По теме:
Սպասում էի քո գալուստին,
Ինչպես անձրևին է սպասում ծարավ ճամփորդը:
Սպասում էի ամիսներ, շաբաթներ, օրեր...
Իսկ այժմ, երբ ժամերի շղթան է պարուրել ինձ
Իմ այս անվերջ սպասման մեջ,
Ես կորցրել եմ համբերությունս:
Այդ ժամերը` հարյուրավոր, հազարավոր,
Իմ երազների մեջ տարիների պես են հանդես գալիս:
Երբ գաս այս աշխարհ, որը քեզ դեռ ծանոթ չէ`
Իմացիր` ես քեզ հետ եմ լինելու,
Քո ջերմ շունչը պատրաստ կլինեմ
Ըմպել, եվ տաքացնել անմեղ մարմինդ
Բոլոր անսպասելի անակնկալներից:
Երբ դու գաս, քեզ կդիմավորեն
Սիրող, սպասող և քեզ ամբողջ աշխարհը նվիրող
Աչքերը, ձեռքերը, սրտերը, շրթերը:
Երբ դու գաս...
Իսկ այժմ ես, ամեն վայրկյան սպասող
Քո գալստյան հրաշքին,
Քեզ անուն եմ հորինում,
Քեզ համար մի նոր աշխարհ շինում`
Ծաղիկներից, խխունջներից, աստղերից.
Կարծում եմ, կհավանես:
07/04/05
Сара Маркарян