ով որ իմ սիրտը գողացել է, Արդեն հեռու է ինձանից։ Որ ընկերներս հեռացել են, Սիրելիներս էլ չկան, Նույնիսկ մոտիկ բարեկամներս, Հոգեհացիս հազիվ թե գան։ Եվ ես հանում եմ իմ երգերը Մանկության մութ ձեղնհարկից, Որտեղ իրերն ու նրանց դերը Թաքնված են մեծերից։ Իսկ մանկությունը մի թռչուն է՝ Թելով կապված մեր սրտերից. Թելը պոկվում է, նա թռչում Ու հեռանում է մեզանից։ Իսկ մանկությունը մի թռչուն է՝ Թելով կապված մեր սրտերից. Թելը պոկվում է, նա թռչում Ու հեռանում է մեզանից։ Իսկ մենք խաղում ենք մեր դերերը, Իսկ ես հոգնել եմ այդ խաղից, Մենք թաքցնում ենք մեր մտքերը, Մենք թաքնվում ենք իրարից։ «Ես քեզ սիրում եմ» այս խոսքերը Դուրս են խաղի կանոններից, Ես ձեզ թողնում եմ իմ այս դերն Ու հեռանում եմ այս խաղից։ «Ես քեզ սիրում եմ» այս խոսքերը Դուրս են խաղի կանոններից, Ես շպրտում եմ ձեզ իմ դերն Ու հեռանում եմ ձեզանից։ Ես թռցնում եմ իմ երգերն Իմ մանկության կտուրներից, Կողքիս բոլոր իմ ընկերներն են, Բոլոր տղերքը մեր թաղից։ Երգերիս բունն–աղավնատունը Ես դատարկում եմ երգերից, Ազատությունն է նրանց տունը, Թելով կապված մեր սրտերից։ Երգերիս բունն–աղավնատունը Ես դատարկում եմ երգերից, Ազատությունն է նրանց տունը, Թելով կապված մեր սրտերից։ Քո իսկական սիրահարները Քեզ լքեցին, իմ Երևան, Անտերուդուս մուրացկանները Դարձան քեզ տեր ու տիրական։ «Ես քեզ սիրում եմ» այս խոսքերը Ասում եմ քեզ, իմ Երևան, Արժեր հասնել աշխարհի ծերը, Որ այս բառերը հասկանամ։ «Ես քեզ սիրում եմ» այս խոսքերը Ասում եմ քեզ, իմ Երևան, Արժեր հասնել աշխարհի ծերը, Որ այս բառերը հասկանամ։ Ծեր գնչուհին բախտս կարդաց Իմ հայացքի մեջ մոխրացած, Նա կիսաձայն ինձ շշնջաց, Որ ես ճամփորդ եմ ուշացած, Որ իմ գնացքն արդեն մեկնել է, Ես ուշացել եմ նրանից, Ով որ իմ սիրտը գողացել է, Արդեն հեռու է ինձանից։ Որ ընկերներս հեռացել են, Սիրելիներս էլ չկան, Նույնիսկ մոտիկ բարեկամներս Հոգեհացիս հազիվ թե գան։ Слова Перевод: Карен Налбандян Судьбу цыганка мне прочла Взглянув в погасшие глаза Она сказала: Жизнь прошла Я безнадежно опоздал О том, что поезд мой уехал Занять в нем место не успел Кого я ждал, кому я верил Давно забыла обо мне Что кто был близок - те пропали Моих любимых больше нет И в день когда меня не станет Никто не вспомнит обо мне А детство - это просто птица На тонкой нити наших душ Порвется нить - она умчится Ее обратно не вернуть А мы играем наши роли А я давно устал играть Мы прячем мысли, прячем боли Мы разучились вспоминать "Я вас люблю" - три этих слова Не входят в правила игры Я возвращаю право хода И ухожу из-за доски "Я вас люблю" - три этих слова Не входят в правила игры Я вам бросаю право хода И выхожу из-за доски Те кто любил мой старый Город Давно покинули его Остались нищие и воры И здесь разбой стал ремеслом "Я вас люблю" - три этих слова Скажу тебе, мой Ереван И стоит мир объехать снова Чтоб эту истину понять Судьбу цыганка мне прочла Взглянув в погасшие глаза Она сказала: Жизнь прошла Я безнадежно опоздал О том, что поезд мой уехал Занять в нем место не успел Кого я ждал, кому я верил Давно забыла обо мне Что кто был близок - те пропали Моих любимых больше нет И в день когда меня не станет Никто не вспомнит обо мне http://www.livejournal.com/users/irukan/363760.html?#cutid1
  9. Այստեղ հավաքվում են Ռուբեն Հախվերդյանի երգերի խոսքերը, նոտաները, թարգմանությունները, տարբեր նրան վերաբերվող ինֆորմացիան և լինկերը Համացանցում: http://www.russiandvd.com/store/person.asp...subid=&orderby= http://www.yerevan.ru/music/index.php?task=art&id=60&page=1 http://www.livejournal.com/users/hakhverdyan/ http://www.razbirat.com/rouben/ ԱՆՁՐԵՎ ԱՇՈՒՆ ԲԱԺԱՆՈՒՄ ԲԱՐԻ ԼՈՒՅՍ, ՏԻԿԻՆ ԱՐՈՒՍ ԳԱԶԱՆԱՆՈՑ ԴՈՒ ԵՍ ԻՄ ՄԻԱԿԸ ԵԶԸ ԵԹԵ ԻՄԱՆԱՅԻՐ ԵՐԱԺԻՇՏՆԵՐԻ ՔԱՂԱՔ ԵՐԲ ԵՍ ԿՄԵՌՆԵՄ ԵՐԲ ՉԿԱՅԻՆ ԲԱՐՁՐԱՀԱՐԿ ՇԵՆՔԵՐ ԵՐԵՎԱՆԻ ԳԻՇԵՐՆԵՐՈՒՄ ԵՐՋԱՆԿՈԻԹՅՈԻՆ ԸՆՏԱՆԵԿԱՆ ԼՈՒՍԱՆԿԱՐ ԹԱՓԱՌԱՇՐՋԻԿ ԻՄ ԱՆՑՅԱԼԸ ԻՄ ՍՊԻՏԱԿ ԱՂԱՎՆԻՆ ԻՄ ՏՈՒՆՆ ԱՆԻՎՆԵՐԻ ՎՐԱ ԻՄ ՓՈՔՐԻԿ ՆԱՎԱԿ ԻՆՁ ՍԻ ՓՆՏՐԻՐ ՈՍՏԻԿԱՆ ԻՐԻԿՈՒՆ ԽՈՍՔԵՐ ԾԱՌԸ ԿԱՆՉԻՐ ԻՆՁ (ՔՈ ԴՂՅԱԿԸ) ԿԱՊՈՒՅՏ ՆԺՈՒՅԳՆԵՐ ԿԱՐՄԻՐ ԿԱԿԱՉՆԵՐ ԿԵՆՍԱԳՐՈԻԹՅՈԻՆ ԿԵՍԳԻՇԵՐ ԿԻԹԱՌ ԿՅԱՆՔ ՄԱՐԴԿԱՅԻՆ ԿՈՒՐՈՐՏԱՅԻՆ ՍԵՐ ՁՅՈՒՆԸ ԻՄ ԵՐԳՆ Է ԵՐԳՈՒՄ ՃԵՐՄԱԿ ՁԻՍ ՄԵՐ ՍԻՐՈ ԱՇՈՒՆԸ ՄԻԱՅՆ ԴՈՒ ՉՏԽՐԵՍ ՆԱ ԻՐ ՍԵՐԸ ԾԱԽԵՑ ՇԱՏԱԽՈՍ ԱՆՁՐԷՎԸ ՇՆԵՐԸ ՇՈԳ ԿԻՐԱԿԻ ՈՐ ՍԱՐԵՐԸ ՄԵՐ ՉՄՆԱՆ ԱՆՏԵՐ ՍԱՐԵՐԻ ՔԱՄԻ ՎԵՐԱԴԱՐՁ ՔՈ ՃԱՄՓԱՆ ԵՎ ԻՋԱՎ ԼՌՈՒԹՅՈՒՆ
  10. ՀԻՆ ԳԱԼԼԱ Ըստ Ք. Կարա-Մուրզայի Հովիվը սարում տխրեց, Սիրո երգը նվագեց: Երգը վառ այտերին, Երգը բոց աչքերին, Երգը վարդ օրերին: Ա՜յ, խեղճ հովիվ, քեզ բաժին Խոր ձորեր մնացին: Երգը վառ այտերին, Երգը բոց աչքերին, Երգը վարդ օրերին: Ահա, եկավ նոր գարուն, Ծաղիկներով զարդարուն. Սիրում եմ գույնզգույն Ծաղիկներ, հա, հա, հա, Գույնզգույն ծաղիկներ: Ա՜յ, խեղճ հովիվ, քեզ բաժին Խոր ձորեր մնացին: Երգը վառ այտերին, Երգը բոց աչքերին, Երգը վարդ օրերին:
  11. Коле-ние - мы уже целую неделю обсуждаем, прилично ли его писать на форуме или нет... :lol:
  12. ՀԱՅԱՍՏԱՆ Խոսք.` Հ. Միրզա-Վանանդեցու, երաժշտ.` Գ. Երանյանի Հայաստա'ն, երկիր դրախտավայր, Դու մարդկայնո ցեղիս օրրան, Դու և բնիկ իմ Հայրենիք, Հայաստա'ն, Հայաստա՜ն, Հայաստա՜ն: Ի վեհ անհունդ սիրտ իմ, ո՜հ, հույժ Ոգևորի ի նոր խրախույս, Եվ անձկայրյաց ի քեզ հուսամ, Ի քեզ, ի քեզ, հույս իմ միայն, Հայաստա՜ն, Հայաստա՜ն, Հայաստա՜ն: Հայաստա՜ն, անո'ւն փարելի, Ի քեզ հանգիստ Նոյան տապան, Եգիտ և քև ապրեցավ Նոյ, Հայաստա՜ն, Հայաստա՜ն, Հայաստա՜ն: Գետք քաջառաջք ադենաբուղխ Զհողդ բարի առնեն հուռթի, Քև ապրիմ ես, քև միշտ ցնծամ, Քև, քև պանծամ, փառք իմ միայն: Հայաստա՜ն, Հայաստա՜ն, Հայաստա՜ն: Հայաստան, ծնող դյուցազանց Եվ հրաշալյաց հանդիսարան. Քո զեփյուռին քաղցր և շնչյուն, Հայաստա՜ն, Հայաստա՜ն, Հայաստա՜ն: Հայկ, Արմենակ, Արամ, Տիգրան, Տրդատ, Սմբատ, Վարդան, Վահան, Զոր շնչեցին և զորացան, Զքեզ հիշեմ, զքեզ սիրեմ, Զքեզ, զքեզ, սեր իմ միայն Հայաստա՜ն, Հայաստա՜ն, Հայաստա՜ն:
  13. ԿՌՈՒՆԿ Երաժշտ՝ ըստ Կոմիտասի Կռո'ւնկ, ուստի՞ կուգաս, ծառա եմ ձայնիդ, Կռո'ւնկ, մեր աշխարհեն խապրիկ մը չունի՞ս, Մի' վազեր, երամիդ շուտով կըհասնիս, Կռո'ւնկ, մեր աշխարհեն խապրիկ մը չունի՞ս: Թողել եմ ու եկել մըլքերս ու այգիս, Քանի որ ա՜խ կանեմ, կը քաղվի հոգիս, Կռո'ւնկ, պահ մի կացիր, ձայնիկդ ի հոգիս, Կռո'ւնկ, մեր աշխարհեն խապրիկ մը չունի՞ս: Աշունն է մոտեցել, գնալու ես թետպիր, Երամ ես ժողովել հազարներ ու բյուր, Ինձ պատասխան չտվիր, ելար գնացիր, Կռո'ւնկ, մեր աշխարհեն գնա', հեռացի'ր:
  14. ԿԻԼԻԿԻՈ Խոսք՝ Ն. Ռուսինյանի, երաժշտություն՝ Գ Երանյանի Երբոր բացվին դռներն հուսո, Եվ մեր երկրեն փախ տա ձմեր, Չքնաղ երկիրն մեր Արմենիո,- Երբ փայլե յուր քաղցրիկ օրեր. Երբոր ծիծառն իր բույն դառնա, Երբոր ծառերն հագնին տերև՝ Ցանկամ տեսնել զիմ Կիլիկիա, Աշխարհ՝ որ ինձ ետուր արև: Տեսի դաշտերըն Սուրիո, Լյառն Լիբանոն և յուր մայրեր. Տեսի զերկիրըն Իտալիո, Վենետիկ և յուր գոնդոլներ. Կղզի, նման չիք մեր Կիպրիա, Եվ ո՛չ մեկ վայրն է արդարև Գեղեցիկ քան զիմ Կիլիկիա, Աշխարհ՝ որ ինձ ետուր արև: Հասակ մը կա մեր կենաց մեջ, ՈՒր ամենայն իղձ կավարտի. Հասակ մը, ուր հոգին ի տենչ՝ Հիշատակաց յուր կարոտի. Հորժամ քնարս իմ ցրտանա, Սիրույն տալով վերջին բարև՝ Երթամ ննջել հիմ Կիլիկիա, Աշխարհ՝ որ ինձ ետուր արև:
  15. ԿԱՆՉԵ ԿՌՈՒՆԿ Ըստ Կոմիտասի Կանչե՜, կըռո՜ւնկ, կանչե՜, քանի գարուն է, Ղարիբներու սիրտը գունդ-գունդ արուն է: Կըռո՜ւնկ ջան, կըռո՜ւնկ ջան, գարուն է, Կըռո՜ւնկ ջան, կըռո՜ւնկ ջան, գարուն է, Ա՜խ, սիրտս արուն է: Կանչե՜, կըռո՜ւնկ, կանչե՜, քանի արոտ է, Աշխարհն է արեգակ, սիրտս կարոտ է: Կըռո՜ւնկ ջան, կըռո՜ւնկ ջան, արոտ է, Կըռո՜ւնկ ջան, կըռո՜ւնկ ջան, արոտ է, Ա՜խ, սիրտս կարոտ է: Կանչե՜, կըռո՜ւնկ, կանչե՜, քանի արև է, Աշնան կերթաս երկիր, յարիս բարևե: Կըռո՜ւնկ ջան, կըռո՜ւնկ ջան, արև է, Կըռո՜ւնկ ջան, կըռո՜ւնկ ջան, արև է, Ա՜խ, յարիս բարևե:

×
×
  • Создать...