-
Публикаций
13 113 -
Зарегистрирован
-
Посещение
-
Дней в лидерах
103
Тип публикации
Профили
Форум
Календарь
Блоги
Gallery
Все публикации пользователя Ваэ
-
Единственный албанский (Ахванакан) храм сохранившийся на терретории Азербайджана, естественно вне пределов проживания удин (потомков албанцев), коих остался на своей исторической родине не более 3 000 (село Нидж). Церковь Киш, в Шеки.
-
Сдалека выглядит симпатично, мне нравится как отресставрировали, вот бы увидеть ещё с близи. Так кокого же цвета купол ?, судя по этой фотографии стал иным ?
-
V международное биеннале современного искусства пройдет 2-16 августа в Гюмри V международная выставка-биеннале современного искусства пройдет 2-16 августа в Гюмри под лозунгом “Море, мечты и миражи”. Как отметил сегодня в ходе пресс-конференции организатор Азат Саркисян, в биеннале примут участие искусствоведы из более чем 80 стран, в том числе, Австрии, Бразилии, Болгарии, Франции, Грузии, Германии, Греции, Ирана, Ирландии, России, Швейцарии и Великобритании. Основные показы состоятся в Гюмриийской галерее “Стиль”, в Музее им. сестер Асламазян и протсо под открытым небом. Предусмотрены также творческие дни на Севане. По словам А.Саркисяна, выставка-биеннале была основана в Армении в 1998 году. В первой выставке приняли участие искусствоведы из 8 стран, а в 2000 году в ней также приняли участие представители из Турции. источник - http://www.panorama.am/index.asp?sel=7139&l=r Открытие экспозиции в субботу, 12 числа, 14.00
-
Чемпион WBA Николай Валуев отправился в Армению Чемпион WBA в супертяжелом весе Николай Валуев вместе со своим тренером Манвелом Габриэляном отправился на три недели в Армению для прохождения очередного этапа подготовки к назначенному на октябрь поединку в США. Тренировочный лагерь расположен в одном из армянских селений, находящемся на высоте примерно 2 000 метров над уровнем моря, и Валуев с Габриэляном уже сделали его обычным местом своих тренировок. "За исключением разгара зимы, мы всегда отправляемся сюда, - приводит слова Габриэляна Allboxing.ru. - Высокогорье идеально подходит для тренировки выносливости, кроме того, отсутствие семьи, журналистов и телевидения позволят готовиться более эффективно. Это очень важно для концентрации внимания на предстоящем поединке". Промоутер Валуева Вилфред Зауэрланд ожидает, что в ближайшее время петербургский боксер докажет, что является сильнейшим супертяжеловесом на планете. "Его физические данные уникальны, и за последние годы Николай добился большого прогресса в тактическом и техническом плане. В настоящий момент я не вижу боксера, который может его победить". Сам Валуев спокойно относится к проведению поединка в США. "В том, что касается бокса, Германия является моим домом, и я рад выступать здесь, - сказал Валуев. - Но если мой менеджмент говорит, что имеет смысл поехать в Америку, то я буду боксировать". источник - http://regnum.ru/news/armenia/686709.html
-
Спасибо, не когда ранее не видел именно эти фотки.
-
А фотки других храмов в Иране есть у тебя ?, в частностьи интересует Сурб Степанос.
-
фото http://www.cac-biodiversity.org/arm/arm_photo.htm http://www.caucaz.com/home_eng/galeriephot...6b85e94f6a0b1fc http://www.armeniantourinfo.com/cpg/index.php http://www.galenfrysinger.com/armenia.htm
-
Արվեստը նմանակում է կյանքը. առաջին հայկական գեղարվեստական ֆիլմը ղարաբաղյան պատերազմի մասին Անցյալ շաբաթ Երևանում և Ստեփանակերտում ցուցադրվեց ղարաբաղյան պատերազմին նվիրված առաջին գեղարվեստական ֆիլմը` «Ճակատագիրը»: «Ճակատագիր» ֆիլմում Վարդանյանը մարմնավորել է հայկական Ռեմբոյի կերպարը Ֆիլմի սցենարի հեղինակ, գլխավոր դերակատար և պրոդյուսեր Գոռ Վարդանյանը Ղարաբաղի պատերազմին նվիրված ֆիլմ նկարահանելու մասին վաղուց էր մտածում: «Ամեն անգամ ձեռնարկում էի, բայց զգում էի, որ դեռ պատրաստ չենք: Իմ նախորդ ֆիլմերը` «Ընտրությունը» և «Չգրված օրենքը», մի տեսակ նախապատրաստական, փորձարարական ֆիլմեր էին, որոնցից հետո միայն համարձակվեցինք անդրադառնալ այս թեմային»,- ասում է Վարդանյանը: 3,8 միլիոն դոլար բյուջեով ֆիլմը Հայաստանում երբևէ նկարահանված ամենաթանկ ֆիլմն է: «Մոսկվա» կինոթատրոնի լեփ-լեցուն դահլիճում ֆիլմը պարբերաբար ընդհատվում էր ծափերով, իսկ հուզմունքը միախառնվում էր հաղթանակի ոգևորությանը: Մոտ 2 ժամ տևողությամբ ֆիլմը ներկայացնում է ղարաբաղյան շարժման սկիզբը, մասնավորապես`խորհրդային զորքերի և ադրբեջանական միլիցիայի համատեղ իրականացրած «Կոլցո» գործողությունը: «Ֆիլմի սյուժեն հիմնված է իրական պատմական փաստերի վրա, մենք օգտվել ենք մոտ 300 իրական դեպքերից և գլխավոր հերոսներն իրական կյանքում ունեն իրենց նախատիպերը»,- ասում է Վարդանյանը: Գլխավոր հերոսներից մի քանիսը պատերազմի մասնակիցներ են եղել, իսկ զանգվածային տեսարաններում ընդգրկված գրեթե բոլոր գյուղացիները սյուժեի իրական դեպքերի հերոսներն են: Ֆիլմի դեպքերը ծավալվում են 1985 թվականից Աֆղանստանում, որտեղ զինվորական ծառայություն է անցնում գլխավոր հերոսը` Գոռը: Նա իր հատուկ նշանակության ջոկատով ընկնում է շրջապատման մեջ, ողջ են մնում միայն նա և նրա ընկեր Ժենյան: Փրկելով ընկերոջ կյանքը` Գոռը գերի է ընկնում մոջահեդների մոտ և միայն երջանիկ պատահականությամբ է ողջ մնում: Հետագայում նորից հանդիպում է Ժենյային, բայց` բարիկադի մյուս կողմում: Վերադառնալով հայրենի գյուղ` Գոռը որոշում է հրաժարվել զինվորական կյանքից և նվիրվել ընտանիքին: Տարիներ անց` 1991-ին, ադրբեջանական ՕՄՕՆ-ը նախազգուշացնում է հերոսի համագյուղացիներին երկու շաբաթում լքել գյուղը, այլապես վատ կլինի: Գյուղացիները որոշում են ինքնապաշտպանության դիմել, սակայն Գոռը հրաժարվում է` չմտածելով, որ հայերին կարող են բռնի տեղահանել, և հավատալով խորհրդային բանակին, որտեղ ծառայել է: Այս համոզվածությունը Գոռի համար ճակատագրական է լինում, նա կորցնում է ծնողներին ու 7-ամյա որդուն: «Մենք իրավունք չունենք մեռնելու, մենք պետք է կռվենք ապրելու համար»` այս խոսքերով հերոսը ոգևորում է իր փոքր ինքնապաշտպանական ջոկատի տղաներին, որոնցից ոչ ոք կյանքում զենք չի բռնել, բայց ուժեղ է ոգով: «Ֆիլմի սյուժեն այնպես է կառուցված, որ սերմանի այն գաղափարը, թե պետք է ապավինել միայն սեփական ուժերին և միայն այդ ճանապարհով է հնարավոր հաղթանակի հասնել»,- ասում է Վարդանյանը: Ֆիլմի հակահերոսին` ադրբեջանցի ոստիկանապետին, մարմնավորել է պատերազմի մասնակից Մարտին Եսայանը, որը 3 անգամ վիրավորվել է և գերի ընկել: «Չափազանց դժվար էր մարմնավորել մի մարդու կերպար, որին ողջ էությամբ ատում ես: Գտա իմ մեջ գերբնական ուժ այդ դերը խաղալու համար, բայց Երևանում ֆիլմի ցուցադրումից հետո հուզմունքից վատացա, շտապ օգնություն կանչեցին: Պարզապես ավելի լավ այդ մարդուն ոչ ոք չէր կարող մարմնավորել. ես նրանց դեմ կռվել եմ, գիտեմ ամեն մի քայլն ու շարժումը»,- «ԱրմենիաՆաուին» Ղարաբաղից հեռախոսով ասաց Եսայանը: Ֆիլմի ռեժիսոր Արմեն Մազմանյանը նույնպես ղարաբաղյան պատերազմի մասնակից է ու ֆիլմում նաև խաղում է գրեթե ինքն իրեն: «Այս ֆիլմի ստեղծումը չափազանց կարևոր իրադարձություն է. ադրբեջանցիներն արդեն 5 գեղարվեստական ֆիլմ ունեն, որոնցով ողջ աշխարհում տարածում են իրենց ուզած պատմությունը,- ասում է Մազմանյանը: - Ինձ համար անձամբ հիվանդագին դժվար էր խաղալ այս ֆիլմում ու կրկին վերհիշել այն ամենը, ինչ ապրել եմ իրական կյանքում»: Հրադադարից հետո ադրբեջանցիները, իրոք, հասցրել են Ղարաբաղի մասին հինգ ֆիլմ նկարահանել, մինչդեռ սա առաջին հայկական ֆիլմն է: «Լավ է ուշ, քան երբեք: Գոնե հիմա մեր նոր սերունդը կտեսնի ու հերոսի այս ոգով կդաստիարակվի: Ճիշտ է` ոչ ոք չի մոռացել այդ դաժան տարիները, բայց ֆիլմը անհրաժեշտություն է, քանզի նման միջոցներով պետք է դաստիարակել ազգային ամուր ոգի»,- ասում է գրող Ռազմիկ Դավոյանը: Ֆիլմի պրոդյուսեր, ամերիկյան «Իգլզ նեսթ սթուդիոզ» ընկերության նախագահ Հայկ Բաքրջյանի կարծիքով` այս ֆիլմը ոչ միայն հայերի, այլ նաև նման ճանապարհ անցած բոլոր ժողովուրդների մասին է: «Այս նույն պահին աշխարհի տարբեր մասերում տանջվում են հազարավոր մարդիկ, ինչպես Սուդանում, Իրաքում, և հուսով եմ, որ այս ճշմարտությունը բարձրացնելով` գոնե նման մի իրադարձություն կկանխարգելվի»,- ասում է Բաքրջյանը: Նա մտադիր է աջակցել ֆիլմի շարունակության ստեղծմանը, որը, նրա կարծիքով, պետք է ներկայացնի հաղթանակը պահպանելու անհրաժեշտությունն ու դրա դժվարությունները: источник -http://www.armenianow.com/?action=viewArti...a832b01e0ab3b38
-
Жоховурд нашего чемпиона увадят ԱՐՈՆՅԱՆԻ ՇՈՒՐՋ ԽԱՆԴԻ ՏԵՍԱՐԱՆ ՇԱԽՄԱՏԻ ՕԼԻՄՊԻԱԴԱՅՈՒՄ Թուրինում կայացած շախմատի համաշխարհային օլիմպիադայի օրերին ավստրալացի շախմատիստուհի, 19-ամյա գեղեցկուհի Արիաննա Քաոյլին պատճառ է դարձել, որ անգլիացի շախմատիստ Դենի Գորմալին խանդի տեսարան սարքի ընդունելություններից մեկի ժամանակ, հաղորդում է «Արմինյն միրոր սփեքթեյթր» շաբաթաթերթի հունիսի 17-ի համարը, նյութը արտատպելով ավստրալիական «Դի էյջ» թերթից: Ականատեսների վկայությունների համաձայն Գորմալին նկատելով, որ 23-ամյա Արոնյանը եռանդուն կերպով պարում է Քաոյլիի հետ, կորցնում է հավասարակշռությունը եւ սլանալով հայազգի շախմատիստի կողմը, հարվածում է նրան: Շփոթահար ընկերները միջամտում են եւ «խաղն ավարտվում է ոչ-ոքի», բայց արդեն մեծ աղմուկ է բարձրանում: Անգլիական թիմի ավագ Ալան Բիըրտսուորթը ստիպված է եղել ներողություն խնդրել՝ ասելով, որ «հավանաբար Դենին չափից ավելի խմած է եղել եւ խանդել է, քանի որ Արիաննան նրան դուր էր գալիս»: Պարզվել է, որ նրանք ծանոթ են նախորդ մրցույթներից եւ էլփոստով կապի մեջ են եղել: «Ես խոսել եմ այդ ընդունելությանը ներկա մարդկանց հետ եւ կասկած չկա, որ Դենին է մեղավորը: Արոնյանը հրաշալի երիտասարդ է», ավելացրել է նա: Ֆիլիպիններում ծնված եւ Բրիզբեյնում մեծացած Քաոյլի մայրը հաստատել է, որ աղջիկը հրապուրված է Արոնյանով: Անգլիացի Գորմալին, որը հավանաբար նկատողության կարժանանա անվայելուչ պահվածքի համար, ըստ թերթի տվյալների, հրաժարվել է մեկնաբանել կատարվածը ասելով, որ դա «խիստ անձնական բնույթի միջադեպ էր»: источник - http://www.azg.am/?lang=AR&num=2006062819
