Перейти к публикации

cartesius

Advanced
  • Публикаций

    32 812
  • Зарегистрирован

  • Посещение

  • Дней в лидерах

    38

Все публикации пользователя cartesius

  1. ՏԱԼՎՈՐԻԿԻ ԿՏՐԻՃ Խոսք` Մ. Տամատյանի Տալվորիկի զավակ եմ ղորթ, Քաղքըցու պես չեմ թուլամորթ. Սարի զավակ, քարի որդի` Հին քաջ հայոց եմ մընացորդ: Տալվորիկի զավակ եմ քաջ, Չեմ խոնարհիր վատին առաջ, Քարոտ լեռանց եմ ազատ լաճ` Չեմ տեսներ ո'չ արոր, ո'չ մաճ: Հայ աղբրտիք, ջան, աղբրտիք, Տալվորիկի զավակ եմ քաջ, Ազատության սիրույն համար Եկեք դեպ ինձ, յառա՜ջ, յառա՜ջ: Թող այլք բնակին հովիտ ու դաշտ, Վատ անգութին հետ լինին հաշտ, Ես պիտի մնամ միշտ աննվաճ, Թեև վըրաս գա քըսան վաշտ: Իսկի չքաշեմ բանի մը կարոտ, Քանի ունիմ գնդակ, վառոդ, Ազատ ապրիմ, մեռնիմ ազատ, Սասնո որդին եմ հարազատ: Հայ աղբրտիք... Եվ իմ խելոք ջոջ պապ Հարե, (Աստված հոգին լուսավորե) Ինձ կը'սեր միշտ - "Աղքատ ապրե', Բայց մի' ծռե վիզ, հարկ մի' վճարե": Սակայն մի՞թե կրնա աղքատ Կոչվիլ այն մարդ, որ է ազատ, Մի՞թե կա բան մը ավելի թանկ`, Քան անիշխան և ազատ կյանք: Հայ աղբրտիք...
  2. ՎԱՐԴԸ Խոսք` Վ. Գյոթեի Թարգմ.` Հովհ. Թումանյանի Երաժշտ.` Ռ. Մելիքյանի Փոքրիկ տղան մի վարդ տեսավ, Տեսավ մի վարդ դաշտի միջին. Վարդը տեսավ, ուրախացավ, Մոտիկ վազեց սիրուն վարդին, Սիրուն վարդին, կարմիր վարդին, Կարմիր վարդը դաշտի միջին: Տղան ասավ. - Քեզ կպոկեմ, Այ կարմիր վարդ, դաշտի միջին, Վարդը ասավ. - Տես, կծակեմ, Որ չմոռնաս փշոտ վարդին, Փշոտ վարդին, կարմիր վարդին, Կարմիր վարդը դաշտի միջին: ՈՒ անհամբեր տղան պոկեց, Պոկեց վարդը դաշտի միջին, Փուշը նրա ձերքը ծակեց. Բայց էլ չօգնեց քնքուշ վարդին, Քնքուշ վարդին, կարմիր վարդին, Կարմիր վարդը դաշտի միջին:
  3. ՍԻՐԵՑԻ, ՅԱՐՍ ՏԱՐԱՆ Խոսք` Ավ. Իսահակյանի Սիրեցի, յարըս տարան. Յարա տըվին ու տարան. - Էս ի՞նչ զուլում աշխարհ է, Պոկեցին սիրտս տարան: Ցավըս խորն է, ճար չը կա, Ճար կա, ճար անող չը կա. - Էս ի՞նչ զուլում աշխարհ է, Սրտացավ ընկեր չը կա: Լա՜վ օրերըս գընացի՜ն, Ափսո՜ս ասին, գընացի՜ն. - Էս ի՞նչ զուլում աշխարհ է, Սև դարդերըս մընացին... ՍԻՐՈՒՀԻՍ
  4. ՍԵՎ ԿԱՔԱՎԻԿ Վա՛յ, կաքավիկ, Սև կաքավիկ, Չալիկ-մալիկ, Սիրուն հավիկ: Վա՛յ քո ճուտին, Էն խորոտին, Վա՜յ սըգավոր Իր մոր սըրտին: Էլ չես կարդում Հանդ ու արտում, Մեր սարերից Կերթաս տըրտում: Վա՛յ կաքավիկ, Սև կաքավիկ, Վա՛յ իմ կորած Սիրուն հավիկ:
  5. ՍԱՐԵՐԻ ՀՈՎԻՆ ՄԵՌՆԵՄ
  6. ՊՃԻՆԿՈ Խոսք՝ Տ. Չիթունու, երաժշտ.՝ Վ. Սրվանձտյանի Արև ըլլամ՝ ծաթիմ, մարիմ վերևեդ, Կակ շուք ըլլամ՝ աճիմ, հատնիմ քեզի հետ, Դեմքիդ մատաղ, ա'յ սիրական, Քայլերուդ հետ, ծաղկե ծաղիկ վետ ի վետ: Օ՜յ, օ՜յ, օ՜յ, օ՜յ, պճինկո՜, պճինկո՜, պճինկո՜, Օ՜յ, օ՜յ, օ՜յ, օ՜յ, պճինկո՜, պճինկո՜, պճինկո՜... Ես՝ արեգակ, դու ես ծովը ծիրանի, Հալինք, լեցվինք իրար ծոցը հոլանի, Հովը երգե, ա'յ սիրական, Հազար լարով, հազար անգամ երանի: Օ՜յ, օ՜յ, օ՜յ, օ՜յ, պճինկո՜, պճինկո՜, պճինկո՜... Արո'ւ, թե էգ, երկո'ւ, թե մեկ մարմին ենք, Արու և էգ ձագ ու թոռներ կհանենք, Մեր աշխարհի չորս ծագերուն Արևի պես բոց ու բարի կշարենք: Օ՜յ, օ՜յ, օ՜յ, օ՜յ, պճինկո՜, պճինկո՜, պճինկո՜...
  7. ՊԱՐ ՆԱՎԱՍՏՅԱՑ Ըստ Կոմիտասի Աշխույժ նավաստին Անվեհեր ճակատ` Ընդդեմ փոթորկին, Երգե անփույթ զըվարթ: Լառիթ դըմբըլա լա, հա', հա', հա, Լառիթ դըմբըլա լա, հա', հա', հա, Լառիթ դըմբըլա լա, հա', հա', հա, Լառիթ դըմբըլա լա, հա', հա', հա'... Կոհակք փրփրադեզ Չեն սոսկում վախ մեզ, Հողմունք սաստկահար Գըրգռեն մեզ ի պար: Լառիթ դըմբըլա լա... Օ՜ն, խըմենք զըվարթ Գինին մինչ հատակ. Օ՜ն գըրկենք զիրար Պարենք մենք անդադար: Լառիթ դըմբըլա լա... Զանգակն ուժգնապիրկ Կոչե մեզ ի կարգ, Վերջ տանք խընդության, Քաշենք մենք մեր պարան: Լառիթ դըմբըլա լա...
  8. ՉԻՆԱՐ ԵՍ Երաժշտությունը` Կոմիտասի Չինար ես, կեռանա'լ մի, Յա՜ր, յա՜ր, յա՜ր. Մեր դըռնեն հեռանալ մի, Յա՜ր, յա՜ր, յա՜ր. Յա՜ր, նա նա՜յ, նայ, նա՜յ, նա՜յ, նա՜յ: Նայ նա՜յ, նայ, նա՜յ, նա՜յ: Յա՜ր, քո աստված կըսիրես, Յա՜ր, յա՜ր, յա՜ր. Հեռու ես, մոռանա'լ մի: Յա՜ր, յա՜ր, յա՜ր. Յա՜ր, նա նա՜յ, նայ, նա՜յ, նա՜յ, նա՜յ: Նայ նա՜յ, նայ, նա՜յ, նա՜յ: Ձեր բաղի դուռը բաց ա, Ոտներըս շաղով թաց ա. Ինձանից հերացել ես` Աչքերըս լիքը լաց ա: Էս գիշեր երազ տեսա, Հերկերըս վարած տեսա, Ամոթ քեզի, ա՜յ տըղա, Քու յարը տարած տեսա:
  9. ՈՎ ՄԵԾԱՍՔԱՆՉ ԴՈՒ ԼԵԶՈՒՆ Խոսք՝ Մեզպուրյանի, Կոմիտաս Ով մեծասքանչ դու լեզու, Ով հեշտ բարբառ մայրական, Քաղցրահնչյուն բառերուդ Նման արդյոք այլ տեղ կա՞ն: Դու որ նախ ինձ հնչեցիր, Նախ սիրո, ո՜հ, հեշտ խոսքեր, Այն նախ զքեզ թոթովելս Դեռ իմ մտքեն չէ ելեր: Իմ մայրենի քաղցր լեզու, Կյա'ց անսասան, կյա'ց հավետ, Կյա'ց միշտ լեզուդ իմ հայկարժան, Կյա'ց ծաղկալից ծաղկավետ: Ինչ դառն վիշտ է սրտիս, Երբ օտար տեղ ու լեզու Բռնի իրեն զիս քաշե, Սրտես արյուն կը հեղու, Ո՜հ, զայն օտարն ես սիրել Բնավ չեմ կարող ի սրտե, Չէ այն, չէ քաղցր իմ լեզու, Որ սիրով զիս կ'ողջունե: Իմ մայրենի քաղցր լեզու, Կյա'ց անսասան, կյա'ց հավետ, Կյա'ց միշտ լեզուդ իմ հայկարժան, Կյա'ց ծաղկալից ծաղկավետ: Լեզու համակ սիրաշարժ, Քանի ճոխ, պերճ ու պայծառ, Մինչ կը հնչես դուն քեզի, Սրտերն ամեն գողացար. Հնչե', հնչե' հավիտյան Վեհ՝ դյուցազանց պերճ երգ դու, Թոթվե փոշիդ խոր մութեն, Ե'վ երևան պերճ երգ դու: Իմ մայրենի քաղցր լեզու, Կյա'ց անսասան, կյա'ց հավետ, Կյա'ց միշտ լեզուդ իմ հայկարժան, Կյա'ց ծաղկալից ծաղկավետ: -------------------- Բաց քո կեղևը, ծառ Ա՛ռ ինձ կեղևիդ մեջ...

×
×
  • Создать...