Перейти к публикации

cartesius

Advanced
  • Публикаций

    32 812
  • Зарегистрирован

  • Посещение

  • Дней в лидерах

    38

Все публикации пользователя cartesius

  1. փնտրվում է ԻՄ ՈՒՐՎԱԿԱՆԸ և ուրիշ երգերի թեքստերն ու թարգմանությունները :shljapa:
  2. В голосовалке отсутствует самый важный пункт: "Затрудняюсь ответить." Большая разница по сравнению со "Мне все равно".
  3. ՍԱՐԵՐԻ ՔԱՄԻ Սարերի քամի, որտեղի՞ց ես գալիս, և ո՞ւր ես շտապում, անհանգիստ ու տխուր իմ սարերի քամի: Սարերի քամին ինչ-որ բան շշնջում ու կորչում է հեռվում, անհանգիստ ու տխուր իմ սարերի քամին... Ես գալիս եմ շատ հեռուներից, ավերակ դարձած քո Հայրենիքից, որ տանեմ ես ձեր կարոտն այն լեռներին, լեռներին, Որոնց դուք թողել եք գետի այն ափին, գետի այն ափին: Սպասիր քամի, և ինձ լսիր, թե ինչ կասեմ, քիչ հանդարտվիր, և ինձ լսիր, թե ինչ կասեմ, որ տանես խոսքերս դու այն լեռներին, լեռներին, Որոնց մենք թողել ենք գետի այն ափին, գետի այն ափին Քանի մեր վանքերում կնքում են մանուկներ, արևի պես մեծ ու կրակոտ աչուկներով, Քանի մեր աչքերում դեռ չի մարել կարոտը, կարոտը այն, որով նայում ենք մենք հեռվին, Ուրեմն մենք մի օր կգանք ձեր գիրկը դեռ, մեզ սպասող լեռներ, մեզ սպասող լեռներ:
  4. ԿԱՐՄԻՐ ԿԱԿԱՉՆԵՐ Գնացին տղերքը ու կորան հեռվում, Ռումբերի պայթյունը սարերն է շարժում, Կարմիր կակաչները ներկել են դաշտերը, Ասես լեռներից մեր արյուն է հոսում, Կարմիր կակաչները ներկել են դաշտերը, Ասես լեռներից մեր արյուն է հոսում: Հեռացան տղերքը, կորան մշուշում, Ետ գալու ճամփան էլ ոչ ոք չի հիշում, Իսկ ձեր եղբայրները, մայրերն ու քույրերը, Ձեր սիրելիները ձեզ են դեռ սպասում, Իսկ ձեր եղբայրները, մայրերն ու քույրերը, Ձեր սիրելիները ձեզ են դեռ սպասում: Իսկ դու շորորում ես, հողի հետ ճկվում, Ո՞ւր է քո գարունն, ինչո՞ւ է ուշանում: Դու իմ խնձորենի, իմ քույրիկ նազելի, Սիրածդ` գարունը ո՞ւր է, չի գալիս, Դու իմ խնձորենի, իմ քույրիկ նազելի, Սիրածդ` գարունը ո՞ւր է, չի գալիս: Գնացին տղերքը ու կորան հեռվում Ռումբերի պայթյունը սարերն է շարժում, Կարմիր կակաչները ներկել են դաշտերը, Ասես լեռներից մեր արյուն է հոսում, Կարմիր կակաչները ներկել են դաշտերը, Ասես լեռներից մեր արյուն է հոսում: Դու ասես հարբել ես տաք գարնան ծոցում, Հողի հետ նազում ես, հողի հետ խոսում, Ծաղկած խնձորենի, իմ քույրիկ նազելի, Փեսացուդ` գարունը քեզ մոտ է գալիս, Ծաղկած խնձորենի, իմ քույրիկ նազելի, Փեսացուդ` գարունը քեզ մոտ է գալիս: Հեռացան տղերքը, կորան մշուշում, Ետ գալու ճամփան էլ ոչ ոք չի հիշում, Իսկ ձեր եղբայրները, մայրերն ու քույրերը, Ձեր սիրելիները ձեզ են դեռ սպասում, Իսկ ձեր եղբայրները, մայրերն ու քույրերը, Ձեր սիրելիները ձեզ են դեռ սպասում: Ծաղկած խնձորենի, իմ քույրիկ նազելի, Փեսացուդ` գարունը քեզ մոտ է գալիս, Ծաղկած խնձորենի, իմ քույրիկ նազելի, Փեսացուդ` գարունը քեզ մոտ է գալիս:
  5. ՎԵՐԱԴԱՐՁ Այս տարվա քո նվերները մութն ու ցուրտն են, իմ փոքրիկ, Այս տարի պայթող ռումբերը քեզ դարձեն են խաղալիք, Եվ այս խաղը պատերազմն է, որ խաղում են մեծ մարդիկ, Իսկ խաղի վերջում քո ճիչն է` ես սպասում եմ քեզ, հայրիկ... Ա՜խ, այս ի՞նչ ձմեռ պապի է, որ քո տանն է հայտնվել, Այս թշվառ, ծեր մուրացկանը տես ինչե՜ր է քեզ բերել, Ա՜խ, այս ի՞նչ ձմեռ պապի է, որ քո տանն է հայտնվել, Այս թշվառ թափառականը նվերներ է քեզ բերել: Իսկ նրա բերած նվերը` մահվան գուժ ու արցունքներ, Հողի տակ մեռած մարդիկ են, և մեղա՜ քեզ, մանուկներ, Հողի տակ մեր եղբայրներն են ու քույրերը մեր քնել, Իսկ հողի վրա մեր կյանքը անեծքի է վերածվել... Ա՜խ, այս ինչ երկար ձմեռ է, տեսնես ե՞րբ կվերջանա, Երբ նորից բացվի գարունը, քո հայրիկը տուն կգա, Ա՜խ, այս ինչ երկար ձմեռ է, տեսնես ե՞րբ կվերջանա, Երբ նորից բացվի գարունը, քո հայրիկը տուն կգա: Քո հայրիկը, իմ փոքրիկս, անպայման մի օր կգա, Քո հայրիկը, անուշիկս, կգրկի քեզ, կխաղա, Իսկ եթե հանկարծ, փոքրիկս, քո հայրիկը ուշանա, Դու հիշի՛ր նրան, պստիկս, նա քեզնից չի հեռանա... Եվ դաժան այս ձմեռները դու շատ շուտ կմոռանաս, Երբ նորից բացվի գարունը, դու շատ շուտ կմեծանաս, Դու փակիր քո աչուկները, բայց նրան մի մոռանա Եվ հայրիկդ, իմ փոքրիկս, անպայման մի օր կգա: Քո հայրիկը, տե՛ս, եկել է, ուսերին կանաչ սարեր, Քո հայրիկը, տե՛ս, եկել է, աչքերում արեգակներ, Այդ նրա ուժեղ ձեռքերն են բարձրացնում քեզ դեպի վեր, Քո հայրիկը հենց գարունն է, որ եկել է քեզ նվեր... Այս տարվա քո նվերները մութն ու ցուրտն են, իմ փոքրիկ, Այս տարի պայթող ռումբերը քեզ դարձեն են խաղալիք, Եվ այս խաղը պատերազմն է, որ խաղում են մեծ մարդիկ, Իսկ խաղի վերջում քո ճիչն է` ես սպասում եմ քեզ, հայրիկ...
  6. ՈՐ ՍԱՐԵՐԸ ՄԵՐ ՉՄՆԱՆ ԱՆՏԵՐ Սարերում բացվել են կակաչները, Սարերում հրդեհ է իսկական, Լավագույն տղերքը հեռանում են, Որ երբեք, երբեք էլ ետ չգան, Լավագույն տղերքը հեռանում են, Որ երբեք, երբեք էլ ետ չգան: Երբ նորից բացվեն գարնան դռները, Ու ծոցվոր հարսները մայրանան, Կհիշվեն հավերժ այն անունները, Տղերքի, որոնք արդեն չկան, Կհիշվեն հավերժ այն անունները, Տղերքի, որոնք արդեն չկան: Այդ արյունն է ձեր, կռվող տղաներ, Իր կարմիր գույնով սարերը ներկել, Դուք, որ կյանքը ձեր մեզ տվիք նվեր, Որ սարերը մեր չմնան անտեր, Որ սարերը մեր չմնան անտեր: Ես գիտեմ, և սա է իսկությունը` Ձեր երդումը գինն էր ձեր արյան, Նոր ծնվածների արիությունը Կոփվելու է ձեզ հետ անպայման, Նոր ծնվածների արիությունը Կոփվելու է ձեզ հետ անպայման Այդ արյունն է ձեր, կռվող տղաներ, Իր կարմիր գույնով սարերը ներկել, Դուք, որ կյանքը ձեր մեզ տվիք նվեր, Որ սարերը մեր չմնան անտեր, Որ սարերը մեր չմնան անտեր: Իսկ անյտեղ պայթում էին ռումբերը, Եվ նրանք, ովքեր արդեն չկան, Վերապատմեցին մեր պատմությունը Կարմիր տառերով իրենց արյան, Վերապատմեցին մեր պատմությունը Կարմիր տառերով իրենց արյան: Իսկ այնտեղ, որտեղ մեծ լռություն էր, Ուր չկան վեճեր կուսակցական, Մենք կասենք Կեցցե՛ դաշնակցությունը, Հայ դաշնակցությունը իսկական, Մենք կասենք Կեցցե՛ դաշնակցությունը, Հայ դաշնակցությունը իսկական: Այդ արյունն է ձեր, կռվող տղաներ, Իր կարմիր գույնով սարերը ներկել, Դուք, որ կյանքը ձեր մեզ տվիք նվեր, Որ սարերը մեր չմնան անտեր, Որ սարերը մեր չմնան անտեր: Баллада о маках Рубен Ахвердян пер. с армянского Карен Налбандян Расцвели в горах весною маки Кажется, пожар горит в горах Лучшие ребята в куртках хаки Уходили в горы навсегда А когда весна вернется в горы И невесты станут матерьми Вспомним имена парней, которым Никогда из маков не уйти Припев: Это ваша кровь, парни со дворов Что залила красным снега вершин В горы вновь и вновь шли из городов Чтобы не достались они чужим Вы смогли всё то, что обещали Но цена за вашу клятву - жизнь А ведь уходя, как все мечтали Догулять, допеть и долюбить Пр. Там взрывались бомбы и снаряды И ребята, те что не пришли Заново историю писали Алым шрифтом собственной крови Пр. Ну а там, где вечное молчанье Там где нет ни партий, ни вождей Скажем мы: Да здравствуют дашнаки Боевой союз страны моей Пр. http://www.livejournal.com/users/irukan/228407.html
  7. ԱՇՈՒՆ Իմ այգում հիմա աշուն է, Ես ու ծերացած իմ շունը Հոտոտում ենք աղբակույտը անցյալի, Շունս պոչն ուրախ շարժում է, Աղբակույտից քաշում, հանում է Հնացած իրեր, որ պետք չեն ոչ-ոքի: Դատարկ այգի, ու մի խոնավ քամի, Եվ ծխացող կույտեր տերևների, Դատարկ այգի, ու մի խոնավ քամի, Ու ծխացող հուշերն իմ անցյալի: Ափսոսանք ու սեր, ավելորդ հույսեր, Հեռացող քայլեր իմ անցյալի, Հուսահատ անձրև, աղբակույտ անձեր, Հին իրեր, որ պետք չեն ոչ-ոքի: Մի մաշված կոշիկ, որ չեն հագնի, Մի անսեռ տիկնիկ` առանց գլխի, Մի սև հովանոց, մի լուսանկար Ու մի հայելի… Իմ այգում հիմա աշուն է, Ես ու ծերացած իմ շունը Հոտոտում ենք աղբակույտը անցյալի, Շունս պոչն ուրախ շարժում է, Աղբակույտից քաշում, հանում է Հնացած իրեր, որ պետք չեն ոչ-ոքի: Դատարկ այգի, ու մի խոնավ քամի, Եվ ծխացող կույտեր տերևների, Դատարկ այգի, ու մի խոնավ քամի, Եվ ծխացող հուշերն իմ անցյալի: Քամին, ցնորված ծերունին Շուռումուռ է տալիս աղբակույտը Եվ նստարանին քնած շրջմոլիկը արթնանում է… Ափսոսանք ու սեր, ավելորդ հույսեր, Հեռացող քայլեր իմ անցյալի, Հուսահատ անձրև, աղբակույտ անձեր, Հին իրեր, որ պետք չեն ոչ-ոքի: Մի մաշված կոշիկ, որ չեն հագնի, Մի անսեռ տիկնիկ` առանց գլխի, Մի սև հովանոց, մի լուսանկար Ու մի հայելի… Իմ այգում հիմա աշուն է, Ես ու ծերացած իմ շունը Հոտոտում ենք աղբակույտը անցյալի, Շունս պոչն ուրախ շարժում է, Աղբակույտից քաշում, հանում է Հնացած իրեր, որ պետք չեն ոչ-ոքի:
  8. ԲԱՐԻ ԼՈՒՅՍ, ՏԻԿԻՆ ԱՐՈՒՍ Բարի լույս, տիկին Արուս, Քո լվածքը չորացել է, Հայացքի մեջ քո անհույս Արցունքներդ քարացել են, Խոհանոցդ մաս-մաքուր, Ամաններդ լվացված են, Մեր համով-հոտով մորքուր Տված հացդ օրհնված է: Եվ հիմա, նստած մենակ, Դու հիշում ես քո անցյալը, Իսկ մատներդ շարունակ Փորփրում են քո ձավարը: Մարդը քո` վարպետ Արտաշը Իր հոգին Աստծուն տվեց, Ու թեև վարքով անտաշ էր, Բայց խելոք էր ձեռներեց: Նա ուներ ոսկե ձեռքեր, Ու շարեց պատերը տան, Նա կապեց կտուրը ձեր, Սարքեց դուռ ու պատուհան: Իսկ հետո, երբ ծնվեցին, Զավակները քո աննման, Տունը քո լցվեց սիրով Ու շնչով երջանկության Նա ուներ մի թուլություն` Մեզանից ո՞վ է անբիծ, Սիրում էր ընկերություն Խմիչքի հետ ոգելից: Ամուսինդ լուռ ու մունջ էր, Նա մռայլ էր, չխոսկան, Երբ խմում էր` հայհոյում էր, Հիշում մորդ անպայման: Ու թեև քեզ հայհոյում էր, Բայց իրոք, առանց թույնի, Վաղեմի սովորություն է` Մարդ պետք է արտահայտվի: Բայց հիմա էլ նա չկա` Տանդ սյունն ու հենարանը, Մնացել ես մեն-մենակ Քո դատարկ ու մռայլ տանը: Զավակներդ չվեցին Ու թռան օտար ափեր, Նույնիսկ չեն էլ մտածում, Որ թողել են քեզ անտեր: Բարի լույս, տիկին Արուս, Քո լվացքը չորացել է, Հայացքի մեջ քո անհույս Արցունքներդ քարացել են: Խոհանոցդ մաս-մաքուր, Ամաններդ լվացված են, Մեր համով-հոտով մորքուր, Տված հացդ օրհնված է: Բարի լույս, տիկին Արուս, Քո լվածքը չորացել է, Բարի լույս, տիկին Արուս Տված հացդ օրհնված է…
  9. ՃԵՐՄԱԿ ՁԻՍ Նորից բացվում է լուսաբացը, Իմ առաջին ու վերջին սեր, Երկինքը աչքերիդ պես թաց է, Ճակատագրից, ճակատագրից, ճակատագրից պոկված նվեր: Վերջին անգամ ների՛ր ինձ, Տե՛ր, Տե՛ս, կորցրել եմ քաջությունս Իմ թշնամու անունն է սեր, Բայց նա է հենց, բայց նա է հենց, Բայց նա է հենց երջանկությունս: Ես կորցրել եմ ճերմակ ձիս, Իմ ոսկեթամբ ժառանգությունը, Ինչպե՞ս ելնեմ այս անտառից, Երբ կորցրել եմ, երբ կորցրել եմ, Երբ կորցրել եմ ուղղությունս: Այս ի՞նչ կախարդ ինձ կախարդեց, Ո՞վ ինձ նետեց անտակ անդունդը, Ինձ բաց ծովում մեկը խեղդեց, Բայց պահպանեց, բայց ինձ փրկեց, Բայց ինձ ժպտաց հաջողությունը: Ես իջեցրել եմ իմ դրոշը Հպարտություն կոչվող նավի, Վիճակը իմ խիստ անօրոշ է` Պարտության մեջ եմ, պարտության մեջ եմ, Պարտության մեջ եմ կամովի: Ահա իմ փայ երջանկությունը, Որն ինձ, ավա՜ղ, շուտ կլքի, Իսկ իմ խղճի հաշվետվությունը Երգի ձևով, երգի նման, Երգի թևով կփոխանցվի: Մի կողմ թողեք անմիտ վեճերը, Աննպատակ ու անտեղի, Ես կորցրի մտքիս եջերը, Եվ ճիշտ հասցեն, և ճիշտ հասցեն, Եվ ճիշտ հասցեն իմ այստեղի: Նորից բացվում է լուսաբացը, Իմ քաղցր թույն, իմ սրտակեր, Երկինքը աչքերդ պես թաց է, Ճակատագրից, ճակատագրից, Ճակատագրից պոկված նվեր…
  10. ԾԱՌԸ Անցան օրեր հատ-հատ, անցան օրեր զույգ-զույգ, Ճաշակեցինք և սեր, և տառապանք, և սուգ, Ինձ հոգնեցրին արդեն օրերը լայն ու նեղ, Ինձ հոգնեցրին արդեն մեղավոր ու անմեղ, Ինձ հոգնեցրին արդեն տխրությունն այս ցանցառ, Եվ կարոտներն այս խեղճ ինձ հոգնեցրին արդեն, Բա՛ց քո կեղևը, ծառ, ինձ ա՛ռ կեղևիդ մեջ, Ա՛ռ ինձ կեղևիդ մեջ, ես կփակվեմ քո մեջ, Ինձ ա՛ռ կեղևիդ մեջ, այս անծաղիկ դարում, Ես կփակվեմ քո մեջ, որպես փոքրիկ գարուն, Որպես թաքուն թախիծ տերևներիդ խորքում, Ես կփայլեմ տխուր ու կմտնեմ խոր քուն, Ու թե հողմերը գան, որ ինձ խլեն քեզնից, Ես կարթնանամ իմ ծառ, կորոտանք մեկից, Ես կճկվեմ քեզ հետ, ես կձգվեմ քեզ հետ, Ու հողմերի ձեռքից ես կփրկվեմ քեզ հետ, Ես կփրկվեմ քեզ հետ, ես կփրկվեմ քեզ հետ, Ու մի թաքուն գիշեր, երբ բոլորը քնեն, Ես քեզ կախարդական բառեր կկրկնեմ, Կելնենք կամաց-կամաց, կերթանք թաքուն-թաքուն, Ու քնի մեջ նրան կդարձնենք անքուն, Նրա երազի մեջ կախարդական մի ծառ Մարդկային ձև կառնի, կշնկշնկա կամաց, Ու մարդկային լեզվով, որպես լեգենդ պայծառ, Կբարբառի նրան անհատ կորած մի սեր Ու մի անհուն կարոտ, ու մի անհուն կարոտ…
  11. ԻՄ ՍՊԻՏԱԿ ԱՂԱՎՆԻՆ Երգն իմ, իմ սպիտակ աղավնին, Նա քեզ մոտ է թռչում, իմ անգին, Նրան դեմ է ելել չար քամին, Բայց թռչում է դեռ իմ աղավնին: Հույսն իմ, իմ սպիտակ աղավնին Քամու դեմ է կռվում, իմ անգին, Ա՜խ, թևերը հոգնել են նրա, Վախենամ, թե նա քեզ չհասնի: Բայց թռչում է դեռ իմ աղավնին Քամու դեմ կռվելով, իմ անգին, Ու ինչքան էլ փչի չար քամին, Նա կիջնի քո քնքուշ ձեռքերին: Լույսն իմ, մարելու եզերքին, Քեզ համար է վառվում, իմ անգին, Նա ուզում է դիպչել քո ստվերին Ու հանգչել, ու հանգչել քո դեմքին: Սերն իմ, իմ սպիտակ աղավնին, Նա քեզ մոտ է թռչում, իմ անգին, Նա ուզում է դիպչել քո ստվերին, Ու հանգչել քո քնքուշ ձեռքերին: Բայց թռչում է դեռ իմ աղավնին Քամու դեմ կռվելով, իմ անգին, Ու ինչքան էլ փչի չար քամին, Նա կիջնի քո քնքուշ ձեռքերին: Քո ձեռքերին, քո ձեռքերին Կիջնի սպիտակ իմ աղավնին Իմ միակ, իմ անգին Քո ձեռքերին, քո ձեռքերին Կիջնի սպիտակ իմ աղավնին Իմ միակ, իմ անգին:
  12. ԵՐԱԺԻՇՏՆԵՐԻ ՔԱՂԱՔ Ամուսինդ, տիկին, խռռացնում է քնում, Շուռ ու մուռ է գալիս անկողնում, Դուք գիշերն արթնացել ձեզ տանջող հուշերից, Եվ ինձ հյուր եք եկել երազում, Դուք հիշել եք տիկին, մեր սիրո ծառուղին, Ուր եղյամն է հիմա փայլփլում, Ես հիշում եմ, տիկին, այն քնքուշ օրիորդին, Իմ հեռու հեռավոր հուշերում: Ես հիշում եմ քաղաքն իմ, Երբ մարդիկ ապրում էին մարդկանց նման, Եվ տղաներիդ խենթ ու խելառ, իմ Երևան, Եվ աղջիկներին քո աննման, Եվ տղաներիդ խենթ ու խելառ, իմ Երևան, Եվ աղջիկներին քո աննման: Դուք գիշերն արթնացել, դուք հուզվել եք, տիկին, Ձեր ճնշումն է հիմա բարձրացել, Ձեր ճնշումը, տիկին, ոչ ոք չի իջեցնի, Ձեզ, ավաղ, ոչ մի դեղ չի փրկի, Դուք փակվել եք ինձ հետ հուշերի զնդանում, Որտեղից մենք չունենք ազատում, Դուք փակվել եք ինձ հետ հուշերի զնդանում, Որտեղից մենք չունենք… Ես հիշում եմ քաղաքն իմ, Երբ մարդիկ ապրում էին մարդկանց նման, Եվ տղաներիդ խենթ ու խելառ, իմ Երևան, Եվ աղջիկներին քո աննման, Եվ տղաներիդ խենթ ու խելառ, իմ Երևան, Եվ աղջիկներին քո աննման: Իսկ հիշո՞ւմ եք, տիկին, մեր սիրո ծառուղին, Կարուսելը մեր հին, ու այգին, Կարուսելը, տիկին, պտտվում է կրկին, Հիշեցնում մեր սիրո մեղեդին, Կարուսելը, տիկին, պտտվում է կրկին, Հիշեցնում մեր սիրո… Ես հիշում եմ քաղաքն իմ, Երբ մարդիկ ապրում էին մարդկանց նման, Եվ տղաներիդ խենթ ու խելառ, իմ Երևան, Եվ աղջիկներին քո աննման, Եվ տղաներիդ խենթ ու խելառ, իմ Երևան, Եվ աղջիկներին քո աննման:
  13. ԵՐԵՎԱՆԻ ԳԻՇԵՐՆԵՐՈՒՄ Երևանի գիշերներում Լուսնի ափսեն է գլորվում, Ու հեռավոր արվարձանում Արծաթե հետքն է իր թողնում: Երբ միայնակ եմ ես լինում, Քայլերն այստեղ են ինձ բերում, Ու հուշերիս լքված այգում Ես անցյալիս եմ հանդիպում: Իմ հուշերի անհատակ ջրհորում Քո խենթացնող կիսադեմն է լողում, Ես խեղդվեցի էս կեխտոտ քաղաքում, Ու չկա ազատում, Իմ հուշերի անհատակ ջրհորում Դու իմ անունն ես տալիս, ու կանչում, Ես խեղդվեցի էս կեխտոտ քաղաքում Ու չկա փրկություն: Իմ քնքուշ սևահեր, Իմ քնքուշ սևահեր, Դու ինձ ո՜ւմ ես թողել, Ինձ թողել, հեռացել: Ասա դու ո՞վ ես, որտեղի՞ց, Ի՞նչ ես այդպես լուռ հառաչում: Ես հեռացել եմ ինձանից Եվ ինձ արդեն չեմ ճանաչում: Իսկ ի՞նչ ես կորցրել այստեղ, Ի՞նչ ես փնտրում այս կողմերում: Ես իմ երազն եմ կորցրել Երևանի գիշերներում: Քո հանգուցյալ տատիկի սենյակում, Ուր մահճակալն էր անվերջ կոտրվում, Գինու կիսատ շշերի արանքում Դու հավերժ սեր էիր ինձ խոստանում, Քո բոլշեվիկ տատիկի սենյակում, Ուր մահճակալն էր անվերջ ճռճռում, Գինու կիսատ շշերի արանքում Դու հավերժ սեր էիր ինձ խոստանում: Իմ քնքուշ սևահեր, Դու ինձ ում ես թողել, Դու ինձ ում ես թողել, Ինձ թողել, հեռացել: Ես լուսնոտի պես արթնացել, Ու տանիքներն եմ բարձրանում, Ես իմ անցյալն եմ կորցրել Երևանի գիշերներում: Երևանի գիշերներում Լուսնի ափսեն է գլորվոմ, Ու իմ կարմիր երգի վրա Արծաթե հետքն է իր թողնում: Ձայնապնակն ու այս հին մեղեդին Մենք կորցրինք առհավետ, իմ անգին, Մի օր փակվեց սենյակի դուռը հին, Երբ կոտրվեց տատիկի հայելին, Ձայնապնակն ու այս հին մեղեդին Մենք կորցրինք առհավետ, իմ անգին, Մի օր փակվեց սենյակի դուռը հին, Երբ կոտրվեց տատիկի հայելին: Իմ քնքուշ սևահեր, Դու ինձ ում ես թողել, Դու ինձ ում ես թողել, Ինձ թողել, հեռացել: Երևանի գիշերներում Լուսնի ափսեն է գլորվում…
  14. ՆԱ ԻՐ ՍԵՐԸ ԾԱԽԵՑ Լուռ քայլում է տղան, և հոգին նրա սև է, Նա այսօր կորցրեց իր սիրած աղջկան, Որը իմ կարծիքով պարզապես մի պոռնիկ էր, Նա իր սերը ծախեց ու գնաց ռեստորան, Մի տխրիր, իմ ընկեր, նա կոշիկդ չարժեր, Եվ հիմար կլինես դու, եթե կարծես, որ Կորցրել ես մի գանձ, որ երբեք չես գտնի` Պարզապես նա տիկնիկ էր: Գեղեցիկ հագնված ու այնքան գեղեցիկ ժպիտով, Որ ափսոս, դա նրա սեփականն էր: Միշտ այդպես է լինում, երբ կատվին չափից շատ ես սիրում, Փաղաքշում ու խաղում նրա հետ, նա ճանկերն է խրում, Ու պոչը շարժելով կամացուկ հեռանում: Միշտ այդպես է լինում, մեզ թողնում են նրանք, Ում համար մենք պատրաստ ենք անել ամեն ինչ, Ու թողնում են այնպես, որ կարծես թե ոչինչ չի եղել, Որ կարծես թե ամեն ինչ կարգին է: Լուռ քայլում է տղան, և հոգին նրա սև է, Նա այսօր կորցրեց իր սիրած աղջկան, Որը իմ կարծիքով պարզապես մի տիկնիկ էր…
  15. ԹԱՓԱՌԱՇՐՋԻԿ Թափառաշրջիկ, Թափառաշրջիկ, եղբայր իմ, Ու՞ր են քեզ տանում Հոգնած ոտքերդ։ Թե կամ հեռուներ, Հեռուները քո սրտում են Եվ քո խելագար Խենթ հայացքում։ Եվ քո խելագար Երազներում, Եվ քո խելագար Խենթ երգերում։ Թափառաշրջիկ, Ինձ պարզիր քո ձեռքը Ու տար ինձ քեզ հետ, Դու գտել ես ելքը, Ազատ է տիեզերքը բոլորի համար։ Եվ մեծահարուստ արքաների Եվ մուրացկանի համար դժգույն, Եվ գեղեցկագույն տիկինների, Եվ թափառական ասպետների համար։ Ազատ է տիեզերքը բոլորի համար, Ազատ է մոլորակն այս բոլորի համար, Ազատ են ճամփաները բոլորի համար, Ազատ է այս աշխարհը բոլորի համար։ Երբ կդադարի պտտվելուց Այս հոգնած աշխարհը, Մոլորակը պատերազմների։ Երբ կդադարի Տոնական այս երթը, Երթը տոնական մեռյալների։ Թափառաշրջիկ, Ինձ պարզիր քո ձեռքը Ու տար ինձ քեզ հետ, Դու գտել ես ելքը։ Ազատ է տիեզերքը բոլորի համար, Ազատ է մոլորակն այս բոլորի համար, Ազատ են ճամփաները բոլորի համար, Ազատ է այս աշխարհը բոլորի համար։ http://www.livejournal.com/users/hakhverdy...html?mode=reply
  16. ԿԱՊՈՒՅՏ ՆԺՈՒՅԳՆԵՐ Բայց կանցնեն այս օրերը ուրախ Կսահեն ժպիտները քո մեղմ Քամու պես իմ հոգին շոյելով կկորչեն: Կախարդված աշխարհից էլ ոչինչ չի մնա Ու հեքիաթն անավարտ ու անմիտ կթվա, Ու անմիտ կթվա քո աչքին: Կախարդված աշխարհից էլ ոչինչ չի մնա Ու հեքիաթն անավարտ ու անմիտ կթվա, Ու անմիտ կթվա քո աչքին: Երջանիկ այս պահերն իմ, Աստված, Ես գիտեմ, թե ինչու ես տվել, Որ դրանք մեզանից դու խլես, Դրանց տեղ բաժանես կարոտներ: Ու դատարկ աշխարհում կարոտներն են շրջում Թափառում ու փնտրում, Թափառում ու փնտրում են իրար: Ու դատարկ աշխարհում կարոտներն են շրջում Թափառում ու փնտրում, Թափառում ու փնտրում են իրար: Երբ գիշերն է իջնում մեզ վրա, Մեր աջքերն են փակվում, Մեր կապույտ նժույգները մեզնից Հեռանում ու փնտրում են իրար: Եվ այնպես կամացուկ, որ հանկարծ չարթնանանք, Մեզ թողնում են նրանք ու դանդաղ նեռանում, Ու դանդաղ հեռանում մեզանից: Եվ այնպես կամացուկ, որ հանկարծ չարթնանանք, Մեզ թողնում են նրանք ու դանդաղ նեռանում, Ու դանդաղ հեռանում մեզանից…
  17. ԻՐԻԿՈՒՆ Օրը հանգավ, ահա և իրիկունը փռեց Իր հնամաշ շորերը, որ կարկատի հուշերը Վաղուց ապրած արկածների: Մայրամուտի վառվող արև, արևն ու ես Մենք քեզ փնտրում ենք, միասին փնտրում ենք քեզ Մայրամուտի արևն ու ես Մենք փնտրում ենք, մենք փնտրում ենք քեզ Իրիկուն իմ բարի իրիկուն, Ի՞նչ գաղտնիք կա քո մութ, քո կապույտ հայացքում Իմ բարի իրիկուն: Մայրամուտի վառվող արև, արևն ու ես Մենք քեզ փնտրում ենք, միասին փնտրում ենք քեզ Մայրամուտի արևն ու ես Մենք փնտրում ենք, մենք փնտրում ենք քեզ Իրիկուն իմ բարի իրիկուն, Ի՞նչ գաղտնիք կա քո մութ, քո կապույտ… Դու ես ու ես, դու դեռ իմ հուշերում ես, Լսիր, մեր սերն ապրեց իր կյանքը Բայց նրա արձագանքը մինչև հիմա Սրտումս կա: Իրիկուն, իրիկուն, բարի կախարդ, Դու նայում ես, նայում ինձ անթարթ Ինձ ասա իմ բարի իրիկուն, Ի՞նչ գաղտնիք կա քո մութ հայացքում: Իրիկուն, իրիկուն, բարի կախարդ, Դու նայում ես, նայում ինձ անթարթ Ինձ ասա իմ բարի իրիկուն, Ի՞նչ գաղտնիք կա քո մութ հայացքում:
  18. ԱՆՁՐԵՎ Թույլ տուր սիրելիս իջնել փողոց, Հենց էսպես` առանց անձրևանոց, Կատաղած անձրևը, սառն անձրևը Մարդկանցից մաքրել է փողոցները, Փողոցից մաքրել է կեղտն ու փոշին, Կատաղած անձրևը, սառն անձրևը Մարդկանցից մաքրել է փողոցները, Փողոցից մաքրել է կեղտն ու փոշին: Իսկ մարդիկ փակվել են տներում, Իրենց փայփայած օջախներում, Մարդիկ, տես, ուտում են, հետո կուշտ գխտում են, Հաստավոռ կանայք, տես բանբաստում են, Տելեվիզրով դեռ չի սկսվել կինոն, Մարդիկ, տես, ուտում են, հետո կուշտ գխտում են, Հաստավոռ կանայք, տես բանբաստում են, Տելեվիզրով դեռ չի սկսվել կինոն: Դիմացի պատուհանից մի կին Վախեցած նայում է լվացքին, Իսկ նրա ճաղատ ու գունատ մարդը Կարծես թե ուրախ է ու զվարթ` Անձրևը լվացել է նրա ժիգուլին, Իսկ նրա ճաղատ ու գունատ մարդը Կարծես թե ուրախ է ու զվարթ` Անձրևը լվացել է նրա ժիգուլին: Թույլ տուր, սիրունիկս, Իջնել փողոց, առանց անձրևանոց, Քայլել անձրևի տակ, հենց էսպես, աննպատակ, Աշնան վերջին, վերջին անձրևի տակ Վազել մտնել ուղիղ դպրոցի բակ: Այնտեղ բոլորն իմ ընկերներն են, Այնտեղ չունեմ թշնամիներ, Այնտեղ ամեն ինչ այնքան պարզ է, Այնտեղ չկան կեղծ ժպիտներ, Այնտեղ ընկերդ չի լքի, Երբ քեզ պատժել են անտեղի, Այնտեղ կեղծիքը չի անցնի, Եվ նույնիսկ սերը իսկական է, Եվ իսկական է մարդկությունը, Որը հիմա շատ հազվագյուտ հիվանդություն է: Որտե՞ղ, այդ ի՞նչ կռվում կորան, Իմ ընկերները իսկական: Ինչ ահավո՜ր բանտարկություն է Ընտանեկան երջանկությունը: Թույլ տուր սիրելիս իջնել փողոց, Հենց էսպես` առանց անձրևանոց, Կատաղած անձրևը, սառն անձրևը Մարդկանցից մաքրել է փողոցները, Փողոցից մաքրել է կեղտն ու փոշին, Կատաղած անձրևը, սառն անձրևը Մարդկանցից մաքրել է փողոցները, Փողոցից մաքրել է կեղտն ու փոշին:
  19. ԿԻԹԱՌ Օրերը անցնում են՝ Հրելով մեկմեկու, Մեկ՛-մեկ, բութ, ձանձրալի, Մեկ-մեկ, լուռ, ահարկու... Գաղտնիքներն իմ սրտի Ես ու՞մ եմ պահ տալու, Առանց քեզ աշխարհում Ես ո՞նց եմ ապրելու։ Ախ կիթառ, կիթառ, սրտակից բարեկամ, Ախ կիթառ, կիթառ, իմ ընկեր իսկական։ Ո՞վ է քեզ հնարել Հրաշքով մոգական Այդքան նուրբ ու քնքուշ Ու այդքան տիրական։ Դա ասում ես՝ սիրիր Այս աշխարհը դաժան, Եվ մարդկանց արժանի, Եվ մարդկանց անարժան։ Ախ կիթառ, կիթառ, սրտակից բարեկամ, Ախ կիթառ, կիթառ, իմ ընկեր իսկական։ Դու անհույս օրերի Հուսալի իմ ընկեր, Երջանիկ պահերիս Սուրհանդակն ես դարձել։ Եղել են և կանայք, Եվ բազում ընկերներ, Բայց իմ նեղ օրերին Կողքիս դու ես եղել։ Ախ կիթառ, կիթառ, սրտակից բարեկամ, Ախ կիթառ, կիթառ, իմ ընկեր իսկական։ Երբ իջնում է հոգուս Անթափանց մթություն, Երբ թվամ է, թե վերջ էլ չկա փրկություն, Հրեշտակները պոկվում Քո ոսկե լարերից, Լույս տափս խավարում Ու հանգչում են նորից։ Ախ կիթառ, կիթառ, սրտակից բարեկամ, Ախ կիթառ, կիթառ իմ ընկեր իսկական։ http://www.livejournal.com/users/hakhverdyan/3289.html
  20. ԵՐՋԱՆԿՈԻԹՅՈԻՆ Երջանկություն, անցիր կողքովս, Դու հարատև չես, Դու կարող ես թողնել ինձ ամեն րոպե Ու հեռանալիս չնախազգուշացնել։ Դու գափս ես հանկարծ ժպտերես, Քո առջև բացվում են դռները, Եվ մարդիկ խոնարհվում ու քծնում են քեզ, Դու մոռացնում ես նրանց վշտերը։ Դու այսօր ինձ հետ կքնես, Ինձ կտաս վարդագույն խոստումներ, Իսկ երբ կփակվեն իմ աչքերը, Կթողնես, կկորչես, կկորչես։ Երջանկություն, դու պոռնիկ ես անհոգ, Իսկ ես՝ հասարակ մի տղա, Եվ չեմ կարող ես երկար պահել քեզ, Դու ինձնից կհոգնես, կհոգնես։ Կհոգնես ինձնից, ես քեզ ի՞նչ ընկեր, Քո կողքին կան միշտ նորընծա զոհեր։ Ես քեզ չեմ խնդրի, որ մնաս ինձ հետ, Միևնույն է, դու կկորչես անհետ։ Երջանկություն, անցիր կողքովս, Դու հարատև չես, Դու կարող ես թողնել ինձ ամեն րոպե Ու հեռանալիս չնախազգուշացնել։ http://www.livejournal.com/users/hakhverdyan/3569.html
  21. ԸՆՏԱՆԵԿԱՆ ԼՈՒՍԱՆԿԱՐ Լավագույն տղերքը հեռանում են, Օտար ափերում բախտ որոնում. Սիրելի կանայք թողնում գնում են, Ուրիշների մեջ են մեգ փնտրում։ Ամենալավ երգը լռությունն է՝ Երկու զույգ աչքեր մթության մեջ, Իսկ սարսափելին հիշողությունն է, Որ հետո թերթում ես էջ առ էջ։ Ու փչում է քամին ունայնության, Ու ջնջում ամեն ինչ, Ու պոկվում են անցյալը ու ներկան, Իմ կյանքի էջերից։ Ես գիտեմ ինչ բան է ժամանակը. Ամեն ինչ հոսում է, փոփոխվում, Կյանքի ուղեգրով շարժվող գնացքը Վերջին կանգառին է մոտենում։ Ես այս աշխարհի խենթ սիրահարն եմ, Ունեմ ընկերներ՝ ինձնից խելառ, Բոլորի համար ես աղոթում եմ Ու գրամ երգեր նրանց համար։ Ես գրում եմ երգեր այն ժամանակ, Երբ գիշերն է իջնում, Երբ մնում եմ ազատ ու միայնակ, Իմ սարքած զնդանում։ Ես ունեմ թաքուն իմ երջանկությունը, Թող նախանձ մարդիկ աչքով չտան, Դա իմ ապրելու մեծ ցանկությանն է. Որ պիտի երգեմ, քանի դեռ կամ։ Ես ունեմ մի կին, որն ինձ սիրում է, Նա անի մի սիրտ ոսկուց էլ թանկ, Մենք ունենք փոքրիկ, որն արդեն խոսում է Ու տալիս հարցեր թարս ու շիտակ։ Նա տալիս է հարցեր թարս ու շիտակ, Հարցեր ամեն տեսակ, հարցեր շատ տարօրինակ. Ես փորձում եմ գտնել պատասխաններ. Ու ստանում նոր հարցեր։ Իմ գլխում ամեն ինչ խառնվել է, Ես ինքս ունեմ այնքան հարցեր, Եվ այդ հարցերի անվերջ շարանը Ինձ ստիպում է նոր երգեր գրել։ Ես գիտեմ, որ երգը և աղոթք է, Եվ ինչ-որ չափով մխիթարանք, Դա երջանկության հավերժ պատրանքն է, Որն ինձ հետ ապրում, դառնում է կյանք։ http://www.livejournal.com/users/hakhverdy...html?mode=reply
  22. ԻՄ ՏՈՒՆՆ ԱՆԻՎՆԵՐԻ ՎՐԱ Իմ տունն անիվների վրա Կգլորվի ու կգնա, Մի օր ինձնից կհեռանա, Իմ տունն անիվների վրա։ Տունս մի օր կառնի թևեր, Ինձ կթողնի, կթռչի վեր, Ու կորորվի՝ լուսնից կախված, Կյանքիս հեքիաթն իմ հնարած։ Ես ունեմ երեք փոքրիկ.՝ Մի տղա, երկու աղջիկ՝ Իսկ նրանք ունեն մայրիկ Եվ երգեր գրող հայրիկ։ Իմ երգն անիվների վրա Ինձ կլքի ու կգնա, Մի օր ինձնից կհեռանա, Իմ երգն անիվների վրա։ Երգերը իմ կառնեն թևեր Եվ իմ սրտից կթռչեն վեր, էսպես հերթով՝ շարան-շարան Նրանք ինձնից կհեռանան։ Ես ունեմ տարբեր երգեր՝ Իմ կյանքից պոկված դեպքեր, Սա իմ կյանքն է, իմ ընկեր, Որ փորձում եմ ես երգել։ Իմ կյանքն անիվների վրա Կգլորվի ու կգնա, Մի օր ինձնից կհեռանա, Իմ կյանքն անիվների վրա։ http://www.livejournal.com/users/hakhverdyan/598.html
  23. ԿՅԱՆՔ ՄԱՐԴԿԱՅԻՆ Որքան արագ է պտտվում Այս անիծյալ խենթ մոլորակը, Որքան արագ է հեռանում Մեր ապրելու լավ ժամանակը։ Հետո դանդաղ, դանդաղ, Կհեռանա ջահելությունը, Հետո էլ ինչ երջանկություն, Երբ մոտենում է ծերությունը։ Մի օր պոկվեց թռավ Իմ մանկության կապույտ թռչունը, Այդ ամպերի միջով մի ճիչ Չվեց դեպի հավերժությունը։ Կյանքի շեմին կանգնած էր լուռ Ու գլխահակ մի պատանի, Երազանքներ ուներ մաքուր, Ձեռքին սպիտակ մի աղավնի։ Բայց աղավնին թռավ հեռու, Ձուլվեց կապույտ երկինքներին, Կյանքը ոչինչ ետ չի բերում Նա թալանում է բոլորին։ Ու հազար ոտք կոխաց ճամփով Շարունակեց քայլել իր կյանքը Նա ում ձեռքից թռավ մի օր Սպիտակ թռչունը երազանքը Հիմա նրա ուսին թառել, Հպարտ շարժում էր իր թևերը Բազեն, որը պիտի թռչեր Դեպի կյանքի հորիզոնները։ Բայց երբ բազեն երկինք ճախրեց, Մի կրակոց լսվեց հանկարծ, Կապույտ երկինքը կարմրեց Ու քաջ թռչունը ընկավ ցած։ Ու երբ տղան վերցրեց նրա Դեռ տաք մարմինն իր ձեռքերին, Կյանքը նրան ոճիր թվաց, Նա անիծեց ճակատագրին։ Ու ձմեռվա սառցակալած, ճամփաներով ոլոր–մոլոր Քայլեց ճամփորդը դեպի ցած, Դեպի վախճանը գլխիկոր։ Ագռավների երամը սև, Ձմռան երկինքը անարև, Կյանքի ժամկետը հարկադիր Դարձան մարդու ճակատագիր։ Ու երբ կնքեց մահկանացուն Մարդու մարմինը չարչրկված, Նա իր հոգին տվեց Աստծուն Որպես թռչուն մի հալածված։ http://www.livejournal.com/users/hakhverdy...html?mode=reply
  24. ԿԵՆՍԱԳՐՈԻԹՅՈԻՆ Ինձանից էլ ջահել իմ պապերը Հրաժեշտ չտված հեռացան, Վշտի մեջ էլ հպարտ իմ տատերը Հանկարծ մի գիշերում ծերացան։ Իսկ հետո, երբ լսվեց կրակոցը, Դույլի մեջ կաթն ասես սևացավ, էդ շարժվեց մանկության օրորոցը, էդ պստիկը քնից արթնացավ։ Օրորվիր մանկության օրորոց, Կյանքը մութ փակուղով մի փողոց, Կյանքն՝ իրար ուտելու փակ դպրոց, Օրորվիր Օրորվիր Օրորվիր մանկության օրորոց։ Դա երագ էր, թե ոչ, բայց պապերս Խստորեն ասացին՝ դիմացիր, Հերթը քոնն է, էսպես է, ախպերս. Ցավերդ երգելով հեռացիր։ Իսկ դրսում նոր կոփված տականքները Թալանում ու գռփում են մարդկանց, էս կեղտոտ, ասիական, մութ բարքերը Ու դեմքերն ինչ սագում են սրանց։ Օրորվիր մանկության օրորոց, Կյանքը բութ կրքերի աղբանոց, Կյանքը լուռ վշտերի խենթանոց, Օրորվիր Օրորվիր Օրորվիր մանկության օրորոց։ Ինձ կյանքում ծափեցին ընկերներս, Իսկ հետո սուսուփուս հեռացան, Ինչ ափսոս՝ երգեցի ես երգերս Լոկ նրանց, ովքեր ինձ մոռացան։ Օրորվիր, մանկության օրորոց, Կյանքը՝ մութ կրքերի աղբանոց, Կյանքն իրար ուտելու փակ դպրոց, Օրորվիր Օրորվիր Օրորվիր մանկության օրորոց։ http://www.livejournal.com/users/hakhverdy...html?mode=reply
  25. ԻՄ ԱՆՑՅԱԼԸ Ես սիրած մի աղջիկ ունեի, Կիթառի լարերից սիրելի, Ինձ փոխեց նա ուրիշ մեկի հետ Ու դրեց վերջակետ։ Անհասցե մի նամակ գրեցի Ու նամակս քամուն հանձնեցի, Որ կորչի պատմությունն այս անհետ, Ու երբեք չգա հետ։ Բայց քամին անառակ, Իմ կամքին հակառակ Պատմությունն այս բերեց Ու դեմքիս շպրտեց։ Ես ագնիվ մի ընկեր ունեի, Որ դարձավ գրպանին իր գերի, Նա իր շուրջը գծեց շրջանակ Ու ապրեց երջանիկ, բայց մենակ։ Ու քամուն ես նորից խնդրեցի Պատմությունն այս տանի-֊կորցնի, Որ տանի–կորցնի նա իր հետ Այս դիպվածն անհեթեթ։ Բայց քամին անառակ Իմ կամքին հակառակ Իմ անցյալը նորից Ինձ սարքեց ուղեկից։ Ես անցյալս ջնջել փորձեցի, Եվ իմ կյանքը գինուն տվեցի, Բայց մի օր, երբ ես լուրջ արթնացա, Անցյափս դժգույն դեմքը տեսա։ Ու քամուն ես նորից խնդրեցի՝ Իմ անցյալը տանի–կորցնի, Որ թողնի իմ անցյալն ինձ մենակ, Շատ երկար ժամանակ։ Բայց քամին անառակ, Իմ կամքին հակառակ. Իմ անցյալը նորից Ինձ սարքեց ուղեկից։ Իսկ հետո, երբ արդեն մեծացա, Երբ այսինքն կարգին բթացա, Երբ իմաստը կյանքի հասկացա, Իմ անցյալը իրոք մոռացա։ Խնդրեցի ես քամուն անառակ՝ Ետ բերի օրերից ցուրտ ու տաք, Ու սափ ականջիս անցյալի Մի ծանոթ եղանակ։ Բայց քամին հայհոյեց Ու լկտի ծիծաղեց, Անցյալիս փոխարեն Ուրիշ բան... ցույց տվեց։ Հասկացա վերջապես մի պարզ բան, Որ անցյալս մտավ գերեզման, Իսկ ինձ հետ մնաց լոկ իմ ներկան Անիմաստ, անիմաստ խոհական։ Իսկ հետո բոլորի նման ես Ընտրեցի մի լավ կին՝ այնքան հեզ, Որ ստիպեց մոռանալ ինձ ներկան Ու կերտել մեր կյանքի ապագան։ Ես դարձա ամուսին, Նա դարձավ տանտիկին, Այսքանով երջանիկ Ապրեցինք միասին։ Հասկացա վերջապես մի պարզ բան, Որ մտա իսկապես գերեզման, Եվ քամին անպատկառ ինձ սուլեց Մեղեդին, մեղեդին իմ մահվան։ http://www.livejournal.com/users/hakhverdyan/1430.html

×
×
  • Создать...