Վերականգնվել է միջնադարյան քարայրա-ամրոցային համալիր Զարնի-Պարնին
Ալավերդի քաղաքի բնակիչ Ռուբեն Մեսրոբյանի անձնական ջանքերի շնորհիվ Լոռու մարզում գտնվող այս միջնադարյան քարայրա-ամրոցային համալիրը նոր շունչ է ստացել։
Այստեղ կարելի է գտնել քարանձավային համալիր, խաղողի ավանդական այգիներ, գինետուն, ազգային խաղեր, ինչպես նաև գործում է թանգարան, որտեղ ցուցադրված են տեղական բնակչության կենցաղն ու մշակույթը ներկայացնող նմուշներ:
Հուշարձանախումբը գտնվում է Հաղպատ գյուղից արևմուտք, Դեբեդ գետի Ջաղացաջուր կոչվող վտակի աջ ափին, Կայան բերդից հյուսիս: Հաղպատցիներն այն անվանել են «Հին բերդ» կամ «Զարնի և Պարնի»: Վաղ շրջանում քարայրերը ծառայել են որպես պաշտպանական ամրություններ:
Հուշարձանախումբ ձգվող ճանապարհները երկուսն են: Առաջինը պատմական ճանապարհն է, որն սկիզբ է առնում գյուղի արևմտյան կողմի հարթակից և ունի մոտ 650մ երկարություն: Երկրորդը` ձգվելով Հաղպատ-Ծաղկաշատ համայնքների այժմյան ճամփաբաժանից (մոտ 1350մ երկարություն), թափվող քարերի և հոսող ջրերից առաջացած ճահճուտների պատճառով դարձել է գրեթե անանցանելի:
Բուն հուշարձանը գտնվում է քարափի ստորոտում, պարսպապատերը շարված են բազալտե խոշոր բեկորներով՝ կապակցված կրաշաղախով:
Թանգարան՝ քարանձավի ներսում
Քարանձավի ներսում ջրավազանների մեջ հավաքվում են կաթացող ջրերը։ Փորձաքննության արդյունքում պարզվել է, որ ջուրը պիտանի է խմելու համար։
Ամրոցի դիտակետից երևում է ձորի դիմացի կողմում գտնվող Կայան բերդը։
Կառուցվել է մեկ կիլոմետր երկարությամբ ճանապարհ
Նոր կառուցված ճանապարհին տեղադրվել են նստարաններ
Զարնի-Պարնի հուշարձանը բաղկացած է «Զարնի էր», «Պարնի էր» եւ «Ծակ էր» քարանձավներից
Ռուբեն Մեսրոբյանը
https://armtimes.com/hy/article/163832?fbclid=IwAR3J4c24QNpoOeXjlzMHPbJVocKywDzbk9GOamrkXbAQlf06Ig64uQ1nei0