2012-ին տեղի կունենան հայ-ամերիկյան երկկողմ ռազմական զորախաղեր
Հուլիս 25, 2011 | 23:07
Միացյալ նահանգներում 2012 թվականին կկայանան հայ-ամերիկյան երկկողմ ռազմական զորախաղեր:
Այս մասին Վաշինգտոնում հայտարարել է ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը, հավելելով, որ այդ զորախաղերը նոր որակ են հաղորդում երկու երկրների ռազմական գործընկերությանը եւ Երեւան-Վաշինգտոն ընդհանուր ռազմաքաղաքական երկխոսությանը:
ԱՄՆ-ում նա անցկացրել է բարձր մակարդակի բանակցություններ, քննարկել հայ-ամերիկյան գործակցությանը, ռազմաքաղաքական խորհրդատվությանը եւ Աֆղանստանում հայ խաղաղապահների ծառայությանն առնչվող հարցեր:
Ինչպես հաղորդում է «Արմենպրոսս»-ը, ամերիկյան թե’ պետքարտուղարությունը, թե’ պաշտպանական գերատեսչությունում բարձր են գնահատում Հայաստանի մասնակցությունը խաղաղապահ առաքելություններին. հայոց բանակի սպաներ շուտով կմարզեն աֆղանական բանակի զինծառայողներին