News.am подтверждает, кажись
Գյումրիի սպանդի մեջ կասկածվողին գտել են թուրքական սահմանի մոտ
01:06, 13.01.2015 Տարածաշրջան: Հայաստան Թեմա: Պատահարներ
NEWS.am-ի տեղեկություններով Գյումրիի սպանդի մեջ կասկածվող Վալերի Պավելի Պերմյակովին հաջողվել է հայտնաբերել: Մեր աղբյուրների փոխանցմամաբ նրան հայտնաբերել են հայ-թուրքական սահմանի մոտ` Բայանդուր գյուղiի հատվածում: Սահմանապահներին հաջղվել բռնել նրան, այս պահին նա սահմանապահների մոտ է գտնվում:
NEWS.am-ի այս տեղեկությունը չհերքեցին ոստիկանությունում:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ հունվարի 12-ին Գյումրիի Մյասնիկյան փողոցի տներից մեկում հրազենային վնասվածքներից սպանված են գտել Ավետիսյանների 7 հոգանոց ընտանիքի 6 անդամներին։ Սպանվածներից հինգը չափահաս են եղել, մեկը՝ մանկահասակ երեխա: Վեց ամսական մյուս երեխան տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ վիրահատվել է եւ այժմ ծանր վիճակում գտնվում է վերակենդանացման բաժանմունքում։ Սպանության հիմնական կասկածյալը ռուս զինվորական Վալերի Պավելի Պերմյակովն է: Ոստիկանությունը որոնում է նրան: Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ, նշանակվել են դատաբժշկական, դատաձգաբանական փորձաքննություններ:
Լուրեր Հայաստանից - NEWS.am