“ՈՒՍՈՒՑՉԻ ՁԵՌՆԱՐԿ: Հանրահաշիվ 7-9-րդ դասարաններ”: Հեղինակ Հ.Ս. Միքայելյան: Հաստատված է ՀՀ կրթության եւ գիտության նախարարության կողմից, 2006թ., Երեւան:
բառացի մեջբերումներ
Դասընթացում զուտ հանրահաշվի ուսուցումը ներդաշնակորեն զուգորդվում է հանրահաշվի ուսուցման միջոցով սովորողի կրթության խնդրի իրականացման հետ, ինչը չափորոշիչային հաջորդ սկզբունքն է։ Հեղինակը նկատի է ունեցել, որ եթե մաթեմատիկայի դասաժամը վերածվում է մաթեմատիկայի ուսուցման, վարժությունների լուծման, մոռացվում է մաթեմատիկայի կրթական նշանակությունը, ապա այն դառնում է ընտրյալների առարկա, որի վնասակար հետեւանքները ակնհայտ են։
նյութի շարադրանքի պարզությունը, դրանցում հանրահաշվական ընդհանրական բանաձեւումներին նախորդող պարզ, կիրառական իրավիճակների քննարկումը, դրանց կարեւորումը, բազմաբնույթ օրինակների դիտարկումը, վարժությունների համակարգում ըստ բարդության տարբեր եւ զարգացող աստիճանների առաջադրանքների, հետաքրքրաշարժ վարժությունների ընդգրկումը ապահովում են բոլոր սովորողների համար կրթության անհրաժեշտության չափորոշիչային սկզբունքի իրականացումը։ Առանձնահատուկ ուշադրություն է դարձվում նվազագույն պահանջների վրա։ Հեղինակը նկատի է ունեցել այն, որ տնտեսական ոչ մեծ ներուժ ունեցող մեր հանրապետությունը, ի վերջո, կարող են լքել ուսուցման առավելագույն մակարդակով սովորող աշակերտները, իսկ ուսուցման նվազագույն մակարդակով սովորող աշակերտները անպայման մնալու են մեզ և, հետեւաբար, լուրջ ուշադրություն պետք է դարձնել հենց այդ աշակերտների վրա, հանգամանք, որ հաճախ հաշվի չի առնվում մաթեմատիկայի ուսուցման ընդացքում: Շատ ուսուցիչների մոտ մաթեմատիկան մի քանի ընտրյալների առարկա է, այսինքն՝ նման ուսուցիչները մեր հանրապետության միջոցներով ապագա մասնագետներ են պատրաստում հիմնականում այլ երկրների համար:
---------------------------
а вы говорите протоколы